Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (7)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i47704-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(7)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ձեզ կծանոթացնենք 2016 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական վերջին նորություններին,որոնք են իրանցի մասնագետների կողմից ստեղծված Սմարթ վայրկյանաչափը, բացիչը , թռչունների դաշտային ուղեցույցի առաջին ծրագրակազմը և անձնագրի ու բեռների ստուգման միկրոավտոբուսը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 21, 2016 11:59 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ձեզ կծանոթացնենք 2016 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական վերջին նորություններին,որոնք են իրանցի մասնագետների կողմից ստեղծված Սմարթ վայրկյանաչափը, բացիչը , թռչունների դաշտային ուղեցույցի առաջին ծրագրակազմը և անձնագրի ու բեռների ստուգման միկրոավտոբուսը: Ընկերակցեք մեզ:

 

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները

 

Անցյալ շաբաթ իրանցի հետազոտողներին հաջողվել է աթլետիկայի  մարզիկների ճարպկության թեստերի օգնությամբ, պատրաստել սմարթ վայրկյանաչափ, որը մարդկային գործոնը կրճատելով, պակսեցրել է նաև մարզիկների ռեկորդների գրանցման մարդկային հավանական վրիպումները: Նախագծի հետազոտողներից ՝ Լեյլա Համզեն ուսումնասիրության նպատակը ՝ էլեկտրոնային գրանցման սարքի նախագծումն ու պատրաստումը, նաև մարզիկների ճարպկության թեստերի գրանցման հարցում մարդկային գործոնի վրիպումների կրճատումն է հայտարարել: «Հետազոտական նախագծում փորձել ենք թվային սարք ներկայացնել մարզիկների ճարպկությունը , ընտրական ու տեսակավորման փորձերի և մարդկային գործոնի կրճատման միջոցով մարատոն վազքերը  գնահատելու համար: Ուսումնասիրության արդյունքում նախագծել ու պատրաստել ենք սպորտային պրոֆեսիոնալ թեստերի ճարպկության թվային սարք, որը կոչվում է  «Սմարթ վայրկյանաչափ» : Սարքը կարող է չափել վազքուղում մարզիկի արագությունը, ապա թվային կարգով սարքի վրա տեղադրված LCD կարգով , ցուցադրել կատարված թեստերի թվաքանակի ու արագության միջինը».-ասել է Լեյլա Համզեն:

Սմարթ վայրկյանաչափ

 

Քերմանշահի արդյունաբերական համալսարանի մագիստրատուրայի ուսանող ՝ Ֆարհադ Ֆուլադինիային հաջողվել է GSM (Global System for Mobile) տեխնոլոգիայի օգնությամբ նոր նախագիծ ներկայացնել: Նախագծի հեղինակի խոսքերով, տվյալ համակարգն օգտատերերին հնարավորություն է տալիս նույնիսկ տանից բացակայելու դեպքում,  հասանելի լինել տան դռան բացիչին: Նման նախագծերում, տեղադրված ՍԻՄ-քարտին կարճ հաղորդագրություն ուղարկելով, օգտատերը կարող է բացել դուռը , սակայն հիշյալ նախագիծն ունի եզակի հնարավորություն: Դռան սեղմվելու պահին, նախագիծը խոսելու միջոցով կարող է պարզել անհատի ինքնությունը և ցանկության դեպքում, ծածկագիր պարունակող կարճ հաղորդագրություն ուղարկելով, բացել տան դուռը: Սարքն ապահովում է բարձր անվտանգություն, ինչում էլ կայանում է նրա առավելությունը: Դուռը բացվում է այն ժամանակ, երբ բացիչի վրա տեղադրված ՍԻՄ-քարտը կարճ հաղորդագրությունը  ստանում է միմիայն համակարգում գրանցված համարից: Նախագծում կիրառված  SIM 900  չիպի հետ կապը հաստատվում է միակցչի օգնությամբ AT Command կոչվող ենթադրյալ ինֆորմատիվ տվյալների միջոցով:

 

Մաշհադի Ֆերդոսիի անվան համալսարանի շրջակա միջավայրի ֆակուլտետի ուսանողները ստեղծել են անդրոիդ օպերացիոն համակարգի համար նախատեսված «Հոմա» կոչվող Իրանի թռչունների դաշտային ուղեցույցի առաջին ծրագրակազմը: Նախագծի թիմային աշխատանքի ղեկավար ՝ Մոհամմեդ Ալի Ռեզվանին ասել է.-«Թռչունների առաջին ուղեցույց ծրագրակազմը նախագծվել է Ֆերդոսիի անվան համալսարանի շրջակա միջավայրի և բնապաշարների ֆակուլտետի մի խումբ ուսանողների կողմից: Նախագծի ինֆորմացիայի կենտրոնն աշխատում է թռչունների երամների տարածվածության, ձայների, բների և  ձվադրության  մասին տվյալների հիմունքով: «Ծրագրակազմի երկրորդ բաժինը, որն ի դեպ եզակի կառույց ունի, ընդգրկում է երկու հատվածներ: Ծրագրակազմի որոնողական գործընթացն իրականացվում է փուլային ձևաչափով: Կարելի է նկատել, որ դա ֆիլտրում է ինֆորմացիայի առաջին խումբը, որի արդյունքում հայտնաբերվում է թռչունը: Առաջին փուլում որոշակի կենցաղային պայմաններում ապրող թռչունին գտնելու համար տվյալներ են տրվում ծրագրակազմին: Հաջորդ փուլում ծրագրում մուտքագրվում են որոշակի թռչնատեսակի մասին տեղեկությունները, որից հետո, սարքը հայտնաբերում է թռչունին».-հավաստել է նախագծի հեղինակը:

 

 

«Հոմա» կոչվող Իրանի թռչունների դաշտային ուղեցույցի առաջին ծրագրակազմը

 

«Վարվիք»-ի Warwick համալսարանի գիտնականները պատրաստել են էլեկտրոնային սարք, որի վերահսկումը հնարավոր է իրականացնել ուղեղի ալիքների միջոցով: Էլեկտրոնային գլխանոցին միացված սենսորները հետևում  են ուղեղի էլեկտրոնային ճառագայթներին, որոնք առաքվում են էլեկտրոնային խաղալիքի էլեկտրական շրջան : Այդպիսով անհատը կարող է վերահսկել խաղալիքը:

Պրոֆեսոր Քրիստոֆեր Ջեյմզի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաների սիրած խաղալիքները, ինչպես օրինակ ավտոմեքենաները , հեռակառավարման համակարգով օժտված ուղղաթիռները և փոքր ռոբոտները հնարավոր է վերահսկել մտային ուժով և մի գլխանոցի օգնությամբ:

Փոքր ռոբոտները հնարավոր է վերահսկել մտային ուժով և մի գլխանոցի օգնությամբ

Continental ընկերությունը նպատակ ունի մի քանի կենսաչափական գործիքներ ներկայացնելով , բարձրացնելով արտադրած ավտոմեքենաների ուշիմության աստիճանը, մեծացնել նրա անվտանգությունը: Ընկերության նախագծած ծրագրի շնորհիվ, ավտոմեքենայի շարժիչը սկսում է  աշխատել մատնահետքերի կիրառման համակարգի միջոցով: Վարորդը կարող է միայն մատնահետքեր թողնելով , աշխատեցնել մեքենան : Այդպիսով ոչ միայն դժվարանում է մեքենայի առևանգումը, այլև ընտանիքում երեխաները կամ պատանիները չեն կարող առանց ծնողների թույլտվության, օգտվել մեքենայից:

Իսկ ավտոխցիկում տեղադրված տեսախցիկն աշխատում է  վարորդի դեմքը ճանաչելու դեպքում: Այդպիսով, ավտոխցիկում վարորդի նստելուն պես, հնարավոր կլինի ճշտել հայելիների դիրքը, կարգավորել ջերմաստիճանը և նույնիսկ ընտրել ռադիոկայանը:

Մեքենայի շարժիչը հնարավոր է աշխատեցնել մատնահետքերով

 

Երկու ամերիկացի ճարտարագետներ պատրաստել են օդանավակայանի ուղևորներին հատուկ միկրոավտոբուսի նախնական մոդելը, որը կարող է կշռել ուղևորաբեռը, ապա սքանավորել ուղևորների անձնագրերը: Միկրոավտոբուսը, որին անվանել են «Նեքսուս» , կարող է կշռել և ստուգել ուղեբեռը, ապա մինչև ուղևորի օդանավակայան հասնելը, կատարել բեռների քիմիական վերլուծումը և  X-ray փորձաքննություն: «Նեքսուս» միկրոավտոբուսը կարող է տեղափոխել չորս ուղևորների: Սկզբում ուղևորներն անցնում են  մետաղական դետեկտորների ստուգում, իսկ նստատեղերի մոտ տեղադրված սարքը, սքանավորում է ուղևորների անձնագրերը:

Սմարթ միկրոավտոբուս

 

Միկրոավտոբուսը լուսանկարում է ուղևորների , սքանավորելով նաև նրանց մարմինը: Ապա նրանց իջեցնում է «Ապահով տարածք» կոչվող նախանշված վայրում: Այդպիսով ուղևորները կարող են առանց ժամավաճառ լինելու, անցնել օդանավակայանի չվերթների ստուգման կետերը: