Սիրիայի ընդդիմադիրներին մտահոգում է Հալեպի ազատագրումը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i48112-Սիրիայի_ընդդիմադիրներին_մտահոգում_է_Հալեպի_ազատագրումը
Չորս տարիուկես գրավումից անց, դեկտեմբերի 13-ին ազատագրվել է Հալեպ քաղաքը: Քաղաքի ազատագրումը մտահոգում է Սիրիայի ընդդիմադիրներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 12:08 Asia/Tehran

Չորս տարիուկես գրավումից անց, դեկտեմբերի 13-ին ազատագրվել է Հալեպ քաղաքը: Քաղաքի ազատագրումը մտահոգում է Սիրիայի ընդդիմադիրներին:

2012 թվականին Հալեպ քաղաքը բաժանվել էր երկու արևելյան ու արևմտյան հատվածների: Քաղաքի արևմտյան հատվածը գտնվում էր Սիրիայի կառավարության հսկողության ներքո, իսկ արևելյան հատվածը գրավել էին ահաբեկիչները: Ահաբեկիչների ձեռքից քաղաքի արևելյան հատվածն ազատագրելով, այսօր քաղաքն ամբողջությամբ հայտնվել է Սիրիայի կառավարության հսկողության ներքո: Հալեպն ունի մեծ նշանակություն: ԶԼՄ-ները քաղաքի ազատագրումը որակել են Բաշշար Ասադի կառավարության ամենամեծ հաղթանակը և ընդդիմադիրների մեծ պարտությունը: Բրիտանական «Independent» օրաթերթին գրած նամակում, Ռաբերտ Ֆիսքը նշել է , որ Սիրիայի ընդդիմադիրներին աջակցող լրատվամիջոցները Հալեպի ազատագրման համար, «ընդդիմադիրներից հետ ստանալու» փոխարեն օգտվել են «Սիրիայի բանակի ձեռքով անկում» ֆրազան, մինչդեռ Պալմիրա քաղաքի դեպքում, ԶԼՄ-ները գրել էին «ԻԼԻՊ-ը վերադարձրել է քաղաքը» , իսկ այդ դեպքում պետք է ասվեր «Քաղաքն ընկել է ահաբեկիչների ձեռքով»: Ի դեպ արաբական ու արևմտյան երկրների պետայրերը հակազդել էին Հալեպում Սիրիայի բանակի ու դաշնակիցների տարած հաղթանակին : Նույնիսկ Հալեպի ազատագրումից ընդամենը մեկ օր անց, Ֆրանսիայի կառավարության պահանջով անցկացվող Անվատանգության խորհրդի դեկետմբերի 14-ի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Պան Գի Մունը Սիրիայի ընդդիմադիրների հետ համաձայնելով ասել է .-«ՄԱԿ-ը ցնցող տեղեկություններ է ստացել Հալեպի խաղաղ բնակիչների իրավիճակի մասին և բոլորը պետք է իրենց ուժերի ներածին չափ ջանքեր գործադրեն Հալեպում սպանությունները դադարեցնելու համար»:

Հարց է առաջանում, որ ինչո՞ւ են նման կերպ հակադարձում Հալեպի ազատագրմանը: Սիրիայի ընդդիմադիրներն ինչո՞ւ են բացահայտորեն մտահոգություն հայտնում քաղաքի ազատագրման կապակցությամբ: Հալեպի ազտագրումն ինչպի՞սի ձեռքբերումներ ունի Սիրիայի իշխանությունների և նրա դաշնակիցների համար, որ ընդդիմադիրները, հատկապես ԱՄՆ-ն այսպես խուճապի են մատնվել:

Հալեպը համարվում է Սիրիայի կարևոր քաղաքներից մեկը: Ուստի մեծ նշանակություն ունի ահաբեկչության դեմ այդ երկրի մղած պայքարում: Հալեպը գտնվում է Դամասկոսից 310 կմ. հեռու : Այն Թուրքիայի սահմանագծից հեռու է ընդամենը 54 կմ: Ահաբեկիչները Թուրքիայի սահմանգծով էին զենքեր ու մարդուժ ուղարկում Սիրիա: Տնտեսական առումով, Հալեպը համարվում է Սիրիայի սիրտը: Հալեպն ապահովում է Սիրիայի արտահանումների եկամուտների և ազգային բյուջեի 60 տոկոսը : Քաղաքի պաշարումը տնտեսապես ճնշում էր Սիրիայի կառավարությանը, իսկ ռազմական առումով, պետք է ասել, որ Հալեպը հյուրընկալում է  երկրի ռազմական ուսումնարաններն ու օբյեկտները: Հալեպում է գտնվում Ալ-Ասադի անվան ռազմական ուսումնարանը: Քաղաքը հյուրընկալում է նաև սպառազինական պահեստներ: Քաղաքի ռազմաբազաներից է Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ Թաֆթանազում գտնվող ուղղաթիռային բազան: Դա գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբի մարզում:  Սիրիայի մյուս ռազմաբազաներից են ոստիկանական ուսումնական համալիր՝ Հալեպի մերձակա «Ալ-Ջերահ»-ը, նաև ռազմական ճարտարագիտական ակադեմիան: Իրականում Հալեպը հանդիսանում էր ի բացառյալ ռազմածովային ուժերի Սիրիայի բանակային ուսումնավարժանքների կենտրոնը:

Հաշվի առնելով Հալեպի մեծ նշանակությունը, քաղաքի ազատագրումը կարևոր է համարվում նաև Սիրիայի իշխանությունների և ընդդիմադիրների համար: 2013 թվականին Ալ-Ղասիրի և Յիբրուդի օպերացիայի արդյունքում, ազատագրվեց Ալ-Ղալամունի շրջանը ՝ Լիբանանի ու Միջերկրականի կողմից ահաբեկիչների համար սպառազինության առաքման ճանապարհը փակելով: Իսկ այսօր Հալեպի ազատարգմամբ, փակվել է նաև Թուրքիայի սահմանից Սիրիա զենքի առաքման  ճանապարհը: Մյուս կողմից, Հալեպում Սիրիայի բանակայինների հաղթանակով, հաջորդ քայլը լինելու է Հալեպ,  Դամասոսի  արվարձանային շրջանների , ապա Իդլիբի ազատագրումը: Հալեպի ազատագրման արդյունքում, ահաբեկիչներն Իդլիբում նեղ դրության մեջ են հայտնվելու: Սիրիայում ԱՄՆ վերջին դեսպան ՝ Ռաբերթ Ֆորդը համոզված է, որ Հալեպի ազատագրմամբ, Սիրիայի բանակն առաջիկա տարում, ազատագրելու է նաև Իդլիբը:

Մյուս հարցն այն է, որ Հալեպի ազատագրումը վկայում է Սիրիայում Բաշշար Ասադի օրինականության ու ժողովրդականության մասին: Դա նշանակում է, որ Բաշշար Ասադը կարող է ղեկավարել երկիրը և պայքարել ահաբեկիչների դեմ: Ուստի Հալեպի մարտերի հաղթանակով, գործնականում Բաշշար Ասադի հեռացման մասին խոսք լինել չի կարող: Ի դեպ արդեն ձախողել է ավելի վաղ ընդդիմադիրների առաջ քաշած Սիրիայի մասնատման հարցը : Ընդդիմադիրները մտադիր էին Հալեպը ներկայացնել որպես երկրորդ Բենղազի: Հալեպի ազատագրմամբ, ամրապնդվել է Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Հալեպի ազատագրումը դրական ազդեցություն է թողել նաև Ֆուաայի և Քաֆերիայի ավանների բնակիչների վրա: Սիրիայի հյուսիս-արևմտյան այս երկու շիաաբնակ ավանների բնակիչները  երկու տարի եղել են պաշարման մեջ: Հալեպի ազատագրումից հետո, Սիրիայի կառավարությունն ահաբկիչների հետ համաձայնության էր եկել ազատ արձակել Հալեպի արևելյան շրջանի շուրջ հինգհազար ահաբեկիչների՝ առանց ծանր ու սեփական զենքերի, իսկ դրա փոխարեն ահաբեկչական խմբավորումները թույլ են տալու երկու ավաններից շուրջ 1200 հիվանդներ ու վիրավորներ տարհանել: Հաշվի առնելով Հալեպում ահաբեկիչների թույլ դիրքերն, առաջարկն ընդունվեց: Սա ևս մեկ հաղթանակ է համարվում Սիրիայի բանակի համար, ինչի արդյունքում ի հարկե բարձրացել է բանակի հանդեպ ժողովրդի վստահությունը:  

Սիրիայի բանակի ներքին հաղթանակը դրական ազդեցություն է թողել նաև  բանակայինների , նրանց դաշնակիցների և ժողովրդի վրա: Դա այն դեպքում, երբ այդ ռազմավարական հաղթանակը ծանր հարված է ահաբեկիչներին և նրանց աջակիցներին: Փաստորեն, Հալեպում Սիրիայի բանակի հաղթանակը և Իրաքի Մոսուլի օպերացիայի միջև կապ է ստեղծվել : Իրաքի և Սիրիայի բանակներն արդեն մեծ հուսեր ունեն, որ հաղթելու են ահաբեկիչներին: Դրա կողքին ահաբեկիչների շարքերում էլ տարաձայնությունները խորացել են: Այս բացասական տրամադրվածության արդյունքում, նրանք վստահ են, որ արդեն հասել են վերջնագծին:

Իսկ տարածաշրջանային մասշտաբով  Հալեպի ազատագրումը  նշանակում է Դիմադրության ամրապնդումը և Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ հաշտության առանցքի պարտությունը: Արաբական լրատվամիջոցները հակազդեցին Սիրիայի բանակի տարած հաղթանակին ՝ այն որակելով «Իշխանությունների ձեռքով Հալեպի անկում»:  Դա վկայում է , որ այդ երկրները  Հալեպի ազատագրման օպերացիայի հաջողությունը համարում են ԻԻՀ-ի ղեկավարությամբ Դիմադրության առանցքի հաղթանակը:

Ինչ վերաբերում է վերտարածաշրջանային մասշտաբով Հալեպի ազատագրմանը, ասենք, որ դա նշանակում է ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի արձանագրած հաղթանակը: Ռուսաստանն ավիահարձակումներով է աջակցում Սիրիայի բանակային ուժերին: Այդ հաղթանակով մեծանալու է համաշխարհային մակարդակում ներթափանցման ու սակարկումների հնարավորությունը: Սիրիայի բանակին սատարելու կողքին, Ռուսաստանը Սիրիային աջակցել է  նաև քաղաքական դաշտում ՝ մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Սիրիայի ճգնաժամից անցնող հինգ տարիներին, Ռուսաստանը հինգ անգամ վետո է դրել Սիրիայի դեմ ԱԽ-ի բանաձևի վրա ՝ կանխելով Սիրիայի կառավարության վրա  միջազգային ճնշումները:  

Հալեպի ազատագրումը մի կողմից համարվում է  Ռուսաստանի հաղթանակն, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի ռազմավարության պարտությունը: Այդ մասին «Independent» բրիտանական օրաթերթին հղած նամակում, Ռաբերթ Ֆիսքը գրել է .-«Ամերիկացիները մտադիր էին ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին թույլ տալ լքել Իրաքի Մոսուլը ՝շարժվելով Սիրիայի կողմը ՝ Դիմադրության ուժերի դիրքերի վրա կրկին անգամ հարձակվելու համար: Օրեր առաջ տեղի ունեցած իրադարձությունից հետո, ԻԼԻՊ-ականները կրկին անգամ գրավեցին Պալմիրան: Ամերիկացի մի գեներալ նույնիսկ մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ «Հաշդ Ալ-Շաաբի» ուժերը խոչընդոտել են Իրաքից Սիրիա ահաբեկիչների երթը»: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Հալեպի ազատագրումը ներքին մասշտաբով , ուժերի հավասարությունը փոխելու է Սիրիայի կառավարության օգտին , ինչի արդյունքում, թուլանալու են ահաբկիչները : Իսկ դա լինելու է Սիրիայում ահաբեկիչների կործանման գործընթացի մեկնարկը: Իրավիճակ, որից ամեն դեպքում  տուժելու են  տարածաշրջանային ուժերը: Քանզի այդ հաղթանակը տարածաշրջանային մասշտաբով հակասում է Սաուդյան Արաբիայի, իսկ վերտարածաշրջանային մակարդակում ՝ ԱՄՆ-ի շահերին ու նպատակներին: