Նվիրված իրանական դեյ ամսվա 9-ի հերոսությանը
Իրանական դեյ ամսվա 9-ի հերոսական քայլը և իսլամական Իրանի ժողովրդի հերոսական ներկայությունը իրանական դեյ ամսվա հանրահավաքին, որը տեղի ունեցավ սրանից 7 տարի առաջ, ձմռանը, Իրանի հեղափոխության պատմության մեջ շատ կարեւոր նշանակություն ունի ու համարվում է մի այլ ոսկե էջ, որը կերտեց Իրանի ժողովուրդը ազգային միասնությունը ամրապնդելու եւ երկրի առաջնորդի մատնանշած ճանապարհով ընթանալու ուղղությամբ: Այս հաղորդումը նվիրվում ենք սույն իրադարձությանը:
Անշուշտ ոչ ոք չի կարող որոշել իր ծննդյան ու մահվան ժամանակը, սակայն հասարակությունը կարող է ազդել իր ծննդյան ու մահվան վրա:Յուրաքանչյուր հասարակության մահը նրա անխոհեմությունից է սկիզբ առնում:Հասարակությունը այն ժամանակ կարող է իրեն պաշտպանված զգալ քայքայող մահից,երբ պահապանի իր խոհեմությունը:Խոհեմությունը թանկագին գոհար է,որը ոչնչացնում է խավարն ու տգիտությունը, մարդուն տալիս է իրադարձությունները մեկնաբանելու կարողությունը եւ հնարավորություն է ստեղծում ապագա իրադարձությունները կանխագուշակել:Իսլամի իմամներից Իմամ Ալին այս կապակցությամբ ասում է.«Ավելի լավ է զրկվել աչքի լույսից քան սրտի»: Խոհեմ հասարակությունը , այն հասարակությունն է, որը դժվար ու փոթորկալի օրերին կարողանում է ընտրել ճիշտ ուղի: Ղուրանում Աստված բազմիցս խոհեմ է բնութագրվել:Աստված նույնպես Իսլամի մարգարեին եւ Ղուրանը որպես խոհեմության աղբյուր է ներկայացնում:Այնպիսի խոհեմություն, ինչպիսին իմաստության է հանգում, իմաստություն,որից բխում է ճիշտ ընկալման ունակությունը:Ահա թե ինչու է Ղուրանում ասվում,որ ոմանք աչք ունեն բայց տեսնելու կարողություն կամ այլ խոսքով խոհեմություն, չունեն: Ղուրանը մարդկանց հորդորում է լինել խոհեմ, որպեսզի դաս քաղել փորձություններից եւ այդպիսով զանազանել ճիշտն ու սխալը եւ առաջնորդվել ճիշտ ուղիով:Մարգարեն Աստծո կողմից պարտավորություն ստացավ տարածել խոհեմությունը:Ղուրանում ասվում է.«Ես շարժվում եմ խոհեմությամբ»: Մարգարեի հետեւորդները նույնպես այդպես են շարժվում:Շիականության հարատեւության պատճառը բոլոր դժվարություններով հանդերձ որ ստեղծեցին նրա թշնամիները նրանում էր որ շիա իմամների ու նրա աջակիցների կյանքը ճանաչողության վրա էր հիմնված:Ուստի նպատակին հասնելու համար պետք է ունենալ խոհեմություն, ճանաչել թշնամուն:Միայն այդպիսով կարելի է իսլամական հասարակությունը պահպանել բոլոր տեսակի վտանգներից, որպեսզի զարգանա ու բարգավաճի:Այսպիսի հասարակության մեջ մարդիկ քաղաքական դժվար պայմաններում կարողանում են զանազանել ճիշտ ու սխալը, ինչի պատճառով էլ թշնամին անկարող է նրանց հաղթել եւ մոլորեցնել: Իրանական դեյ ամսվա 9-ի հերոսական քայլը եւ իսլամական Իրանի ժողովրդի հերոսական ներկայությունը իրանական դեյ ամսվա հանրահավաքին, որը տեղի ունեցավ սրանից 8 տարի առաջ, ձմռանը, Իրանի հեղափոխության պատմության մեջ շատ կարեւոր նշանակություն ունի ու համարվում է մի այլ ոսկե էջ, որը կերտեց Իրանի ժողովուրդը ազգային միասնությունը ամրապնդելու եւ երկրի առաջնորդի մատնանշած ճանապարհով ընթանալու ուղղությամբ: Այս օրը խորհրդանշական է Իրանի ժողովրդի համար: Այդ օրը մարդիկ մեկ անգամ եւս ապացուցեցին իրենց կամքը՝ պահպանելու երկրի անկախությունը զինվելով խոհեմության զենքով:Նրանք մեկ անգամ եւս դրսեւորեցին իրենց անկոտրում կամքը իսլամի ուսմունքներն ու հեղափոխության գաղափարները պահպանելու վերաբերյալ:Նրանք մեկ անգամ եւս հայտարարեցին , որ եթե թշնամին որոշի իրենց դեմ կանգնել նրանք կանգնելու են ողջ աշխարհի դեմ: Իրանական 1388 թվի դեյ ամսվա 9-ին(2009 թվի դեկտեմբերի 28-ը) ներքին ու արտաքին թշնամիները բացահայտ կերպով դեմ կանգնեցին Իրանի հեղափոխությանն ու ժողովրդին, արհամարհելով այն արժեքները , որոնք վերաբերում են իսլամական առաջնորդությանը, իսլամական հեղափոխությանը եւ կրոնին,փորձելով ստեղծել խառնաշփոթ վիճակ: Նույն թվականի դեյ ամսվա 4-ին (դեկտեմբերի 24-ին) մի խումբ ապստամբ մարդիկ պատռելով Իրանի առաջնորդ Իմամ Խոմեյնիի պատկերը եւ իրանական Աշուրա սգո արարողությունը ծաղրանքի ենթարկելով փորձեցին այդ արարողությունը վերածել հակամարտության, սակայն Իրանի ժողովուրդը իր խոհեմությամբ ու հեղափոխական ոգով համախմբվեց ու դեյ ամսվա 9-ին մեծ հանրահավաք կազմակերպելով մեկ անգամ եւս կանգնեց իր առաջնորդի կողքին ու պաշտպանեց իսլամի եւ հեղափոխության գաղափարները, ինչը խիստ զարմացրեց հատկապես արեւմտյան երկրների քաղաքական վերլուծաբաններին ու ղեկավարներին:Նրանք երբեք չէին պատկերացնում, որ Իրանի քաղաքական վարչակարգի դեմ այդ ողջ սցենարով հանդերձ ու երկրի դեմ պատժամիջոցների առկայությամբ, Իրանի ժողովուրդը ճիշտ ու սխալը իրարից զանազանելով կշարունակի պաշտպանել հեղափոխությունը, պետականությունը, երկիրը եւ կշարունակի հետեւել իր առաջնորդին ու կրոնական իշխանությանը, դա համարելով որպես կրոնական պարտք: Իրանի ժողովրդի վերոնշյալ խոհեմ քայլերը Իրանի առաջնորդը այսպես է բնութագրել.«Եթե հարյուրավոր անգամ էլ փառաբանենք այս ժողովրդի հերոսական խոհեմությունը էլի քիչ է:Այնպիսի հերոսություն,ինչպիսին փոշիացրեց թշնամու հաշվարկները, հաշվարկներ, որ ձեւավորվել էին մի խումբ մարդկանց կողմից, որոնց առաջնորդում է ատելությունն ու թշնամանքը:Այդ օրը Իրանի իսլամական ժողովուրդը խոհեմությամբ առաջնորդվեց եւ թշնամիները հուսահատվեցին: Անկասկած եթե չլիներ Իրանի մեծարգո առաջնորդի խոհեմությունը եւ Իրանի ժողովրդի միասնությունը եւ քաղաքական տարբեր կողմնորոշմամբ հանդերձ առաջնորդին հետեւելու միտումը, երկրում երկպառակության ալիքը կբարձրանար ու դժվար թե հեշտությամբ ետ նահանջեր, ինչից առաջին հերթին կտուժեր հասարակությունը: Իրանի առաջնորդի խոհեմ քայլերը այդ դժվար ժամանակներում պատճառ հանդիսացան, որ հասարակությունը չենթարկվի թշնամիների սադրանքներին ու չպառակտվի: Իրանական դեյ ամսվա 9-ը պատմական օր էր, դա այն օրն էր, երբ մարդիկ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած տարաձայնություններից հետո համախմբվեցին միլիոնանոց հանրահավաքում ու կրկին պաշտպանեցին հեղափոխության վեհ իդեաները: Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այդ օրվա մասին ասում է.«Տարվա օրերը բնականաբար նման են իրար, մարդիկ են, որ իրենց հերոսությամբ ու խիզախ քայլերով հիշատակելի են դարձնում օրերը, զանազանում դրանք իրարից:Եւ այսպես տվյալ օրը դրոշի պես ծածանվեց,որպեսզի ուրիշներին լուսավորի:Աշուրայի՝ մոհառամ ամսվա 10-րդ օրը այլ օրերից չի տարբերում, բայց Հոսեյնը շունչ տվեց այդ օրվան, իմաստավորեց դա, բարձրացրեց, Հոսեյնի աջակիցների քաջությունը նշանակալի դարձրեց այդ օրը:Դեյ ամսվա 19-ն էլ այդպիսին է, այդպիսին է նաեւե դեյ ամսվա 9-րդ օրն :Տարվա այդ օրերը ըստ երեւույթին նույնն են, սակայն մարդիկ մի խիզախ շարժումով ,դրսեւորվեցին ժամանակի եւ թշնամու նկատմամբ իրենց խոհեմությունն ու ճանաչողությունը եւ առանձնացրեցին այդ օրը մնացած օրերից :Ահա թե ինչով է տարբերում դեյ ամսվա 9-րդ օրը»: Նա նույնպես նշում է.«Հավատացած եղեք, որ դեյ ամսվա 9-ը պատմական օր էր:Դա զանազանվեց ուրիշ օրերից, թերեւս կարելի է ասել, որ ներկա դրությամբ, երբ մթնոլորտը աղավաղված է, ժողովրդի այդ քայլը կրկնակի է կարեւորվում:Մեծ քայլ էր, այնքան մեծ որ նրանում կարելի է տեսնել Բարձրյալն Աստծո միջամտությունը,Նրա ուժի,վելայաթի՝ (իսլամական առաջնորդության) հոգին: Հոսեյնի հոգին:Այս գործերը միայն մեր կամքով չի իրականացվում: Դա Աստծո գործ էր:Դա աստվածային ուժի գործ էր, ինչպես որ Իմամը (Իմամ Խոմեյնին) մեկ անգամ ինձ ասաց.«Ես միշտ այս տարիների ընթացքում զգացել եմ աստվածային ուժի միջամտությունը»:Այսպիսին էր այն խոհեմ ու ազդեցիկ մարդու հայացքը:Այն Աստծո մարդու»: Յուրաքանչյուր մարդ հետեւելով որոշակի սկզբունքների, պարտավոր է ունենալ որոշակի ուղղվածություն, որի համար նա պետք է խուսափի այն երեւույթներից ,որոնք կարող են համապատասխանել որոշակի պահի ցանկություններին, սակայն դեմ լինեն այն նպատակներին, որ որդեգրել է նա:Նա ով առաջնորդվում է ցանկամոլությամբ, անտեսում է տրամաբանությունը, բանականությունը, նպատակահարմարությունն ու խոհեմությունը:Իսկ խոհեմություն ասելով հասկանում ենք, որ այդպիսով մարդը տեսնում է իրադարձությունները, կարողանում է դրանք վերլուծել ու դրանց խորքը տեսնել:Իսկ նյութական կախվածությունը թույլ չի տալիս լինել այդպիսին: Խոհեմություն ձեռք բերելու համար պետք է անցնել դավերի արահետներից եւ օժտված լինել կողմնորոշվելու կարողությամբ, որպեսզի ի զորու լինել ճիշտ կերպով ընտել նպատակները,ուղղությունը,միջոցները եւ հատկապես ուղեցույցին ու խոհեմ առաջնորդին:Ահա խոհեմ մարդկանց ամենակարեւոր առանձնահատկությունները: