Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում․ երևակայությունից մինչև իրականություն(36)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i49348-Մարդու_իրավունքների_ոտնահարումը_արևմուտքում_երևակայությունից_մինչև_իրականություն(36)
Հավասարությունն ու անկողմնակալությունը մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների հիմնասյուներն են համարվում։ Առանց բացառության բոլոր մարդիկ իրավունք ունեն օգտվելու միջազգային օրենքներից։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 02, 2017 13:35 Asia/Tehran

Հավասարությունն ու անկողմնակալությունը մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների հիմնասյուներն են համարվում։ Առանց բացառության բոլոր մարդիկ իրավունք ունեն օգտվելու միջազգային օրենքներից։

         

   Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում

 

Խտրականության վերաբերյալ ամենակարևոր փաստաթուղթը այն արգելող միջազգային կոնվենցիան է։ Գաղտնիք չէ, որ խտրականությունը արատավոր երևույթ է և, որ այն քանդում է հասարակությունը ներսից։ Խտրականությունը առանց կասկածի կարելի է արդի ժամանակաշրջանի չարիքներից մեկը համարել, քանի որ այդ երևույթը հասարակությանը ոչ միայն զրկում է զարգանալու հնարավորությունից, այլև այն դարձնում է ավելի թույլ և անկազմակերպ։ Կարևոր է իմանալ, որ խտրականությունը ունի բազմաթիվ տարատեսակներ ՝ ազգային, տարիքային, սեռական, ռասայական, կրոնական և այլն։ Սրանք բոլորն էլ իրենցից նույն չարիքն են ներկայանցնում և խնդիրներ են առաջացնում պետության ամենատարբեր՝ հատկապես հասարակական և մշակութային ոլորտներում։ Մարդիկ հաճախ խտրական վերաբերմունքի պատճառով զրկվում են իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, շատ հաճախ զրկվում են նաև աշխատանքից և կրթություն ստանալու հնարավորությունից։ Հատկանշկան է, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածության տեսանկյունից հայտնի երկրներում խտրականության տարբեր դրսևորումների դեպքերը ահռելի թիվ են կազմում։

 

Վերջերս Բրիտանիայում  կատարված հաշվարկներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկրի սևամորթ ճարտարագետ շրջանավարտները սպիտակամորթ շրջանավարտների համեմատությամբ աշխատանք գտնելու ավելի քիչ հնարավորություն ունեն, քանի որ երկրում համատարած ռասսայական խտրականության մթնոլորտ է տիրում։

          Ռասսայական խտրականություն ընդդեմ սևամորթների

 

Ըստ հաշվարկների համալսարանի ճարտարագիտական բաժինը ավարտելուց սպիտակամորթների 71 տոկոսը վեց ամսվա ընթացքում լրիվ դրույքով աշխատանքի է տեղավորվում, այն դեպքում, երբ ասիացիների 52 և սևամորթների ընդամենը 46 տոկոսն է կարողանում աշխատանք գտնել։ Արդյունքները հստակորեն ցույց են տալիս, որ Բրիտանիայում  աշխատանքի ընդունելիս գերադասում են սպիտակամորթների, ինչը ռասսայական խտրականություն է։ Հաշվի առնելով, որ ներկայումս փախստականների հիմնական հոսքը աշխարհում ուղղված է դեպի Եվրոպա, պետք է նկատենք, որ մոտ ապագայում խտրականության դեպքերն այդ երկրներում անհամեմատ կավելանան։

 

Երբեմն մարդիկ խտրականության զոհ են դառնում միայն այն բանի համար, որ այլ կրոն են դավանում։ Վերջին անգամ նման դեպք տեղի է ունեցել Ռումինիայում։ Երբ այդ երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին ներկայացնում են վարչապետի պաշտոնին հավակնող մի մուսուլման կնոջ, նա անմիջապես մերժում է կնոջը այդ պաշտոնում նշանակել և պահանջում է, որպեսզի մեկ այլ թեկնածու ներկայացնեն։

      Կլաուս Յոհանիս՝ Ռումինիայի նախագահ

 

         

Այդ մուսուլման կնոջ անունը Սևիլիա էր և նրան այդ պաշտոնի համար նախագահին ներկայացրել էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիու Դրակոնը։ Հատկանշական է, որ եթե նախագահը հաստատեր Սևիլիային այդ պաշտոնում, ապա նա կդառնար Ռումինիայի առաջին կին մուսուլման վարչապետը։ Երկրի նախագահ Կլաուս Յոհանիսը իր ելույթում այս մասին ասել է․«Ես ամենայն ուշադրությամբ լսել եմ տիկին Սևիլիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին և՛ դրական, և՛ բացասական հիմնավորումները և որոշել եմ մերժել առաջարկը»։

 

Խտրական վերաբերմունքը հասարակության մեջ ատելության և բռնությունների տեղիք է տալիս։ Վերջին ամիսների ընթացքում Եվրոպայում և Բրիտանիայում  մուսուլմաննների վրա հարձակումների դեպքերը կտրուկ աճել են։ «Tell Mama»  կազմակերպությունը զբաղվում է նմանատիպ հարձակումների մասին տեղեկություններ հավաքելով։ Այդ կազմակերպությունը հաղորդել է, որ 2015 թվականի համեմատությամբ մուսուլմանների դեմ կատարված հարձակման դեպքերի թիվը աճել է ավելի քան երեք անգամ։

Վերջերս Լիվերպուլում ազգայնամոլների կողմից սարսափելի հարձակում է տեղի ունեցել մուսուլմանների Ալ-Թոուհիդ կենտրոնի վրա։  Հանցագործները կոտրել և տակնուվրա են արել շենքի գույքը, ինչպես նաև այրել են այնտեղ գտնվող բոլոր գրքերը, այդ թվում սուրբ գիրք Ղուրանը։

Հարձակում Ալ-Թոուհիդ կենտրոնի վրա

 

           

Այս կապակցությամբ  Բրիտանիայում մուսուլմանների խորհրդի գլխավոր քարտուղարը իր թվիթերյան էջում գրել է․«Ալ-Թոուհիդ կենտրոնը կրկին հարձակման ենթարկվեց։ Հարձակման բոլոր դեպքերի մասին տեղեկացվել են համապատասխան մարմինները»։

Նա ավելացրել է․«Ինձ տեղեկացրել են, որ այդ թաղամասում բավականին մեծ թիվ են կազմում աջակողմյան ծայրահեղականնները։ Նախորդ հարձակումը նույնպես նրանց ձեռքի գործն է եղել»։

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արևմուտքում շատ տարածված է նաև մուսուլման կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը։ Համեմատած ոչ մուսուլման կանանց հետ, մուսուլմանները ավելի քիչ հնարավորություն ունեն աշխատանք գտնելու, չնայած որ լեզվական հմտություններով չեն զիջում ոչ մուսուլման կանանց։ Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Խաթաբի կատարած հաշվարկների համաձայն՝ մուսուլման կանանց 71 տոկոսը ներկայումս չի կարողանում աշխատանք գտնել Բրիտանիայում։

Բրիտանիայի  աշխատանքային ռեսուրսների հաշվարկման ազգային կենտրոնի տվյալներով՝ այդ երկրում մուսուլման կանանց ինը և քրիստոնյա կանանց՝ չորս տոկոսը աշխատանք չունի։ Սակայն դոկտոր Խաթաբը պնդում է, որ չաշխատող մուսուլման կանանց թիվը Բրիտանիայում անհամեմատ ավելի շատ է, քան այն, որ հայտարարում է աշխատանքային ռեսուրսների հաշվարկման ազգային կենտրոնը։ Պրոֆեսորի հավաստմամբ այս ցուցանիշը գլխավորապես առաջանում է նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառով։

Իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում դոկտոր Խաթաբը հանգել է այն եզրակացության, որ մուսուլման կանանց աշխատանք չունենալու պատճառը ոչ թե թերի կրթություն ունենալն է, այլ խտրականությունը։

Նա նշել է, որ մուսուլման կանանց տնտեսական ներգրավվածությունը անհամեմատ ավելի քիչ է, քան այլ կրոնների հետևորդ կանանցը։

 

Գերմանիայում կատարված հետազոտություններն ու անկցացված հարցումները ցույց են տվել, որ այդ երկրում մեծ թիվ են կազմում աշխատանքային հարցազրույցի ժամանակ մերժում ստացած մուսուլման կանայք։ Հաշվարկների համաձայն Գերմանիայում մուսուլման կանանց միայն չորս տոկոսն է կարողացել աշխատանք գտնել։ Պետք է փաստենք, որ նման ցուցանիշը չափազանց ցածր է մի երկրի համար, որ աշխարհին հայտնի է դարձել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ ամպագոռգոռ հայտարարություններով։

 Խտրականություն մուսուլման կանանց նկատմամբ

 

Գերմանիայում աշխատանքի դիմում ներկայացնելիս անպայման ներկայացնում են նաև դիմողի լուսանկարը։  Փորձը ցույց է տալիս, որ գերմանացիները մեծ մասամբ չեն պատասխանում այն դիմումներին, որոնց կից կա նաև գլխաշորով կնոջ լուսանկար։ Նման վերաբերմունքի պատճառով մուսուլման կանայք այդ երկրում չեն կարողանում աշխատանք գտնել։ Այս իրավիճակը գնալով ավելի է խորանում, քանի որ միայն անցած տարվա ընթացքում Գերմանիա են մուտք գործել ավելի քան մեկ միլիոն փախստականներ։

ԱՄՆ-ում վերջին մի քանի օրվա ընթացքում մուսուլմանների վրա հարձակումների դեպքեր են տեղի ունեցել, և վիրավորել են կին մուսուլման ոստիկանի։

Ամերիկայի միացյալ նահանգներում Դոնալդ Թրամփի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո կտրուկ աճել են մուսուլմանների վրա հարձակումների և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը։ Հիշեցնենք, որ Թրափի հիմնական կարգախոսներից մեկը՝ մուսուլմանների և առհասարակ փախստականների մուտքը ԱՄՆ արգելելն է։ Վերջերս ստացված տեղելությունների համաձայն ԱՄՆ քաղաքացիներից մեկը Բրուքլինում վիրավորական խոսքեր է ասել կին մուսուլման ոստիկանին, ով իր երեխայի հետ փողոցում քայլելիս է եղել։ Հաղորդման համաձայն այդ անձը կնոջը սպառնացել է, որ շուտով դուրս է վռնդելու նրան և նրա երեխային իր երկրից։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ անցած տարի այդ կինը վառվող տնից  երեխա փրկելուց հետո արիության մեդալ է ստացել նահանգապետի կողմից։

 Կին մուսուլման ոստիկանին սպառնացել են

        

Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում գտնվող շատ մզկիթներ սպառնալիքներով լեցուն անանուն նամակներ են ստացել։ Նամակներից մեկի բովանդակությունն այսպիսինն է եղել․«Թրամփը ձեզ հետ անելու է այն, ինչ արել է Հիտլերը հրեաների հետ երկրորդ աշխարհամարտի ժամանակ»։

Մեկ այլ հաղորդման համաձայն՝ ԱՄՆ քաղաքային կայարաններից մեկում աշխատող կին մուսուլմանին ԱՄՆ քաղաքացին ահաբեկիչ է անվանել և հրել է նրան։ Կինը ընկել է գետնին և վնասել ոտքը։

Այս ամենը վկայում է այն մասին, որ արևմտյան երկրներում տիրում է ընգծված իսլամաֆոբիայի մթնոլորտ։ Հուսանք, որ 2017 թվականը այնտեղ ապրող մուսուլմանների և այլ ռասայի ներկայացուցիչների համար ավելի մեղմ տարի կլինի։