Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը (Հանդիպում՝ մեդալակիր ուսանողների հետ)
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական դեյ ամսվա 13-ին՝ երկուշաբթի վաղ առավոտյան հանդիպեց Շարիֆի արդյունաբերական համալսարանի տաղանդավոր և մեդալակիր ուսանողների հետ։ Այս ծրագրում կանդրադառնանք հանդիպման ընթացքում շոշափված առանցքային թեմաներին։
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական դեյ ամսվա 13-ին՝ երկուշաբթի վաղ առավոտյան հանդիպեց Շարիֆի արդյունաբերական համալսարանի տաղանդավոր և մեդալակիր ուսանողների հետ։ Առաջնորդը այս հանդիպումը համարում է կարևորագույն իրադարձություն, որը պատուհան է բացում դեպի արդար աշխատանքի պտղատու այգիները։ Այաթոլլահ Խամենեին համոզված է, որ երկրի նոր և տաղանդավոր երիտասարդությունը հետագայում մեծ նպաստ է բերելու Իրանի Իսլամական Հանրապետությանը և ավելի է ծաղկեցնելու երկիրը։ Այս կապակցությամբ նա ասել է․«Ես ի սրտե շնորհակալ եմ բարձրյալ Աստծուն այն բանի համար, որ այսքան տաղանդավոր երիտասարդներով լեցուն երկիր ունենք մենք և դուք նույնպես պետք է շնորհակալ լինեք Բարձրյալին այն տաղանդների և մտավոր ունակությունների համար, որ շնորհվել է ձեզ»։
Հանդիպման սկզբում՝ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթից առաջ Շարիֆի արդյունաբերական համալսարանի տնօրեն դոկտոր Ֆոթուհին խոսեց իսլամական հեղափոխության հաղթանակի գործում համալսարանի ունեցած ավանդի մասին։ Նա նաև կարևորեց երկրում գիտության առաջընթացը և այդ ոլորտում Շարիֆի համալսարանի դերը։ Դոկտոր Ֆոթուհին հանդես եկավ համառոտ զեկույցով և նշեց վերջին տարիների համալսարանական ձեռքբերումները։ Նրա խոսքերով․«Շարիֆի արդյունաբերական համալսարանը փորձում է գիտական որակի բարձրացմամբ ավելի մեծ թափ հաղորդել երկրի առաջընթացին և կարևոր դեր ունենալ ազգային խնդիրների լուծման հարցում»։ Հանդիպման ժամանակ ելույթ ունեցան նաև ուսանողները, ովքեր ոչ միայն գերազանց առաջադիմություն ունեն, այլ նաև ֆիզիկայի, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառներում իրենց ներդրումը ունենալու համար մեդալ են ստացել։ Այաթոլլահ Խամենեին կարևորեց բոլորի կողմից բարձրացված հարցերին որքան հնարավոր է շուտ լուծում տալու անհրաժեշտությունը և ասաց․«Կասկած չկա, որ մի երկրում որտեղ այսքան տաղանդավոր և խելացի երիտասարդներ են ապրում շուտով կշողա գիտության արևը և մեր երկիրը հաղորդակից կլինի գիտական այն հարուստ փորձին և ժառանգությանը, որը դուք եք թողնելու»։
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, հանդիպման ժամանակ կարևորելով երկրում գիտության զարգացումը, ասել է․«Իրանում գիտությունը զարգացնելու փորձերը երբեք չպետք է դանդաղեն կամ դադարեն, այլև պետք է որքան հնարավոր է շտապողական լինել այս հարցում»։ Իսլամական Իրանը աշխարհում գիտության զարգացման տեմպերով զբաղեցնում է չորրորդ տեղը։ Երկիրը մեծ առաջընթաց է ապրել նաև համալսարանական կրթության որակի բարձրացման և երկրում համալսարանների թվի ցուցանիշով։ 2012-ից 2015 թվականների ընթացքում վերոհիշյալ ցուցանիշային սանդղակում Իրանը ինը աստիճանով բարձրացել է՝ 32-րդից դառնալով 23-րդը։ Միջազգային կառույցների կատարած հաշվարկների համաձայն Իրանում գիտության աճի տեմպերը 13 անգամ գերազանցում են ամբողջ աշխարհի միջինացված ցուցանիշը։ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է երկրում գիտության զարգացման այս տեմպի պահպանումը։
Այաթոլլահ Խամենեին կարևորել է նաև գիտության զարգացման հետ մեկտեղ հեղափոխական և կրոնական արժեհամակարգի պահպանումն ու զարգացումը։ Մեծարգո առաջնորդի համոզմամբ՝ միայն գիտական առաջընթացը չի կարող երջանկացնել ազգին։ Միայն գիտության և հոգևոր-կրոնական արժեքների ճիշտ համադրությամբ է հնարավոր հասնել Իրանի բոլոր խնդիրերի կարգավորմանը և այդպիսով, որպես օրինակ հանդես գալ ողջ իսլամական աշխարհում։ Իր խոսքերի իրավացիությունը հաստատելու համար Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մատնանշել է արևմուտքում տիրող իրավիճակը։ Նա նշեց, որ ներկայիս դրությունը այդ երկրներում պայմանավորված է հոգևոր արժեքների բացակայությամբ։ Նրա խոսքերով․«Արևմտյան երկրներում, հատկապես ԱՄՆ-ում մտավոր և բարոյական շեղումների պատճառով սասանվել են ընտանիքի հիմքերը, օրեցօր ավելանում են բռնություններն ու ինքնասպանությունները։ Այս ամենի իրական պատճառը իհարկե հոգևոր սննդի բացակայությունն է այդ երկրում։ Ամերիկացի շատ մտավորականներ բազմիցս բարձրաձայնել են այս մասին»։ ԱՄՆ-ում տիրող անապահով իրավիճակի և օրեցօր ավելացող բռնությունների վերաբերյալ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասաց․«Մարդասպանություններն ու զենքի տարածված լինելը ԱՄՆ-ում լուրջ խնդիրներ են դարձել։ ԱՄՆ կառավարությունը չի կարողանում այս խնդիրները լուծելու համար համապատասխան օրենքներ ընդունել, քանի որ երկրում տարածված մաֆիայի ձեռքում են կետրոնացած զենք արտադրող գործարանները»։
Այաթոլլահ Խամենեին ևս մեկ անգամ շեշտեց, որ երկրի լուսավոր ապագայի միակ և անփոխարինելի նախապայմանը զարգացած գիտության հետ մեկտեղ հոգևոր-կրոնական ուժեղ արժեհամակարգի առկայությունն է։ Նրա խոսքերով․«Այս սկզբունքով պետք է առաջնորդվեն երկրի բոլոր բնագավառներում՝ տնտեսականից մինչև քաղաքական, գիտական և այլն»։ Մեծարգո առաջնորդը կարևորում է Իրանում իսլամական հեղափոխության ստեղծած արժեքների պահպանումն ու փոխանցումը գալիք սերունդներին։ Այս կապակցությամբ նա ասել է․«Իրանի իսլամական հեղափոխությունը մեծ և պատմական իրադարձություն էր, որը կատարվեց այնպիսի մարդկանց ձեռքով, ովքեր հստակորեն քայլում էին ճշմարիտ Իսլամի նախանշած ուղով և այդ ճանապարհից չէին շեղվում։ Ութ տարի տևած սրբազան պաշտպանությունը նույնպես նրանց ամուր հոգևոր արժեհամակարգի արդյունքն էր»։ Ըստ իսլամական հեղափոխության առաջնորդի՝ հաստատունությունն ու դժվարություններին դիմակայելու ուժը իսլամական մշակույթի բաղկացուցիչ ամենակարևոր մասերից են, որ Աստծո ողորմածությամբ շնորհվել է իրանցիներին։ Աստծու նախանշած ճշմարտության ուղին ընտրողները մշտապես արժանանում են նրա ողորմածությանն ու պարգևներին։ Ղուրանում Աստված ասում է․«Ով հավատացյալներ, համբերություն ունեցեք և համբերությամբ պայքարեք թշնամիների դեմ։ Աստվածավախ եղեք և հաջողության կհասնեք ձեր բոլոր ձեռնարկներում»։ Իմամ Ջաաֆար Սադեղը ասել է․«Ով հավատ ունի երկաթից ավելի ամուր է, քանի որ երբ երկաթը մտցնում են թեժ կրակի մեջ այն հալվում է, իսկ հավատացյալ մարդը եթե անգամ սպանվի և նորից կենդանանա, չի կորցնի հավատն ու հույսը առ Աստված»։

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը համոզված է, որ երկրի առաջընթացի համար կարևոր բոլոր ոլորտներում անհրաժեշտ է ջիհադականություն ցուցաբերել։ Այս կապակցությամբ նա ասել է․«Ջիհադականությունը նշանակում է չհոգնել դժվարությունների դեմ պայքարելուց և խոչընդոտներ հաղթահարելուց, ինչպես նաև չկորցնել հավատն առ Աստված ցանկացած իրավիճակում»։ Այաթոլլահ Խամենեին Իրանի նոր սերնդին ավելի տեղեկացված և ավելի կարողունակ է համարել նախորդ սերնդից։ Նրա խոսքերով․«Ուսանողական շարժումը իրենից ջիհադականություն է ներկայացնում՝ այսինքն պայքար ավելի լուսավոր ապագա ունենալու համար»։
«Ես սիրում եմ հավատացյալ և հեղափոխական արժեհամակարգի կրող երիտասարդներին և իմ պարտքն եմ համարում աջակցել նրանց աշխարհի որ կետում էլ, որ գտնվեն։ Մեր նոր երիտասարդությանը աջակցելը նաև համալսարանների և նախարարությունների ամենակարևոր պարտականությունն է»։
دیدار رهبری با جمعی از نخبگان و مدال آوران دانشگاه شریف
Այաթոլլահ Խամենեին իր ելույթում անդրադարձավ նաև ներկա գտնվող ուսանողներից մեկի բարձրացրած հարցադրմանը՝ կանանց համար աշխատանքի և ուսման համապատասխան պայմանների ստեղծման վերաբերյալ։ Նա ասաց․«Համալսարանների պատասխանատուները պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն իրենց կին ուսանողների և գիտական աշխատողների համար, որպեսզի վերջիններս կարողանան և' աշխատել և' իրենց ամուսնական պարտականությունները կատարել։ Նրանք չպետք է ստիպված լինեն ամուսնանալուց հետո հրաժարվել իրենց գիտական ճանապարհից»։ Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ իրանցի ուսանողների միայն տաս տոկոսն էին կազմում աղջիկները, սակայն այժմ այդ տոկոսային հարաբերությունը հասել է 67-ի։ Հեղափոխությունից հետո աննախադեպ մեծացել է նաև կանանց մասնակցությունը երկրի գիտական գործունեությանը։ Իմամ Խոմեյնին դեռևս Իրանի իսլամական հեղափոխության օրերին բազմիցս կրկնում էր, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, որպեսզի կանայք և աղջիկները կարողանան մասնակցել երկրի քաղաքական, հասարակական և գիտական կյանքին։
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը անդրադարձավ նաև դիմադրության տնտեսության կարևորությանը։ Նրա խոսքերով․«Դիմադրության տնտեսությունը Իրանի ստեղծածը չէ, այլ բազմաթիվ նախադեպեր է ունեցել ողջ աշխարհում»։
«Այն, որ դիմադրության տնտեսությունը պաշտպանում է երկիրը համաշխարհային տնտեսական բազմազան ցնցումներից ընդունված և ապացուցված է»․ ասել է Այաթոլլահ Խամենեին։ Մեծարգո առաջնորդը վերջին 150 տարիների ընթացքում ԱՄՆ-ի տնտեսական և գիտական առաջընթացի հիմնական պատճառը դիմադրության տնտեսությունն է համարել։ Այս կապակցությամբ նա ասել է․«Իհարկե ամերիկացիները այս մեթոդը կիրառել են միայն նյութական բարիքներ ձեռք բերելու նպատակով, բայց այն կարելի է օգտագործել նաև ավելի վեհ նպատակների հասնելու համար»։ Այաթոլլահ Խամենեին կարևորել է Իրանի բնական ռեսուրսներն ու հնարավորությունները ամբողջովին ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ «Դիմադրության տնտեսություն վարելու հիմնական սկզբունքը երկրի ներքին հնարավորությունների և հարստությունների վրա հենվելն է։ Համոզված եմ, որ Իրանի ներքին հնարավորությունների լիակատար օգտագործումը երկիրը անասելի բարձունքների կհասցնի», ասել է գերապատիվ առաջնորդը։
دیدار رهبری با جمعی از نخبگان و مدال آوران دانشگاه شریف
دՀանդիպման ընթացքում համալսարանի տաղանդավոր ուսանողները միջազգային և հանրապետական օլիմպիադաներում վաստակած իրենց մեդալները նվիրեցին հեղափոխության մեծարգո առաջնորդին։ Այաթոլլահ Խամենեին՝ այդ մեդալները իրանցի ուսանողների տաղանդավորության փառահեղ նմուշներ համարելով ասաց․«Այս մեդալները ավելին են քան իրենցից ներկայացրած նյութական արժեքը, այդիսկպատճառով ես դրանք մեծ հաճույքով և գոհունակությամբ ընդունում եմ, սակայն հետագայում անպայման վերադարձնելու եմ իրենց տերերին»։