Եմենի ժողովուրդը ոտնձգությունների ու բռնությունների զոհ (Եմենը հրի ու սրի մեջ)
(last modified Sat, 13 May 2017 16:29:13 GMT )
Մայիս 13, 2017 20:59 Asia/Tehran

Այն պայմաններում երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարի վրա, 2015 թ.-ի մարտի 26-ին Սաուդյան Արաբիայի կողմից ռազմական հարձակում իրականացվեց Եմենի դեմ: Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացված ռազմական հարձակման հետևանքով մինչ այժմ այդ երկրում զոհվել և վիրավորվել են հազարավոր անմեղ մարդիկ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի ժողովրդի դեմ իրականացված անմարդկային ոճրագործությունների մասին:

Եմենը արաբական երկիր է, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի թերակղզու հարավում: Եմենի բնակչության թիվը կազմում է 23 միլիոն մարդ:Երկրի  մայրաքաղաքն է համարվում Սանաան: 

Եմենը 

Եմենի հարավում է գտնվում Արաբական ծովը իսկ արևմուտքում Կարմիր ծովը: Եմենն ունի  մի քանի կղզիներ որոնցից կարևորներն են Սոքոթրան Արաբական ծովում և Հանիշը՝ Կարմիր ծովում: 

Նախքան 1990 թվականը Եմենը բաժանված էր երկու մասի՝  Եմենի Արաբական հանրապետություն (հյուսիսում) և Եմենի ժողովրդական հանրապետություն (հարավում): 

1990 թվականին կնքված պայմանագրով Եմենի երկու հանրապետությունները միավորվեցին Եմենի հանրապետության դրոշի ներքո: Համաշխարհային Բանկի տվյալների համաձայն Եմենն աշխարհի ամենաաղքատ երկիրն է համարվում:

 

Եմենի աշխարհագրական դիրքը

Եմենի աշխարհագրական դիրքը հատուկ ռազմավարական կարևորություն ունի տարածաշրջանի և վերտարածաշրջանի հավասարությունների ձևավորման գործում: Եմենը գտնվում է Բաբ Էլ-Մանդեբ նեղուցի, Պարսից ծոցի, Կարմիր ծովի, Հնդկական օվկիանոսի , Արաբական թերակղզու, Արևելյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Աֆրիկյան եղջյուրի խաչմերուկներում: Եմենը բազմազգ երկիր է: Եմենը Արաբական թերակղզու ամենաբերրի տարածքն է: Ավելի քան երկու հազար 400 կմ ափերով այդ երկիրը Արաբական թերակղզու հարավային և հարավ արևմտյան և Պարսից ծոցի խորհրդի համագործակցության անդամ երկրների դարբասն է համարվում: 

Բաբ Էլ-Մանդեբ նեղուցի և Ադանի ծոցին վերահսկելով Եմենը Հնդկական օվկիանոսը միացնում է Կարմիր ծովին: 

Եմենի ռազմավարական նշանակությունը

Աշխարհի ծովային տրանսպորտի  ավելի քան երկու երրորդը կատարվում է Հորմոզի, Մալագայի և Բաբ Էլ-Մանդեբի երեք կարևոր նեղուցների միջև, և այսպես մեծանում է Եմենի քաղաքական և տնտեսական կարևորությունը: Այս երեք կարևոր նեղուցների միջոցով է կատրվում հատկապես աշխարհի էներգակիրների տրանսպորտը:

Եմենը կարող է Բաբ Էլ-Մանդեբ նեղուցը հանգիստ փակել: Հյուսիսից Սաուդյան Արաբիայի հետ հարևանությունը և կրոնական ու ազգային առնձնահատկությունները պատճառ են դարձել որ Եմենի և Արաբիայի հարաբերությունները այնքան էլ հաշտ չլինեն:

Նավթի հայտնաբերումը Եմենի և Սաուդյան Արաբիայի սահմանների մոտակայքում ավելի է սրել կողմերի միջև հակամարտությունը: Սաուդյան Արաբիայի ռեժիմը միշտ փորձել է իր վերահսկողության տակ առնել Եմենի նավթադաշտերը:

Եմենի ներքին պատերազմում հաղթող կողմը կարող է  Կարմիր ծովի նավթը նեղուցի միջոցով դեպի Հնդկական օվկիանոսը տանող ծովային ճանապարհները իր վերահսկողության տակ առնել: Վերջին տասնամյակներում Սաուդյան Արաբիան փորձել է միջամտել Եմենի քաղաքական և իշխանական գործընթացներում: Սաուդյան Արաբիայի ռեժիմը փորձել է քաղաքական միջամտություններ և ռազմական հարձակումներ իրականցնելով իր վերահսկողության տակ առնել Եմենի իշխանությանը:

Եմենի Անսարալլահ շարժումը աստիճանաբար դուրս գալով սաուդացիների քաղաքական ազդեցության գոտուց փոփոխության ենթարկեց Սաուդյան Արաբիայի հաշվարկները տարածաշրջանում: 

Եմենի նկատմամբ Սաուդյան Արաբիայի որդեգրած սխալ քաղաքականությունները և եմենցիների պատմական ատելությունը սաուդացիների հանդեպ պատճառ են դարձել որ ավելի հզորանա Անսարալլահ շարժման դիրքերը Եմենում:

Պատմությունը վկայում է Եմենում սաուդացիների ոճրագործությունների մասին

 

Եմենի զարգացումները պատճառ դարձան որ 2015 թ.-ին ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների աջակցությամբ,  Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ռազմական հարձակում իրականացնի այդ երկրի դեմ:

Սաուդյան Արաբիայի կործանիչները ռմբակոծում են Եմենը
 

Սաուդյան Արաբիայի ռազմական հարձակումն Եմենի դեմ այն պայմաններում  իրականացավ, երբ 2014 թ.-ի սեպտեմբերին Եմենի նախագահ Մանսուր Հադիի և եմենական ընդդիմադիր բոլոր խմբերի միջև «Խաղաղություն և համագործակցություն» անվան ներքո ստորագրված համաձայնությունը ժխտելով Մանսուր հադին հրաժարվեց նախագահի պառտոնից և փախավ Ադեն: Այնուհետև Մանսուր Հադին Ադենում ձևավորեց նոր իշխանություն և երկիրը բաժանեց երկու մասի:  

Եմենի ժողովուրդը և ընդդիմադիր ուժերը նույնիսկ Ադենում բողոքի ցույցեր կազմակերպեցին Մանսուր Հադիի դեմ: 

Սաուդյան Արաբիան, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Արևմտյան որոշ երկրներ իրենց դեսպանատները տեղափոխեցին Ադեն:Նրանք փորձեցին Եմենը բաժանել երկու մասի, սակայն այս սցենարը  ձախողեց Անսարալլահ շարժման, Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների դիմադրության հետևանքով: Նրանք կարողացան Եմենի շատ տարածքներ այդ թվում Ադենը իրենց վերահսկողության տակ առնել:

Պատերազմն ու ավերածությունը Եմենում

 

Ժողովրդական ուժերի կողմից Ադենը ազատագրելուց հետո Մանսուր Հադին փախավ Սաուդյան Արաբիա և այնտեղից ղեկավարեց Եմենի և տարածաշրջանի ժողովրդների դեմ հրահրած պատերազմը: 

Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը աջակցեց Մանսուր Հադիին և Եմենի ճգնաժամին վերջ տալու նպատակով մի քանի բանաձև արձակեց: Այդ բանաձևերում Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն առաջարկում էր, ընդիմադիր ուժերի և ժողովրդական կոմիտեների զինաթափումը և Մանսուր Հադիի վերադարձը երկիր որպես նախագահ: Այսպես նրանք անտեսում էին 2014 թ.-ին կայացած «Խաղաղություն և համագործակցություն» պայմանագիրը և Եմենի ժողովրդի հակասաուդական և հակամերիկյան հեղափոխության պահանջները: Միաժամանակ, Արևմտյան որոշ երկրներ այդ թվում Բրիտանիան և ԱՄՆ-ը,  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում մի բանաձև ընդունեցին, որը հաստատում էր Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բանաձևը, որով Եմենի ժողովրդին զրկում էր ինքիշխանության իրավունքից: 

Արդյունքում, նախագահությունից հրաժարված Մանսուր Հադիին վերադարձնելու պատրվակով մարտի 26-ին Սաուդյան Արաբիան ռազմական հարձակում իրականացրեց Եմենի դեմ:

Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման Բեն Աբդոլազիզի հրամանով Եմենի և Անսարալլահ շարժման դեմ մեկնարկվեց «Վճռական փոթորիկ» ռազմական գործողությունը: Ի հարկե պատմության ընթացքում Սաուդյան Արաբիան անգամներ ռազմական հարձակում է իրականացրել եմենի դեմ և գրավել է այդ երկիրը:

Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման Բեն Աբդոլազիզը

Սաուդյան Արաբիան Եմենի դեմ իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում օդային հարձակման թիրախ է դարձրել այդ աղքատ երկրի ենթակառուցվածքները: Վայրագ հարձակումների հետևանքով մինչ այժմ սպանվել են հազարավոր եմենցիներ: Եմենի առողջապահության նախարարության տվյալների համաձայն այդ երկրում զոհվել կամ վիրավորվել են ավելի քան 28 հազար մարդ:

ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունների գրասենյակի ղեկավար Յուհանես Վան Դեր Քլավն մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմական հարձակման հետևանքով զոհվել են հազարավոր եմենցիներ և ավերվել են այդ երկրի ենթակառուցվածքները: 

Եմենի ժողովուրդը զրկվել է բժշկական ծառայություններից ու սովի է մատնվել, մինչդեռ պատերազմը շարունակում է խլել  կանանց ու երեխաների կյանքը: 

Սաուդյան Արաբիան ռմբակոծում է Եմենի խաղաղ բնակավայրերը

Եմենի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է.-«Սաուդյան Արաբիան այն պայմաններում հարձակում իրականացրեց Եմենի դեմ, երբ ընդիմադիր կողմերը մոտեցել էին քաղաքական ճանապարհով այդ երկրի հարցերը լուծելու վերջնական  համաձայնության և փոքրիկ անհամաձայնություններ կային կողմերի միջև, բայց Սաուդյան Արաբիայի հարձակումները ոչնչացրին այդ ամբողջ ձեռքբերումները»: