Լոնդոնում իրականացված ահաբեկչական հարձակումները Բրիտանիայի կառավարության վարած քաղաքականության հետևանքն են
Բրիտանիայի պառլամենտական ընտրությունների սեմին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները ահ ու սարսափ տարածեցին այդ երկրում:
Բրիտանիայում տեղի ունեցած երրորդ ահաբեկչական դեպքը լայն արձագանք է գտել այդ երկրում և Եվրոպայում: Եվրոպական պետություններն իրենց աջակցությունն են հայտնել Բրիտանիայի կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարում:
Հունիսի 3-ի երեկոյան միկրոավտոբուսը դուրս է եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Այնուհետև դանակներով զինված տղամարդիկ հարձակվել են անցորդների վրա, որի ընթացքում զոհվել է 7 մարդ և ավելի քան 48 հոգի վիրավորվել են:
Եվրոպայում տեղի ունեցած մյուս հարձակումների նման ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է շաբաթ երեկոյան Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը:
Բրիտանիայի ԶԼՄ-ները «Իրաքի և Շամի իսլամական պետություն» անվանումն են օգտագործում ԻԼԻՊ-ի փոխարեն: Իսլամական պետության անվանաձևի օգտագործումը Բրիտանիայի և Եվրոպական որոշ երկրների ԶԼՄ.-ներում միտում ունի աղավաղել ճշմարիտ իսլամը:
Ի դեպ ոչ մի առնչություն չկա ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից իրականացվող ոճրագործությունների և իսլամի միջև: Իրականում Իսլամական պետության տերմինի օգտագործումը ԴԱԵՇ-ի սխալ թարգմանությունն է:Նույնիսկ Բրիտանիայի նախկին կառավարության վարչապետ Դեյվիդ Քամերոնը քննադատել էր BBC-ի կայքում Իսլամական պետություն տերմինի օգտագործումը:
Բրիտանիայում և Եվրոպական այլ երկրներում ուժեղացել է իսլամատյացության և իսլամաֆոբիայի շարժումը: Այս շարժումը ահաբեկչական բոլոր դեպքերը կապում է իսլամին ու մուսուլմաններին: Եվրոպայում տեղի ունեցող յուրաքանչյուր ահաբեկչական հարձակումից հետո այդ մայրցամաքում ավելանում են մուսուլմանների դեմ ռասիստական հարձակումները:
Խորհրդային Միության և կոմունիստական Արևելյան բլոկի փլուզումից հետո Արևմուտքի ռազմավարությունը կենտրոնացել է`Խորհրդային միության փոխարեն իսլամը,որպես արևմուտքի անվտանգության ու անկայունության դեմ ուղղված սպառնալիք ներկայացնելու վրա: Այս ռազմավարության իրականացման ուղղությամբ փորձ է արվել կապ ստեղծել ահաբեկչության և իսլամի միջև: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Մոհամմեդ մարգարեի ճշմարիտ ու մաքուր իսլամի վերակենդանացումը սպառնալիք էր համարվում Արևելյան պետությունների համար:
Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնիի կողմից ներկայացված իսլամը դեմ էր հաշտվողական, հետադիմական և իսլամական ու արաբական երկրների ոչ կրոնական և ԱՄՆ-ի ու Արևմուտքի բարեկամ իշխանությունների իսլամին:Այդ երկրներում տիրող իսլամը հետադիմական և ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերին է ծառայում: Այս տեսակ իսլամը հակասում է մեծ մարգարե Մոհամմեդի կողմից դավանած Իսլամին: Իսլամի մեծ մարգարե Մոհամմեդը տգիտության, կռապաշտության և բռնության դեմ պայքարելու և միաստվածությունը, խաղաղությունը, համակեցությունը և հանդուրժողականությունը տարածելու նպատակով նշանակվեց որպես մարգարե: Սա այն իսլամն է որը վերակենդանացվեց Իմամ Խոմեյնիի կողմից:
ԱՄՆ-ի և Բրիտանիայի գլխավորությամբ Արևմտյան պետությունները փորձում են աղավաղել ճշմարիտ իսլամը: Իսկական իսլամը բռնության ու ամբողջատիրության դեմ պայքարի, ազատության, խաղաղության և համակեցության առաջատար կրոն է : Հենց այս շրջանակում Արևմուտքը փորձում է Սաուդյան Արաբիային աջակցություն ցուցաբերելով օգնել թաքֆիրական և ծայրահեղական խմբերի ձևավորմանը:
Եվրոպական շատ երկրներում, Պակիստանում և Աֆղանստանում և Արևելյան Ասիայի աղքատ երկրներում վահաբիական դպրոցները ֆինանսավորվում են Սաուդյան Արաբիայի նավթային դոլարներով: Պակիստանի Փիշավար քաղաքի վահաբիական դպրոցներում են դաստիարակվել Ալ-Քաիդայի և Թալիբների ահաբեկիչները:
Սաուդյան Արաբիայի և Պակիստանի աջակցությամբ և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետախուզական կազմակերպությունների ցուցումներով Թալիբները տապալեցին Աֆղանստանում մուջահեդների կառավարությունը և այդ երկիրը դարձավ ծայրահեղական և ահաբեկչական խմբերի ու Ալ-Քաիդայի անվտանգ կենտրոնը:
ԱՄՆ-ը և Բրիտանիան հավակնում են որ պայքարում են այն ահաբեկչության դեմ, որն ստեղծվել է հենց նրանց և Սաուդյան Արաբիայի ջանքերով և որի նպատակն է տարածել ծայրահեղական, վահաբիական և ահաբեկչական գաղափարները:
Այս գաղափարները ոչ մի առնչություն չունեն Իսլամի արդարատենչ, խաղաղասեր և բռնության դեմ ուսմունքներին:
Արևմտյան պետությունները մի կողմից սպառազինական մեծ աջակցություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիային, իսկ մյուս կողմից Թալիբների և Ալ-Քաիդա ահաբեկչական թաքֆիրական խմբերի ծայրահեղ գործողությունները վերագրում են Ղուրանի ուսմունքներին, փորձելով Արևմուտքի հանրային կարծիքի մոտ Իսլամը ներկայացնել որպես ծայրահեղական և կոպիտ կրոն: Նրանք փորձում են իսլամատյացություն և իսլամաֆոբիա տարածել Արևմուտքում: Արևմտյան երկրների կողմից որդեգրած երկակի քաղաքականության արդյունքում Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում ստեղծվել են ահաբեկչական և թաքֆիրական խմբեր: Իրականում ահաբեկչությունը սահման չի ճանաչում և ահաբեկչական խմբերի գործունեությունը տարածվել է ամբողջ աշխարհում:
Այդուամենայնիվ Արևմտյան պետությունները և հատկապես Բրիտանիան պատրաստ չեն ահաբեկչության դեմ պայքարի հարցով վերանայել իրենց երկստանդարտ քաղաքականությունները և վերջ տալ լավ կամ վատ ահաբեկչությանը:
Արևմտյան պետությունների վարած ռազմավարության և Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Եմենում առաջացրած լարվածության հետևանքով այժմ վահաբիականները սպառնում են հենց Արևմուտքին:
Հազարավոր բրիտանացիներ և Եվրոպայի այլ երկրների քաղաքացիներ ազատորեն կարողացել են անցնել Սիրիա, Իրաք և Լիբիա, իսկ այդ մասին տեղյակ են եղել Եվրոպական երկրների անվտանգության կառույցները: Այժմ նրանցից յուրաքանչյուրը մի շարժուն ռումբ է համարվում: Նրանք այնպիսի մեթոդներով են ահաբեկչական գործողություններ իրականացնում, որոնք ինքնին սպառնալիք չեն համարվում: Մայթերում հետևակներին վրաերթի ենթարկելը կամ դանակով մարդկանց վրա հարձակվելը ռումբից ավելի մեծ սպառնալիք է համարվում հասարակության համար: Եվրոպայի բոլոր քաղաքներին սպառնում է ահաբեկչության վտանգը:
Այդուամենայնիվ Եվրոպական երկրները շարունակում են իրենց ռազմավարական հարաբերությունները վահաբիական գաղափարները տարածող Սաուդյան Արաբիայի հետ:
Վերջին տարիներին Արևմուտքի հանրային կարծիքը արթնացել է, հատկապես որ ավելի է մեծացել ահաբեկչության սպառնալիքի վտանգը և բացահայտվել է Արևմտյան պետությունների կողմից Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցության արդյունքները՝ Սիրիայում և Իրաքում:
Սաուդյան Արաբիայում իշխող համակարգի մտածելակերպը և նրանց կողմից թաքֆիրական, ահաբեկչական խմբերին և հատկապես ԻԼԻՊ-ին ցուցաբերվող աջակցությունը հայտնի է բոլորին:
Այժմ քաղաքական շրջանակներում և ԶԼՄ-ներում փորձ է արվում բացահայտել ահաբեկչական գործողությունների արմատները և նույնիսկ Բրիտանիայի կառավարությունը ներկայացվել է որպես մեղսակից այդ երկրում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողություններում:
Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը կարևորել է Սաուդյան Արաբիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերանայումը: