Հունիս 12, 2017 16:15 Asia/Tehran

Հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցան ահաբեկչական հարձակումներ: Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Իսլամի տեսակետը՝ ահաբեկչության վերաբերյալ:

Ահաբեկչությունը շարունակում է մնալ աշխարհի անապահովության գլխավոր աղբյուրը: Ամեն օր աշխարհի որևէ երկրի ինչ-որ քաղաքում ահաբեկչական պայթյուններ են տեղի ունենում ՝ խլելով մարդկային կյանքեր: Գրեթե բոլոր ահաբեկչական ակտերում նկատելի են ԻԼԻՊ ահաբեկչական թաքֆիրական խմբավորման ոտնահետքերը: Սովորաբար ԻԼԻՊ-ը ստանձնում է ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունն ՝ իր հզորությունը ցույց տալու համար: Իրաքում և Սիրիայում տարբեր քաղաքներից պետական ու ժողովրդական ուժայիններն իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում, գործողություններ են իրականացնում ՝ ԻԼԻՊ-ականներին դուրս քշելու և քաղաքներն ահաբեկիչներից մաքրագործելու համար: Ուստի ահաբեկիչներն իրենց ճնշված են զգում և փորձում են տարբեր տեղերում իրենց գործունեության սահմաններն ընդլայնելով, ցուցադրել իրենց հեղինակությունը: Ի հարկե ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գործողությունները սահման չեն ճանաչում: Խումբը փորձում է աշխարհի բոլոր անկյուններից անդամներ ներգրավվել ՝ իրենց բնակչության վայրերում  ահաբեկչական գործողություններ նախագծելու և իրականացնելու համար: Փաստորեն ԻԼԻՊ թաքֆիրական խմբավորումը ոչ թե մի խումբ է այլ  ՝ տարբեր կրոններին դավանողների միջև խաղաղ գոյակցություն, բարեկամություն, համերաշխություն , հանդուրժողականություն ու հաշտություն քարոզող Իսլամ կրոնից սխալ ու շեղված ընկալումների վրա հիմնված մի կեղծ գաղափարախոսություն: Հենց այդ հանգամանքն էլ բարդացրել և դժվարացրել է ԻԼԻՊ-ի անվան տակ թաքֆիրական ու ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարը:

ԻԼԻՊ-ի ահաբեկչական հարձակումները ՝ Թեհրանում

 

Իրանի իսլամական հանրապետությունը հանդիսանում է Միջին Արևելքում ահաբեկչական ու թաքֆիրական հոսանքների դեմ պայքարի դրոշակակիրն ու մունետիկը: Վերջին տարիներին ահաբեկիչների դեմ մղվող պայքարի ընթացքում, զոհվել են ԻԻՀ-ի ռազմական մի քանի խորհրդականներ: ԻԼԻՊ-ը մեծ վրեժխնդրությամբ է տրամադրված ԻԻՀ-ի դեմ: Խմբի թաքֆիրական գաղափարախոսության գլխավոր նպատակն է  շիաականության դեմ պայքարն՝ այն պատճառաբանությամբ, որ շիաները շեղվել են Իսլամ կրոնից: Նրանք իրենց պարտքն են համարում շիա դավանողներին սպանելը: Վերջին տարիներին ԻԼԻՊ-ը մեծ ջանքեր է գործադրել ՝ Իրանում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, սակայն Իրանից անդամներ ներգրավվելու գործում չհաջողելու և շնորհիվ ԻԻՀ-ի անվտանգության կառույցների բարձր կարողությունների , նրանց չի հաջողվել Իրանում որևէ ահաբեկչական քայլ իրականացնել:

Տասնյակ անգամներ անհաջող փորձերից հետո, չորեքշաբթի հունիսի 7-ին ԻԼԻՊ ահաբեկչական խմբերի անդամներն , հարձակումներ էին իրականացրել իսլամական խորհրդարանի շենքում և ԻԻՀ-ի հիմնադիր ՝ Լուսահոգի իմամ Խոմեյնիի դամբարանում: Հարձակումների հետևանքով զոհվեց 17 , վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Հունիսի 7-ի ահաբեկչական հարձակումն ի տես աշխարհի՝ իսլամական հեղափոխության բարեկամներին ու թշնամիներին ապացուցեց, որ ԻԻՀ-ը ճիշտ քաղաքականություն է որդեգրել ահաբեկչության դեմ պայքարի դաշտում: Թեհրանում ԻԼԻՊ-ի հարձակումն Իրանի թշնամիներին, մասնավորապես ԱՄՆ-ին ցույց տվեց, որ սուտ ու անհիմն է Իրանին ահաբեկիչների սատարելու մեջ մեղադրելը: Մյուս կողմից, Թեհրանի ահաբեկչական քայլերին ԱՄՆ կառավարության պաշտպանական հակազդեցությունը կրկին անգամ բացահայտեց ամերիկացիների կողմից ահաբեկչությունը «լավ և վատ» երկու խմբերի առանձնացնելու և հանուն իրենց նպատակների իրականացման, ահաբեկիչներին միջոց ծառայեցնելու ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը: 

Թաքֆիրական ու ահաբեկչական հոսանքների դեմ ԻԻՀ-ի քաղաքականությունն ակունք է առնում Իսլամի ուսմունքից: ԻԻՀ-ը հանդիսանում է թաքֆիրականության դեմ պայքարի հարցում Մահմեդական մաքուր իսլամի վեհ արժեքների իրական պաշտպանը: Թաքֆիրական խմբերի, մասնավորապես ԻԼԻՊ-ի կողմից միջազգային հանրությանն Իսլամի մասին ներկայացրած պատկերին հակառակ, Իսլամում ահաբեկչություն հասկացություն գոյություն չունի: Ընդհակառակն, Իսլամը խիստ դեմ է ահաբեկչությանը: Այդ մասին Ղուրանի Մաեդե սուրայի 32-րդ այայում գրված է.«Ով որ մարդ սպանի, առանց որ սպանվածը  բռնություն գործած կամ երկրի վրա անբարոյականություն արած լինի, ամբողջ մարդկային ազգի սպանողը կհամարվի: Իսկ ով մարդու կյանքը փրկի, կվարձատրվի այնպես, ինչպես եթե ամբողջ մարդկային ազգի կյանքը փրկած լիներ»:

 

Ըստ Ղուրանի, թաքֆիրական խմբերի ձեռքով մուսուլմանների և ոչ-մուսուլմանների սպանությունը համարվում է ամենաաններելի մեղքերից մեկը:

Իսլամական ավանդազրույցներում բազմաթիվ պատումներ կան նույնիսկ հակառակորդների սպանության մասին: Իսլամի մեծ առաջնորդներից մեկը, որի ողջ կյանքն օրինակ է ծառայում մարդկային կյանքով ապրելու համար ՝ Ալի Էմիրապետն է: Նրա խալիֆայության կարճ ժամանակաշրջանում , նրան երեք պատերազմ է պարտադրվում, որոնցից մեկը Ջամալի պատերազմն էր: Ջամալի պատերազմում, Իմամ Ալիի դեմ պայքարում էր Զոբեյր Իբն Ավամի հրամանատարությամբ զորախումբը, ով պատերազմի թեժ պահին փախավ մարտի դաշտից: Մի հոգի նրան հետապնդեց և ճանապարհին սպանեց նրան: Այդ մասին իմանալով, իմամ Ալին անհանգստացավ, ասելով.«Նրա սպանողը դժոխային կյանք է ունենալու , քանի որ դիմեց մարգարեի կողմից մերժված քայլի»: Մեծ մարգարեն մերժել է սպանությունը: նա երբեք չի սպանել թշնամիներին և երբեք թույլ չի տվել ՝ նման քայլի դիմել: Այդպիսով, արգելվում է անակնկալ կերպով մարդկանց սպանությունը: Նա ով փողոցում  անակնկալի բերելով սպանում է մարդկանց, կամ անցուղիներում ռումբ է տեղադրում , կամ մահապարտական քայլի դիմելով հանրային վայրերում, մզկիթներում ու շուկաներում անմեղ մարդկանց զոհվելու պատճառ է դառնում , համարվում է ահաբեկիչ: Իսլամը խստորեն դատապարտում ու մերժում է նման քայլերը , իսկ այդ քայլերին դիմողները ՝ թշնամի են համարվում:

Իսլամը մերժում է ահաբեկչությունը

Իսլամ կրոնի առաջնորդները նույնիսկ արգելել են մեղավոր ու հանցագործ մարդկանց անակնկալ սպանությունը: Հարց է առաջանում , նման մի կրոն թույլ կտա՞ հանրային վայրերում, փողոցներում ու քաղաքների բանուկ վայրերում սպանել անմեղ կանանց  ու երեխաների : Չի կարելի սպանել նույնիսկ այն մարդու, ում արյունը հեղելը կրոնի սկզբունքով  արգելված չէ, ապա անմեղ մարդկանց սպանությունը ՝ ինչպես Ղուրանում է ասվում , համարվում է ամբողջ մարդկային ազգի սպանություն: Ցավոք արևմտյան պետությունները և իսլամի թշնամիները՝ հատկապես ԱՄՆ-ը և սիոնիստները, թաքֆիրական հոսանքներին և նրանց դեմ  պայքարի  ուղին ներկայացնելու հարցում, շեղված քայլերի եմ դիմում ՝ օգնելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանն իր գործունեությունը շարունակելու համար: Նրանք ահաբեկչական քայերից օգտվում են Իսլամի դիմագիծը խեղելու համար՝ այդ քայլերն Իսլամին վերագրելով և ահաբեկչությունը միջոց ծառայեցնելով:

Թեհրանի ահաբեկչական հարձակումները

 

Եթե ահաբեկչական հարձակումներն իրականացվում են Թեհրանում, ապա կարելի է այն անտեսել և նույնիսկ արդարացնել ԻԻՀ-ի հետ թշնամանքով: Իսկ եթե նման դեպքեր տեղի են ունենում արևմտյան երկրներից մեկում, նրանք խոսում են իսլամի վտանգավոր բնույթի մասին: Քանի դեռ արևմտյան որոշ պետություններ, նման ընտրական ու երկակի դիրքորոշում ունեն ահաբեկչության նկատմամբ, ուրեմն նրանք համարվում են ահաբեկչական հարձակումներում թաքֆիրական խմբերի մեղսակիցները և ինչպես հենց Արևմուտքն է հավակնել, ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ոչ մեկին պետք չէ վստահել:

 

 

 

 

 


 

 

Պիտակ