Հունիս 17, 2017 13:27 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հունիսի 12-ին ընդունել է երկրի եռյակ իշխանությունների ղեկավարներին և մի խումբ պատասխանատուների: Հանդիպման ժամանակ Մեծարգո առաջնորդը խոսել է երկրի կառավարման, ներքին խնդիրների և տարածաշրջանի կարևոր հարցերի մասին: Այս հաղորդման ընթացքում համառոտ կերպով կներկայացնենք հատվածներ` գերապատիվ առաջնորդի ելույթից:

Իր ելույթի սկզբում ԻԻՀ առաջնորդը Ռամազանի բարեբաստիկ ամիսը ոսկե առիթ համարեց` Բարձրյալից օրհնություն հայցելու  և   սրտերը լուսավորելու  համար, ասելով․«Վեհ նպատակներն ու ցանկությունները կարող են իրականանալ Աստծո կամքով և ազնիվ ու նվիրական ջանքերով և եթե իսլամական ու հեղափոխական հասարակությունը չապավինի Աստծուն և Աստծո օրհնությամբ չառաջնորդվի, հարված կստանա»։ Նախքան մեծարգո առաջնորդի ելույթը, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին զեկույց ներկայացրեց կառավարության գործունեության մասին։ Հանդիպման ավարտին Իսլամական հեղափոխության առաջնորդի գլխավորությամբ տեղի ունեցավ երեկոյան աղոթքի արարողությունը, որից հետո ծոմապահ ներկաները գերապատիվ առաջնորդի հետ մասնակցեցին իֆթարի ընթրիքին։

Մեծարգո առաջնորդը հանդիպել է համակարգի պատասխանատուների հետ

 

Անդրադառնալով մայիսի 19-ին անցկացված ընտրություններին, Իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է. «Ընտրությունները մեծ գործ էին, քանի որ ապացուցեցին հեղափոխության ուժն ու ժողովրդի սրտերում իսլամական համակարգի թողած խորը ազդեցությունը։ Սակայն համաշխարհային ԶԼՄ-ները բոլորովին չեն անդրադարձել այս կարևոր փաստին»։

Ընտրություններին բոլոր մասնակիցների արժեքավոր քայլը իսլամական համակարգի նկատմամբ վստահության դրսևորում գնահատելով , Այաթոլլահ Խամենեին ասել է․-«Ժողովուրդը  վստահեց Իսլամական հանրապետության քվեատուփերին ու Սահմանադրության մեջ նշված մեծ շարժմանը` ընտրություններին»։ Քննադատելով որոշ անձանց, որոնք փորձում են սխալ մեկնություններ ներկայացնել ու ժողովրդին բաժանել մասերի, Այաթոլլահ Խամենեին հավելել է․-«Չպետք է անտեղի խոսքերով և ժողովրդին մասերի բաժանելով, ստվերել ընտրություններում  նրա կերտած մեծ սխրանքը»։ 

Անդրադառնալով Իրանի նախագահական ընտրություններից հետո հակաիրանական շրջափակումներն ավելացնելու ԱՄՆ-ի  թշնամական   քայլին, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է-«Այս թշնամական քայլերի դիմաց պետք է համագործակցության, աշխատանքի ու ջանադրության նոր մթնոլորտ ստեղծել հանուն երկրի առաջադիմության ու իսլամական հանրապետության վեհացման և բոլորին ներգրավվել այդ մթնոլորտում»։

Պաշտպանելով ժողովրդի ընտրած կառավարությանը , երկրի ճիշտ կառավարման և  ճիշտ ուղին զարտուղուց զանազանելու մասին Այաթոլլահ Խամենեին ասել է․-«Երկրի ճիշտ կառավարումը առաջին հերթին կարիք ունի որոշումներ կայացնելու չափանիշների և երկրորդ հերթին` անցած 38 տարիների փորձերի օգտագործման»։ Նա ճիշտ որոշումների կայացման չափանիշները բացատրելիս անդրադարձավ ազգային շահերին, այն համարելով գլխավոր չափանիշը։ «Իհարկե ազգային շահերն այն ժամանակ կարող են իրոք ազգային շահեր լինել ,երբ չհակադրվեն Իրանի ժողովրդի ազգային ու հեղափոխական ինքնությանը․․․ Ազգային շահերը պետք է համապատասխանեն ազգային ինքնությանը, ոչ թե ազգային ինքնությունը դառնա գործառույթներից մեկը՝ ազգային շահերի  համատեքստում, քանի որ այդ դեպքում առաջանում են երևակայական շահեր ոչ թե ազգային». ասել է նա: Այաթոլլահ Խամենեին հավելել է-«Իրանի ազգային ինքնությունը ձևավորվում է երեք բաղադրիչների ՝ մուսուլման լինելու, հեղափոխական լինելու և պատմական խորության հիման վրա, ուստի երկրի պատասխանատուները պետք է խուսափեն այն որոշումներից, որոնք կհակադրվեն Իսլամին, հեղափոխությանը և Իրանի ժողովրդի պատմությանը»։

Մեծարգո առաջնորդը հանդիպել է համակարգի պատասխանատուների հետ

 

Ընդգծելով ,որ կայսերապաշտ ուժերը իրենց ցանկությունները պարտադրելու համար կիրառում են տարբեր մեթողներ, Այաթոլլահ Խամենեին ասել է «Դրանցից մեկը «միջազգային նորմաներ»-ի անվան ներքո իմպերիալիստների  շահերի ապահովումն է, որպեսզի այդպիսով անկախ ու բռնությանն ընդդիմացող երկրներին մեղադրեն նորմերը չհարգելու մեջ»:Նա ասել է.«Վերջերս ամերիկացիներն Իրանի մասին խոսելիս միջազգային նորմաների անվան տակ տարածաշրջանի ապակայունացման հարցն են առաջ քաշել: Ի պատասխան պետք է ասել. Առաջին հերթին ի՞նչ կապ ունի ձեզ հետ այս տարածաշրջանը , երկրորդ հերթին՝ այս տարածաշրջանի ապակայունացման հեղինակները դուք  եք և ձեր գործակալները»։

Անդրադառնալով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ստեղծման հարցում ԱՄՆ-ի դերակատարությանը և վերջինիս կողմից այդ խմբավորմանը ցուցաբերված ռազմական ու ֆինանսական աջակցությանը, ԻԻՀ առաջնորդն ասել է․-«ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիա կազմելու հայտարարությունը սուտ է։ Իհարկե ամերիկացիները դեմ են  միայն չվերահսկված ԻԼԻՊ-ին։ Սակայն եթե որևէ մեկը փորձի ոչնչացնել ԻԼԻՊ-ին, ԱՄՆ-ն թույլ չի տա»։ Ահաբեկչությունը հովանավորելու  և մարդու իրավունքների վերաբերյալ Իրանի դեմ ամերիկացիների հնչեցրած մեղադրանքների մասին Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ամերիկացիները Սաուդյան Արաբիայի թայֆայական ու միջնադարյան իշխանավորների կողքին  խոսում են մարդու իրավունքներից ,այն էլ մի երկրում, որտեղ  ժողովրդավարության  նշույլ անգամ չկա, իսկ ժողովրդավարության խորհրդանիշը համարվող Իսլամական հանրապետության դեմ մեղադրանքներ են հնչեցնում։ Իրոք զավեշտական է և այս  պատմական խարանը կդրոշմվի  նրանց ճակատին»։  

 

 

Իսլամական հեղափոխության առաջնորդը իր ելույթի հաջորդ  հատվածում անդրադարձել է երկրի կառավարման գործում փորձառությունների օգտագործման և առիթների ու սպառնալիքների կառավարման եղանակներին։ Նա նաև խոսել է վերջին չորս տասնամյակների ընթացքում արձանագրված հաջողություններում ազգային միասնության որոշիչ դերակատարության մասին, ընդգծելով,  որ ժողովրդին երկու մասի  բաժանելուն  և երկիրը երկբևեռ դարձնելուն ուղղված քայլերը շատ վտանգավոր են։ "Իրանական 1359 թվականին ժամանակի նախագահը ժողովրդին բաժանեց համախոհ և ընդդիմադիր մասերի, և չպետք է  կրկնել այդ սխալը", ասել է Այաթոլլահ Խամենեին։ Ներքին պոտենցիալների վրա հենվելը և ազգային արտադրությանը առաջնային տեղ հատկացնելը, թշնամուն չվստահելը մյուս հիմնական ու լուրջ փորձերից համարելով, մեծարգո առաջնորդը հավելել է․ «Կարող էինք չվստահել թշնամուն ,բայց երբեմն ինչ-որ պատճառներով,օրինակ ամերիկացիներին  պատրվակներ հորինելու հնարավորություն չտալու համար, զիջումների ենք գնացել ,բայց  այդ դեպքում էլ հարված ենք ստացել և ԱՄՆ-ն շարունակել է  պատրվակներ հորինել »։

Խոսելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին, Այաթոլլահ Խամենեին ասել է. « Այս հարցին հետևող պատասխանատուներին վստահել ու վստահում ենք, քանի որ  նրանք հավատացյալ են , քանի որ նրանց մերն ենք համարում։ Սակայն այդ հարցում ևս դիմացի կողմին վստահելու պատճառով որոշ հարցեր աչքաթող արեցինք: Արդյունքում որոշ բացթողումներ եղան , և այսօր թշնամին դրանք  օգտագործում է»։

Մեծարգո առաջնորդը հանդիպել է համակարգի պատասխանատուների հետ

 

Ռազմական ու անվտանգության հզորության ամրապնդումը այն  կետերից էր, որոնց անդրադարձել է Այաթոլլահ Խամենեին։ Նա ասել է. «Պարզ է, որ ԱՄՆ-ն Իրանի հզորության բաղադրիչները վերացնելու համար բացասական մոտեցում կդրսևորի Պահակազորի և Ղոդսի ուժերի նկատմամբ ու պայմաններ կառաջարկի։ Օրինակ այդ երկիրը կառաջարկի, որ Պահակազորը չլինի, հավաքազորայինը չմիջամտի, կամ տարածաշրջանային հարցերում այլ կերպ  վերաբերվել և նման հայտարարություններ: Սակայն երկրի պատասխանատուները պետք է հակառակ թշնամուն փորձեն ուժեղացնել ու ամրապնդել Իրանի արժանապատվության ու հզորության բաղադրիչները, այդ թվում` Զինված ուժերին , Պահակազորին ,հավաքազորային ուժերին և բոլոր  հավատացյալ ու հեղափոխական տարրերին»։

Իր ելույթի մյուս հատվածում անդրադառնալով երկրի տնտեսության կառավարման գործում ներքին ու արտասահմանյան ներդրումների նշանակությանը, մեծարգո առաջնորդը կարևորել է գյուղական արդյունաբերության ստեղծումը,  ասելով, որ դա կարող է լուծել որոշ հարցեր ,այդ թվում`  մարգինալացման խնդիրը։ «Գյուղերի արտադրանքների փոխադրման և գյուղացիների երթևեկության հնարավորությունների ստեղծումը շատ կարևոր է»,ասել է առաջնորդը։ Նա նաև խոսել է ներմուծումների ճիշտ կառավարման, ժողովրդի կողմից ներքին արտադրանքների օգտագործման, մաքսանենգության դեմ պայքարի, թիվ 44 հոդվածի ճիշտ իրագործման, և ներդրումների անվտանգության մասին։ Այաթոլլահ Խամենեին կառավարությանը կոչ է արել լուսավոր ու համապարփակ ճանապարհի քարտեզ ներակայացնել գործնականորեն տնտեսության ոլորտ մուտք գործելու համար»։

Մեծարգո առաջնորդը հանդիպել է համակարգի պատասխանատուների հետ

 

Այաթոլլահ Խամենեին վիրտուալ միջավայրը երկրի ճիշտ կառավարման մյուս ազդեցիկ գործոններից համարելով ասել է«Իհարկե այս միջավայրում տեղավորվում են ազգային շահերին դեմ հարցեր, ճիշտ ու սխալ նյութեր ու տեղեկություններ: Ընդ որում, պետք է հսկողություն սահմանել այդ միջավայրի վրա, բայց ժողովրդին չպետք է զրկել վիրտուալ միջավայրից։ Քննադատելով տեղեկությունների ազգային ցանցի ստեղծման բնագավառում թույլ տրված թերացումները, գերապատիվ առաջնորդն ասել է․-«Որոշ երկրներ ինֆորմացիաների ազգային ցանց ստեղծելով և միաժամանակ կարմիր գծերը հարգելով և վիրտուալ միջավայրը ճիշտ վերահսկելով, ինտերնետը օգտագործել են իրենց շահերի ապահովման համար»։

Մեծարգո առաջնորդը «ԱՄՆ» հարցի վերաբերյալ ասաց․-«ԱՄՆ-ի հետ շատ հարցեր կարգավորելի չեն, քանի որ մեզ հետ ԱՄՆ-ի խնդիրը միջուկային էներգիայի կամ մարդու իրավունքների նման հարցերը չեն, այլև ԱՄՆ-ն  Իսլամական հանրապետության սկզբունքին է դեմ։ Դա է այդ երկրի խնդիրը»։

 

Իրանի նման հարուստ երկրում և կարևոր տարածաշրջանում իսլամական համակարգի իշխանության  գալը և անկախ քաղաքականությունների որդեգրումը ԻԻՀ նկատմամբ ամերիկացիների թշնամության գլխավոր պատճառը համարելով, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նրանք դեմ են երկրի անկախության սկզբունքին, սակայն անգամ եթե երկիրն այնպիսի մի  իշխանություն տիրեր, որը կրոնական ու հեղափոխական չլիներ, սակայն անկախ լիներ, այդ իշխանության դեմ հակառակություններ կլինեին»: «Իսլամական Իրանը ընչաքաղցներին թույլ չի տա ոտնձգություն կատարել», ընդգծել է ԻԻՀ առաջնորդը։

Նշելով, որ ԱՄՆ-ը մարդու իրավունքները, ահաբեկչությունը և տարածաշրջանում Իրանի կողմից անկայունություն առաջացնելու մասին կեղծ հայտարարությունը պատրվակ է ծառայեցնում իսլամական համակարգի դեմ, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԱՄՆ-ն ինքն ահաբեկիչ է, ահաբեկիչներ դաստիարակող և հովանավորում է Սիոնիստական ռեժիմին, որը ձևավորվել է բռնությամբ ու ահաբեկչությամբ: Ուրեմն հնարավոր չէ ԱՄՆ-ի հետ լեզու գտնել»։Գերապատիվ առաջնորդը հստակեցրել է․-«Ամերիկացիները  պետք է իմանան,որ Իսլամական հանրապետությունը չի հրաժարվի բռնության դեմ պայքարից և Պաղեստինին պաշտպանելուց և ոչ մի ջանք չի խնայի ժողովրդի իրավունքների վերականգնման համար»։

 

Իր ելույթի ավարտին, Այաթոլլահ Խամենեին Իրանի ժողովրդին նպատակասլաց  ու կենսունակ ժողովուրդ և իսլամական հեղափոխությունը երիտասարդ ու հզոր գնահատելով, ընդգծել է․-«Այս պայմանները լավ ապագա են խոստանում ժողովրդին և հուսով ենք,որ մարդկանց կյանքը օրըստօրե ավելի կբարելավվի և սպառնալիքներն ավելի լավ կերպով կչեզոքացվեն»։

 

 

 

 

 

 

Պիտակ