Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (27)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի «Ռոյան» գիտահետազոտական կենտրոնի գիտնականներն ուսումնասիրելով ցողունային բջիջիների թողած ազդեցությունը, մազաթափության դեմ նոր լուծում են գտել: Նախկինում, գիտնականներին հաջողվել էր կրծողների մոտ ստեղծել այդ բջիջների վերականգնման գործընթացի լաբորատորային մոդելը, սակայն այս մեթոդի ուսումնասիրումը գիտնականներին մազերի նախնական բջիջների կառուցվածքը խորապես ուսումնասիրելու հնարավորություն է տվել:
Մազերի աճին նպաստում են epithelial կամ ծածկութային բջիջները և խորքային հատվածում կամ dermal papilla-ում գտնվող հյուսվածքային բջիջները: Հիշյալ բջիջների վնասվածքի հետևանքով է մազաթափություն տեղի ունենում: Գիտնականները լաբորատորային պայմաններում բազմացրել են առանձնացված ցողունային բջիջները: Ապա մազազթափ 15 մկների բաժանել են երեք խմբերի: Առաջին խմբին ներկարկվել են dermal papilla-ի հյուսվածքային բջիջներ, երկրորդ խմբի մկները , միաժամանակ ստացել են ծածկութային ցողունային epithelial և dermal papilla-ի հյուսվածքային բջիջներ, իսկ երրորդ խմբի մկներին ոչ մի ներարկում չի կատարվել:
«Cell Journal» միջազգային պարբերականում լույս տեսած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ բջիջների ներարկում ստացած մկների երկու խմբերի մոտ մազի աճ է նկատվել, սակայն այն խումբը,որ երկու տեսակ բջիջներ է ընդունել մկների մազի աճն ավելի նկատելի է եղել : Պարզվել է նաև, որ մազի աճը խթանող ցողունային բջիջների փոխպատվաստումը կարող է նաև օգնել մազաթափ մկների բուժմանը:
Գիտելիքահենք մի ընկերության իրանցի հետազոտողները պառկելախոցի բուժման հակաբակտերիալ դեղամիջոց են գտել: Ընկերությունն աշխարհում պառկելախոցը կանխարգելող անտիբակտերիալ բիոֆում արտադրող առաջին և միակ ընկերությունն է: Ընկերությունն աշխատանքը սկսել է հետազոտական և ուսանողական թիմի օգնությամբ և համոզված լինելով, որ կարող են օգնել հաշմանդամներին, որոնք գամված են անկողնուն և հնարավոր է կանխարգելել պառկելախոցի առաջացումը: Հետազոտական թիմի աշխատանքի արդյունքի նախնական և լաբորատորային օրինակը ոսկե մեդալի է արժանացել ՝ 2014 թվականի Ժնևի համաշխարհային մրցույթում, իսկ նույն տարում, գյուտը Ռումինիայում շահել է համաշխարհային ոսկե մեդալը:
Պառկելախոցը կամ պառկելահարուկն առաջանում է մարդու փափուկ հյուսվածքների մեռուկացումը մշտական ճնշման հետևանքով, ուղեկցվում է արյան շրջանառության և նյարդային սնուցման տեղային խանգարումներով։ Առաջանում է երկարատև անշարժ պառկելու ՝ կոտրվածքների, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, ողնուղեղի վնասվածքների և այլ հիվանդությունների հետևանքով։ Կանխարգելման միջոցներն են մաշկի խնամքը, հիվանդի դիրքը և սպիտակեղենի հաճախակի փոխումը և հատուկ ներքնակների օգտագործումը։ Պառկելախոցը հնարավոր է կանխել և բուժել հատուկ ներքնակների օգնությամբ: Այդպիսով գիտնականները փորձել են արդիական ՝ այդ թվում նանոտեխնոլոգիաների հիմամբ ստեղծել իրանական արտադրությունը, և ներքին ու արտերկրի շուկաներ դուրս բերել:
Իրանցի բժշկի ղեկավարած գիտական խումբն առաջին անգամ լաբորատորային պայմաններում ստեղծել են մարդու ցողունային բջիջներ: Այս գիտական ձեռբերումը նշանակալի է այն առումով, որ ոսկրածուծի արտադրած բջիջները հնարավոր է կիրառել բարդ հիվանդությունների, այդ թվում արյան քաղցկեղի բուժման համար: Դա նույնիսկ կարող է փոխարինել քիմիաթերապիային: Քսանամյա ջանքերի արդյունքում, գիտնականներին հաջողվել է հասուն բջիջներ ստանալ արյան բջիջներից, որոնք վերականգնում են արյան տարբեր մասնիկները:
Այս գյուտն իրականացվել է երկու առանձին հետազոտական թիմերի կողմից: Առաջին թիմը ՝ Մասաչուսեթսի Բոստոնի մանկական հիվանդանոցի ցողունային բջիջների կենսաբան՝ Ջորջ Դալիի ղեկավարությամբ, պատրաստել է մարդկային բջիջներ, որոնք գործում են արյան ցողունային բջիջների մեխանիզմով: Թիմը որպես նախնական նյութ, օգտագործել էր հասնուն մարդկանց մարմնից վերցված մաշկային ու այլ բջիջներից: Ստանդարտ մեթոդի օգնությամբ, նրանք կրկնօրինակեցին նմանատիպ բջիջները: Բազմացման հատկություն ունեցող ցողունային բջիջները կոչվում են ուժեղ բջիջներ:
Երկրորդ թիմը ՝ Նյու Յորքի Կորնել Վիլ բժշկական քոլեջի ցողունային բջիջների իրանցի կենսաբան ՝ Շահին Ռաֆիիի ղեկավարությամբ, մկների հասնունացած բջիջները փոխակերպեցին արյան ցողունային բջիջների:
Արդիական այդ մեթոդը ճանապարհ է հարթել արյան փոխներարկման համար : Մեթոդի շնորհիվ արյան հիվանդություններով տառապողները բուժվում են սեփական բջիջների, այլ ոչ թե այլոց ոսկրածուծի փոխպատվաստման մեթոդով: Ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման մեթոդում,հիվանդ ոսկրածուծին փոխարինում է առողջը, որպեսզի հնարավոր լինի ընդունել բարձր դոզային քիմիական նյութեր կամ ճառագայռներ: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ հիվանդների մեծ մասին չի հաջողվում գտնել հարմար դոնոր, ում բջիջներն ամբողջությամբ կհամապաստախանեն սեփական բջիջներին: Արյան բջիջներ ստանալու համար, գիտնականները նմուշներ էին վերցրել մկան թոքերից, ապա օգտագործել են արյան ցողունային բջիջների կազմավորմանն ազդող նախապես ճշտված չորս տեսակի սպիտակուցները: Փորձարկման արդյունքում պարզվեց, որ վերածրագրավորված արյան ցողունային բջիջները կարող են ամբողջ կյանքի համար վերաստեղծել մկան արյան համակարգն ամբողջությամբ , որն օգտակար է նաև նրանց իմունային համակարգի ամրապնդման համար: Ուսումնասիրության արդյունքները պարզեցին, որ այս մեթոդը կարող է արյան անոթային բջիջները փոխակերպել լիարժեք գործառույթով ցողունային բջիջների: