Դիմադրողական տնտեսությունը` ԻԻՀ առաջնորդի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i65216-Դիմադրողական_տնտեսությունը_ԻԻՀ_առաջնորդի_տեսանկյունից
ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլա Խամենեին իր ամանորյա ուղերձում նոր տարին հռչակել է "Դիմադրողական տնտեսության, արտադրության և զբաղվածության" տարի: Իրանի պաշտոնյաների հետ հանդիպումներում նա մշտապես կարևորել է տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդումը:Կարևորել է նաև այս կապակցությամբ խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 21, 2017 12:38 Asia/Tehran

ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլա Խամենեին իր ամանորյա ուղերձում նոր տարին հռչակել է "Դիմադրողական տնտեսության, արտադրության և զբաղվածության" տարի: Իրանի պաշտոնյաների հետ հանդիպումներում նա մշտապես կարևորել է տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդումը:Կարևորել է նաև այս կապակցությամբ խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:

Իսլամական հեղափոխության առաջնորդն իր ելույթներում բազմիցս խոսելով թշնամու տնտեսական սադրանքների և Իրանի դեմ սահմանված շրջափակումների  մասին,  կարևորել է տնտեսական ենթակառուցվածքների հզորացումը: Այաթոլլահ Խամենեին վեջերս հանդիպել է որոշ պաշտոնյաների հետ և մեկ անգամ ևս կարևորել է այս խնդիրը: Բարձր գնահատելով տարված ախատանքները, նա նշել է, որ այս կապակցությամբ դեռևս կան անելիքներ:

Նա ասել է. "Մեր ընտրություններից հետո ամերիկացիներն անամոթաբար խստացրին և սահմանափակումները և թշնամությունը մեր դեմ:  Նկատի առնելով այս թշնամանքը, ներկա իրավիճակը, մեր կարիքները և երկարատև նպատակները, պետք է ստեղծվի նոր մթնոլորտ, համագործակցության, աշխատանքի ու համընդհանուր նպատակի համար: Դա է իսլամական հանրապետության համակարգի զարգացումը, որին բոլորը մասնակից են և ունեն մասնաբաժին":

Նա հավելել է. "Տնտեսության հարցում կարևոր է ներքին արտադրությունը: Պետք է թևակոխենք գործնական փուլ: Այս կապակցությամբ ուղեքարտեզը պետք է պարզ լինի: Կառավարությունը պետք է ներկայացնի պարզ և համապարփակ ճանապարհային քարտեզ, որպեսզի յուրաքանչյուր բաժին կատարի իր պարտականությունը":

 

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո , Իրանը կարողացավ հաղթահարել տնտեսական դժվար պայմանները, փաստելով, որ իսլամական հանրապետության համակարգը կայուն է և ունի դիմադրողական ներուժ: Պատերազմն ավարտվեց, սակայն տնտեսական պատերազմը շարունակվում է  առ այսօր:  Համաշխարհային բռնատիրական համակարգը փորձում է շրջափակումների միջոցով ճնշել Իրանին: Անկասկած, այս դժվարին պայմանները հաղթահարելու համար պետք է ձեռք բերել  տնտեսական անվտանգություն, ավելացնել ներդրումները դիմադրողական տնտեսության մեջ: Դիմադրողական տնտեսությունը հզորացնում է տնտեսությունը ցնցումների և արտաքին սպառնալիքների դեմ: Անշուշտ, շատ երկրներ են ցանկանում ունենալ այսպիսի տնտեսություն: Դիմադրողական տնտեսության նպատակն է երկիրը փրկել կախվածությունից և նվազեցնել երկրի խոցելիությունը: ԱՄՆ-ի գործելակերպն անցած 40 տարիների ընթացքում ցույց է տվել, որ այդ երկիրը փորձում է տնտեսական ճնշում գործադրելով, Իրանին ծնկի բերել: Սա իհարկե նոր պատմություն չէ: Միացյալ նահանգները և Բրիտանիան 1953թ. պատժամիջոցների և տնտեսական ճնշման միջոցով փորձեցին չեզոքացնել կամ պարտության մատնել Իրանում նավթարդյունաբերության շարժումը: Հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն շարունակում է տնտեսական սահմանափակումներ կիրառել Իրանի դեմ: Դա ավելի խստացավ հատկապես 1995թ. մարտի 5-ին: Միացյալ Նահանգները դրան միջազգային տեսք տվեց: ԱՄՆ-ի երբեմնի նախագահ Բիլ Քլինթոնը այդ ժամանակ հրաման արձակեց և արգելեց որևէ համագործակցություն Իրանի նավթարդյունաբերության ոլորտի հետ:

2016թ. ապրիլին "Wall street" ամերիկյան օրաթերթը գրեց.

"Եթե որևէ երկիր շեղվի Միացյալ նահանգների սահմանափակություններից, չենթարկվելով Վաշինգտոնի պահանջներին, ԱՄՆ-ի կառավարությունը նրան պատժամիջոցի կենթարկի":

ԱՄՆ-ն նման քաղաքականություն կիրառում է նաև Չինաստանի ու Ռուսաստանի դեմ: Այսպիսով, կարելի է ասել, որ անցած 40 տարիների ընթացքում Իրանը կարողացել է անցնել տնտեսական շրջափակումներից ու պատժամիջոցներից: Դա կարելի է համարել մեծ փորձ Իրանի համար, քանի որ այս իրավիճակն Իրանին ստիպեց նոր քայլեր կատարել դիմադրողական տնտեսության ուղղությամբ:

ԻԻՀ առաջնորդը կարևորելով այս կապակցությամբ կուտակված փորձի օգտագործումը, ներկայացրեց դիմադրողական տնտեսության քաղաքականության խորագրերը, որոնք կարող են իրականացնել տնտեսական նպատակները: 2013թ. Իրանի առաջնորդը ներկայացրեց դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունը, ճշտորոշելով այս ուղղությամբ կառավարության քայլերը: Իրանում տնտեսական խնդիրների խորացումն արդյունքն է անցած տարիների խնդիրների կուտակման, որոնք հաղթահարելու համար պետք է անպայման ունենալ ծրագիր և ճանապարհային քարտեզ:

Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մեծարգո առաջնորդի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր կառավարության քայլերն այս ուղղությամբ: Նա ասաց. "Երկրի տնտեսական խդիրները, որոնք հիմնականում նկատելի են զբաղվածության և մարդկանց կենցաղում, դարձել են երկրի ամենակարևոր խնդիրները: Ուրեմն կառավարությունը նպատակ ունի առաջիկա 4 տարիների ընթացքում լուծել այս խնդիրները":

Նա հավելել է. "Մեր կառավարությունը Իրանի դեմ տնտեսական պատերազմը և  սահմանափակումների խնդիրը նկատի առնելով, մշտապես փորձել է տնտեսական կայունությունը վերադարձնել երկրին":

Կարելի է ասել, որ 2014-2015թթ Իրանը մեծ փորձ կուտակեց դիմադրողական տնտեսության կապակցությամբ: Դա համընկավ նավթի գների կրճատման հետ և կարողացավ  ցնցումների դեմն առնել և թույլ չտալ, որ տնտեսական ճգնաժամն ավելի խորանա: Իրանի կառավարությունը տնտեսությունը զարգացնելու նպատակով փորձեց նավթային եկամուտները փոխարինել հարկային եկամուտներով: Դա այն դեպքում, երբ նավթային եկամուտների բաժինը 4 տարի առաջ 42 տոկոս էր, իսկ երկու տարի հետո նվազեց, հասնելով 22 տոկոսի: Դա այն դեպքում, երբ շատ երկրներ չկարողացան խույս տալ այս տնտեսական վայրիվերումներից և հրաժարվել բացասական աճից: 2013թ. Իրանի տնտեսության սղաճը նվազեց: 2015թ հասավ 15,7 , իսկ 2016-ին` 11,9: Անցած տարի վերջապես այդ ցուցանիշը դարձավ միանիշ: Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները ցույց են տալիս, որ Իրանում  տնտեսության կայունությունը վերադարձվելուց  և աշխատանքի համար հարմար պայմաներ ստղծվելուց հետո, ստեղծվել են նաև հարմար պայմաններ` տնտեսական զարգացման համար: Երկրի տնտեսությունը 8 տարի բացասական աճից հետո, 2014թ. դրական միտում արձանագրեց և կարողացավ 2 տոկոսանոց տնտեսական աճ արձանագրել:

Համաշխարհային բանկն իր 2017  թ․-ի ապրիլին հրապարակած զեկույցում նշել է. "Նավթային եկամուտների աճը պատճառ դարձավ, որպեսզի 2016թ. Իրանի ՀՆԱ-ի աճը մեկ տարվա ընթացքում 2,7 տոկոսից հասնի 6,5  տոկոսի: Նախատեսվում է որ այս միտումը կշարունակվի նաև 2017թ.":

Զեկույցում ասվում է, որ Իրանի նավթի արտադրությունը հասել է իր լիարժեք մակարդակին: Բանկը կանխատեսել է , որ Իրանի տնտեսական աճը կմնա միջին մակարդակում: Համաշխարհային բանկի կարծիքով, Իրանի ոչ նավթային բաժինը մեծ առաջխաղացում չի արձանագրի: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրսից խոշոր ներդրումներ արվեն, Իրանի տնտեսությունը միանա միջազգային բանկային համակարգին և տնտեսության ոլորտում իրականացվեն լուրջ բարեփոխումներ:

Այս ամենը վկայում է , որ Իրանի տնտեսությունը խոցելի է: Հատկապես այն պատճառով, որ ՀԳՀԾ-ի առկայությամբ հանդերձ, Իրանի դեմ պատժամիջոցները ոչ միայն չեն վերացել այլ նույնիսկ որոշ ոլորտներում ավելի են խստացվել: Եվ թշնամին շարունակելու է այս քաղաքականությունը: Ուստի անհրաժեշտ է այս սպառնալիքը վերածել հնարավորության, ճանաչել թշնամու էությունը, լինել ձեռներեց, օգտվել բոլոր հնարավորություններից, հատկապես` դիմադրողական տնտեսության կապակցությամբ: