Հուլիս 10, 2017 21:23 Asia/Tehran

Հուլիսի 11-ը երկրագնդի բնակչության համաշխարհային օրն է: Այս կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում:

 

1950 թ աշխարհի բնակչությունը կազմում էր 2 միլիարդ 500 միլիոն մարդ: Սակայն 40 տարվա ընթացքում այդ թիվը կրկնապատկվեց և 1987թ. հուլիսին գերազանցեց 5 միլիարդը: Այսօր բնակչության ավելացումն ավելի անհրաժեշտ է դարձնում կայուն զարգացման, քաղաքացիական հասարակության, առողջապահական սպասարկման հասանելիության և երիտասարդների հարցերի լուծման ուղղությամբ քայլեր կատարելը: 1989թ ՄԱԿ-ն առաջարկեց հուլիսի 11-ը հռչակել բնակչության համաշխարհային օր, որի նպատակը պետք է լիներ մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, աղքատության կրճատումը և առողջ ու երջանիկ ընտանիքների ու հասարակության ձևավորումը:

 

ՄԱԿ-ը վերջերս ներկայացրեց մի զեկույց, որում ասվում է, որ 2050թ. աշխարհի բնակչությունն ավելանալու է: ՄԱԿ-ը հայտարարեց, որ երկիր մոլորակը կանգնած է լուրջ վտանգի առջև: 2017թ. հրապարակվեց ՄԱԿ-ի "Համաշխարհային բնակչության հեռանկարները" անվանմամբ զեկույցը: Զեկույցում խոսվում է  այն մասին, որ մոլորակի բնակչության թիվը շատ արագ կերպով ավելանում է, ինչը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ կայուն զարգացման նպատակների իրականացման համար, որոնց համար վերջնաժամկետ է սահմանվել  2030 թվականը: Զեկույցում ասվում է, որ աշխարհի բնակչությունը 2016թ. եղել է 7 միլիարդ 400 միլիոն:  Ներկա դրությամբ աշխարհի բնակչության թիվը կազմում է 7 միլիարդ 600 միլիոն: Իսկ եթե այս ընթացքը շարունակվի, աշխարհի բնակչությունն առաջիկա 35 տարիների ընթացքում կհասնի 9.7 միլիարդի: Զեկույցի համաձայն` 47 երկիր պատասխանատու են աշխարհի բնակչության ավելացման համար : Դրանք աշխարհի ամենաչզարգացած երկրներն են, որտեղ յուրաքանչյուր կին ծնում է 4 երեխա: Հետևաբար 2050թ. այդ երկրները աշխարհում կավելացնեն 2 միլիարդ մարդ: ՄԱԿ-ն իր զեկույցում հայտարարում է, որ այդ երկրների մեծ մասը աֆրիկյան երկրներ են և այս մայրցամաքի բնակչությունը մոտ ապագայում հասնելու է 2.5 միլիարդ հոգու: Իսկ դա երկու անգամ գերազանցում է ներկա բնակչության թվին: Այս երկրների թվում, Նիգերիան  413 միլիոն բնակչությամբ, գրավում է երրորդ տեղը, խլելով այդ տեղն ԱՄՆ-ից: Տանզանիայում յուրաքանչյուր կին ծնում է 6 երեխա: Եթե այս ընթացքը շարունակվի, 2050թ այս երկիրը կունենա 80 միլիոն բնակչություն: Այս պահին Տանզանիայի բնակչությունը կազմում է40 միլիոն:

 Աշխարհի բնակչությունը մինչև  2050թ.

 

 

Այս զեկույցի համաձայն, 2015-2050թթ. աշխարհի բնակչության բազմացման կեսը կենտրոնանալու է այնպիսի երկրներում, ինչպես Հնդկաստանը, Պակիստանը, Կոնգոն, Ինդոնեզիան,  Եթովպիան, ԱՄՆ-ն , Նիգերիան, Տանզանիան և Ուգանդան: Մինչև 2022թ. Հնդկաստանի բնակչությունը գերազանցելու է Չինաստանին: Այս երկիրը 6 տարի ավելի շուտ է հասնելու աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող երկրի դիրքին:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, բնակչության թվի ավելացումը վկայում է  այն մասին, որ աշխարհում կյանքի միջին տարիքն ավելի է մեծացել: Զեկույցի համաձայն,   1990թ.  65 տարեկանից,  2010թ այն  հասել է 70 տարեկանի: Իսկ 2040 թվականին կյանքի միջին տարիքը դառնալու է 77: Մյուս կողմից կրճատվելու են երեխաների մահվան դեպքերը, ինչն էլ նպաստելու է աշխարհի բնակչության ավելացմանը:

Համեմատելով այս թվերը, կարելի է ասել, որ զարգացող երկրներում բնակչության արագ աճը պատճառ է դառնում, որ այս երկրները չկարողանան լուրջ պայքար տանել աղքատության ու սովի դեմ: Որոշ տվյալների համաձայն` բնակչության անկառավարելի աճի պատճառով, սնունդը հավասարապես չի բաժանվում և ամեն օր աշխարհում թերսնումից մահանում է 250 հազար մարդ: Նրանցից 18 հազարը մահանում են մեկ տարեկանը չբոլորած: Այն երկրներում, որտեղ ընտանիքները մեծ են, գոյություն ունեն այնպիսի խնդիրներ, ինչպես`առողջապահական ծառայությունների պակաս, բռնություններ: Պետք է ասել, որ մի քանի տասնամյակների ընթացքում  պատերազմները տեղի են ունեցել մեծ մասամբ  բնակչության աճի պատճառով` նոր ռեսուրսներ ձեռք բերելու նպատակով: 1994թ. Ռուանդայի սպանդը և  տուտսի  ու հուտոի  ցեղերի սպանությունը տեղի ունեցավ գյուղատնտեսական նշանակության հողերի պակասի պատճառով:

Աշխարհի  բնակչության զարգացման սահմանափակությունները

 

Մյուս կողմից, քանի որ աշխարհի երիտասարդ բնակչությունը որևէ երկրի զարգացման գործում կարևոր դերակատարություն ունի, որոշ երկրներ մտահոգված են, որ իրենց երիտասարդ բնակչության կրճատումը կարող է լուրջ վտանգ համարվել երկրի համար: 2010-2015թթ. 85 երկրներում, որոնք ընդհանուր առմամբ կազմում են աշխարհի բնակչության 46 տոկոսը, գրանցվել են ամենաքիչ թվով հղիությունները: Այս երկրներն են Չինաստանը, Բրազիլիան, Թայլանդը, Ռուսաստանը, Ճապոնիան, Վիետնամը, Գերմանիան, Իրանը և  Բրիտանիան: Հենց այս պատճառով էլ այս երկրները որդեգրել են ծնելիությունը խթանելու քաղաքականույթուն: Որպես օրինակ, այն էմիգրանտները որոնք երեխա են ունենում հենց Շվեդիայում, ստանում են և քաղաքացիություն և նպաստ: Պետք է ասել, որ ԻԻՀ մի քանի տարի առաջնորդվել է "Ավելի քիչ երեխա, ավելի լավ կյանք" կոչով, փորձելով կառավարել ծնելիության մակարդակը: 2050թ. Իրանը աշխարհի շատ բնակիչներ ունեցող երկրների թվում զբաղեցնելու է 21-րդ տեղը: 

 

Աշխարհի տարբեր երկրներում բնակչության աճի տարբերությունների պատճառով, այդ երկրները կիրառում են տարբեր քաղաքականություններ: Փորձագետների կարծիքով, բնակչության աճը կարող է համարվել և' հնարավորություն և' սպառնալիք: Յուրաքանչյուր երկրի համար մեծ առավելություն է  հարուստ բնակչութունը: Սակայն եթե բնակչությունը չունենա որակ, կարող է սպառնալիք դառնալ յուրաքանչյուր երկրի ու համակարգի համար: Առողջ, կիրթ և ստեղծագործ բնակչությունը կարող է լրջորեն ազդել աղքատության կրճատման վրա: Հմուտ և գիտակից բնակչությունն ավելի մեծ օգնություն է ցուցաբերում իր երկրին: Եվ եթե առողջապահական ծառայությունները հասանելի լինեն , ծնելիությունը  և ընտանիքը ճիշտ կառավարվի, բնակչությունը կարող է մեծ հնարավորություն դառնալ տնտեսության առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարում: Հենց այս պատճառով, ՄԱԿ-ը բնակչության համաշխարհային օրվա համար առաջարկել է հետևյալ կոչը "Ընտանիքի  պլանավորում, մարդկանց  ուժեղացում, զարգացում", որպեսզի այսպիսով ավելի մեծ ուշադրություն դարձվի բնակչության կառավարման հարցին: Այժմ ոչ միայն կարևորվում է բնակչության քանակի , այլ նաև որակի հարցը: Որովհետև միայն ընդունակ մարդիկ են կարող զարգացնել իրենց հասարակությունները:

 

Պիտակ