Հուլիս 17, 2017 17:07 Asia/Tehran

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած 41-րդ նիստում,որպես Իրանի իսլամական հանրապետությանը պատկանող 22-րդ համաշխարհային ժառանգություն՝Իրանի կենտրոնում գտնվող պատմական Յազդ քաղաքը գրանցել է համաշխարհային ժառանգության ցուցակում:

Համաշխարհային ժառանգության ցուցակում  գրանցված են  Իրանի 21 պատմական վայրեր  և մեկ բնական ժառանգություն: 

Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված հուշակոթողների տեսակետից Իրանը Միջինարևելյան տարածաշրջանում զբաղեցնում է  առաջին, իսկ աշխարհում 11-րդ տեղը: 

Յազդ պատմական քաղաքը ներկայումս Իրանի միակ բնակելի քաղաքն է, որը կարողացել է գրանցվել համաշխարհային ժառանգության ցուցակում: Յազդը աշխարհի ամենախոշոր քաղաքն է, որը կառուցվել է աղյուսով: Յազդի «Բաղե Դոլաթ» այգին Իրանի 9 այգիներից մեկն է, որ գրանցվել է համաշխարհային ժառանգության ցուցակում:

Յազդ պատմկան քաղաքը

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի  պաշտոնական կայքում նշված է, որ այդ քաղաքը իր սահմանափակ ջրային ռեսուրսներով կարողացել է գոյատևել անապատի սրտում: Այդ քաղաքում կան ջրանցքներ (քահրիզ), մզկիթներ, բաղնիքներ, շուկաներ, բնակարաններ, զրադաշտական տաճարներ, հին այգիներ, որոնք կազմում են անապատային քաղաքի հին կառուցվածքը:

Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 41-րդ նիստում,Ադրբեջանի, Քուվեյթի և Թուրքիայի դեսպանները անդրադառնալով Յազդ քաղաքի պատմական ու մշակութային նշանակությանը կարևորեցին  այդ քաղաքի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցելու և պահպանելու  նախաձեռնությունը: 

Վիետնամը, Թունիսը և Լիբանանը ևս ընդգծեցին այդ քաղաքի համաշխարհային ժառանգության նշանակությունը:  

  

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ Յազդի բնակիչները միասնաբար պահպանել են քաղաքի հին կառուցվածքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մարիանա Քուրիան ասել է.-«Յազդի բնակիչները հյուրասեր են և հյուրընկալում են արտասահմանցիներին: Յազդում կենցաղային պայմանները  շատ կարևոր են և բնակչությունը ճգնաժամային պայմաններում  միասնաբար պահպանել է քաղաքի մշակութային ժառանգությունը»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն ասել է.-«Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվելու համար պետք է ցանկացած պատմական օբյեկտ գնահատվի համաշխարհային և մարդկային ժառանգության մակարդակում»:

Յազդ պատմական քաղաքը

Մարիանա Քուրիան Յազդի ջրանցքները (քահրիզ) այդ քաղաքի ամենատեսարժան վայրերը համարելով ասել է.-«Երբ մոտկից տեսա ջրանցքները զգացի որ հատել եմ հարյուրավոր տարիներ վաղեմություն ունեցող պատմությունը և սա մի զգացողություն է որը պետք է դառնա համաշխարհային արժեք»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն ասել է.-«Բաղե դոլաթի ճարտարապետությունը յուրահատուկ  է, որն ունի հազարավոր տարիների վաղեմություն և դեռ կանգուն է մնացել»:

Մարիանա Քուրիայի կարծիքով Յազդի յուրահատկություններից մեկն էլ այն է որ այնտեղ միմյանց կողքին են ապրում մուսուլմաններն ու զրադաշտականները:  

Նա Յազդը բնութագրել է որպես ժողովրդական կազմակերպությունների քաղաք և հավելել է.-«Ժողովրդի ֆինանսական օգնություններով շարունակվում է քաղաքի կյանքը, քաղաքի բնակիչները բարի տրամադրությամբ են լցված զբոսաշրջիկների հանդեպ և ջերմորեն ընդունում են հյուրերին, իսկ հետաքրքիր է որ քաղաքում նվազ են հանցագործության դեպքեր»: 

Յազդ քաղաքը շենքերի օդանցքներով և աղյուսով կառուցված հին բնակարաններով Իրանի տեսարժան վայրերից է համարվում: Այս քաղաքը հյուսիսից Քավիրի և հարավից Լութի անապատները հատելով կարողացել է հնագույն քաղաքակրթության մաս կազմել: Յազդը համարվում է Իրանի զրադաշտականների բնօրրանը և այնտեղ են ապրում մեծ թվով զրադաշտական կրոնի հետևորդներ: Քաղաքը հայտնի է իր տեքստիլ արվեստով և շենքերի օդանցքներով: Շենքերի վրա կառուցված օդանցքները օգնում են անապատային պայմաններում բնակարանների զովացմանը:

Յազդի օդացքները

Յազդը տաք անապատում կառուցված քաղաք է, որը պահպանել է իր պատմական և ավանդական կառուցվածքը: Այն Յազդ նահանգի կենտրոնն է, որը գտնվում է Շիր Քուհ և Խարայեղ լեռների միջև ընկած Արդաքանի դաշտում: 

Որոշ աշխարհագրագետների կարծիքով քաղաքը կառուցվել է Սասանյան Հազկերտ թագավորի ժամանակ, սակայն քաղաքի շենացումը տեղի է ունեցել  հիջրեթի 8-րդ դարում: Պատմության ընթացքում Յազդի աթաբեկները մեծ դերակատարություն են ունեցել քաղաքի զարգացման և շենացման գործում: 

Յազդ բառացիորեն նշանակում է անարատ ու սուրբ, և այն հայտնի է որպես՝ Աստծո սուրբ քաղաք: Քաղաքի բնակիչները պատմության ընթացքում եղել են միաստվածապաշտ, որի համար քաղաքը կոչվել է «Դարոլէբադա»: Յազդը կոչվում է նաև «Օդանցքների քաղաք», «Անապատի հարս» և «Հեծանիվների քաղաք» անուններով: 17-րդ դարից ի վեր քաղաքը դարձել էր դեպի Միջին Ասիա և Հնդկաստան ուղևորվող քարավանների կենտրոնը, որտեղից մետաքսը, տարբեր գործվածքներ և գորգեր արտահանվում էին այլ երկրներ:

Մարկո Պոլոն քաղաքն այսպես է նկարագրել.«Բավական գեղեցիկ և յուրահատուկ քաղաք, որը իրականում համարվում է մեծ առևտրական կենտրոն»:

Յազդի կենտրոնական մզկիթը

Չինգիզ Խանի և Թեյմուրի արշավանքների ժամանակ Յազդը ամբողջությամբ ավերվում է, սակայն 15-րդ դարում այն նորից վերականգնվում և ծաղկում է: 

Յազդը աշխարհի հնագույն քաղաքներից է: Քաղաքը ամբողջությամբ կառուցվել է դարչնագույն գեղեցիկ աղյուսով:

Յազդի կենտրոնական մզկիթը քաղաքի տեսարժան կարևոր վայրերից է: Մզկիթը կառուցվել է 12-րդ դարում, իսկ Մզկիթի բակում աստիճաններով մի անցք կա, որը միանում է Զարաջ ջրանցքին: 

Կապույտ գմբեթով Սեյեդ Ռոքնաբադի սրբավայրը կառուցվել է քաղաքի ամենաբարձր վայրում և տեսանելի է քաղաքի ամեն կողմից: Լարիների պատմական բնակարանը և Իսկանդարի բանտը, որը ժամանակին եղել է դպրոց, Յազդ քաղաքի տեսարժան այլ վայրերից են:

Յազդի շուկայում է գտնվում «Ամիր Չաղմաղի» անվամբ համալիրը, որը համարվում է այդ քաղաքի պատմական, կրոնական և գեղարվեստական ստեղծագործությունների խորհրդանիշը:

Ամիր Չաղմաղի համալիրը

 

«Դոլաթ Աբադ» պարտեզը ևս կառուցվել է 18-րդ դարում Քարիմ Խան զանդի թագավորության օրօք:

Այդ պարտեզում կառուցված օդանցքը քաղաքի ամենամեծ օդանցքն է համարվում:

Այս բոլորին պետք է ավելացնել զրադաշտականնների ատրուշանը և Յազդի Խամուշան բուրգը, որոնք քաղաքի առանձնահատուկ կոթողներից են համարվում:

Յազդը անզուգական քաղաք է, որն իր մեջ է պարունակում պատմական բազմաթիվ կոթողներ:      

Պիտակ