Իրանը և միջազգային կոնվենցիաները (Ահաբեկչությունը և միջազգային կոնվենցիաները)-1
Ահաբեկչությունն անշուշտ միջազգային ամենաբարդ խնդիրներից մեկն է: Եվ այսօր ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը վերածվել է գործիքի`որոշ ուժերի ձեռքում, ինչը դարձել է մեծ խնդիր` աշխարհի համար:
Դժբախտաբար, այսօր աշխարհում մեծ թվով ոճրագործություններ իրականացվում են ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ: Այս երկակի վերաբերմունքը պատճառ է դառնում, որ ահաբեկչության դեմ պայքարի դիմակի տակ թաքնվեն որոշ քաղաքական նպատակներ: Եվ հենց այստեղ էլ հարց է ծագում, թե արդյոք ահաբեկչության դեմ պայքարում չկա՞ն որոշակի միջազգային պարտավորություններ: Քանի որ դրանց բացակայության դեպքում ահաբեկչությունն ավելի մեծ թափով է առաջ գնում: Եվ կա՞ն արդյոք մարտահրավերներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի իրագործվեն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ միջազգային կոնվենցիաները: Մեր հաղորդման թեման հենց այս հարցերի պատասխանն է: Կփորձենք ներկայացնել նաև այդ կապակցությամբ Իրանի դերը:
Ներկա աշխարհում ամեն օր ականատես ենք լինում բազմաթիվ ահաբեկչական գործողությունների, որոնք սպառնում են մարդկային կյանքին, մարդկանց զրկում իրենց նախնական իրավունքներից, հարցականի տակ են դնում պետությունների միջև բարեկամական կապերը, դրանց անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Այսօր ահաբեկիչները վերածվել են միջազգային գործոնների և ոչ մի երկիր, տարածաշրջան, պետություն կամ անհատ զերծ չի մնացել նրանց վտանգից: Սակայն միևնույն ժամանակ ահաբեկչությունը մեկնաբանվում է տարբեր կերպ: Եվ դա դարձել է արգելք` ահաբեկչության դեմ պայքարում: Այս վտանգավոր ցիկլում ահաբեկիչները ազգային սպառնալիքից վերածվել են միջազգային սպառնալիքի: Ահաբեկիչները վարժանքներ են անցկացնում տարբեր երկրներում, կառավարվում են տարբեր երկրների կողմից, նրանցից զենք ստանում և իրականացնում հանցագործություններ: Եվ այս երկակի քաղաքականությունների արդյունքում, կարելի է տեսնել, որ արևմտյան երկրները զենք են վաճառում ահաբեկիչներին հովանավորող պետություններին: Նման պետություններից են Սաուդյան Արաբիան ու Իսրայելը: Երկրներ, որոնք Սիրիայում, Եմենում, Իրաքում ու Աֆղանստանում հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում` երեխաների մահվան պատճառ են դարձել:
Այսպիսով կարելի է հասկանալ, որ արևմտյան քաղաքական մշակույթում ահաբեկիչներին հովանավորելը վերածվել է միջոցի` ազդեցություն տարածելու համար: Այսօր ահաբեկչությունը և բռնությունը համաշխարհային խնդիր են և վտանգում են մարդկության խաղաղությունը: Գլոբալիզացիայի և տեխնոլոգիական առաջընթացի դարում ահաբեկչական գործողություններն այլևս չունեն սահման: Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գոյություն չունեն սահմաններ: Եվ այս իրավիճակն ահաբեկիչներն օգտագործում են` ձեռք բերելով միջազգային ֆինանսական աջակցություն: Նրանք կարողանում են անարգել իրականացնել իրենց ահաբեկչական գործողությունները: Ահաբեկիչներն այսօր զինված են նաև արդիական տեխնոլոգիական հնարավորություններով ` իրենց գործողություններն իրականացնելու համար: Տվյալների համաձայն, միայն ԻԼԻՊ ահաբեկչական խումբը 2016թ. իրականացրել է 1141 մահապարտական գործողություն: Այսինքն` ամեն ամիս խումբն իրականացրել է 95 նման գործողություն: Մեկ այլ զեկույցի համաձայն`30 հազար ահաբեկիչներ 100 երկրներից տեղափոխվել են Սիրիա և Իրաք, որտեղ շարունակում են իրականացնել ահաբեկչական գործողություններ: Այսպիսով կարելի է ասել, որ ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը սահման չեն ճանաչում և չեն սահմանափակվում որևէ երկրով: Այսօր ահաբեկչությունը համաշխարհային խնդիր է և դրա դեմ պետք է պայքարել համաշխարհային ու ազգային մակարդակով, առանց կրոնական կամ ազգային խտրության:
Պետք է սակայն ասել, որ ահաբեկչության դեմ արևմտյան երկրների պայքարը, չնայած այն հանգամանքին, որ նրանք նույնպես տուժել են այդ երևույթից, իրարամերժ է: Ահաբեկչության դեմ պայքարում նրանք կիրառում են երկստանդարտ քաղաքականություն: Եվ դա այն դեպքում, երբ արևմտյան երկրներն այլ երկրների մեղադրում են ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Որպես օրինակ, կարելի է ուսումնասիրել Միջին Արևելքում արևմտյան երկրների գործողությունները: Անցած 30 տարիների ընթացքում, տարածաշրջանային մի խումբ երկրներ հենց այդ ուժերի աջակցությամբ ապակայունացրել են Ասիա մայրցամաքի արևմուտքը: Դա այն դեպքում, երբ ահաբեկչության դեմ պայքարում պետք է համագործակցեն բոլորը:
ԻԻՀ մեծ պայքար է մղում ահաբեկչության դեմ: Global Terrorism Indexs -ի տվյալների համաձայն, ահաբեկչության վտանգի առջև հայտնված երկրների ցուցակում Իրանը 39-րդ տեղից բարձրացել է 47-ի: Իսկ դա նշանակում է, որ Իրանը լրջորեն պայքարում է ահաբեկչության դեմ: Սակայն այս գործընթացում ամենակարևորը ՄԱԿ-ի պարտավորություններն են: Այս կազմակերպությունը պետք է օգտվի բոլոր միջոցներից` ահաբեկչության դեմ պայքարելու համար: Եվ այստեղ հատկապես կարևոր է ԱԽ դերը: Անվտանգության Խորհուրդը հրապարակել է ահաբեկչության դեմ պայքարի մի շարք բանաձևեր, որոնց թվում` 1267, 1373, 2178 և 2179 բանաձևերը: Թիվ 1373 բանաձևը շատ կարևոր է: Դրանում ներկայացվել է ահաբեկչության դեմ պայքարի համակարգ, ըստ որի, այդ երևույթի դեմ կարելի է պայքարել երեք ճանապարհով. բռնազավթել ահաբեկիչների ունեցվածքը, թույլ չտալ, որ նրանց զենք մատակարարվի և արգելել նրանց տեղաշարժը:
Իսկ այս մասին կխոսենք հաջորդիվ: