Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում՝ Երևակայությունից մինչև իրականություն(17)
(last modified Sat, 29 Jul 2017 11:56:20 GMT )
Հուլիս 29, 2017 16:26 Asia/Tehran

Մարդու իրավունքները սովորաբար ընկալվում են որպես անբաժան հիմնարար իրավունքներ, որոնք ունի յուրաքանչյուր մարդ՝ այն պարզ պատճառով, որ նա մարդ է։ Այս իրավունքները գործում են անկախ մարդու տարիքից, սեռից, ծագումից, ազգությունից, համոզմունքից և այլ կարգավիճակից կամ հատկանիշից։ Օրինակներ են խոսքի ազատության իրավունքը, կյանքի իրավունքը, երկրի կառավարման գործում ժողովրդի ներգրավվածության իրավունքը, ինքնորոշման իրավունքը, կտտանքների չենթարկվելու իրավունքը և այլն։

 Սաուդյան իշխանավորները երբևէ չեն հանդուրժում նույնիսկ լսել մարդու ամենատարրական իրավունքի մասին։ Եվ այս հարցում ոչ մի տարբերություն չեն դնում մեծահասակների ու անչափահասների միջև։ Եթե որևէ մեկն այդ երկրում փորձի խոսել մարդու իրավունքներից, անմիջապես կկալանավորվի, առանց դատավարության երկար ժամանակով կպահվի անազատության մեջ և վերջում կսպանվի։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի  առաջին արտասահմանյան շրջագայությունն սկսվեց Սաուդյան Արաբիայից։ Նա նախ ժամանեց Ռիադ և տարածաշրջանի ամենառազմամոլ   ռեժիմի՝ Սաուդյան Արաբիայի  հետ կնքեց սպառազինման ամենախոշոր պայմանգիրը։

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 110 մլրդ դոլարի սպառազինական պայմանագիր կնքեցին։ Ռիադը ԱՄՆ-ից 110  մլրդ դոլարի սպառազինություն կգնի: Այցի ընթացքում Թրամփը ընդգծեց Արաբիայի նկատմամբ իր աջակցությունը։ Մի երկիր, որը կասետային ռումբերով և այլ արգելված զենքերով ռմբակոծում է Եմենի անմեղ ու բռնահարված ժողովրդին և Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ին, իսկ Եմենի հարավում Ալ Ղաիդային սպառազինելով,  սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։ Այն Ալ Ղաիդան ,որ 2001 թվականին ԱՄՆ-ում իրականացրեց Սեպտեմբերի 11-ի ոճրագործությունը։

Թրամփը ծնկի է եկել Արաբիայի առաջ

Թրամփի կողմից Սաուդյան իշխանավորներին ցուցաբերվող աջակցությունները չեն սահմանափակվում զինտեխնիկայի մատակարարմամբ։ Թրամփը գովաբանել է Արաբիայում տիրող ազատությունը ու մարդու իրավունքների վիճակը, իսկ Մելանիա Թրամփն էլ գովեստով է արտահայտվել  այդ երկրում կանանց իրավունքների մասին: Փաստորեն կարելի է ասել ,որ այս այց 2017 թվականին Սպիտակ տան բնակիչների ամենազավեշտական քայլն է եղել։ Արաբիայում կանայք նույնիսկ մեքենա վարելու իրավունք չունեն։

Մելանիա Թրամփը  բարձր է գնահատել Արաբիայում կանանց իրավունքները,ինչը  կարելի է ասել 2017 թվականի ամենածիծաղելի կատակն է 

Արաբիայում մարդու իրավունքների խախտման դեպքերի քննարկումը տարիներ կամ ամիսներ ժամանակ կպահանջի։ Բայց մարդու իրավունքների ամենակարևոր կողմերից մեկը խոսքի ազատությունն է և ժողովրդի ներգրավվածությունը երկրի կառավարման գործում,որոնց բնավ չեն հավատում Սաուդյան իշխանավորները։ Եթե որևէ մեկն այդ երկրում փորձի խոսել մարդու իրավունքներից, անմիջապես կկալանավորվի, առանց դատավարության երկար ժամանակով կպահվի անազատության մեջ և վերջում կսպանվի։ Այս օրերին Արաբիայի  ամենակրտսեր քաղբանտարկյալ՝ 13-ամյա Մուրթաջա Ալ- Ղուրայրիսը  գտնվում է անորոշ վիճակում։

Արդեն 22 ամիս է անցնում 13-ամյա Մուրթաջա Ալ-Ղուրայրիսի բանտարկությունից, և այժմ Սաուդյան իշխանությունները նրան տեղափոխել են «Ալ Դամամ»-ի  տխրահռչակ բանտը, ինչի դեմ բողոքել է մարդու իրավունքների  դաուդա-եվրոպական  հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպությունը մի հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է, որ անհանգստանում է այդ երեխայի համար, քանի որ նա Արաբիայում երեխաների իրավունքների ոտնահարման զոհն է։

Ամենակրտսեր քաղբանտարկյալը Սաուդյան Արաբիայում

Հատկանշական է, որ 2011 թ.-ից ի վեր Սաուդյան Արաբիայում ձերբակալվել ենավելի քան 80 պատանիներ և երիտասարդներ : 

Նշյալ բանտում կալանավորները ենթարկվում են խոշտանգման: Հարկ է նշել, որ Ալ-Դամամի բանտը նախատեսված է 18 տարեկանից բարձր տարիք ունեցող կալանավորների համար:  

Մուրթաջա Ալ-Ղուրայրիսը ձերբակալվել է 2014 թ. սեպտեմբերի 20-ին: Առանց որևէ ապացույցի, նրան  մեղադրանք է  առաջադրվել։ Նա 32 ամիս անցկացրել է Ալ-Դամամի բանտում,որտեղ խոշտանգման են ենթարկում բանտարկյալներին։ Տղան իր ընտանիքի հետ գնացել էր զբոսանքի, ու Մալեք Ֆահդի անվան կամուրջն անցնելիս ձերբակալվել է։ Այդ կամուրջը Արաբիան միացնում է Բահրեյնին։

Մարդու իրավունքների վերոնշյալ կազմակերպության հաղորդագրության մեջ ասված է․-«Չնայած միջազգային հանրությունը քննադատում է Սաուդյան իշխանությունների գործադրած բռնությունները և երեխաների բանտարկելը, բայց Ռիադը շարունակում է այդ քայլերը և նրա համար ոչ մի տարբերություն չունեն մեծահասակներն ու անչափահասները։ Սաուդյան պաշտոնյաները խոստացել էին ,որ Ռամազանի բարեբաստիկ ամսին ազատ կարձակեն Արաբիայի ամենակրտսեր քաղբանտարկյալին, բայց ոչ միայն դա չարեցին, այլև նրան տեղափոխեցին Ալ Դամամի բանտը ,որտեղ բռնության ու կտտանքների են ենթարկում բանտարկյալներին։

Սաուդյան-եվրոպական մարդու իրավունքների հասարակական կազմակերպությունը պահանջել է  անհապաղ ազատ արձակել Ալ Ղուրայրիսին և Արաբիայում ձերբակալված բոլոր անչափահասներին։  

Պետք է նշել, որ այդ երեխաներից յոթին մահապատիժ է սպասվում։ Կազմակերպության հաղորդագրության մեջ ասված է․-«Կամայական ձերբակալությունների»  հարցերով զբաղվող ՄԱԿ-ի աշխատանքային խումբը զեկուցել է,որ Մուրթաջան մինչ այժմ քանի անգամ առանց ծնողների ու փաստաբանի ներկայության հարցաքննվել է և նրան բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել։ Այդ մեղադրանքներից է Արաբիայում բողոքի ակցիաների ժամանակ նահատակված անձանց հուղարկավորություններին մասնակցությունը։ Նա մեկ ամիս պահվել է մենախցում և կտտանքների ազդեցության տակ ստիպված է եղել իր վրա վերցնել առաջադրված մեղադրանքները։ Տղայի առողջական վիճակը ծանր է։ Մուրթաջան  «Ալ Ավամիա» շիաբնակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռեզա Ղուրայրիսի եղբայրն է, ով 2011 թվականին այդ քաղաքում անցկացված խաղաղ ցույցերի ժամանակ սպանվեց  անվտանգության ուժերի կողմից։ 

Կամայական ձերբակալությունների հարցերով ՄԱԿ-ի ակտիվ թիմը Մուրթաջա Ալ Ղուրայրիսի ձերբակալությունը բռնություն է որակել և պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան։ Բայց Սաուդյան Արաբիայի ռեժիմը մինչ այժմ ոչ մի հակազդեցություն չի ցուցաբերել այդ քայլին։

 

Իսլամական «Էսլահ» (Բարեփոխում) շարժման ղեկավար՝ Սաադ Ալ Ֆաղիհն ասում է․-«2014 թվականից ի վեր ավելի ուժգնացել են Սաուդյան Արաբիայի անվտանգության ու ռազմական կառույցների հալածողական քայլերը: Իսկ քաղբանտարկյալների թիվն ավելացել է` հասնելով 25-30 հազարի։ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խմբի հայտարարության համաձայն՝ ռեժիմը մեծ ճնշում գործադրելով ընդդիմադիրների վրա, ձերբակալել է մեծ թվով մարդկանց, ովքեր մասնակցել են հակակառավարական ցույցերին կամ կազմակերպել են այդ ցույցերը։ Բանտարկյալները ներկայումս պահվում են ծանր ու դաժան պայմաններում։ Այս մասին վկայում են տարածված տեսանյութերը։ 

Կամայական ձերբակալություններ Արաբիայում

 

Լոնդոնից Իսլամական  «Թաջադոդ» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Մոհամմեդ Ալ-Մեսարին ասում է․-«Ալե Սաուդյան ռեժիմի բանտերում ծանր պատիժներ են կրում բանտարկյալները։ Ղաթիֆ նահանգում քաղբանտարկյալների ազատության համար կայացած ժողովրդական ցույցերին մասնակցելու պատրվակով շարունակվում է անչափահասների ձերբակալությունը։

Հետաքրքիր է, որ Արաբիայի հայտնի իրավաբան Մազավի Ալ Ռաշիդը թուիթերյան իր էջում քաղբանտարկյալների հարցի բարձի թողի մատնվելու վերաբերյալ հումորով գրել է․-«Նա ով մեզ մեղադրում է որոշ ձերբակալությունները անտեսելու մեջ, միգուցե չգիտի ,որ Սաուդյան համակարգը այդ ձերբակալվածների թիվը հասցրել է այն աստիճանի,որ նույնիսկ այս երկրի ընդդիմությունը չի կարողանում հաշվել։ Մենք յուրաքանչյուր գործին հետամուտ լինելու համար բավարար ժամանակ չունենք և կարող է օրերից մի օր բանտարկյալների թիվը գերազանցի բանտից դուրս գտնվող քաղաքացիների թվին»։

Արաբիայի դրսում և ներսում գտնվող իրավական կազմակերպությունների տվյալներով՝ այդ երկրում ավելի քան 30 հազար քաղբանտարկյալ կա։ Առավել դրան կան բանտարկյալներ, որոնք կոչվում են մոռացված մարդիկ: Այդ մարդիկ առանց դատավարության տարիներ իրենց կյանքն անցկացրել են Արաբիայի բանտերում ու դեռ հայտնի չէ թե ինչ ճակատագիր է սպասում նրանց։ Այդ բանտարկյալների մեջ է եղել Արաբիայի հայտնի հոգևորական Այաթոլլահ Նիմր Բաղեր Ալ Նիմրը, ով միայն ճշմարտությունը ասելու և շիաների դեմ ռասիստական դրսևորումները քննադատելու պատճառով բանտարկվեց և ցուցադրական դատավարության և անարդար վճռի արդյունքում  մահապատժի ենթարկվեց։

Պայքարող հոգևորական Շեյխ Նիմրը մահապատժի ենթարկվեց 

 

Սաուդցի ակտիվիստ և բլոգեր Ռաիֆ Բադավին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` կրոնական ու քաղաքական տեսակետներ առաջ քաշելու մեղադրանքով: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս Ռաիֆ Բադավիի ազատազրկման հնգամյակի կապակցությամբ  twitter սոցցանցում ընդգծելով Սաուդյան Արաբիայում բանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտությունը , գրել է.«Բլոգերությունը հանցագործություն չէ»:

Պակիստանցի հայտնի լրագրող Զեյդ Համեդը Արաբիայի բանտից ազատ արձակվելուց հետո, քաղբանտարկյալների պայմանների վերաբերյալ ասել է.«Արաբիայի իշխանությունները Գուանտանամոյի բանտի օրինակով և Արաբիայի ներքին հետախուզական կազմակերպության խիստ հսկողության ներքո ինձ բանտարկեցին: Հազարավոր մարդիկ կան այդ բանտերում: Բանտարկյալներ կան ,որոնք  ավելի քան 20 տարի եղել են այդ բանտերում  և նրանք ոչ մի կապ չեն կարողացել հաստատել իրենց մերձավորների և դրսի աշխարհի հետ:

Սաուդյան պետայրերը ձերբակալած անձանց մեղադրում են գաղտնի գործունեություն ծավալելու և այդ երկրում բարեփոխական շարժումներ ձևավորվելու փորձ կատարելու մեջ:

Բանտարկյալների ընտանիքները երբեք չեն կարող իմանալ, թե երբ են ազատ արձակվելու իրենց սիրելիները: Արաբիայի յուրաքանչյուր քաղաքացի, ով այդ երկրի ժողովրդի շահերից խոսելու համարձակություն ունենա, կնետվի բանտ և նրա ապագան ու ճակատագիրը կխորտակվի: Փաստորեն այդ երկրի երիտասարդների կյանքն ու ապագան անվտանգության հարցերի պատճառով մշտապես վտանգի տակ են Բանտերում կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ արևի երես չեն տեսել: Եվ այս բոլորը Արաբիայում Սաուդյան ռեժիմի ոճրագործությունների ընդամենը մի մասն է: Ռեժիմ, որին այս օրերին մեծ աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: