ճգնաժամ Կորեական թերակղզում՝ հռետորաբանությունից մինչև հավանական բախում
Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև կոշտ հռետորաբանությունը Փխենյանի կողմից հետապնդվող հաշվարկված քայլ է որպեսզի ինչ-որ կերպով անազդեցիկ դարձնի Հյուսիսային Կորեայի դեմ հրապարակված ԱԽ-ի թիվ 2371 բանաձևը:
Հյուսիսային Կորեան այն ժամանակ վերսկսեց ԱՄՆ-ի դեմ իր սպառնալիքները, երբ Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք կողմ էին քվեարկել այդ բանաձևին քննադատեցին Հյուսիսային Կորեայի ժողովրդին վնաս պատճառող ցանկացած տեսակի սննդային շրջափակումը և իրականության մեջ մի կողմից փորձ կատարեցին Հյուսիսային Կորեայի ժողովրդի ու մինչևիսկ այդ երկրի պետայրերի ուշադրությունը շեղել բանաձևին իրենց կողմ քվեից և դրազուգահեռ մթնոլորտ պատրաստելով ԱՄՆ-ին պատասխանատու ներկայացնել Հյուսիսային Կորեայի ժողովրդի դեմ գործադրվող սննդային ճնշումների հարցում:
Այս պատճառով Չինաստանը, որ Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի կապակցությամբ նրա դիրքորոշումներն արժանացել են Փխենյանի քննադատության ԱՄՆ-ին ու Հյուսիսային Կորային կոչ է արել վերջ տալ միմյանց դեմ հռետորաբանությանը:
Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրերի կապակցությամբ Պեկինի դիրքորոշման մասին տարբեր տեսակետներ գոյություն ունեն, այդ թվում այն հարցն է առաջ քաշվում, թե ինչո՞ւ Չինաստանը կողմ քվեարկեց Հյուսիսային Կորեայի դեմ ԱԽ-ի թիվ 2371 բանաձևին: Նկատի առնելով այն պարագան, որ Պեկինն ու Փխենյանը ռազմավարական դաշնակիցներ են, հրթիռային փորձարկումները շարունակվելու հետ կապված Հյուսիսային Կորեային ուղղված Չինաստանի քննադատությունը և փոխադարձաբար այդ կապակցությամբ Փխենյանի կողմից Պեկինին տրված ազդարարությունը ձևական վեճ է համարվում մեղմելու համար Չինաստանի դեմ ԱՄՆ-ի ճնշումները: Վաշինգտոնն ավելի վաղ առաջ քաշեց Հյուսիսային Կորեայի պարագային Չինաստանի պատասխանատվություն կրելու տեսությունը և փորձում է Չինաստանին հանել Հյուսիսային Կորեայի դեմ: Պեկինի իշխանություններն էլ անգամներ քննադատելով ԱՄՆ-ի պատասխանատվություն կրելու այդ տեսությունը այնպես են ձևացրել, որ իբր թե Պեկինը քննադատում է Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագիրը: ԱԽ-ում Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևին Չինաստանի կողմ ձայնն, ինչն ուրախություն պատճառեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գնահատվում է նույն շրջագծում:
Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր կետի:
Վերջին բանաձևը Հյուսիսային Կորեայի դեմ ԱԽ-ում վավերացված 7-րդ բանաձևն է, որոնք մինչ այսօր չեն հանգեցրել ԱՄՆ-ի նկատի ունեցած արդյունքին: Քանի որ բանաձևի վավերացումից առավել կարևոր դրա կետերի գործադրման ընթացքն է, որի դեպքում Չինաստանն անհրաժեշտ լրջությունը չի ցուցաբերել: Երկրորդ այն որ Չինաստանն այն ժամանակ կողմ քվեարկեց Հյուսիսային Կորեայի դեմ ԱԽ-ի թիվ 2371 բանաձևին, երբ Չինաստանի վրա ԱՄՆ-ի գործադրված ճնշումները խստացվել են և Պեկինը ճգնաժամը կառավարելու և Կորեական թերակղզում խիստ թշնամական մթնոլորտը մեղմելու համար իրեն պարտավորված էր զգում այդ բանաձևի հարցում համագործակցել ԱՄՆ-ի հետ, որպեսզի մեղմելով ԱՄՆ-ի կողմից բանեցվող ճնշումները տարածաշրջանում շնչելու առիթ ստեղծի:
«Հերիթեջ» հիմնադրամի ասիական ուսումնասիրությունների բաժնի ավագ փորձագետ Բրուս Քլինգերը հավատացած է. «Հյուսիսային Կորեայի դեմ նախաձեռնող հարձակման համար ԱՄՆ-ի մտադրությունը մեծացրել է մտահոգությունները և այդ հարձակումը աղետալի հետևանքներ է ունենալու»:
Երրորդ՝ քաղաքական ու լրատվական տարբեր շրջանակների կողմից ներքին ճնշումներ են գործադրվում ԱՄՆ նախագահի վրա, որոնք նրան մեղադրում են Կորեական թերակղզում ծագած ճգնաժամը կառավարելու հարցում անկարողության մեջ: Հետևաբար Փխենյանի հետ ԱԽ-ի բանաձևի հրապարակումը ոչ միայն առավելություն է համարվում Դոնալդ Թրամփի համար, այլև վկայում էր իր հետ Պեկինի համագործակցության մասին:
Չորրորդ՝ Չինաստանը լավապես գիտակցում է, որ Հյուսիսային Կորեայի միակ կենսական երակը Չինաստանի հետ նրա երկար սահմանն է և այդ երկիրը երբևէ լրջորեն չի գործադրել ԱԽ-ի շրջափակումները և շարունակել է Փխենյանի հետ իր համակողմանի համագործակցությունը: Հետևաբար ԱԽ-ում Հյուսիսային Կորեայի դեմ Չինաստանի կողմ ձայնը դրան գործադրման իմաստով չէ, հատկապես որ բանաձևում որևէ պատժիչ քայլեր նախատեսված չեն բանաձևն անտեսող երկրների համար:
Հյուսիսային Կորեայի դեմ ԱԽ-ի թիվ 2371 բանաձևին Չինաստանի կողմ ձայնի հինգերորդ պատճառը Հյուսիսային Կորեայի ճգնաժամի պարագային ԱՄՆ-ի վարչակազմի քայլերին խոհեմություն փոխանցելու Պեկինի ջանքն է: Քանի որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման շարունակվելը զայրացրել է ԱՄՆ-ին և հնարավոր է, որ Վաշինգտոնն իր հասարակական կարծիքը բավարարելու համար ցանկացած հակազդեցության դիմի: Հետևաբար ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի վավերացման գործընթացում, որն ի դեպ մեկ ու կես ամիս տևեց, ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի ցասումը ժամանակավորապես մեղմացվի: Չինաստանի տակտիկային համընթացությունը կարելի է գնահատել Պեկինի միջոցով Կորեական թերակղզում ճգնաժամի կառավարման ու վերահսկման ծրագրի շրջանակներում:
«Սի Էն Էն»-ի կայքէջը գրել է. «Չինաստանը ցանկանում է կանխել իր հարավային սահմաններում պատերազմն, ինչը կարող է միլիոնավոր մարդկանց Չինաստանի տարահանվելու պատճառ դառնալ: Այս շրջագծում երևակայությունից հեռու չի կարող լինել Չինաստանի սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի զորայինների տեղակայումը:
Փխենյանի դիտանկյունից Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային ծրագրերը հասել են զարգացման այնպիսի մակարդակի, ինչն այլևս անշրջադարձելի է և երբևէ չի թույլատրվի որ այդ նվաճումներն ԱՄՆ-ի հետ Չինաստանի թաքուն ու բացահայտ գործարքների զոհը դառնան:
Հյուսիսային Կորեայի միջազգային հարցերի փորձագետ Չո Յունգ Չույն ասում է. «Հյուսիսային Կորեայի հրթիռային հարձակումները միջազգային օրենքների շրջագծում ինքնապաշտպանության օրինական քայլեր են և Փխենյանի այդ քայլի հանդեպ ԱՄՆ-ի բողոքը Հյուսիսային Կորեայի ինքնիշխանության ու արժանապատվության կոպիտ ոտնահարում է համարվում»:
Հյուսիսային Կորեայի առանցքայնությամբ Կորեական թերակղզում ճգնաժամը ուշադրության արժանի է երկու տեսության դիտանկյունից: Առաջին տեսությունը «ուժ՝ ուժի դիմաց» և կամ նույն կանխարգելման տեսությունն է: Հյուսիսային Կորեան շարունակելով հրթիռային ու միջուկային փորձարկումները հասել է միջուկային ու հրթիռային կարողության այնպիսի մակարդակի, որ կարող է ԱՄՆ-ին վախեցնել Հյուսիսային Կորեայի կանխարգելիչ կամ փոխադարձ ցանկացած տեսակի հարձակումից: Երկրորդ տեսությունը «Աններդաշնակ ուժերի միջև պայքար»-ն է: Այս տեսության համաձայն փոքր երկիրը առավել մեծ ուժի դիմաց կորցնելու ոչինչ չունի և հնարավոր է դիմի ցանկացած տեսակի անկանխատեսելի ու պայթյունային քայլի:
Հետևաբար ԱՄՆ-ն, որպես գերադաս ուժ իր տարածքը հարձակման թիրախ դառնալուց առավել պիտի մտահոգվի տարածաշրջանում իր ռազմաբազաների դեմ Հյուսիսային Կորեայի մահապարտական քայլի կործանիչ հետևանքներով: Այս երկու տեսությունների հիման վրա ԱՄՆ-ն լիովին մխրճված է Հյուսիսային Կորեայի ջրապտույտում:
Որոշ վերլուծաբաններ հավատացած են, որ Չինաստանը Հյուսիսային Կորեայի միջոցով փշրում է ԱՄՆ-ի հմայքը: Նրանք այն համոզման են, որ Պեկինն ու Փխենյանը կազմակերպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվաստացնելու և ծաղրի ենթարկելու ներկայացումը և Չինաստանը նպատակ ունի ԱՄՆ-ին հասկացնել, որ անցյալի պես Ասիայի արևելքում ցանկացած քայլի դիմելու զորությունը չունի: