Վիրտուալ աշխարհ,հնարավորություններ և սպառնալիքներ (1)
(last modified Mon, 11 Sep 2017 16:36:42 GMT )
Սեպտեմբեր 11, 2017 21:06 Asia/Tehran

Նոր տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, աշխարհը թևակոխել է նոր ժամանակաշրջան, որն այլևս հնարավոր չէ բնութագրել նախկին չափանիշներով: Ստեղծվել են էլեկտրական տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում մարդիկ մուտք են գործել վիրտուալ աշխարհ: Այս կապակցությամբ ներկայացնում ենք «Վիրտուալ աշխարհ, հնարավորություններ և սպառնալիքներ»հաղորդաշարի առաջին համարը:

Վիրտուալ աշխարհը փոփոխության է ենթարկել մարդկային հարաբերությունները, պատճառ է դարձել, որ մարդկանց կյանքը հազար ու մի թելերով կապվի ինֆորմացիոն տեխնոլոգիաներին: Եվ իհարկե դա չի կարող չունենալ իր վնասները: Ինչպես ասում են սոցիոլոգները, դա նաև սպառնալիք է և օգտատերերի շրջանակներում բազմաթվ հոգեբանական խնդիրների առաջացման պատճառ է դարձել: Բացի այդ, քիչ չեն ինտերնետային չարաշահումները և վարքագծային փոփոխությունները, ինչպես` ագրեսիան և մեկուսացումը: Վիրտուալ աշխարհը պատճառ է դարձել, որ որոշ մարդիկ մտնելով այդ աշխարհ, հրաժարվեն իրականությունից: Վիրտուալ աշխարհի կեղծ ազատությունը մարդկանց հնարավորություն է տալիս լիցքաթափվել: Եվ ըստ երևույթին, դա մի տեսակ քիմիական կախվածություն է: Հենց այս պատճառով, կարելի է ասել, որ այդ խնդիրները դուրս են եկել ազգային խնդիրների շրջանակից: Մարդը համացանցում ունի լայն հնարավորություններ և այդ միջավայրն օրենսդրությամբ չի կառավարվում: Ընդհանրապես վիրտուալ աշխարհը մարդու կապն է  համակարգչի միջոցով, մեկ այլ մարդու հետ, անտեսելով աշխարհագրական տարածությունը: Այս  միտքն առաջին անգամ ներկայացրեց գրող Ուիլյամ Գիբսոնը: Եվ իհարկե հենց այս միջավայրում  փոխանակվում է  մեծ ծավալով ինֆորմացիա: Ինտերնետն այսօր դարձել է ամենախոշոր կապի միջոցը: Թեկուզ վիրտուալ աշխարհն ինտերնետից անկախ հասկացություն է, և եղել է նախքան ինտերնետի ու սոցցանցերի ի հայտ գալը: Մարդկային կապերը վիրտուալ աշխարհում,  հակառակ իրական աշխարհի, որտեղ դրանք դեմ առ դեմ են, համաշխարհային բնույթ են կրում: Աստեղ մարդիկ կարող են մնալ անծանոթ: Վիրտուալ աշխարհում կարելի է գտնել ցանկացած մարդու: Այս աշխարհը ինտերնետի խորհրդանիշն է: Այն ունի տարբեր տեսակի  կապային սիգնալներ: Եվ աշխարհի չորս կողմերից մարդիկ վիրտուալ աշխարհի միջոցով շփվում են իրար հետ: Վիրտուալ աշխարհն այն աշխարհն է, որտեղ ֆիզիկական անձը չունի տեղ, սեռ, մարմին, անհայտ է  ու անկառավարելի: Միևնույն ժամանակ, տեխնոլոգիական հնարավորությունների շրջանաներում, նրանք գտնվում են խիստ հսկողության տակ` անհայտ ու հայտնի կազմակերպությունների կողմից:

վիրտուալ աշխարհ

 

 

Շփումը վիրտուալ աշխարհի ամենակարևոր առանձնահատկությունն է, որն այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որը  հնարավոր չէ գտնել ոչ հեռուսատետսությունում և ոչ էլ թերթերում: Նման շփումը տեխնոլոգիաների շնորհիվ անընդհատ զարգանում է: Այլ խոսքով , վիրտուալ աշխարհում չկա հասարակական կառույց, որը համընդհանուր լինի: Այս աշխարհը մնում է  անծանոթ ու աննշան:

Սոցցանցերը վիրտուալ աշխարհում

 

Սակայն պետք է ասել, որ վիրտուալ աշխարհը մեծ դերակատարություն ունի մարդկանց զարգացման ու առաջխաղացման մեջ, հատկապես` գիտությունների, ծառայությունների զարգացման և  կյանքի բարելավման առումով: Վիրտուալ աշխարհը անգնահատելի հնարավորություններ է ստեղծում գիտության զարգացման համար: Հատկապես երիտասարդների համար, այն կարող է դառնալ մեծ հնարավորությունների վայր: Սակայն դրա փոխարեն, այս աշխարհն այսօր վերածվել է  սպառնալիքի: Վիրտուալ աշխարհի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ այն հասանելի է բոլորին և ունի ժամանակակից ինֆորմացիա: Իհարկե վիրտուալ աշխարհի ազդեցությունը զարգացող և զարգացած աշխարհներում տարբեր է: Զարգացող աշխարհներոմ մարդիկ ազդվում են վիրտուալ աշխարհից, ինչը կարող է նրանց համար սպառնալիք լինել: Այս աշխարհը նաև անջրպետ է առաջացրել սերունդների միջև: Որպես օրինակ, ընտանիքներում ծնողներն ու երեխաները կարող են նստել կողք կողքի և չզրուցել իրար հետ: Այսօր արդեն չկան այն ավանդական ընտանիքները, որտեղ ծնողներն ու երեխաները կողք կողքի նստած զրուցոմ էին տարբեր թեմաներով: Այսօր ծնողներն ու երեխաները կյանքին նայում են և այն մեկնաբանում սեփական տեսանկյունից: