Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում, երևակայությունից մինչև իրականություն (20)
(last modified Wed, 04 Oct 2017 09:15:11 GMT )
Հոկտեմբեր 04, 2017 12:45 Asia/Tehran

Սիոնիստական մի լրատվամիջոց վերջերս բացահայտել է, որ 1948-1954 թթ. ընթացքում անհետացած եմենցի երեխաների վրա անօրինական բժշկական փորձարկումներ են իրականացվել:

Ամեն տարի հունիսի կեսերին հիշվում է Եմենի այն  50 հազար հրեաների ցավալի դեպքը ,որոնք  40-ական և 50-ական թթ.-ին  ապրելու ավելի լավ պայմաններ գտնելու հույսով գաղթեցին օկուպացված տարածքներ, բայց ժամանակավոր  ճամբարներում տեղակայվելուց հետո, անհայտ պատճառներով կորցրեցին իրենց երեխաներին: 

Սիոնիստական մանկասպան ռեժիմի ոճրագործության նոր մանրամասներ

Դեպքը վերաբերում է այն հազարավոր եմենցի երեխաներին, որոնք իրենց ընտանիքների հետ միասին Թել Ավիվի օդանավակայան ոտք դնելուց կամ ճամբարներում տեղակայվելուց անմիաջապես հետո տարբեր, այդ թվում, արյան ընդհանուր անալիզի կամ  բժշկական զննումների ենթարկվելու պատրվակներով բաժանվում էին իրենց ընտանիքներից ու  տեղափոխվում  հիվանդանոցներ: Սակայն նրանք երբեք չվերադարձան իրենց ծնողների մոտ: Մի քանի օր անց նրանց մահվան  բոթը հաղորդվում էր, առանց դիակը հանձնելու կամ թաղման վայրի մասին տեղեկացնելու: Սակայն վերջերս նոր բացահայտումներ են կատարվել անմեղ երեխաների չարաբաստիկ ճակատագրի վերաբերյալ:

Սիոնիստական մի լրատվամիջոց վերջերս բացահայտել է,որ 1948-1954 թթ.-ի ընթացքում  անհետացած եմենցի երեխաների վրա  անօրինական  բժշկական փորձարկումներ են իրականացվել: Սիոնիստական «Իսրայել Հայոմ» թերթը բացառիկ հոդված տպելով , հասատատել է այդ երեխաների վրա կատարված  անօրինական բժշկական փորձարկումները: Թերթի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ երեխաների դիակները հերձել են  առանց նրանց ծնողների թույլտվության: 

Եմենցի երեխաների չարաբաստիկ ճակատագրի բացահայտումը

«Իսրայել Հայոմ» թերթը նաև  հայտնաբերել է լուսանկարներ, որոնք նախկինում չեն հրապարակվել։ Դրանք վկայում են այդ երեխաների վրա կատարված անօրինական փորձարկումների մասին։ Լուսանկարներից մեկում տեսնում ենք, որ երեխայի մերկ մարմնի վրա գրված է "Փայծաղ" բառը, որը ցույց է տալիս,որ այդ դիակներն նաև օգտագործվել են անատոմիա ուսումնասիրելու համար։ Փաստաթղթերից մեկում անդրադարձ կա թերսնումից տառապած չորս երեխաների վրա իրականացված փորձարկումների վերաբերյալ: Այդ երեխաների երակների մեջ սպիտակուցներ են ներարկվել, ինչը հանգեցրել է նրանց մահվանը։ Մյուս փաստաթուղթը մի նամակ է, որն ուղղված է Rosh HaAyin քաղաքում գտնվող մի հիվանդանոցի պատասխանատուներից  մեկին։ Նամակը գրվել է 1949 թվականի նոյեմբերի 21-ին։

Նամակում ասված է․-"Ես այցելեցի մեր հիվանդանոց և տեսա,որ այդ օրը առավոտյան բուժման ենթարկված չորս երեխաները մահացել են։ Այդ երեխաների ֆիզիոլոգիական  վիճակը հավասարակշռված էր, սակայն տարբեր հեղուկների ներարկումներից հետո հավասրակշռությունը  խախտվեց և նրանք մահացան"։

«Իսրայել Հայոմ» թերթի տվյալները վկայում են, որ Իսրայելի ռեժիմը երեխաներին իրենց ծնողներից բաժանելուց հետո ստել է նրանց ասելով, որ երեխաները մահացել են։ Այդ փաստաթղթերի համաձայն մի աղջնակ իր ծնողներից բաժանվելուց հետո տեղակայվել է մի հիվանդանոցում։ Օրաթերթը նաև ընդգծել է,որ առաջին անգամ իր տրամադրության տակ ունի փաստեր և ականատեսների վկայություններ,որոնք ապացուցում են ,որ այդ երեխաները բժշկական փորձարկումների են ենթարկվել։ Փաստորեն նրանք վերածվել են փորձաճագարների, ինչի հետևանքով չորս երեխա մահացել է։  Սիոնիստական «Իսրայել Հայոմ» թերթի փոխանցմամբ, այդ փաստաթղթերից մի քանիսը ցույց են տալիս, որ այդ տարիներին Հայֆա քաղաքի "Ռամ Բամ" հիվանդանոցում երեխաներից մեկն առևանգվել է և մեկն էլ որդեգրվել է հիվանդանոցի բուժաշխատողներից մեկի կողմից։ 

Եմենցի ընտանիքների երեխաների առևանգումը Սիոնիստական ռեժիմի կողմից

 

Իսրայելի Քնեսեթում (խորհրդարանում) եմենցի երեխաների անհետացման մասին հետաքննող հատուկ հանձնախումբը 2017 թ․ հունիսի 14-ին նիստ գումարեց այդ հարցը քննարկելու նպատակով։ Նիստի ընթացքում հանձնախմբի նախագահ Նուրիթ Քորնն ասել է․-"Առաջին հերթին պետք է խնամք ու հոգատարություն ցուցաբերվեր երեխաների նկատմամբ, բայց նրանք անհետացան։ Այդ երեխաներից մի քանիսը անհետացան և նրանց ծնողներին չներկայացվեցին մահվան վկայագրեր: Նրանց միայն հայտնեցին ,որ իրենց երեխան մահացել է։ Նույնիսկ ծնողներին չհանձնեցին մահացած երեխաների դիակները, որպեսզի դրանց վրա էլ ինչ-որ փորձարկումներ իրականացնեին"։

2011 թվականին Պաղեստինի ազատագրական կազմակերպության(ՊԱԿ) պատասխանատու՝ Հեսան Շիշնիեն նշելով որ 400 պաղեստինցի երեխաներ գտնվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում , բացահայտեց ,որ այդ երեխաները կտտանքների ենթարկվելուց բացի, նաև անօրինական փորձարկումների են ենթարկվում, ինչի հետևանքով  նրանցից մի քանիսը մահացել  և մի քանիսն էլ հաշմանդամ են դարձել։

Նաև կարելի է հիշել Սիոնիստական ռեժիմի կողմից  Թունիսցի երեխաների նկատմամբ իրականացված ոճրագործությունը։ "Արդյոք մարդասպանները կարող են դեղագործ լինե՞լ" վավերագրական ֆիլմը քողազերծեց Սիոնիստական ռեժիմի կողմից թունիսցի երեխաների վրա իրականացված նոր դեղերի փորձարկումները։ 

Թունիսցի ռեժիսոր Իման Բին Հոսեյնը իր վավերագրական ֆիլմում բացահայտել է, որ  Թունիսի "Լուի Պաստեր"-ի անվան ինստիտուտը և այդ երկրի առողջապահության նախարարությունը  համագործակցել է Սիոնիստական ռեժիմի դեղագործական խոշոր ընկերություններից մեկի հետ այդ ընկերության նոր դեղերը, մասնավորապես Մանիչա հիվանդության բուժման դեղը թունիսցի երեխաների վրա փորձարկելու գծով։ Այդ հիվանդությունը միջատից փոխանցվում է մարդուն և մաշկային բարդություններ է առաջացնում։ Նշենք, որ 2003 թվականին Իրաքի բռնազավթմանը մասնակից 3 հազար ամերիկացի զինծառայողներ այդ հիվանդությամբ էին վարակվել։

Թունիսցի ռեժիսորի բացահայտումները

Թունիսցի ռեժիսորն ընդգծում է․-"Գրավոր փաստերը և ականատեսների վկայություններն ապացուցում են, որ այդ դեղերը 2000 թվականից՝ (այսինքն նախքան ԱՄՆ-ի կողմից Իրաքի դեմ իրականացված պատերազմը և բաասական ռեժիմի տապալումը), մինչև 2014 թվականը փորձարկվել են թունիսցի երեխաների վրա և այդ հարցում ընտանիքների համաձայնությունը ստանալու համար նրանցից յուրաքանչյուրին վճարել են 50 դինար։ Ֆիլմը ցույց է տալիս,որ այդ դեղերն ընդունելուց հետո ,երեխայի դեմքին գունավոր բծեր  ու վերքեր են առաջացել ։

Անցած տարի հունիսին Սիոնիստական ռեժիմը տեղեկացրեց հարյուր սիրիացի երեխաների ընդունելու, գրավյալ տարածքներ տեղափոխելու և արաբա-հրեական արմատներ ունեցող ընտանիքիների որդեգրմանը հանձնելուց հետո, նրանց այդ ռեժիմի քաղաքացիություն շնորհելու նախագծի մասին։ Սիոնսիտական ռեժիմը հայտարարեց, որ մինչև այդ երեխաների համար ընտանիքներ գտնելը, նրանց երեք ամսով տեղակայելու է գիշերօթիկ դպրոցներում, այնուհետև պահելու  է Իսրայելի կրթության նախարարությանը կից կենտրոններում։ Դա այն դեպքում, երբ ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմը հարյուրավոր սիրիացի ընդդիմադիր վիրավորներին բուժելու անվան տակ  նրանց ընդունել է իր հիվանդանոցներում և առայսօր նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա։

Սիրիացի երեխաների դեմ ուղղված Իսրայելի ռեժիմի կողմից իրականացվող անմարդկային փորձարկումների վտանգը 

Թվում է, որ Սիոնիստական ռեժիմի կառավարության կազմը մտադիր է  1940-ական և 1950-ական թթ․ սցենարը կրկնել՝ այս անգամ 18 տարին դեռ չբոլորած սիրիացի երեխաների վրա։

Սիոնիստական «Yediot Ahadexronot» թերթը անցած սեպտեմբերին հրապարակել է մի հոդված ,որում ասված է․-«Այս ռեժիմի պաշտոնատարները  Մարդու իրավունքների հրեա-ամերիկյան ՛՛Ամալյահ" կազմակերպության համագործակցությամբ ու աջակցությամբ մտադիր են Սիրիայում ընթացող պատերազմից տուժած երեխաներին տեղափոխել   Ցֆատ և Նահարիա քաղաքների հիվանդանոցներ, նրանց  բուժելու  նպատակով»։

«Yediot Aharonot»  թերթը նշելով,որ այդ երեխաները ապաքինվելուց հետո բնակեցվելու են սիոնիստաբնակ ավաններում , գրում է․-"Անցած տարի օգոստոսին "Ամալյահ"  կազմակերպությունը 21 սիրիացի երեխաների Սիրիայի հարավային Կոնեյտրա նահանգից տեղափոխեց օկուպացված տարածքներ,որից հետո  Իսրայելի բանակի պատասխանատուները այդ երեխաներին ընդունեցին Ցֆատ քաղաքի հիվանդանոցում;

Պայմանագիր՝ Սիրիացի երեխաներին ստրկության ընդունելու մասին

 

Ըստ սիոնիստական թերթի՝ այդ կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, հերթական անգամ Իսրայելի բանակի հետ համադրությամբ մի խումբ սիրիացի երեխաների տեղափոխեց Նահարիա քաղաքի հիվանդանոց։ Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված քիմիական ռմբակոծությունից հետո ևս  Թել Ավիվը հանդես էր եկել տուժած երեխաներին  իր հիվանդանոցներ տեղափոխելու դիմումով, ինչը ենթադրել է տալիս, որ հավանաբար սիոնիստները մտադիր են Խան Շեյխունում օգտագործած քիմիական նյութերի արդյունքները քննարկել ու տեսնել թե դրանք ինչ ազդեցություն են թողել երեխաների վրա։ 

Թունիսում լույս տեսնող "Ալ-Շարղ Ալ-Օսաթ" թերթը հրապարակել է մի հոդված, որում բացահայտել է,որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը սիրիացի ու իրաքցի նորածին երեխաներ է վաճառել Սիոնիստական ռեժիմին, յուրաքանչյուրի  դիմաց ստանալով 10 հազար դոլար։

 

Հաղորդման վերջին հատվածում ձեզ առաջարկում ենք լսել Միջին Արևելյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Դոկտոր Էմադիին։ Նա ասում է․ -Իսրայելի կողմից երեխաներին որպես գործիք օգտագործելը նորություն չէ։ Թեև վերջերս Իսրայելի Քնեսեթում բարձրացվել  է եմենցի երեխաների անհետացման հետ կապված հարցը, բայց այդ հարցը պատմական արմատներ ունի և այդ վերաբերմունքի թիրախում  միայն Եմենցի երեխաները չեն։ Պատմական առումով, 1940-ական թթ․ վերջերին և 1950-ականների սկզբին , Իսրայելը եմենցի երեխաներին առևանգեց ,բայց հայտարարեց թե նրանք անհետացել են: Հետագայում պարզվեց, որ այդ ռեժիմն այդ երեխաների վրա նոր դեղեր է փորձարկել, նրանց որպես փորձաճագար օգտագործելով։ Այսօր այն դեպքում է առաջ քաշվել  եմենցի երեխաների անհետացման հարցը, երբ այդ թվականների սցենարը կրկնվելու հավանականություն կա։ Մյուս կետն այն է, որ Սիոնիստական ռեժիմի թիրախում ոչ միայն եմենցի երեխաներն են, սիրիացի երեխաներն էլ օկուպացված տարածքներում առևանգվել են  այդ ռեժիմի կողմից և բուժվելու  պատրվակով տեղափոխվել բռնագրավյալ տարածքներ: Սակայն  երբեք չպարզվեց, արդյոք  այդ երեխաները բուժվեցին ,թե դարձան Իսրայելի ռեժիմի զոհը։ Թեև Իսրայելը Լիբանանի ու Պաղեստինի դեմ սանձազերծած պատերազմների ընթացքում երեխաներին կոտորելու պատճառով հայտնի  է որպես մանկասպան ռեժիմ, բայց երեխաներին առևանգելն ավելի վատ է, քան նրանց սպանությունը։