Վիրտուալ աշխարհ. հնարավորություններ ու մարտահրավերներ(4) Ընտանիք
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i74201-Վիրտուալ_աշխարհ._հնարավորություններ_ու_մարտահրավերներ(4)_Ընտանիք
Այս հաղորդման ժամանակ ուսումնասիրելու ենք վիրտուալ միջավայրի ազդեցությունն իսլամական մշակույթի և հասարակական ու մշակութային ինքնության վրա:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 08, 2017 16:59 Asia/Tehran

Այս հաղորդման ժամանակ ուսումնասիրելու ենք վիրտուալ միջավայրի ազդեցությունն իսլամական մշակույթի և հասարակական ու մշակութային ինքնության վրա:

 

Ներկա աշխարհում ԶԼՄ-ները, ինչպես նաև համացանցը, շատ կարևոր դեր են կատարում քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքոմ: Այսօր բոլոր ասպարեզներում այս հարցը քննակվում է: ԶԼՄ-ների ազդեցությունն այնքան մեծ է, որ մտավորականները մարդկային քաղաքակրթության պատմական փուլը քննարկելով, այն որպես առանձին փուլ են նշել: Ալվին Թոֆլերը մարդկային քաղաքակրթությունը բաժանել է երեք փուլի` տնտեսական, արդյունաբերական և վերարդյունաբերական կամ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ժամանակշրջանի: Իսկ վերարդյունաբերական ժամանակաշրջանում ուժը նրա ձեռքում է, ով ունի ինֆորմացիոն լայնածավալ ցանցեր: Ինչպես ասացինք նախորդ հաղորդումների ժամանակ, վիրտուալ միջավայրն առաջին հերթին ընտանիքն է թիրախավորում, որը բացասական ազդեցություն է թողնում դրա ֆունկցիայի վրա: Սոցիալական ցանցերում անընդհատ շփումը պատճառ է դառնում, որ  ընտանիքի անդամների միջև նվազեն զգացմունքային կապերը  և երկխոսոթյունը: Որոշ ընտանիքներ իրար հետ շփվում են ավելի քիչ, քան 15 րոպե: Սոցիալական ցանցերը նաև պատճառ են դարձել, որ ընտանիքում առաջանան տարաձայնություններ և գրանցվեն մեծ թվով ամուսնալուծություններ: Սոցիալական ցանցերը նաև նվազեցնում են ընտանիքի անդամների միջև վստահության մթնոլորտը, խաթարելով ընտանիքի անդորրը ու սպառնալով դրա կառույցին:

Շարունակելով այս թեման, այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք այն հարցը, թե ինչպես է վիրտուալ աշխարհն ազդում հատկապես իսլամական հասարակության մշակութային արժեհամակարգի վրա: Ինչպես գիտենք, ընտանիքն իսլամական երկրներում կազմում է  արժեքների հիմքը: Բարեբախտաբար, մոդեռն և աշխարհիկ միջավայրում,  ընտանիքի ֆունկցիան մեծ փոփոխության չի ենթարկվել և շարունակում է մնալ իսլամական հասարակության կարևորագույն մասնիկը: Սակայն վիրտուալ կյանքի զարգացումը և դրա հակաիսլամական չլինելը,  արևմտյան մշակույթի կրող լինելը, պատճառ է դարձել, որ վերոնշյալ արժեքները խաթարվեն և լուրջ մարտահրավերների առջև կանգնեցնեն ընտանիքի կառույցը:

Ինչպես գիտեք, ներկա աշխարհոմ կրոնական այնպիսի արժենքներն ինչպես` պատասխանատվությունն ընտանիքի նկատմամբ, կամաց- կամաց գունաթափվում են: Իսկ դա բացասական հետևանքներ է ունենում և կամաց-կամաց իսլամական ապրելաձևն ու կրոնական արժենքներն իրենց տեղը զիջում են արևմտյան ապրելաձևին: Կրոնական ինքնությունը շատ կարևոր նշանակություն ունի իսլամական հասարակության համար: Այլ խոսքով, կրոնական ինքնությունն իսլամական հասարակության մեջ համարվում է կայունության ու միասնության ամենակարևոր գործոնը: Անցյալում ինքնությունը ձևավորվում էր ընտանիքի ու ծնողների միջոցով և ընդհանրապես շփումներն  ու կապերը ձևավորվում էին ֆիզիկապես ու որոշակի տարածքում: Սակայն այսօր, վիրտուալ աշխարհի ի հայտ գալով, կրոնական ինքնությունը սպառնալիքի տակ է ու ենթարկվել է մեծ փոփոխության: Համացանցը հարցականի տակ է դնում շփման ավանդական ձևերը: Վիրտուալ աշխարհը կարող էր իհարկե դառնալ հնարավորություն, սակայն վերածվել է մի գործոնի, որը փոփոխության է ենթարկում ինքնությունները նաև կրոնական մակարդակով ու երիտասարդների շրջանում առաջացնում է ինքնաօտարացում: Ադյունքում, ներկա աշխարհում առկա  է կրոնական ինքնության ճգնաժամ: Իհարկե, ճգնաժամը չի առաջանում միայն համացանց մուտք գործելով: Այն սկսվում է, երբ անձն ակամայից վիրտուալ աշխարհի թակարդն է ընկնում:  Այսօր արևմտյան աշխարհն ամբողջ աշխարհի վրա ազդելու նպատակով, փորձում է  օգտվել որոշ գործիքներից: Դրանցից է ինտերնետը: Այսօր մենք ականատես ենք այն հանգամանքի, որ արևմուտքն ունենալով  համացանցում քարոզչություն անելու ամենաբարձր հնարավորությունը, փորձում է իր մշակույթը դարձնել համաշխարհային: Ուստի ինտերնետը այս առումով շատ կարևոր դեր ունի: Հենց այդ պատճառով էլ մենք այսօր ականատես ենք այն հանգամանքի, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները սպառնում են ազգային ինքությանը, փորձելով տարածել համաշխարհային ինքնություն: Սա պատճառ է դառնում, որ երկրների մշակույթները նահանջեն հօգուտ գլոբալիզացիայի: Ինտերտնետի միջոցով արևմտյան վարքագիծը դառնում է օրինակ մյուսների, այդ թվում` իրանական ընտանիքների համար, որը կամաց կամաց ընդունում է մյուս հասարակությունների վարքագիծը: Այսպիսով, արևմտյան ապրելաձևը տարածվում է ողջ աշխարհում:

Դրանից բացի, պետք է ասել, որ ինքնությունը բաղկացած է երեք տարրերից` անհատական, մշակութային և հասարակական: Դրանք մեծապես ազդում են յուրաքանչյուր մարդու զարգացման վրա: Ինտերնետը մշակութային ու հասարակական ասպարեզն է, որտեղ անհատը հայտնվում է  տարբեր իրավիճակներում, որոնցում գոյություն ունեն տարբեր ապրելաձևեր: Այս մթնոլորտոմ անհրաժեշտ է մշակութային լուրջ հմտություն, որպեսզի հնարավոր լինի աշխատել մշակութային ասպարեզում: Յուրաքանչյուր անձի էջն այն օրինակն է, թե ինչպես է տվյալ օգտատերն իրեն ներկայացնում և ինչպես է արտահայտում իր մտքերը, զգացմունքներն ու նախասիրությունները:

Ամերիկացի հոգեբան Միլլերը, կարևորելով այս հանգամանքն ասում է. "Ասա ինձ թե ինչ հղումներ կան քո էջում և ես կասեմ թե ինչպիսի մարդ ես դու":
Այսօր ինտերնետը մեծ հնարավորություններ է տալիս ընտանիքի անդամներին ու երիտասարդներին: Նրանք ծանոթանում են տարբեր վարքագծերին: Նման մթնոլորտում ինտերնետն անընդհատ փոփոխության է ենթարկում մարդու ինտելեկտը: Դրանից բացի, քանի որ երիտասարդները գտնվում են իրենց ինքնության ձևավորման ժամանակաշրջանում, փորձում են գտնել նոր արժեքներ: Եվ հենց այդպիսի երիտասարդն ինտերնետում հանդիպում է բազմազան ինֆորմացիայի և պարտավոր է այդպիսով գտնել իր ինքնությունը: Ուստի հնարավոր է, որ ինտերնետը բացասաբար ազդի այն երիտասարդների վրա, ովքեր փորձում են կերտել իրենց ինքնությոնը: Դրանից բացի, երբեմն անձի որոշ առանձնահատկություններ, ինչպես` տարիքը, կրթությունը, բնակավայրը, սեռը, ինտերնետում ոչնչանում են: Որպես օրինակ, որոշ անահատներ, որոնք շփվում են չաթով, ներկայանում են այլ տվյալներով և փաստորեն խոսում մի անձի անունից, ով մտացածին է: Եվ հենց այս անծանոթ մարդիկ, որոնք չունեն ինքնություն, մեծապես ազդում են միմյանց վրա: Իսկ այդ ազդեցությունը կրում է  ոչ միայն անհատը, այլ նաև նրա ընտանիքը: