Արաբիան պաշտոնապես գրանցվեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում
Արաբիայի անունը տեղ գտավ սև ցուցակում: 30 ամիս ժամանակ պահանջվեց, որպեսզի Սաուդյան Արաբիայի նավթային դոլարներն այլևս կորցնեն իրենց ազդեցությունը և ՄԱԿ կոչվող միջազգային կառույցը զիջում կատարելով համաձայնի մանկասպան մի պետության անունը ընդգրկել երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում...
30 ամիս ուշացումով եմենցի երեխաներին սպանելու պատճառով սաուդական ոտնձգող կոալիցիայի անունը պաշտոնապես ընդգրկվեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում: Բան Կի-մունի գլխավոր քարտուղարության շրջանում Ալե Սաուդի դոլարները արգելք էին հանդիսացել դրան: Իհարկե Սաուդյան Արաբիան սպառնացել է, որ արաբական երկրները կդադարեցնեն Աֆրիկայում չքավորության վերացման ուղղությամբ ՄԱԿ-ին ցուցաբերվող իրենց օժանդակությունները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրական տվյալների համաձայն 2016 թվականի մարտից 2017 թվականի մարտ ամիսների ընթացքում Եմենում սպանվել են ավելի քան 600 և վիրավորվել ավելի քան 1150 երեխաներ:
Այս զեկույցը լուրջ գլխացավանք է առաջացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար, քանի որ խաթարելու է արաբական պետությունների հետ ՄԱԿ-ի հարաբերությունները և Սաուդյան Արաբիան էլ նախօրեին հայտարարեց, որ այդ զեկույցը անստույգ ու մոլորեցնող է: Այս հավակնությունն այնքան առաջ գնաց, որ ՄԱԿ-ում Արաբիայի ներկայացուցիչ Աբդոլլահ Ալ-Մոալեմին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Մենք խաղաղ բնակչության կյանքը պաշտպանելու և նրանց չվնասելու ուղղությամբ մեր առավելագույն ջանքն ի գործ ենք դնում»:
ՄԱԿ-ում Արաբիայի ներկայացուցիչը նաև հավակնեց. «Սաուդյան Արաբիան և կոալիցիան կրկին անգամ ընդգծում են, որ ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության կյանքը պաշտպանելու ուղղությամբ կարևոր նախաձեռնությունների է դիմել, որպեսզի դրանով վերջ տա Եմենի ժողովրդին հասցվող վնասին և մարդկային կորուստը կրճատվի»:
Սաուդցիների այս հավակնությանը հակազդելով Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության ներկայացուցիչ Աքշայա Քումարը հայտարարել է. «Չնայած մարդու իրավունքների և երեխաների իրավունքների կապակցությամբ սաուդական իշխանության կողմից ՄԱԿ-ին տրված խոստումներին, Եմենի երեխաների կենցաղային պայմաններում որևէ առաջընթաց չի նկատվում: Դեռ դպրոցները հարձակման թիրախ են դառնում: Ռմբակոծությունները շարունակվում են և դեռ երեխաներ են սպանվում»:
Արաբիայի կոալիցիան հիվանդանոցների և դպրոցների դեմ կատարված հարձակումների 73 տոկոսի, ինչպես նաև եմենցիներին ցուցաբերվող փրկարարական աշխատանքների ճամփին արգելք առաջացնելու 13 դեպքերի պատասխանատու է ճանաչվել: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան 2015 թվականի մարտ ամսից սկսեց Եմենի տարածքի դեմ հարձակումը: Ուշագրավ կետն այն է, որ նույնիսկ այս չափազանց կարևոր ապացույցների գոյությամբ հանդերձ, Եմենի պատերազմի ծանր պայմանները և Սաուդյան իշխանության արգելքները բարդացրել են խաղաղ բնակչության կրած կորստի մասին վիճակագրական ճշգրիտ տվյալներին հասանելիությունը և միջազգային բոլոր իրավասու մարմինների վկայությամբ կորստի իրական թիվը կարող է հրապարակվածից շատ ավելին լինել: Միևնույն ժամանակ եթե չհրապարակվեին հստակ ապացույցներով հագեցած այս զեկույցները, դա կարող էր հանգեցնել մարդու իրավունքների կապակցությամբ ՄԱԿ-ի ստանձնած պարտավորությունների խաթարմանը: Թեև Գութերեշը փետրվար ամսին իր ավագ խորհրդականներին առաջարկել էր երեքից վեց ամիս հետաձգել այս զեկույցի հրապարակումը, որպեսզի դա գուցե Սաուդյան կոալիցիային մղի բարելավել Եմենում մարդու իրավունքների և հատկապես մանուկների իրավունքների ուղղությամբ իրենց գործունեությունը: Դա ի տես այն բանի, որ սաուդցի ոտնձգողների մոտ ընդհանրապես նման մղում չի նկատվում և հրապարակված զեկույցում մասամբ նկատելի է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զգուշավորության հետքը:
Գութերեշն այս զեկույցում հայտարարել է. «Արաբիայի գլխավորած կոալիցիան երեխաների պաշտպանության ուղղությամբ որոշ քայլեր է ձեռնարկել, որպեսզի իրեն մասամբ ապահովագրի ապագա դիրքորոշումների լուրջ ճնշումներից»:
«Ռոյտերզ»-ը գրել է. «Անտոնիո Գութերեշը նույն աղմուկներից ու ճնշումներից խույս տալու նպատակով այս տարի երեխաների իրավունքները ոտնահարողներին դասակարգել է երկու խմբում: Առաջինը նրանք են, որոնք իրավիճակի շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկել և մյուսը նրանք, որոնք իրենց գործունեությունը սրբագրելու որևէ ձգտում չունեն»:
ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցի նախկին փորձագետ Սքաթ Ռիքարդը «Փրես Թի Վի»-ին տված հարցազրույցում ասել է. «Այս տարի ի վերջո Անտոնիո Գութերեշը նախաձեռնող եղավ և սև ցուցակում ներառեց Արաբիային և նրա գլխավորած ու նաև ԱՄՆ-ին ներառող կոալիցիային»:
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի կողքին այս անհավասար պատերազմի գլխավոր դերակատարներից է: Սա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի նման երկրներ միջամտում են Եմենի ներքին հարցերին: Եմենում պատերազմի և անհանդարտության գլխավոր պատճառն ու արմատը արևմուտքի ու Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի կառավարության վրա բանեցվող ներազդեցությունն է: Միևնույն ժամանակ եմենական աղբյուրներ հայտարարում են, որ Եմենի դեմ ոտնձգած սաուդյան կոալիցիային մաս կազմող Էմիրությունները փորձում է իր դիրքերն ամրապնդել Եմենի հարավում և կողոպտել այդ երկրի ազգային հարստությունները: Եմենում Էմիրությունների հետապնդած գլխավոր նպատակներից մեկը Եմենին պատկանող կղզիների բռնակցումն է այդ երկրին, այնպես որ նույն շրջագծում պիտի քննարկել այդ կղզիներում գտնվող վարչական կադրերին ու եմենական ակտիվ կազմակերպություններին Էմիրությունների կողմից փոխանցվող վարժությունները:
Արդյունքում Եմենի փորձագետները սաուդյան կոալիցիայի անունը սև ցուցակում տեղավորելն անբավարար քայլ են համարում և միջազգային հանրությանը կոչ են անում Արաբիայի վրա ճնշումները խստացնելով Եմենում Արաբիայի հարձակումներին վերջ տալու համար հող նախապատրաստի: Եմենցիները ՄԱԿ-ից ակնկալում են վերջ տալ պատերազմին և Եմենում գործած ոճիրների պատճառով Արաբիային դատի տալ միջազգային ատյաններում: Իրականության մեջ ժամանակը հասել է, որպեսզի ՄԱԿ-ը լուրջ քայլեր ձեռնարկի վերջ տալու համար Սաուդյան ռեժիմի և նրա դաշնակիցների կողմից Եմենին պարտադրված պատերազմին: Պատերազմ, որն այդ երկրում մարդկային աղետ է առաջացրել և լուրջ բարդության է մատնել Եմենի ժողովրդի բնականոն կյանքը: