Նոյեմբեր 14, 2017 19:39 Asia/Tehran

Եվրոպայում իսլամի տարածումը լրջորեն գրավել է արևմտյան ԶԼՄ-ների ուշադրությունը: Շպիգելը Եվրոպայում իսլամի վերաբերյալ գրում է . "Իսլամն ամենակենդանի ու ամենազարգացող կրոններից է ամբողջ աշխարհում: Ոչ մի կրոն իսլամի նման չի տարածվել":

 

Այսօր արևմտյան ԶԼՄ-ները շփոթահար  հետևում են իսլամի զարգացմանը: Որպես օրինակ, իսպանիայում, Անդալուսի   իշխանության կործանումից 500 տարի անց, երիտասարդները սկսել են հետևել իսլամին: Եվ այսօր, Եվրոպայում ու ԱՄՆ-ում իսլամն ունի բազմաթիվ հետևորդներ: Մարդիկ, ովքեր քաղաքակիրթ աշխարհի քառուղիներում կորցրել են իրենց ինքնությունը և ցանկանում են գտնել մի լույս, որն իրենց կփրկի այդ վիճակից: Չնայած Արևմուտքում մուսուլմանների թիվը կախված է ավելի շուտ դեպի եվրոպական երկրներ նրանց արտագաղթից, սակայն իսլամի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև բնիկ եվրոպացիները, ովքեր պատկանում են կիրթ խավին: Նրանց մեջ կան արվեստագետներ, գրողներ, փիլիսոփաներ:

Էդուարդո Անյելին` Ջիանի Անյելիի որդին, իտալացի սենատոր և միլիարդատեր էր, ում պատկանում էին "Ֆիատ",  "Ֆերարի", "Լամբորգինի", "Ալֆա Ռոմեո" ավտոմեքենաների և մի քանի այլ գործարաններ, դրամատներ, հագուստի ու դիզայնի ընկերություններ, "Լա Ստամիա", "Կուրյեռե", "Դելա Սեռա" թերթերը, "Յուվենստուս ֆուտբոլային ակումբը: Նա ծնվել է 1953թ հունիսի 6-ին` Նյու Յորքում: Նախնական կրթությունը ստացել է Իտալիայում, այնուհետև ընդունվել է Բրիտանիայի "Ատլանտյան քոլեջ": Այնուհետև դոկտորական աստիճանով ավարտել է ԱՄՆ-ի Փրինսթոն համալսարանի "Կրոններ  և արևելյան փիլիսոփայություն" բաժինը: Էդուարդոյի նախնիները Իտալիայում հիմնեցին "Ֆիատ" գործարանը և այսօր նրանց ժառանգորդները շարունակում են տնօրինել այդ հարստությունը: Էդուարդոյի հայրը կաթոլիկ էր, իսկ մայրը` հրեա:

Էդուարդո Անյելին հոր հետ

 

Էդուարդոն ծանոթ էր Ավետարանին ու Հնգամատյանին: Սակայն դա նրան չէր բավարարում: 20 տարեկանում ծանոթացավ Ղուրանի հետ և կարդալով մի քանի այաներ, հասկացավ, որ դա չի կարող գրված լինել մարդու կողմից: Իր մուսուլման լինելու մասին նա ասում է. "Նյու Յորքի համալսարանում սովորելու ժամանակ, մի անգամ գրադարանում տեսա Ղուրանը` թարգմանված անգլերենի: Ու երբ կարդացի դրա այաները, հասկացա, որ այդ խոսքերը լուսավոր էին ու չէին կարող գրված լինել մահկանացուի կողմից: Ես վերցրեցի Ղուրանը, կարդացի այն, ու զգացի, որ հասկանում և ընդունում եմ այն": Իսլամի մասին ուսումնասիրություն կատարելով, նա գնում է Նյու Յորքում գտնվող մի կենտրոն և հայտարարում, որ ցանկանում է  իսլամ ընդունել: Դրանից հետո նա իր անունը փոխում է, դառնալով Հեշամ Ազիզ: Ավելի ուշ նա ընտրում է իսլամի շիական ուղղությունը և իր անունը փոխում, դառնալով Մեհդի: Նա ասում է. "Գիշերները մոմի լույսի տակ Ղուրան էի կարդում: Եվ իմ հոգին այնքան էր մաքրվում, որ ոչ մի բանի հետ դա չեմ կարող համեմատել": Իսլամը ընդունելը  պատճառ է դառնում, որ նրա հայրն իր հարստությունը չկտակի Էդուարդոյին: Ուստի Ջիաթի Անյելին իր հարստությունը կտակում է  եղբոր որդուն: Սակայն կարճ ժամանակ անց, վերջինս մահանում է  քաղցկեղից:

 

Առաջին անգամ Էդուարդո Անյելին Իրանի իսլամական հեղափոխության և շիիզմի հետ ծանոթանում է 1979թ` Իտալիայում ԻԻՀ դեսպանատան մամլո քարտուղար Մուհամմադ Հոսեյն Ղադիրի հարցազրույցից, որը հեռարձակվում էր նաև հեռուստատեսությամբ: Էդուարդոն հարցազրույցը լսելուց հետո հանդիպում է Ղադիրի հետ, ինչով սկսվում է նրա կապը Իրանի հետ: Անյելին մեծ հարգանք էր տածում ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի  նկատմամբ: "Ես նրա մեջ տեսնում էի բարեպաշտ ու առաքինի մարդու կերպար". ասում է նա:

ԶԼՄ-ների և մամուլի վերաբերմունքը իսլամի և մուսուլմանների նկատմամբ հատկապես Իրանի հեղափոխությունից հետո, եղել է թշնամական: Արևմտյան լրատվամիջոցները մշտապես փորձել են արևմուտքում տարածել իսլամաֆոբիա, իսլամը ներկայացնելով որպես կոպիտ ու ագրեսիվ կրոն, որի ուսմունքները դեմ են ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին: Արևմուտքը ներկայացնելով իսլամական երկրների թուլությունները, փորձում է փաստել իսլամի ուսմունքների սխալ և ոչ արդիական լինելը:

Սակայն  Էդուարդոն, ով իսլամն ընդունելով ձեռք էր բերել խաղաղություն, չէր ընդունում այդ բոլոր հերյուրանքները: Օգտվելով իր հեղինակությունից, նա իտալական մի հեռուստաալիքի համոզեց վավերագարական ֆիլմ նկարել իսլամական երկրների մասին: Եվ ինքն անձամբ դարձավ ֆիլմի պրոդյուսերը: Ֆիլմի ցուցադրումից հետո Անյելին "Լա Ստամիա" թերթի լրագրողի հետ մասնակցեց թոք շոույի, որտեղ քննարկվում էր ֆիլմը: Իսկ երբ   իտալական մի հրատարակչություն որոշեց հրատարակել Սալման Ռոշտիի գիրքը, Անյելին բողոքեց դրա դեմ:

Էդուարդո Անյելին Իրանում, նամազ անողների առաջին շարքոմ

 

Շատ  չանցած, Էդուարդոն համարվեց արևմուտքի համար վտանգավոր անձ: 2000թ. նոյեմբերին նա սպանվեց կասկածելի պայմաններում: Էդուրադո Անյելիի դիակը հայտնաբերվեց Իտալիայի Թուրին քաղաքի Թորինո-Սավանա մայրուղու մոտակայքում: Նրա մեքենան մոխրագույն Ֆիատ էր: Մեքենայի դռները բաց էին ու այն կանգնած էր կամրջի վրա: Անյելիի մահը մեծ արձագանք գտավ մամուլում: Շատերն առանց որևէ փաստի հայտարարեցին, որ նա ինքնասպանություն է  գործել: իսկ Իտալիայի իրանցի շրջանավարտների իսլամական միությունը, որը սերտ կապերի մեջ էր Էդուարդոյի հետ, հայտարարեց, որ նա շիա մուսուլման էր ու չէր կարող ինքնասպան լինել: Միությունը հայտարարեց, որ Էդուարդոյին սպանել էին սիոնիստները: Նրա մահվան լուրը հաղորդվեց շատ ԶԼՄ-ներում: Էդուարդոյի ընտանիքը հայտարարեց, որ չի ցանկանում հետաքննություն անցկացնել վերջինիս մահվան հանգամանքների կապակցությամբ: Էդուարդոյի դին հողին հանձնվեց մահվանից մեկ օր անց, առանց դիահերձման և որպես քրիստոնյա: Դրանից հետո, երբ մի խումբ իրանցիներ մեկնեցին Իտալիա` Էդուադրո Անյելիի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով, ոստիկանությունը նրանց հեռացրեց երկրից, որպես ահաբեկիչների: Իրականությունն այն է, որ իսլամն ունի պատասխաններ և քաղաքական և հասարակական հարցերի վերաբերյալ: Շատ մտավորականներ ընդունել են իսլամը ու դրա շիա ուղղությունը: Նրանցից շատերը համոզված են, որ մարդկային կյանքի վերաբերյալ լավագույն ուսմունքները կարելի է գտնել շիիզմի մեջ: Էդուարդո Այնելին նրանցից  էր, ով գտել էր այդ ճշմարտությունը:

Մեծարելով Էդուրադո Անյելիի հիշատակը, ավարտում ենք հաղորդումը նրա խոսքերով. "Մենք ապրում ենք արժեքների ոնչացման ժամանակներում: Հարստություն կուտակելը դարձել է նպատակ:  Նյութապաշտությունն ավելի վատ է, քան թմրանյութը: Մենք բոլորս մտահոված ենք վերջինի համար, սակայն չենք պատկերացնում, որ այսօր ապրում ենք մի աշխարհում, որի հիմքը բանկային հաշիվներն են: Բայց ես համոզված եմ, որ այս ամենը կավարտվի և կլինի նոր վերածնունդ, որից հետո հասարակության հիմքը չի  լինի Դեկարտի բանականության և փորձարարության ուսմունքը: Մենք չպետք  է մոռանանք, որ երբ մարդը սկսեց շահագործել բնությունը, սկսեց շահագործել նաև այլ մարդկանց: Ճիշտ չէ, որ մեքենաշինության արդյունաբերությունը, որի նպատակը եղել է միլիոնավոր մարդկանց կյանքը հեշտացնելը, անի հակառակը ":

Պիտակ