Ղոդսի նշանակությունն աստվածային կրոններում (1)
Այս հաղոդման ընթացքում կխոսենք Ղոդսի ու աստվածային կրոններում, հատկապես իսլամում դրա նշանակութան մասին: Կխոսենք նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:
Բրիտանիայի ժամանակի ԱԳ նախարարի կողմից հրապարակված Բալֆուրի հռչակագրից, որով պաղեստինյան տարածքում հաստատվեց հրեական երկիր, անցել է ավելի քան 100 տարի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղոդսը` մուսուլմանների առաջին աղոթակողմը, հռչակեց Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք: Դա սիոնիստների թաքուն երազանքն էր, որը նրանք չէին կարողանում իրականացնել, քանի որ քաղաքը շատ կարևոր էր մուսուլմանների համար ու այնտեղ էր գտնվում Ալ Աղսա մզկիթը: Սիոնիստներն այս տարիների ընթացքում չկարողացան նաև ձեռք բերել իրենց արևմտյան դաշնակիցների համաձայնությունն այդ հարցի կապակցությամբ: 1995թ. ԱՄՆ Կոնգրեսը, սիոնիստական լոբբիի ազդեցությամբ, այս կապակցությամբ մի նախագիծ հաստատեց: Սակայն ԱՄՆ նախագահները և դեմոկրատական և հանրապետական կուսացություններից, անցած 25 տարիների ընթացքում չկարողացան իրագործել այն: Իսկ հաշտության բանակցությունների ընթացքում Ղոդսի ճակատագիրն անքան խնդրահարույց էր, որ այդ գործընթացում նախագիծը չներառվեց:

Իսկ առանց Ղոդսի իրավիճակը պարզելու, ցանկացած բանակցություն անարդյունք կլիներ: Ուրեմն կարելի է ենթադրել, որ Թրամփն իր հայտարարությամբ փորձեց Սիրիայում ու Իրաքում դիմադրության առանցքը պարտության մատնել: Ղոդսը որպես Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք հռչակելու Թրամփի որոշումը ապացուցեց, որ և Վաշինգտոնը և Թել Ավիվը հայտնվել են փակուղու առջև: Հովանավորելով ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորմանը, նրանք փորձեցին մասնատել Սիրիան ու ամրացնել Ղոդսը գրաված ռեժմի դիրքերը: Սակայն Սիրիայի ու Իրաքի բանակների ու աշխարհազորայինների դիմադրությունը, որին աջակցում են նաև Իրանը, Լիբանանի Հեզբոլլահն ու Ռուսաստանը, պատճառ դարձան, որ իրադարձություններն առաջ գնան ի շահ դիմադրության: Այսօր Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ը պարտվել է, իսկ թաքֆիրական ահաբեկչական խմբավորոմների հովանավորները, հատկապես` Սաուդյան Արաբիան, փորձում են Լիբանանում նոր ճակատ բացել ու պարտության մատնել դիմադրության առանցքը: Այս պայմաններում, Դոնալդ Թրամփը Ղոդսը հռչակում է Իսրայելի մայրաքաղաք: ԱՄՆ նախագահն այս քայլին դիմեց, որպեսզի այդպիսով իրականացնի սիոնիստների երկար տարիների երազանքը: ԱՄՆ-ի այս քայլի նկատմամբ համաշխարհային ռեակցիան ապացուցեց, որ սիոնիստներն ու Վաշինգտոնը մեկուսացած են: Բացի Սիոնիստական ոճրագործ ռեժիմի ներկայացուցչից, ոչ ոք չողջունեց Թրամփի այդ քայլը: Նույնիսկ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցները բացասաբար վերաբերվեցին այդ քայլին, հայտարարելով, որ դա հանգեցնելու է խաղաղության բանակցությունների պարտությանը: Թեև պետք է նշել, որ այդ բանակցությունները մեռած դիակի են նման, որի դագաղի վրա մեխ խփեց Թրամփը: Սակայն պետք է ասել, որ Թրամփի քայլը պատճառ չդարձավ, որ պաղեստինցիների և մուսուլմանների մոտ Ղոդսի արժեքը նվազի: Այս հաղորդաշարում կներկայացնենք Ղոդսի պատմությունը և քաղաքի սրբավայրերը:

Ղոդս քաղաքն իր բոլոր սրբավայրերով ու չնայած սիոնիստների կողմից ստացած հարվածներին, կփրկվի բռնազավթումից: Ղոդսն այն քաղաքն է, որտեղ առաջին անգամ ի հայտ եկան աստվածային երեք կրոնները` քրիստոնեությունը, իսլամը և հրեականությունը: Ուստի Ղոդսը աստվածային կրոնների տեսակետից շատ կարևոր նշանակութուն ունի: Հազարամյա պատմությամբ այս քաղաքն իր կանգուն ժայռերի նման շարունակել է դարերի ընթացքում կանգուն մնալ: Ղոդս անունը նշանակում է "սուրբ": Այս պատմական քաղաքը կոչվել է խաղաղության ու առողջության քաղաք: Քաղաքում կան բազմաթիվ կրոնական կառույցներ, որոնք վկայում են թե որքան հին է այն ու որքան կարևոր է երեք կրոնների համար: Պատմական եկեղեցիներն ու մզկիթները, ինչպես Հարության եկեղեցին ու Ալ Ասղա մզկիթը, դրա վառ ապացույցն են: Ղոդսը եղել է մուսուլմանների առաջին Ղեբլեն (աղոթակողմը): Մուսուլմանները, Աստծո հրամանով, իսլամի մարգարեի գաղթից մեկ տարի անց, աղոթելիս իրենց դեմքն ուղղում էին դեպի Ղոդս: Ղոդսը շատ կարևոր նշանակություն ունի մուսուլմանների համար: Այնտեղ նաև իսլամի մարգարեի համբարձման վայրն է, որը տեղի է ունեցել Ալ Աղսա մզկիթի մոտակայքում: Իսկ այնտեղ է գտնվում նաև հրեաների սուրբ պատը: Համբարձումը իսլամի մարգարեի սրբազան ուղևորությունն է: Անցնելով Ալ Աղսա մզկիթից, ու հյուրընկալվելով Աստծուն, Մուհամմադն իջել է Ալ Հարամ մզկիթում: Իսկ նպատակը եղել է աստվածային այաները տեսնելը: Երբ Մուհամմադը վերադառնում է, նա իր հետ բերում է երկինքների ու տիեզերքի մասին լուրեր և մարդկանց գիտակցութունն աշխարհի մասին ավելի է մեծանում: Ալ Աղսա մզկիթի և մարգարեի համբարձման մասին խոսվում է Ղուրանի Ասրա սուրայի առաջին այայում: Այան ասում է. "Անարատ է Աստված, որ իր մարգարեին տեղափոխեց Ալ Հարամ մզկիթից Ալ Աղսա մզկիթ, որոնք ողողել ենք բարիքներով, ու երեկոյան ժամերին իր մոտ տարավ, որպեսզի նրան ցույց տա իր հրաշքները: Նա լսում և տեսնում է":

Որոշ պատմական աղբյուրների համաձայն` գաղթից մեկ տարի առաջ մարգարեն, երեկոյան աղոթքից հետո, որը տեղի ունեցավ Ալ Հարամ մզկիթում, Ալ Աղսա մզկիթից երկինքներ գնաց ու վերադարձավ Ալ Հարամ մզկիթ, որտեղ կարդաց առավոտյան աղոթքը: Համբարձման հիմքը եղել է այն անհրաժեշտությունը, որ եղել է իսլամ կրոնում. Աստված Ադամին երկինքներից երկիր ուղարկեց, սակայն մարգարեին երկրից երկինք տարավ: Այդ գիշեր մարգարեն տեսավ երկնային հրեշտակներին ու ծանոթացավ արարչագործության հրաշքներին, հանդիպեց մարգարեներին ու որոշ հադիսներ հենց այդ ժամանակ ներշնչվեցին նրան: Այս ուղևորության ժամանակ իսլամի մարգարեն տեսավ դրախտն ու դժոխքը, ծանոթացավ դժոխայինների տանջանքներին:
Որոշ աղբյուրների համաձայն` Ալ Հարամ, Ալ Նաբի մզկիթներից հետո, Ալ Աղսա մզկիթը հատուկ նշանակություն ունի մուսուլմանների համար: Այս մզկիթը սկսեց կառուցել Դավիթը, իսկ նրա որդի Սողոմոնը ավարտեց այն: Պատմության ընթացքում մզկիթը մի քանի անգամ վերականգնվել է: Այդ թվում` օմավյան խալիֆա Աբդոլմալեք Բեն Մարվանի կողմից: Մզկիթը մի անգամ ավերվել է 585թ տեղի ունեցած երկրաշարժից: Այնուհետև այն վերանորոգել է Սալահեդդին Այուբին: Այդ վերանորոգման ժամանակ մզկիթին ավելացվեցին որոշ բաժիններ: Խաչակրաց արշավանքների ժամանակ քրիստոնյաները հենց այդ մզկիթն ընտրեցին որպես կացարան: Մզկիթում նույնիսկ կա մի վայր, որը ծառայել է որպես բանակայինների զենքի պահեստ: Մզկիթում գոյություն ունի մեծ աղոթատեղի, որը պատմաբանների կարծիքով, կառուցել է Զաքարիան: Երկրորդ խալիֆա Օմարի ժամանակ, իսլամական 15 թվին, Ղոդսը գրավվեց մուսուլմանների կողմից և Օմարն իր ոտքով եկավ Ղոդս: