Մարտ 10, 2018 20:22 Asia/Tehran

Եմենում Արաբիայի վարած պատերազմը, որ պիտի ավարտվեր 10 օրերի ընթացքում, երեք տարեկան դարձավ: Պատերազմ, որտեղ չեն հարգվել պատերազմական նվազագույն չափանիշները և սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն այդտեղ պատերազմական ոճրագործությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների ցուցահանդես է կազմակերպել:

Եմենի պատերազմի երեքամյակի սեմին Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության գործադիր տնօրեն Քենթ Ռոսը աշխարհի համար լավապես ուրվագծեց Արաբիայի վարած քաղաքականության պատկերը, ինչն իրենց շահի ու օգուտի պատճառով արևմտյան երկրներն ու մասնավորապես ԱՄՆ-ն անկարող են կատարել Արաբիայի հանդեպ իրենց որդեգրած քաղաքականություններն ուրվագծելիս: Քենթ Ռոսն այսպես է նկարագրում Եմենի իրականությունը. «Արաբիայի գահաժառանգը առավել չափավորական իսլամի խոստում է տվել, սակայն Եմենի ժողովրդի ռմբակոծումն ու սովը, որի վայրագությունն ու դաժանությունը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, ներկայացնում են նրա իշխանության իրական մոդելը»: Այս կարճ նախադասությունը պարզում է Եմենի պատերազմի ամբողջ իրականությունը: 21-րդ դարում և մարդու իրավունքների պաշտպանության հազարավոր հավակնորդների հայացքների առջև տեղի է ունենում արդիական մի վայրագություն և որևէ մեկը պատրաստ չէ դրա կապակցությամբ պատասխանատու լինել:Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումը շարունակվելու և այդ երկրի շրջափակման պատճառով Եմենը տարբեր հիվանդությունների, այդ թվում խոլերայի ու դիֆթերիայի համաճարակ է դիմագրավում: Եմենի դեմ հարձակումն ու շրջափակումը պատճառ է դարձել, որ ավելի քան 50 բուժկենտրոններ փակվեն  և այդ երկրի ջրի, կոյուղու և ջրամատակարարման ցանցը թիրախ դառնա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն այդ երկրում ավելի քան մեկ միլիոն մարդ տառապում է խոլերայով, շուրջ 70 մարդ մահացել է դիֆթերիայի հետևանքով և դիֆթերիայի շուրջ 500 պարագաներ են ախտորոշվել:

Եմենի պատերազմն իր ազդեցության տակ է առել այս չքավոր երկրի ժողովրդի կյանքը: Այս պատերազմը միայն ռազմական բնույթ չի կրում և պարզ քաղաքացիներն էլ մխրճվել են այդ պատերազմի մեջ և պատերազմն ու առօրյա կյանքը մի տեսակ նույնացվել են: Ժողովուրդը փողոցում, տանը և հանրային վայրում ամեն պահ ռումբերի տեղում է ակնկալում, այն էլ ռումբեր, որոնք դասված են արգելված զենքերի շարքը և մարդու իրավունքների հավակնորդները դրանք տրամադրել են Սաուդյան ռեժիմին: Եմենի պատերազմից արևմուտքի զենք ու զինամթերք արտադրող գործարանների օգուտն ապացուցում է այդ պատերազմի հանդեպ մարդու իրավունքների պաշտպան երկրների շահամոլական հայացքի էությունը: Երբ Արաբիայի հանդեպ քաղաքականությունները մշակելիս արևմտյան երկրների շահը մեկնաբանվում է զենքի վաճառքով, մարդու իրավունքները լուսանցք են մղվում և ուշադրության կենտրոնում է հայտնվում ոչ թե Եմենի ժողովրդի ցավալի պայմաններն, այլ զինագործարանների շահերը:

Ի դեպ ՄԱԿ-ի ԱԽ-ն վերածվել է պասիվ մի կառույցի և անկախ երկրների դեմ քաղաքական ճնշում գործադրող կառույց է դարձել: ԱԽ-ն այն պայմաններում է Եմենի հարցով նիստ գումարում, երբ դրա նպատակը ոչ թե Սաուդյան ռեժիմի կողմից պատերազմի հրահրման քննարկում է եղել, այլ Իրանին թիրախ դարձնելը, որը շարունակ փորձ է կատարել Եմենի պատերազմը կարգավորել քաղաքական միջոցներով, որպեսզի այդ երկրի անմեղ ժողովուրդը սրանից ավելի կոտորածի չենթարկվեն: Չնայած Եմենի համակողմանի շրջափակման Իրանին Եմենի Անսարալլահ շարժման համար զենք առաքելու մեջ մեղադրելն ու միևնույն ժամանակ Սաուդյան ռեժիմն զենքի տրամադրումը քաղաքական երգիծանքի է նմանում: Նույն այս քաղաքական կողմնորոշումն էլ հանգեցրել է Եմենում պատերազմի շարունակմանը: Այս շրջագծում Եմենի Անսարալլահ շարժման ավագ անդամներից Հոզամ Ալ-Ասադն «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Եմենի ճգնաժամի հանդեպ ԱԽ-ի ցուցաբերած մոտեցումը հուսահատեցնող է, որի մասին է վկայում շրջափակումների գործադրման ժամկետի երկարացումը»: «Շրջափակումների գործադրման ժամկետի երկարացմանը զուգահեռ Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի հարձակումները շարունակվել ու սաստկացվել են: Այդ կոալիցիան ամեն օր հարձակում է գործում Եմենի դեմ և ամենասոսկալի ոճիրներն ու հանցանքներ է գործում եմենցիների դեմ»,-հավելել է Հոզամ Ալ-Ասադը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն էլ հակազդելով Եմենի հարցով Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի հետ եվրոպական որոշ երկրների ձայնակցությանն, ասել է. «Եմենի հարցով եվրոպական կողմի հետ երկխոսությունն ուղղված է քաղաքական լուծման համար շրջանակի ստեղծմանը ու եթե Եվրոպան փորձի այդ երկխոսությունը վերածել ԱՄՆ-ի հավակնություններն ու պահանջները բավարարող ջանքի, դա անիրական և քաղաքական ու քարոզչական բնույթի շարժում կլինի»:

Եմենում Սաուդյան ռեժիմի հրահրած պատերազմը տարբեր նպատակներ է հետապնդում և դրանցից գլխավորը Եմենի Անսարալլահ շարժմանը պարտության մատնելն է: Այս շարժումն անցած երեք տարիների ընթացքում Սաուդյան կոալիցիայի համար լուրջ մարտահրավեր է դարձել: Եմենի քաղաքական զարգացումներում հուսիների դերակատարությունը Արաբիային մղեց կանխել նրանց հզորացումը, որպեսզի այդպիսով երաշխավորի տնտեսական ու աշխարհագրական տեսակետից ռազմավարական դիրք ունեցող Եմենում իր երկարաժամկետ նպատակները: Եմենի Անսարալլահ շարժումը բանակի համագործակցությամբ անցած երեք տարիների ընթացքում լուրջ արգելք է եղել Սաուդյան կոալիցիայի ոտնձգության դիմաց: Այդ դերակատարությունը միայն Եմենի տարածքով չի սահմանափակվել և հարվածել է Արաբիայի ու Էմիրությունների տարածքում գտնվող տարբեր թիրախներ: Սաուդյան ռեժիմի կողմից հրահրված պատերազմի երեքամյակին Եմենի Անսարալլահ շարժումը մի զեկույցում տեղեկացրեց միայն 2018 թվականի փետրվար ամսին Սաուդյան ոտնձգող կոալիցիայի ուժերից 214-ի սպանվելու և նրանց դիրքերի կողմը ավելի քան 200 հրթիռներ արձակվելու մասին: Եմենի Անսարալլահ շարժումը հայտարարել է. «Ոտնձգողների դեմ Եմենի ժողովրդային ուժերի գործողության ընթացքում փետրվար ամսին ոչնչացվել են 20 զրահապատ ինքնագնացներ, 5 տանկեր և 125 տարբեր տեսակի զինատեխնիկա, նաև 2018 թվականի փետրվարին կործանվել է Սաուդյան ոտնձգող կոալիցիային պատկանող հետախուզական մի ինքնաթիռ»: Միևնույն ժամանակ մի քանի բալիստիկ հրթիռների թիրախ են դարձել էմիրեթցի վարձկանների հրամանատարության դիրքերը և ընդհանուր առմամբ օգտագործվել են 10 բալիստիկ և 204 սովորական հրթիռներ»: Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահ Սալեհ Ալ-Սամադն անդրադառնալով 2017 թվականին Ռիադի միջազգային օդանավակայանը թիրախ դարձնելու համար Եմենի ժողովրդային ուժերի հրթիռային հզորությանն, ընդգծել է. «Եմենցի ուժերը դեռ ապշեցնելու են այդ երկրի դեմ ոտնձգած սաուդցիներին»:

Պատերազմի դաշտում դիմադրությանը զուգահեռ Եմենի Անսարալլահ շարժումն այդ երկրի ճգնաժամի քաղաքական լուծման համար բանակցության պատրաստակամություն է հայտնել և ներկայացրել է որոշ նախագծեր: Այս շրջագծում Եմենի Անսարալլահ շարժումը ՄԱԿ-ին ուղղված մի նամակում տեղեկացրել է այդ երկրի ճգնաժամին վերջ տալու նոր նախագծի մասին: Եմենի ճգնաժամին վերջ տալու համար Անսարալլահ շարժման նախագիծը պարունակում է հաշտության համար կոմիտեի ձևավորումը և  նախագահի և խորհրդարանի նախագահի ընտրության համար քվեարկության կազմակերպումն, այնպես որ ողջ ժողովուրդը և քաղաքական բոլոր կուսակցություններն ու խմբավորումները դրան մասնակցելու հնարավորություն ունենան: Հիշյալ նախագիծը նաև Եմենի վերակառուցումը սկսվելու և ավերածությունը հատուցվելու, օտարների ոտնձգությունը կանխվելու, հանրային համաներում հայտարարվելու, բախվող կողմերի բոլոր ձերբակալվածների ազատ արձակման և հակամարտության կարգավորման համար հանրաքվեի կազմակերպման համար միջազգային երաշխիքներ է պահանջում: Եմենի Անսարալլահ շարժման առաջարկած նախագծի գործադրումը պայմանավորված է Եմենի դեմ Սաուդյան ռեժիմի հարձակումների դադարեցմամբ և շրջափակումների վերացմամբ: Եմենի ճգնաժամի քաղաքական լուծման մասին արտահայտվելը Սաուդյան ռեժիմի կողմից հրահրված պատերազմին վերջ տալու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի բացակայությամբ անօգուտ կլինի ու միայն առավել կսրի Եմենի ներկա աղետալի պայմանները: Այս կապակցությամբ Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի նախագահ Մոհամմեդալի Ալ-Հուսին հավատացած է. «Եմենի ճգնաժամի համար ցանկացած լուծում առանց Արաբիայի ոտնձգող կոալիցիայի հարձակումների դադարեցման և օդային, ցամաքային ու ծովային շրջափակման վերացման արմատական չի լինելու և Եմենի ողբերգությունը շարունակվելու պատասխանատվությունն ուղղված է ՄԱԿ-ին ու ԱԽ-ին»:

 

 

Պիտակ