Մարտ 15, 2018 16:13 Asia/Tehran
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Կիմ Ջուն Ունի  հետ

ԱՄՆ-ի նախագահի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հավանաբար տեղի կունենա մայիսի վերջին: Սա կարևոր և ազդեցիկ խնդիր է և տարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Չնայած դեռ վաղ է եզրակացություններ անել այս հանդիպման բովանդակության և արդյունքների մասին, սակայն կարելի է քննարկել դրա ազդեցիկ գործոնները,որոնք գտնվում են հետազոտական կենտրոնների և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում:

Հյուսիսային Կորեայի ավագ պաշտոնյաները բազմիցս  հանդես են եկել ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցություն վարելու ցանկությամբ:

Հետևաբար, Միացյալ Նահանգների նախագահի համաձայնությունը Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ բանակցելու կապակցությամբ նշանակալի է, ինչը կարելի է ուսումնասիրել մի քանի կողմերով:

Նախ` ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, անցած տարվա ընթացքում ոչ մի դրական քայլ չի ձեռնարկել կոնգրեսի ընտրությունների շեմին հանրույթան կարծիքը շահելու ուղղությամբ: Երկրորդ, նա ցանկանում է Միացյալ Նահանգներում հասարակական կարծիքը շեղել անբարոյական ֆիլմերի դերասանի հետ ունեցած իր հարաբերությունների սկանդալից:

Երրորդ, նախագահը համաձայնվեց հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, առանց պետդեպարտամենտի տեսակետները հաշվի առնելու, և միայն խորհրդակցեց Մաք Մաստերի անվտանգության թիմի հետ: Նա այսպես իրեն ներկայացրեց որպես անկանխատեսելի նախագահ:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է.-«Թրափմի կառավարությունը վտանգ չի տեսնում Փխենյանի կառավարության հետ բանակցություններ վարելուց: Եթե ցանկանում եք բանակցել Կիմ Ջուն Ունի հետ միջուկային զենքի մասին, ապա պետք է փորձառու դիվանագետներով մասնակցել բանակցություններին»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մի քանի պատճառներով է դիմել բանակցել ԱՄՆ նախագահի հետ: Նախ, որոշ քաղաքական շրջանակներ կարծում են, որ այս քայլն արվել է միջուկային և  հրթիռային ոլորտներում Փխենյանի կառավարության ակնկալիքներն իրականացվելու հետևանքով:

Այժմ,Կիմ Ջուն Ունը փորձում է լիարժեք ձեռքբերումով և հավասար դիրքերից բանակցել ԱՄՆ-ի հետ: Քանի որ միջուկային և հրթիռային զենքերը միակ խաղաքարտերն են որոնցով  Հյուսիսային Կորեայի առաջնորդն կարող է օգտագործել Միացյալ Նահանգներից արտոնություններ կորզելու նպատակով: Երկրորդ, որոշ շրջանակներ կարծում են ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների ազդեցության հետևանքով Հյուսիսային Կորեայի առաջնորդն պատրաստակամություն է հայտնել բանակցել Թրամփի հետ:

Երրորդ, որոշ Արևմտյան շրջանակներ նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջարկը ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու կապակցությամբ մեկնաբանում են որպես ժամանակ շահելու նպատակով արված քայլ միջուկային և հրթիռային ծրագրերը լրացնելու համար, և ոմանք էլ կարծում են որ դա հնարավորություն է ընդձեռում Հյուսիսային Կորեային դադարեցնել ԱՄՆ-ի կողմից այդ երկրի դեմ սահմանված  պատժամիջոցները:

Քաղաքական հարցերով փորձագետ Ջոզեֆ Դի Տրանսին ասել է.-«Հյուսիսային Կորեայի առաջնորդի վարքագծում զգալի փոփոխություն է նկատվում: Թվում է թե նա գիտակցում է միջազգային պատժամիջոցների հետևանքով այդ երկրի ժողովրդին հասած վնասները»:

Անկասկած, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման համար որոշմանը նպաստել են մի շարք արտաքին գործոններ, այդ թվում Հարավային Կորեայի, Չինաստանի և Ռուսաստանի ազդեցությունը:

Վերջին ամիսներին Չինաստանը  հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ճգնաժամը այս երկրի և ԱՄՆ-ի  միջև երկկողմ խնդիր է և երկու երկրները պետք է լուծեն այն: Պեկինը Վաշինգտոնին մեղադրում է «Սառը պատերազմի» մտածելակերպի  մեջ և նախազգուշացնում է Վաշինգտոնին տարածաշրջանի որևէ ճգնաժամի և հակամարտության հետևանքների մասին:

Մյուս կողմից, Չինական կառավարությունը Հյուսիսային Կորեային  կոչ է արել  փորձել ԱՄՆ-ի հետ վեճերը սահմանափակել և խուսափել ցանկացած լարվածությունից:

Չինաստանի տեսանկյունից, Միացյալ Նահանգները մտադիր է շահագործել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ճգնաժամը Չինաստանին ճնշելու համար:

Վիլսոնի հետազոտական ծրագրի տնօրեն Աբրահամ Դենմարկն ասել է.-«Սա շատ մեծ աշխատանք է և  ես զգուշավոր լավատես եմ այդ հարցում: Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտությունը միշտ լավ բան է, չնայած առաջիկա բոլոր մարտահրավերներին, մենք իսկապես ցանկանում ենք խոսել Հյուսիսային Կորեայի հետ»:

Հարավային Կորեան որ դիմագրվում է տարբեր խնդիրներ և նվազել է երկրի տնտեսական աճը  փորձում է կարգավորել Հյուսիսային Կորեայի հետ մի շարք խնդիրներ և ողջունում է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցությունները:

Թվում է Պիոնգ Չանգի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի պատվիրակությունների հանդիպման ընթացքում Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներին վստահեցրել էր, որ ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է բանակցել Փխենյանի հետ:

Բացի դրանից, նախագահ Մուն Ջեյինը որոշում է կայացրել Հյուսիսային Կորեայի հետ կարգավորել  հարցերը, որպեսզի կարողանա բարելավել Հարավային Կորեայի տնտեսական իրավիճակը:

Հարավային Կորեայի կենտրոնական բանկի նախագահ Լի Ջո Եոլը մեկնաբանել է Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը կնպաստի Հարավային Կորեայի ֆինանսական շուկայի կայունությանը:

Ի դեպ,  չպետք է անտեսել  Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամի վեցակողմ բանակցությունների անդամ երկրներից մեկի՝ Փխենյանին հովանավորող  Ռուսաստանի խոշոր դերակատարությունը Հյուսիսային Կորեայի ղեկավարին ԱՄՆ-ի նախագահի հետ բանակցելու խրախուսման գործում:

Նախագահական ընտրությունների շեմին,  թվում է Ռուսաստանը մտադիր է պայմաններ ստեղծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջուն Ունի միջև բանակցությունների համար: Այսպիսով բացի ամերիկյան հասարակության մոտ բարելավելով Դոնալդ Թրամփի դիրքը, նաև նպաստել Ռուսաստանում նախագահական ընտրությունների բարեհաջող անցկացմանը:

Սակայն, Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը լուրջ տարաձայնություններ են առաջացրել ԱՄՆ-ում և  ոմանք դա համարում են Միացյալ Նահանգների նախագահին նվաստացնելու փորձ, միևնույն ժամանակ ամրապնդելով Հյուսիսային Կորեայի դիրքերը:

Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սու Մեյ Թերին ասել է.- «Հաշվի առնելով, որ եթե Հյուսիսային Կորեայի առաջնորդի և ԱՄՆ-ի նախագահի միջև կայացած առաջին հանդիպման ընթացքում, հնարավոր չէ արդյունքի հասնել, հետևաբար, Չինաստանը եւ Ռուսաստանը աջակցում են Հյուսիսային Կորեայի նախաձեռնությանը, ճգնաժամը կառավարելու համար: Այս իրավիճակը հանգեցրել է ԱՄՆ-ի դաշնակիցներ՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև տարաձայնության առաջացմանը»:

 

Պիտակ