Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտարհրավերներ(16)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք վիրտուալ աշխարհի ու այն մասին, թե ինչ շարժառիթներով են օգտատերերը մտնում սոցիալական ցանցեր:
Սոցիալական ցանցերն օգտատերերին տալիս են փնտրելու, չաթ անելու կամ նամակներ ուղարկելու հանրավորություն: Սոցիալական ցանցերը նաև հնարավորություն են տալիս, որպեսզի տարբեր խմբեր ու մարդիկ ծանոթանան իրար հետ ու ինֆորմացիա փոխանակեն միմյանց միջև: Այլ խոսքով, սոցիալական ցանցերը ստեղծվել են հասարակական շփումները վիրտուալ աշխարհում ակտիվացնելու նպատակով:
Աշխարհում տեղի ունեցած տեխնոլոգիական հեղափոխության պատճառով, մարդկանց կյանքի ընթացքը փոխվել է: Խոսքը հատկապես վերաբերում է երիտասարդներին ու պատանիներին, որոնք մեծ սիրով են ընդունում տեխնոլոգիական ցանկացած փոփոխություն: Ինտերնետից օգտվելու հարցը լուրջ խնդրի է վերածվել: Իսկ սոցիալական ցանցերն ավելի ու ավելի են ներգրավում երիտասարդներին, որպես օրինակ փորձելով համացանցում առկա կապերը նմանեցնել առօրկա կյանքում եղած կապերին: Սոցիալական ցանցերն այն վայրն են, որտեղ հավաքվում են տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ և քննարկում կոնկրետ հարցեր: Այս ցանցերն աշխատում են հետևյալ գաղափարախոսությամբ. Ներկա լինել այնտեղ, որտեղ ներկա են ձեզ հետևողները: Պետք է ասել, որ սոցիալական ցանցերը նոր երևույթ են, սակայն մշտապես պահպանելով թարմությունն ու գրավչությունը, շարունակում են գրավել նորանոր օգտատերերի: Սոցիալական ցանցերն ունեն տարբեր հնարավորություններ, որոնց շնորհիվ նույնիսկ ամենապասիվ մարդն իրեն ակտիվ է զգում միլիոնավոր օգտագտերերի մեջ:
Մարդիկ սոցիալական ցանցերից օգտվելու տարբեր պատճառներ ունեն` նախաձեռնությունների ազատություն, նորությունների փնտրտուք, հետաքրքիրասիրություն և այլն: Սոցիալական ցանցերն ունենալով տարբեր հնարավորրություններ, օրինակ` անձնական էջի ստեղծում, ընկերների ընտրության ազատություն, ազատ խոսելու հնարավորություն և այլն, օգտատերերին տալիս են հատուկ զգացողություն, ինչի արդյունքում վերջիններս ավելի մեծ հետաքրքրությամբ են օգտվում այդ ցանցերից: Սոցիալական ցանցերի օգտատերերի թիվն օրըստօրե ավելանում է: Ներկա պայմաններում, ամեն օր մի նոր սոցիալական ցանց է ի հայտ գալիս, ինչը ցույց է տալիս, թե երիտասարդների հետաքրքրությունը դրանց նկատմամբ որքան մեծ է: Վերջերս, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվեցին հետազոտության տվյալներ, որոնց համաձայն, 2015թ. ավարտին, ինտերնետին հասանելիություն է ունեցել 3 միլիարդ 200 միլիոն մարդ: Իսկ 4 միլիարդ 100 միլիոն մարդ զրկված է ինտերնետին հասանելությունից: Այս տվյալների համաձայն, զարգացած երկրները մեծ հասանեիլություն ունեն ինտերնետին, սակայն զարգացող երկրներն այս հարցում դեռևս շատ անելիքներ ունեն: Քաղաքներում ինտերնետն ավելի հասանելի է, քան գյուղերում: Ինտերնետին հասանելիությունը կախված է նաև մարդկանց եկամտից: Շատ երկրներում կանայք ավելի քիչ են օգտվում ինտերնետից: Ինտերնետի ու սոցիալական ցանցերի օգտատերերի մասին շատ երկրներում, այդ թվում նաև Իրանում, կատարվել են բազմաթիվ հետազոտություններ: Իրանում անցկացված հետազոտությունների տվյալները վկայում են, որ իրանցի օգտատերերը օրական միջինը 5-9 ժամ անցկացնում են վիրտուալ միջավայրում: Հետազոտության համաձայն, իրանցիների 53 տոկոսն ընդհանրապես, իսկ 18-29 տարեկան երիտասարդների 72 տոկոսը սոցիալական ցանցերի օգտատերեր են: Միևնույն ժամանակ, հայտարարվել է, թե նրանք ինչ նպատակով են օգտվում համացանցից: Օգատետերերի 25 տոկոսը որևէ կոնկրետ նպատակ չունի, 31 տոկոսը սոցիալական ցանցերում փնտրում է ընկերներ, 27 տոկոսը`պոռոնգրաֆիական նյութեր և 7 տոկոսը` գիտական տվյալներ ու ինֆորմացիա: