Ապրիլ 22, 2018 21:03 Asia/Tehran

Սիրիայում բազմաթիվ պարտություններից հետո, արևմտյան երկրները մշտապես փորձել են այնպիսի քայլերի դիմել, որոնք կթուլացնեն այդ երկրի կառավարությանը:

Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում, 2017թ ապրիլին, առաջին անգամ արձակվեց  Սիրիայի Շաիրաթ ռազմաբազայի վրա հրթիռային հարձակման հրաման: Պատճառաբանությունը` Խան Շեյխուն շրջանում Սիրիայի բանակի կողմից քիմիական զենք օգտագործելն էր, ինչը չհաստատվեց: Իսկ երբ Ջեյշ Օլ-Էսlամ խումբը 2018թ ապրիլի 7-ին հայտարարեց, որ Սիրիայի Դումայում քիմիական հարձակում է  իրականացվել, արևմտյան երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Բրիտանիան, կրկին հարձակում  իրականացրեցին Սիրիայի վրա:

ՌԴ ՊՆ այդ կապակցությամբ հայտարարեց, որ դա եղել է ներկայացում` կազմակերպված Բրիտանիայի կողմից: Իսկ ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան հայտարարեցին, որ քիմիական հարձկման հեղինակը Սիրիայի կառավարությունն է: ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի համատեղ հարձակումն իրականացվեց ապրիլի 14-ի առավոտյան: Հարձակման ենթարկվեցին Դամասկոսի և Հոմսի մերձակա շրջանները: Այս հարձակման ցուցադրական լինելը հաստատվեց բազմաթիվ փորձագետների կողմից: Այն տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ արևմտյան ղեկավարները հայտարարեցին, որ միայն այն ժամանակ կարող են հաստատել Դումայում քիմիական հարձակման իրականացումը, եթե ՄԱԿ-ի փորձագետներն այդ կապակցությամբ զեկույց հրապարակեն: Սիրիայի բանակի հայտարարությամբ, նույն օրը, ժամը 3:55 րոպեին մոտ 110 հրթիռ է արձակվել Սիրիայի տարբեր շրջանների ուղղությամբ: Սիրիայի հակահրթիռային պաշտպանությանը հաջողվել է  ոչնչացնել դրանցից մի քանիսը: Սիրիայի բանակն այս հրթիռները ոչնչացնելու համար օգտվեց S125, S300, Book, Պանցիր տեսակի հակահրթիռային համակարգերից: ՌԴ նախազգուշացումներից հետո, Սիրիան, նախքան հարձակումը, ազատել էր այն նպատակակետերը, որոնց հարվածելու էին ԱՄՆ-ն և իր դաշնակիցները: Սիրիայի պաշտոնյաները հայտարարեցին, որ հարձակման ժամանակ վիրավորվել է 6 մարդ և 100-120 հրթիռ է արձակվել Սիրիայի ռազմակայանների ուղղությամբ: Սակայն ՌԴ ՊՆ հայտարարեց, որ 103 հրթիռներ արձակվել են արևմտյան երկրներին պատկանող նավերից: Դրանցից  71-ը խոցվել են Սիրիայի ՀՕՊ-ի կողմից: Ռուսաստանը, խոսելով այն մասին, որ Սիրիան  հարձակման ժամանակ օգտվել է ռուսական արտադրության հրթիռներից, որոնք արտադրվել են 70-ական թվականներին, անուղղակի ձևով զգուշացրեց ռուսական  S300 և S400 հակահրթիռային համակարգերի առկայության կապակցությամբ:

Այս հարձակման ժամանակ, ֆրանսիական պաշտպանական ռազմանավերն ամերիկյան  B1 ռազմավարական   ռմբարկուները և ֆրանսիական Rafal ու բրիտանական Տոռնադո կործանիչները, Քրուզ, «Տոմահավկ», Storm Shadow, Սկալփ և մի շարք այլ հրթիռներ արձակեցին Սիրիայի ուղղությամբ: Հարձակման ընթացքում, ֆրանսիական ռազմանավերն առաջին անգամ արձակեցին ֆրանսիական Քրուզ հրթռիներ: ԱՄՆ բանակի շտաբի պետ, գեներալ Ջոզեֆ Սանբորդն այս հարձակման  մասին ասաց. “Առաջին նկատապակակետը Դամասկոսում գտնվող հետազոտական կենտրոնն էր, երկրորդը` Դամասկոսի արևմուտքում գտնվող քիմիական սպառազինության պահեստը, իսկ երրորդը, որը տեղակայված է երկրորդի կողքին, քիմիական զենքերի պահեստ էր և կարևոր հրամանատարական շտաբ”:

ԱՄՆ ՊՆ Ջեյմս Մաթիսն այդ հարձակումից հետո հայտարարեց, որ եթե Դամասկոսը փորձի մեկ անգամ ևս քիմիական զենք կիրառել, ԱՄՆ-ն կկրկնի իր հարձակումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հարձակումների միջոցով փորձ արվեց չեզոքացնել Սիրիայի քիմիական կարղությունը: Նա Ռուսաստանին ու Իրանին զգուշացրեց, որ չպաշտպանեն Սիրիային ու Բաշար Ասադին: Այստեղ շատ կարևոր էր հարձակմանն այլ պետությունների արձագանքը: Որպես օրինակ, Թուրքիան և արաբական որոշ երկրներ, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներն են, ողջունեցին այս հարձակումները: Իսկ ՌԴ-ն ու Չինաստանը, Իրանն ու Բելառուսը, քննադատեցին հարձակումները:  ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան պաշտպանեցին իրենց հարձակումը: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած ելույթում, Չինաստանի ներկայացուցիչը հայտարարեց, որ հարձակումը դեմ է միջագզային օրենքներին: Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ Պեկինը դեմ է միջազգային հարցերում ուժի կիրառմանը և հարձակվողներին կոչ է անում հարգել միջազգային սկզբունքները: Թերևս պետք է ասել, որ Չինաստանն այն պատճառով քննադատեց այս հարձակումը, քանի որ հասկանում էր, որ դրանք կարող են չսահմանափակվել միայն Միջին Արևելքով և իրականացվել նաև Ասիայի արևելքում:

Ռուսաստանն ավելի խիստ դիրքորոշում ընդունեց: Այդ  երկրի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ հարձակումն իրականացվեց այն ժամանակ, երբ խաղաղ բանակցությունների հնարավորություն էր սեղծվել: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարեց, որ Մոսկվան այս կապակցությամբ զգուշացրել էր, նշելով, որ հարձակումն անհետևանք չի մնալու: Մոսկվայի տեսակետից, այս հարձակումը վիրավորանք էր` ուղղված Վլադիմիր Պուտինին ով բանակցություններ էր վարում` Սիրիայի ճգնաժամի լուծման համար: ՌԴ գտնում է, որ այս հարձակումն ավելի է  վտանգում համաշխարհային անվտանգությանն ու կայունությանը: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է արևմուտքի նման քայլերին: ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այս կապակցությամբ հայտարարեց, որ եվրոպական երկրներին Սիրիայի վրա հարձակման մեջ ներքաշելը լավ արդյունք չի ունենալու և սա առաջին անգամը չէ, որ աշխարհը հայտնվում է  նման իրավիճակում, երբ Միացյալ նահանգները շրջանցում է  ՄԱԿ-ին: Արևմտյան երկրներն այս հարձակումը համարում են քայլ, որը նրանց առավելություն է  տալիս Սիրիայի հարցով ՌԴ հետ բանակցություններում: Այդուհանդերձ, Ռուսաստանը շարունակեց իր հովանավորությունը Սիրիայի և Բաշար Ասադի նկատմամբ, հայտարարելով, որ ահաբեկիչները տեղ չունեն այդ երկրում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս քայլը իհարկե անպատասխան չմնաց նաև այդ երկրում: Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Դեյվիդ Լիբիթը, անօրինական համարելով այս քայլը հայտարարեց, որ նախագահը հարձակման  համար չի ստացել Կոնգրեսի հավանությունը: Այլ խոսքով, այս հարձակումը ոչ միայն որևէ բան չփոխեց ի վնաս Սիրիայի կառավարության, բայց ցույց տվեց, որ այդ երկրի բանակը մարտունակ է և հարձակումն ապարդյուն էր:

Ամերիկացի փորձագետ Թեդ Քարփենթերը քննադատեց այս հարձակումն ասելով, որ դրանով ԱՄՆ-ն  բացահայտ կերպով ոտնահարեց Սահմանադրությունը, և բացի դրանից, նման դեպքերում որոշումը կայացնում է  Կոնգրեսը, իսկ նախագահը նման իրավունք չունի: Եվ բացի այդ, ուրիշ երկրի վրա հարձակվելը` իր քաղաքացիների վրա բռնություն կիրառելու պատճառաբաբնությամբ, անտրամաբանական է, անընդունելի ու ողբերգական: Նա հավելել է, որ  հստակ պարզ չէ, որ Ասադի կառավարությունն է եղել քիմիական հարձակման պատճառը: Հնարավոր էր, որ այն իրականացրել են ահաբեկչական խմբերը, որոնք մի քանի անգամ պարտություն կրելուց հետո, փորձում են Վաշինգտոնին գրավել իրենց կողմը: Դրանից բացի, Ասադը ոչ մի պատճառ չի ունեցել, որպեսզի ԱՄՆ-ին հրահրի իր դեմ: Այդուհանդերձ չի թվում, որ Թրամփի կառավարությունը դաս է քաղել իր սխալներից, չնայած այդ երկրի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ Սիրիայի վրա հարձակումն ավելի շատ ուղղված էր Իրանի դեմ:

Իհարկե, քանի որ Ֆրանսիան ու Բրիտանիան մասնակցել էին հարձակմանը, ԵՄ-ն պաշտպանեց այն: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Թուսկը ողջունեց հարձակումը: Իսկ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ հարձակումը իրականացվեց միայն այն նպատակով, որ ավելի շատ քիմիական զենք չկիրառվի: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ դա անհրաժեշտ ու հարմար քայլ էր` Սիրիայի կառավարությանը զգաստացնելու համար: Բրիտանիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը հայտարարեց, որ հարձակումն անօրինական էր և դրա համար չկար ոչ ներքին ոչ միջազգային թույլտվություն: Իսկ Եվրախորհրդի նախագահը պաշտպանեց ջունգլիների նմանվող վիճակը: Դա այն դեպքում, երբ այս խորհուրդը պատասխանատու է միջազգային անվտանգության ու խաղաղության համար: Սա ևս ապացուցեց, որ սուտ են արևմտյան երկրների այն հայտարարությունները, թե իրենց նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է: Հենց այդ պատճառով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ դա հարձակում էր ինքնիշխան պետության վրա, որը պայքարում  է ահաբեկչության դեմ: Արևմտյան երկրները մեծ ծախսեր են անում` ահաբեկչական խմբերին հովանավորելու համար, այն հույսով, որ Սիրիայի օրինական կառավարությունը կտապալվի: Իսկ այժմ նրանց բոլոր հույսերը մարել են ու նրանք ամեն կերպ փորձում են թուլացնել Դամասկոսին: Սա պարզ դարձավ հատկապես այն ժամանակ, երբ Սիրիան ու իր դաշնակիցները մեծ հաջողություններ արձանագրեցին ահաբեկիչների դեմ պայքարում, հատկապես` Արևելյան Ղութայում: Իսկ այս հարձակման նկատմամբ արևմտյան երկրների հովանավորչական քաղաքականությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ նրանք համաշխարհային իրադարձություններում, հատկապես` Միջին Արևելքում, կիրառում են երկակի ստանդարտներ: Այս հարձակումը հարձակում էր մի անկախ երկրի վրա, որը չուներ ոչ մի օրինական արդարացում: Հատկապես երբ պետք էր, որ մի կոմիտե քննարկեր այն հարցը, թե արդյոք Սիրիայի բանակը կիրառել է քիմիական զենք, թե` ոչ և Դամասկոսը համաձայնություն էր տվել: Սակայն Արևմուտքը հարձակում իրականացրեց, քանի որ կար մտահոգություն, որ կոմիտեն կարող է իրենց ցանկության հակառակ զեկույց ներկայացնել: Այս հարձակմամբ գործընթացները չփոխվեցին, սակայն բարդացան: Իսկ բարդացումը լինելու է միայն ԱՄՆ-ի ու նրա եվրոպական-արաբական դաշնակիցների վնասին: Արևմտյան երկրները  տարածաշրջանի ոչ դրական իրադարձությունների համար պատասխանատու են և նրանց այս քայլով  դիմադրության ճակատը ոչ միայն չի թուլանալու, այլ ավելի է հզորանալու: Եվ Սիրիային ու նրա  դաշնակիցներին հնարավորություն է  տալու ավելի մեծ հնարավորություն ստեղծել` նման հարձակումների դեմ պայքարելու համար: Միևնույն ժամանակ, Սիրիայի ներկա իրադարձությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, որ ահաբեկիչները նահանջել են, և Սիրիայի օրինական կառավարությունն օրեցօր ավելի մեծ հաջողություն  է   գրանցում երկրի տարբեր շրջաններում :

 

Պիտակ