Վերադարձի ճանապարհին նահատակված պաղեստինցի բուժքույրը
Այս հաղորդումը նվիրված է պաղեստինցի բուժքույր Ռազան Աշրաֆ Ալ-Նաջարին, ով վերածվել է Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի խորհրդանիշի:

Պաղեստինցի բուժքույրն այսօր վերածվել է Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի խոհրհդանիշի: Նա 21 տարեկան էր և վերջերս էր մայրացել: Սակայն պատասխանատավության զգացումն իր հասարակության ու ժողովրդի նկատմամբ, նրան ստիպեցին հագնել սպիտակ համազգեստը, մոռանալով մայրության քնքշությունն ու ոտք դնելով մի ճանապարհի, որից ոչ ոք չի վերադառնում:
21-ամյա Ռազանը բուժքույր էր և բնակվում էր Խազաե քաղաքում, որը գտնվում է Գազայի հարավային հատվածում: Նրա հայրն ուներ մոտոցիկլետների վերանորոգման արհեստանոց, որն ավերվեց 2014թ սիոնիստների հարձակման ժամանակ: Նա 8 հոգանոց ընտանիքի ամենամեծ զավակն էր: Ռազան Ալ Նաջարը 2 տարի Խան Յունեսում մասնակցեց բժշկական դասընթացների: Ուրբաթ օրը, երբ նա օգնում էր Խան Յունեսում սիոնիստական ռեժիմի դեմ ցույցի մասնակցած իր հայրենակիցներին, սպանվեց սիոնիստ բանակայինների կողմից:
Ավելի վաղ, Ռազանը մի քանի անգամ շնչել էր արցունքաբեր գազ, սակայն դա նրան հետ չէր պահել իր ժողովրդի իրավունքների համար այքարելուց: Նա սպանվեց տասնյակ այլ ցուցարարների հետ` “Վերադարձի երթ”-ի ժամանակ: Մարտի 30-ին պաղեստինցները կազմակերպեցին “Վերադարձի իրավունք” խաղաղ ցույցը, որը շարունակվում է մինչև այսօր: Սիոնիստական ռեժիմը, ճնշելով ցուցարարներին ու բռնություն կիրառելով նրանց նկատմամբ, սպանել է հարյուրավոր պաղեստինցիների: Ցուցարարները պահանջում են ՄԱԿ-ի ԱԽ թիվ194 բանաձևի գործադրումը, որի 11-րդ կետում պաշտոնապես ճանաչվել է պաղեստինցի փախստականների հայրենիք վերադառնալու իրավունքը:
Ռազանը զոհվեց մարդասիրական օգնություն ցուցաբերելու ժամանակ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. “Չեմ նահանջելու, վերադառնալու եմ: Իմ վրա կրակ բացեք: Չեմ վախենում: Ամեն օր կլինեմ իմ երկրում, խաղաղությամբ ու ընտանիքիս հետ: Բոլորս միասին շարունակելու ենք”: Այն օրը, երբ նա գնում էր Գազայի սահման, որպեսզի իր հայրենակիցների հետ պաշտպանի իր իրավունքը, նրա ձեռքերը բաց էին: Սակայն միևնույն ժամանակ նա օգնում էր իր հայրենակիցներին ու բուժում նրանց վերքերը: Հարցազրույցներից մեկում նա ասել է. “Որպես մի երիտասարդ պաղեստինցի, հպարտանում եմ, որ փրկում եմ իմ հայրենակիցների կյանքը”:
Անցած ամիս New York Times-ին տված հարցազրույցում, Ռազանը ասել էր. “Մենք մի նպատակ ունենք` փրկել մարդկային կյանքեր և մարդկանց ասել, որ առանց զենքի էլ կարող ենք ամեն ինչ անել”: Ցույցի ժամանակ նա սպանվեց իսրայելցի դիպուկահարի կողմից: Հազարավոր մարդիկ ականատես են եղել մարդանց օգնելու ու փրկելու նրա փորձերին: Միջազգային օրենքների համաձայն, բժշկական ու մարդասիրական խմբերը ցույցերի ժամանակ ունեն անձեռնմխելիություն: Արգելվում է հիվանդանոցների, բժիշկների, բուժքույրերի ու մարդասիրական օգնություն ցուցաբերողների նկատմամբ հարձակումը: Սակայն սիոնսիտները մեկ անգամ ևս ոտնահարեցին այս սկզբունքը: Ռազանի սպանությունն անշուշտ հանցանք էր` ընդդեմ մարդկության և 1946թ Ժնևի կոնվենցիայի բացահայտ խախտում: Այս օրենքների անտեսումը մեկ անգամ ևս համաշխարհային հանրության մոտ մտահոգության տեղիք է տվել: Աշխարհի տարբեր երկրներում քննադատություններ են հնչել Սիոնիստական ռեժիմի կողմից մարդասիրական օգտնություն տրամադրող անձնանց նկատմամբ հարձակումների նկատմամբ: Իսկ ամենացավալին այն է, որ այս հանցագործությունները մնում են անպատիժ: Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Ռազանն իր թիմի հետ մեկնել էր Խան Յունեսի արևելյան հատված, որտեղ ցուցարարները բաց ձեռքերով ցույցի էին դուրս եկել: Այդուհանդերձ, սիոնսիտ զավթիչները սպանեցին նրան` կրակ բացելով նրա վրա: Սիոնիստական ռեժիմի այս քայլը մեկ անցամ ևս ցույց է տալիս, որ այդ ռեժիմը կազմակերպված հանցագործություն է իրականացնում պաղեստինցիների նկատմամբ: ՖԱԹՀ շարժման խոսնակ Ասամե Ալ Ղավասեմին ասում է, որ Ռազան Ալ Նաջարի սպանությունը Սիոնսիտական ռեժիմի ֆաշիստական ու ահաբեկչական գաղափարների ապացույցն էր, որի հիմքում ընկած են սպանդն ու ոչնչացումը: Այս հանցագործությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Սիոնսիստական ռեժիմը չի հարգում որևէ օրենք: Իսկ համաշխարհային հանրությանը մտահոգում է այն փաստը, որ միջազգային ատյաններն ու կազմակերպությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում այդ քայլերը կանխելու ուղղությամբ: Իհարկե ՄԱԿ-ի հանձնակատար Նիկոլայ Մլադինովը միայն հայտարարեց, որ Իսրայելը չպետք է բժիշկներին ու կամավորներին հարձակման թիրախ դարձնի:
Ռազան Աշրաֆի նման հազարավոր պաղեստինցի կանայք այսօր պայքարում են հանուն Պաղեստինի ժողովրդի իրավունքների: Այս կանայք, հիմնելով տարբեր կազմակերպություններ, շարունակում են իրենց պայքարն ու նրանց թիվն ավելանում է, ինչքան էլ որ Սիոնիստական ռեժիմն ուժեղացնում է նրանց նկատմամբ ճնշումները: Այդուհանդերձ, այս կանայք որոշել են բոլոր ասպարեզներում մասնակից լինել ու կանգնել տղամարդկանց կողքին` իրենց երկրի ու տարածքների փրկության համար պայքարում: Այսօր, պայքարի արդյունքում, նրանք կարողացել են Պաղեստինին փրկել նաև ինքնության ճգնաժամից: Նրանք իրենց պայքարով նոր ինքնություն պարգևեցին Պաղեստինի ժողովրդին: Այս մարդիկ ապացուցեցին, որ կանայք ամուր պատնեշ են և շարունակելու են պայքարել հանուն ժողովրդի իրավունքների և թույլ չեն տալու, որ անհուսությունը տիրի Պաղեստինի ժողովրդի մեջ, որպեսզի նրանք տեր դառնան իրենց հայրենիքին:

Այսօր Պաղեստինի ինթիֆադան պատճառ է դարձել, որ պաղեստինցիների միասնությունն ավելի ամրապնդվի: Դրանցի բացի, նրանց մեջ ավելի են խորացել իսլամական ակունքները: Կանայք, մասնակցելով ինթիֆադային, աջակցում են նաև երիտասարդ մարտնչողներին: Նրանք կանգնած են այն ընտանիքների կողքին, որոնց երեխաները զոհվել են և նրանց հատկապես բարոյական օգնություն են ցուցաբերում: Կարելի է ասել, որ այսօր ինթիֆադան նաև վերածվել է կանանց պայքարի ասպարեզի: Իսկ Պաղեստինից բուժքույրը նոր ոգևորություն է առաջացրել կանանց մոտ, որպեսզի ավելի հետևողական ու հաստատակամ լինեն իրենց պայքարում: