Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտահրավերներ (26)
(last modified Sun, 24 Jun 2018 20:41:17 GMT )
Հունիս 25, 2018 01:11 Asia/Tehran

Ներկայացնում ենք Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտահրավերներ խորագրով հաղորդաշարի վերջին համարը, որտեղ կփորձենք ամփոփել այս հաղորդաշարը:

Համացանցն այն տարածքն է, որը բազում հնարավորություններ, առիթներ ու սպառնալիքներ է ներկայացրել ժամանակակից մարդուն: Այս տեխնոլոգիան մարդուն կապել է համաշխարհային հաղորդակցության լայնատարած մթնոլորտին, իր ազդեցության տակ է առել հասարակական տարբեր միջավայրերը, այդ թվում նաև ընտանիքը և փոխել է այդ միջավայրերում տիրող հարաբերություններն ու դերերը:

Ոչ մի կերպ հնարավոր չէ կանխել այս տեխնոլոգիայի տարածվելը: Հետևաբար այս տարածքում ոչ թե պետք է վախենալ, այլև հարկավոր է ճիշտ տնօրինելով և ընտանիքի անդամներին, հատկապես երիտասարդ սերնդին դաստիարակել, թե ինչպես օգտվել այս տեխնոլոգիայից: Այդ հարցը պետք է կարևորվի տարբեր մակարդակներում մշակութային, հասարակական ու ուսումնական ծրագրերում:

Օրվա բոլոր ժամերին, վիրտուալ տարածքը լուրջ մրցակից է համարվում քաղաքացիների անձնական ու հասարակական կյանքում և զբաղեցնում է բոլորի միտքն ու ժամանակը: Մեր օրերին կիբեր տարածքը մեծ թվով մարդկանց զրկել է անգամ ուտելուց, խմելուց ու քնելուց և կյանքից ու աշխատանքից: Նրանք մեծ կախվածություն ունեն այդ տարածքից և չեն կարող կտրվել այդ աշխարհից:

WhatsApp, Viber, Telegram, Tango, WeChat, Line, Facebook, Twitter, Google Plus, Youtube, Instagram և Odnoklassnik-ը մեր օրերին ամենահայտնի ու սիրված սոցիալական ցանցերն են կիբեր տարածքում, որոնք գրավել են միլիոնավոր օգտատերերին:

Սմարթ (խելացի) հեռախոսները տարածվելով և ինտերնետը բոլորին հասանելի լինելով, մտահոգություն է առաջացել, որ վիրտուալ կապերը հետզհետե փոխարինելու են իրական աշխարհում մարդկային հարաբերություններին: Շատերը, ծեր ու երիտասարդ, կին ու տղամարդ, աղջիկ ու տղա տարվել են կիբեր տարածքով և այդ տարածքը նրանց կյանքի կարևոր ու անբաժանելի մասն է դարձել:

***************

Այսօրվա աշխարհում մարդու կյանքը կապակցված է սոցիալական ցանցերի հետ: Ցոցիալական ցանցերը լրատվական գործունեության համար դրդապատճառ ու նպատակ ստեղծելով, մարդկանց դրդում են լինել առցանց: Լրատվական նորագույն տեխնոլոգիաների հատկություններից է միաժամանակ օգտվել առցանց և թվայնացված հնարավորություններից: Այս նոր հաղորդակցության մեջ փոխվում է լսարանի վերաբերմունքը և պասիվ վիճակից դուրս գալով, վերածվում է ակտիվ լսարանի: Սոցիալական ցանցերը միջազգային բնույթ են կրում և հարյուրավոր միլիոն օգտատերեր ունեցող Instagram-ի ու Telegram-ի նման տարածքները բարեկամական միջավայրեր ստեղծելով, օգտատերերին հնարավորություն են ընձեռում հասարակական կյանքում կապեր ստեղծել և ակտիվ կյանք վարել:

Սոցիալական ցանցերի առանցքային դերն այնքան մեծ է, որ առանց դրա հնարավոր չի լինի ապագա աշխարհում մշակութային, հասարակական, տնտեսական ու գիտական ոլորտներում ծրագրեր մշակել, զարգացնել ու իրացնել: 

Բազում առավելությունների կողքին, սոցցանցերն ունեն նաև բացասական հետևանքներ և դժվարություններ են առաջացնում մարդկանց համար: Սոցիալական ցանցերն ամենաշատն են ազդում ընտանիքների  վրա և մեծ ճեղք են առաջացնում երկու սերունդների միջև: Այս տեխնոլոգիայի հասարակական ու մշակութային հետևանքները գրավել են սոցիոլոգների ուշադրությունը: Տեխնոլոգիաները չեզոք չլինելով հատուկ արժեքներ ու նորմաներ են պարտադրում օգտատերերին: Այդ պատճառով հույժ նշանակալի է այդ տեխնոլոգիաների մասին ուսումնասիրությունը:

Հասարակությունների մեծ մասին մտահոգում է ազգային ու մշակութային ինքնության կորուստը և նրանք միջոցներ են որոնում դա կանխելու համար: Նկատի առնելով, որոշ համացանցային կայքերի օգտագործման նշանակությունը և դրանց օգտատերերի թվի ավելանալը, կարևորվում է նաև մարդկանց կյանքում այդ կայքերի հետևանքների քննարկումը:

*****************

Մերօրյա կյանքում, երբ մարդիկ իրենց բջջային հեռախոսով պատահարների ժամանակ լրագրող են դառնում և շատ արագ լուրը և պատկերը տարածում են վիրտուալ միջավայրում և հնարավոր է այդ քայլով մտահոգություն պատճառեն հանրային կարծիքին, շատ ծանր պարտականություն ունեն պաշտոնական լրատվամիջոցները, այդ թվում լրատվական գործակալություններն ու կայքերը, մամուլը և ռադիո-հեռուստատեսությունը:

Պաշտոնական լրատվամիջոցները ոչ-իրական լուրերի հրապարակումից հետո, պարտավորություն ունեն հանրային կարծիքը մեղմելով, կարող և լրատվական ոլորտով հետաքրքրված մարդկանց ճիշտ ուսուցումներ տալով, իրական լրագրողի վերածել, որպեսզի այդպիսով անդորր տիրի հասարակության մեջ: 

Կիբեր տարածքը թե առիթ է և թե սպառնալիք: Պետք է լավագույնս օգտվել այս տարածքի հնարավորություններից ու հզոր կողմերից և սպառնալիքները առիթի վերածել:

Սոցիալական ցանցերը ունեն թե դրական և թե բացասական կողմեր և դրանց մասին մեր դատողությունն առնչվում է օգտատերերի օգտագործման ձևից: Բազում առավելությունների, այդ թվում տեղեկավության կողքին, նրանք նաև բազում սպառնալիքներ են ներկայացնում: Սոցիալական ցանցերի վնասների մասին պետք է տեղեակ լինեն բոլորը, հատկապես հասարակության օրենսդիրները: Մեր օրերին, հատկապես ավանդական հասարակություններում սոցիալական ցանցերը սպառնալիքի են վերածվում և այդ հարցը պետք է քննարկել փորձագիտական տեսանկյունից և հարկավոր է ճանաչել այդ սպառնալիքները և քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ: