Հուլիս 21, 2018 19:42 Asia/Tehran

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք իսլամ կրոնում հիջաբի խնդրին ու Եվրոպայում մուսուլման կանանց վրա կատարվող հարձակումներին:

Իսլամ կրոնում հիջաբը հատուկ նշանակություն ունի կանանց համար: Հիջաբը մուսուլման հասարակություններին ու մուսուլման կանանց ոչ մուսուլմաններից զանազանելու կարևորագույն նշաններից մեկն է համարվում: Ղուրանում, մեծ մարգարեի և իսլամի առաջնորդների ավանդության մեջ հատուկ ուսուցումներ են տրված կանանց հագուստի ու հիջաբի մասին: Մուսուլմանների մեծ մասը փորձում է գործադրել այս ուսուցումները: Արևմտյան երկրներում իսամատյացները կանանց ազատության ու հանգստության պատրվակով սահմանափակումներ են առաջացրել մուսուլմանների համար: Արևմտյան պետությունների այս քաղաքականությունը պատճառ է դարձել, որ արևմուտքցի հակաիսլամիստներն անհանգստացնեն հիջաբ կրող մուսուլման կանանց: Արևմուտքում, խոսքի ու մտքի ազատության բնօրրան համարվող Ֆրանսիան մուսուլման կանանց համար սահմանափակումեր առաջացնող երկրների մեջ առաջատար դիրք է զբաղեցնում: Ֆրանսիացի մուսուլման և հիջաբ կրող աշակերտուհիները Ֆրանսիայի առաջին խումբն էին, որ այդ երկրի կառավարության որոշմամբ և պառլամենտի վավերացմամբ նրանց համար արգելվեց իսլամական հագուստով մտնել դպրոց: Այդ օրենքի համաձայն ժողովուրդը չպետք է օգտագործի խորհրդանիշներ, որը ցույց է տալիս նրանց կրոնական պատկանելիությունը: Սա այն դեպքում է, երբ հագուստի ընտրությունը ցանկացած մարդու և այս դեպքում քաղաքացու առաջին բնական իրավունքն է համարվում: Սա ինչ մտքի ազատություն է, որ մի կրոնի հետևորդները չեն կարող իրենց կրոնի ուսուցումների համաձայն ընտրել իրենց հագուստը: Մուսուլման կանայք ու աղջիկները իրենց համոզումների հիմունքով են ընտրել  հիջաբը և այդ առումով ճնշման տակ չեն եղել ու ճնշման տակ էլ չեն: Ֆրանսիայի կառավարությունն ու դատական իշխանությունը տարբեր պատրվակներով փորձում են մուսուլման կանանց ստիպել վերցնել հիջաբը ու նույնիսկ ծանր տուգանքներ են սահմանել նրանց համար ասես իսլամական հագուստով կանայք հանցագործություն են կատարել: Վերջերս Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գտնվող մի դատարան ապրիլ ամսին 6 ամիս ազատազրկման է դատապարտել մի մուսուլման կնոջ, ով ոստիկանների առջև իր հիջաբը չի վերցրել: Դատարանի հայտարարությամբ այս կինը ազատազրկման է դատապարտվել  հանրային վայրերում դեմքը ծածկելու մեղադրանքով:

6 ամիս ազատազրկում դեմքը ծածկելու մեղադրանքով

Մուսուլման կանանց համար սահմանափակումներ առաջացնելու հարցում Ֆրանսիան առաջատար է: Սահմանափակումեր և արգելքներ առաջացնելու ավանդույթը նաև տարածվել է այլ երկրներում և համարյա եվրոպական բոլոր երկրներում օրենքներ են վավերացվել հանրային և ուսումնական վայրերում իսլամական հագուստ կրող կանանց մուտքը արգելելու համար: Վերջերս Բեռլինի աշխատանքային դատարանը արգելել է հիջաբ կրող ուսուցչուհիներից մեկի ներկայությունը տարրական դպրոցներից մեկում: Այս դատարանը Բեռլինում «Անկողմնակալության օրենքի» հիմամբ դպրոցում հիջաբ կրող ուսուցչուհու ներկայությունը ապօրինի է համարել և հանգել է այն եզրակացության, որ Բեռլինում անկողմակալության օրենքը, սահմանադրության հակառակ չէ: Աշխատանքային դատարանի դատավորները մերժել են մուսուլման կնոջ կողմից ներկայացված հայցը: Հետևաբար այդ ուսուցչուհին անկողմնակալության օրենքի համաձայն չի կարող ներկա լինել տարրական դպրոցում: Անկողմնակալության օրենքը հաստատություննեի աշխատակիցներին արգելում է իսլամական հագուստ կրել: Գերմանիայում նույնպես որոշները ընդդիմացել են դատարանի այս որոշմանը: Բեռլինի արդարության ատյանի սենատոր Դեյրեք Բեհրնդեթը կանաչների կուսակցության անդմաներից է և բողոքում է այս օրենքի դեմ:Բեռլինի ռադիոյին նա ասել է, որ ցանկանում է փոխել «Անկողմնակալության օրենքը»: Նա ասել է.«Ըստ Գերմանիայի սահմանադրական դաշնային դատարանի, Բեռլինի անկողմնակալության օրենքը վստահելի չէ: Կրոնական խորհրդանշանները կիրառող անձանց նկատմամբ հանրային արգելքի սահմանումը խտրական քայլ է»: Բունդեսթագում ձախակողմյան կուսակցության խոսնակ Քրիստիան Բուխհոլցը այս կապակցությամբ ասել է.«Աշխատանքի շուկայում մուսուլման կանանց իրավիճակը խտրական է: Դատավորները այս դատավճռով գաղտնի ազդանշան են ուղարկում հասարակությանը, որը չի համապատասպանում Բեռլինի նման քաղաքում առկա մարտահրավերներին»: 2017թ. մի մուսուլման հիջաբ կրող ուսուցչուհին կարողացավ Դատարանում Բեռլինի կրթության նախարարությունից 8 հազար 680 եվրո վնասի փոխհատուցում ստանալ: Նա ասում էր, որ հիջաբի պատճառով զրկվել է դպրոցում դասավանդելուց և այս առումով խտրականության է ենթարկվել: Սա ցույց է տալիս, որ Գերմանիայիում օրենքների նկատմամբ մոտեցումները որքանով տարբեր են ու վկայում են Եվրոպայի դատական ու իշխանական համակարգում հակաիսլամական հոսանքների ներթափանցման մասին:

Եվրոպայում հիջաբ կրող կանանց համար արգելքներ առաջացնելը սկսվել է հակաիսլամական հոսանքների առավել ընդլայնումից հետո: Այս խնդիրը ոչ մի կերպ չի առնչվում մտքի ազատության ու իսլամի ուսուցումներից կանանց ազատագրման կամ էլ Ֆրանսիայի աշխարհիկ  օրենքների խախտման հետ: Իսլամական ուսմունքի մեջ խոսվել է հիջաբի մասին և մուսուլման կանայք կատարյալ գիտակցությամբ գործադրում են այս ուսուցումը: Եթե կան մուսուլմաններ, ովքեր չեն գործադրում այս ուսուցումները դա ցույց է տալիս, որ իսլամը ոչ մի բան չի պարտադրում: Աստվածային մյուս կրոնների նման իսլամն էլ կատարելիքների ու հրաժարվելիքների ամբողջությունն է՝ Աստծո ուսուցումների հիմունքով բարոյական հասարակություն ստեղծել, ինչի համար էլ Աստված մարգարեներ է ընտրել և ուղարկել, որպեսզի առաջնորդեն մարդկությանը: Այն բանի համար, որ մի կրոնի ուսուցումները դեմ են արևմուտքի լիբերալիստական գաղափարներին անթույլատրելի է այդ կրոնին մեղադրել ծայրահեղականության, բռնության տարածման ու մարդկային նախնական ազատությունների խախտման մեջ: Արևմտյան պետությունները նույիսկ լիբերալիստական գաղափարների հիմունքով չեն կարող սահմանափակումներ առաջացնել մուսուլմանների համար, քանի որ գաղափարական ու մտային հիմունքներով ապրելը անձի ազատություններից է համարվում և լիբերալիզմի սկզբունքներից մեկն է: Բայց իսլամատյացները տարբեր պատրվակներով փորձում են մուսուլմաններին ներկայացնել, որպես արևմտյան երկրներում անապահովության և ահաբեկչական սպառնալիքների աղբյուր և սահմանափակումներ ու արգելքներ առաջացնել նրանց համար: Աջակողմյան ծայրահեղական ու ռասիստական խմբերը ևս այս պատրվակով մուսուլմաններին հատկապես մուսուլման կանանց բռնությունների են ենթարկում: Մի դեպքում մուսուլման կինը հարձակման է ենթարկվել հիջաբ կրելու պատճառով: Բեռլինի Սպանդաու բնակելի շրջանում հիջաբ կորղ մի կին հարձակման զոհ է դարձել: Ավտոբուսի կանգառում մի մարդ նրան հարցնում է,թե ինչո՞ւ է հիջաբ կրում: Կինը պատասխանում է, որ սիրում է հիջաբ ունենալ ու մուսուլման լինել և տղամարդը ապտակում է նրան: Ապրիլ ամսի սկզբին երկու ռասիստ գերմանացիներ իրենց շներով հանդերձ հարձակվել են մի մուսուլման կնոջ ու նրա ուղիկիցների վրա: Նույն ամսվա ընթացքում Օսնաբրյուկում մի տղամարդ 11-ամյա աղջկա գլխից հանում է հիջաբը: Նույնպես Ռինիկենդորֆում մզկիթի վրա իրականացված հարձակումից հետո այդ շաբաթվա ընթացքում նվազագույնը 2 մզկիթ հրդեհվեցին:

Հիջաբի դեմ պայքարը Գերմանիայում

Այս հարձակումների մասին լուրը լայն արձագանք է գտել Գերմանիայի մահմեդական հասարակության մեջ: Այս կապակցությամբ մուսուլմանների կենտրոնական խորհրդի նախագահ Իման Մայզիկն ասել է.«Մենք ամեն օր ինտերնետի էջերում ճաշակում ենք մուսուլմանների նկատմամբ ատելությունը և համարյա ամեն շաբաթ մուսուլմանների ոչնչացման մասին սպառնալի նամակներ ենք ստանում: Մենք միշտ զգուշաացրել ենք, որ ֆիզիկական հարձակումների ականատես ենք լինում ատելություն դրսևորող  արտահայտություններից հետո և պոպուլիստական գաղափարները ազդում են այս հարձակումների վրա»: Գերմանիայում ռասիզմի դեմ պայքարի գործակալության գործադիր տնօրեն Բեռնարդ Ֆրանկը նույնպես նախազգուշացրել է կրոնական անհանդուրժողականության կապակցությամբ: Ֆրնակը «Թագս Շպիգելին» ասել է.«Այս դեպքը ամոթալի է: Մենք չենք կարող հանդուրժել ու աչք փակել կրոնական հողի վրա իրականցվող հարձակումների վրա, անկախ դրանից թե ո՞ր կրոնի հետևորդների դեմ են կատարվել՝ հրեաների թե մուսուլմանների: Նույնիսկ երբ անձինք աշխատանք են փնտրում, մարզական ակումբում կամ դպրոցում են աշխատում չպետք է կրոնական խորհրդանշանների բերումով մի կողմ դրվեն, սակայն ցավոք այս դեպքի ականատեսն ենք լինում»: Արևմտյան Եվրոպայի պետություների պարծանքներից մեկը բազմամշակութային հասարակության ստեղծման և կրոնական ազատության հաստատման համար տարվող ջանքերն է, սակայն հակաիսլամիստները մարտահրավեր են ուղղել այդ երկրների ազատության ու տարբեր կրոնների հետևորդների խաղաղ համակեցության հիմքերին:

Պիտակ