Թաքֆիրական հոսանքներ` սցենար ոչնչացման համար(34)
«Թաքֆիրական հոսանքներ` սցենար ոչնչացման համար» հաղորդաշարի նախորդ բաժնում խոսեցինք այն մասին, թե Սաուդյան Արաբիան ինչպիսի դերակատարություն է ունեցել Պակիստանում, Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում թաքֆիրական ու ահաբեկչական խմբավորումների ձևավորման գործընթացի վրա:
Թաքֆիրական ահաբեկչական գաղափարախոսության հիմքը Սաուդյան Արաբիայում իշխող վահաբիական գաղափարախոսությունն է: Սաուդյան Արաբիան փորձում է տարածել այս գաղափարախոսությունը` իսկական իսլամի դեմ պայքարի նպատակով: Հենց այս քաղաքականության հիման վրա, Պակիստանում, Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում ձևավորվեցին Ալ Ղաիդա, ԻԼԻՊ, Թալիբան ահաբեկչական խմբավորումները: Դրանք տարածվեցին նաև դեպի Աֆրիկա և Ասիայի հարավ-արևելք: Նախկինում արդեն խոսել ենք այն մասին, թե Պակիստանում և Աֆղանստանում ինչպես ձևավորվեցին Թալիբան և Ալ Ղաիդա խմբավորումները: Այսօր խոսելու ենք ԻԼԻՊ-ի մասին: ԻԼԻՊ-ն ստեղծվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի դաշնակիցների քաղաքականությունը և նպատակները համընկան Սաուդյան Արաբիայի քաղաքականության ու նպատակների հետ: Այս խումբը ձևավորվեց Իրաքում: Նախքան 2003թ. ԱՄՆ-ի հարձակումը, Իրաքում գոյություն ուներ տնտեսական, քաղաքական, մշակութային և ազգային խորը ճեղքվածք: Սադդամի վարչակարգը փորձում էր բռնատիրության միջոցով կոծկել այս ճեղքվածքը: Միացյալ Նահանգների հարձակումն այս երկիրը կանգնեցրեց մասնատման եզրին: ԱՄՆ-ի քայլերը ավելի խորացրեցին այդ գործընթացը: Իրաքի բնակչության մեծամասնությունը շիաներ են, այնուհետև սուննիներ և քրդեր: Իրաքում բնակվում են նաև եզդիներ ու թուրքմեններ: Շիաներն այս երկրի անկախացման առաջին իսկ օրից անտեսվել են և ուժը կենտրոնացել է հիմնականում սուննիների ձեռքում: Սադդամի վարչակարգի օրոք սպանվեցին կամ ձերբակալվեցին մեծ թվով շիա մեծամեծներ: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի նպատակներն Իրաքում չիրականացան: Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունը, մտահոգության առիթ տվեց Սաուդյան Արաբիայի իշխանություններին: Ժողովրդավարական վարչակարգի ստեղծումը Իրաքում և այդ երկրի սերտ կապերը ԻԻՀ հետ, նույնպես մտահոգում էին Սաուդյան Արաբիային: Եվ այս երկիրն իր ողջ կապիտալը ներդրեց` Իրաքն ապակայունացնելու համար: Հենց այս նպատակով էլ թաքֆիրական և վահաբիական գաղափարախոսության հիման վրա, Իրաքում ձևավորվեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը: Երբ 2003թ. ԱՄՆ-ն հարձակվեց Իրաքի վրա, Ալ Ղաիդայի մի խումբ անդամներ, Հորդանանի քաղաքացի Աբու Մասհաբ Զարղավիի ղեկավարությամբ տեղափոխվեցին Իրաք: Զարղավին Իրաքում ստեղծեց Թահիդ և Ջիհադ խմբավորումները: Նա համագործակցում էր Ալ Ղաիդայի ղեկավար` Ուսամմա Բեն Լադենի հետ: Նա նաև հիմնեց Իրաքի մոջահեդների խորհրդի ժողովը և որոշ իրաքյան ցեղերի հետ դաշինք կնքեց: Դրանից հետո ստեղծվեց նոր կոալիցիա` Ալ Թայաբին անունով: Զարղավին սպանվեց 2006թ.`Դիալիում: Նրա տեղը զբաղեցրեց `Աբու Օմար Բաղդադին: Սակայն վերջինս 2010թ. սպանվեց իրաքյան ուժերի կողմից: Նրան փոխարինեց Աբու Բաքր Բաղդադին: 2011թ., երբ որոշ եվրոպական ու ամերիկյան երկրներ, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Կատարի աջակցությամբ փորձեցին ապակայունացնել Սիրիան, ստեղծվեց Ալ Նուսրա ճակատը` Աբումուհամմադ Ալ Ջորանիի ղեկավարությամբ: Ալ Նուսրայի և ԻԼԻՊ-ի գաղափարախոսությունները շատ մոտիկ են իրար: Աբու Բաքր Բաղդադին Ալ Նուսրային ներկայացրեց որպես Բաղդադում Իսլամական Պետության շարունակություն: 2013թ. նա իր խմբավորումն անվանեց " Իրաքի և Լևանտի Իսլամական Պետություն" կամ ԻԼԻՊ : Դրանով նա նպատակ ուներ ամբողջովին վերահսկել իր խմբավորման գործողությունները Սիրիայում և Իրաքում: Ըստ Բաղդադիի, Ալ Նուսրա ճակատը պետք է իր գործունեությունը շարունակեր ԻԼԻՊ-ի անվան տակ: Սակայն Ալ Նուսրայի ուժերը դեմ կանգնեցին այդ գաղափարին: Դա այն դեպքում, երբ մինչև Սիրիայի ճգնաժամը, Ալ Նուսրան Իրաքում գործում էր Բաղդադիի ղեկավարությամբ: Այսպիսով երկու խմբավորումների միջև ծայր առան տարաձայնություններ: Ալ Ղաիդայի առաջնորդ Իման Ալ Զավահերին տարաձայնությանը վերջ տալու համար հայտարարեց, որ ընդունում է Ջոլանիի գաղափարախոսությունը` երկու խմբավորումների առանձին գործելու և ԻԼԻՊ-ի վերացման վերաբերյալ, որպեսզի Իսլամական պետություն խմբավորումը շարունակի գործել Իրաքում, իսկ Ալ Նուսրա ճակատը` Աբումուհամմադ Ջոլանիի ղեկավարությամբ` Լևանտում: Իման Ալ Զավահերիի այս հայտարարությունը սուր քննադատության ենթարկվեց Աբու Բաքր Ալ Բաղդադիի կողմից: Ուստի ԻԼԻՊ-ի և Ալ Նուսրայի միջև Սիրիայում ծայր առան բախումներ: Երկու կողմերն էլ ունեցան զոհեր: Սակայն երկու խմբավորումներն էլ շարունակեցին ստանալ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Թուրքիայի օժանդակությունները` տարբեր ձևերով: ԻԼԻՊ-ը և Ալ Նուսրա ճակատը ներկայումս Սիրիայում գործող ամենախոշոր ահաբեկչական և թաքֆիրական խմբավորումներն են, որոնք հովանավորվում են արևմտյան և արաբական մի շարք երկրների կողմից: Այս խմբավորումների կողքին կան նաև այլ ահաբեկչական խմբավորումներ: Պատճառն արևմտյան երկրների ու նրանց դաշնակիցների քաղաքականություններն էին Սիրիայում, որոնք փորձեցին ավելի սրել այդ երկրի ճգնաժամը: Սիրիայում ակտիվորեն գործում է նաև Ջեյշ օլ Էսլամ թաքֆիրական ահաբեկչական խմբավորումը: Այն իր գոյության մասին հայտարարեց 2013թ. սեպտեմբերին: Խմբավորումը ղեկավարում էր Զահրան Ալուշին: Նրա հայրը Սաուդյան Արաբիայի սալաֆիական մուֆթիներից է: Ջեյշ օլ Էսլամը բաղկացած է 50 ծայրահեղական սալաֆիական խմբերից, և հիմնականում գործում է Դամասկոսում ու դրա շրջակայքում: Ջեյշ օլ Էսլամը Սիրիայում ճանաչված է որպես Սաուդյան Արաբիայի բանակ: Հիմնականում այն պատճառով, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերի կոալիցիայի միջև տարաձայնությունների պատճառով, Սաուդյան Արաբիան փորձեց ֆինասավորել Դամասկոսում և դրա մերձակայքում գործող ահաբեկչական խմբավորումներին և միավորել դրանց: Այս խմբավորմանն անդամակցում են տասնյակ հազարավոր ահաբեկիչներ: 2015թ. դեկտեմբերի վերջին, Զահրան Ալուշին սպանվեց օդային հարձակման հետևանքով և խմբավորման գործունեությանը մեծ վնաս հասցվեց: Սիրիայի իսլամական ճակատը թաքֆիրական միակ խմբավորումն է, որ ստեղծվեց 2012թ. դեկտեմբերին: Այս խմբավորմանն անդամակցում է 11 ահաբեկչական խումբ: Խմբի կորիզը ստեղծվել է Հեսան Աբուդի կողմից: Այս խմբի ղեկավարն ԱՄՆ-ի կողմից Իրաքի բռնագրավման առաջին տարիներին ժամանեց այդ երկիր և ակտիվ մասնակցություն ունեցավ ահաբեկչական գործողություններում: Սիրիա վերադառնալուց հետո, նա ձերբակալվեց: 2011թ., կալանավայրի վրա զինված հարձակման ժամանակ, Աբուդին փախուստի դիմեց: Սիրիայի իսլամական ճակատի կազմում մտնում են Ալ Հաղ, Լևանտի Անսար, Ալթոհիդի Ջեյշ, Լևանտի մոջահեդներ խմբերը: Այս խմբավորման հիմնական թիրախը եղել են քրիստոնյաների կենտրոնները: Խումբն առաջնորդվում է շիաների և քրիստոնյաների դեմ պայքարի գաղափարախոսությամբ, իրեն համարելով Ալ Ղաիդայի մի մաս: Խումբը տարաձայնություններ ունի ԻԼԻՊ-ի հետ: