Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(10)
Բարի օր հարգելի ունկնդիրներ,ձեզ ենք ներկայացնում «Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից»հաղորդաշարի հերթական համարը ,որի ընթացքում կքննարկենք Թուրքիայում ալևի և շիա կրոնական փոքրամասնությունների իրավունքների իրականացման կամ խախտման ոլորտներն ու օրինակները ,ըստ՝ փոքրամասնությունների իրավունքների միջազգային փաստաթղթերի:Ընկերակցեք մեզ:
Ինչպես նախորդ հաղորդումների ընթացքում ենք անդրադարձել, Թուրքիայի որոշ կրոնական փոքրամասնություններ, օրինակ ՝ հրեաները, նպաստավոր պայմաններ են վայելել, ինչպես՝ Օսմանյան ժամանակաշրջանում, այնպես էլ Թուրքիայի Հանրապետությունում, սակայն կրոնական որոշ փոքրամասնություններ, ինչպիսիք են՝ ալևիները և հայերը, ճնշումների ու տառապանքների են ենթարկվել թե՝ Օսմանյան շրջանում և թե՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո:Իրանում միջազգային հարաբերությունների փորձագետ դոկտ.Ալի Խոռամը ասում է.«Ալևիները ,որոնք Թուրքիայի կրոնական ամենամեծ փոքրամասնությունն են կազմում ,պաշտոնապես չեն ճանաչվել ոչ Սամանադրությամբ և ոչ էլ Լոզանի դաշնագրի համաձայն,նրանցից շատերը նույնիսկ իրավունք չունեն հավաքատեղի ունենալ ,իրենց կրոնական արարողությունները նշելու համար և իրավունք չունեն խոսել և քննարկել իրենց կրոնական ու դավանանքային հարցերի մասին: Թեև բոլոր քաղաքացիները ,ըստ Սահմանադրության ազատ են ընտրելու իրենց կրոնը ,սակայն բոլոր դպրոցներում տարրական և միջնակարգի բոլոր օղակներում ,բոլոր աշակետներին պարտադիր ուսուցանվում է սուննի դավանանքի կրոնագիտական սկզբունքները: Նույնիսկ Թուրքիան, միտումնավոր ձևով անտեսում է ալևիների գոյությունը և փորձում դավանափոխ դարձնել նրանց:
Իհարկե ալևիների իրավիճակը նույնը չի եղել Թուրքիայի հանրապետության բոլոր ժամանակներում: Նրանք Աթաթուրքի և Էսմաթ Ինոնոյի ժամանակ սահմանափակ իրավունքներ ունեին ,Աթաթուրքի հաղթանակի բերումով ստանձնած դերակատարության պատճառով:Նրանց իրավունքները ընդլայնվեցին «Արդարություն և զարգացում»կուսակցության իշխանության առաջին շրջանում 2002-ից մինչև 2012 թվականները և անցյալի համեմատությամբ սոցիալական ավելի լավ դիրք զբաղեցրին ,միայն բացառությամբ Թուրքիայի կրոնական հարցերով կազմակերպության,ալևիները դերակատար էին Թուրքիայի բոլոր կենտրոններում ,կազմակերպություններում ,պետական կառույցներում և մասնավոր բաժնի տնտեսական ու մշակութային կենտրոններում : Այս ժամանակաշրջանում ,որոշ ալևիներ աշխատանք էին ծավալում Թուրքիայի ռազմական ու կառավարական ամենաբարձր մակարդակներում ,որպես հասարակության նշանավոր դեմքեր:
Տասնամյակներ շարունակ ,ալևիները իրավունք չունեին ալևիական անուններ օգտագործել սոցիալ- քաղաքացիական կազմակերպություններին առնչվող անվանումների համար և միայն 2002 թվականից հետո էր ,որ Թուրքիայի օրենքների շրջագծում,այդ էլ Եվրամիության հետ իր օրենքները համադրելու նպատակով , հաստատվեց ալևիական անվանումների օգտագործումն ալևիների սոցիալական կազմակերպությունների համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտեցումները ներքին և տարածաշրջանային խնդիրների նկատմամբ , հատկապես 2011 -ից հետո, ազդեցին Թուրքիայի սուննի մեծամասնության հետ ալևիների հարաբերությունների պառակտումը և շեղումը ընդլայնելու առումով: Թուրքիայի ալևի համայնքի ամենակարևոր մտահոգությունը՝ իսլամի անվան տակ աղանդավորական միջամտության շարունակումն է իրենց հասարակության ղեկավարման գործերում,բայց ալևիները ընդառաջում են լավ հարաբերությունները սուննիների հետ ,որոնք ժողովրդի մեծամասնությունն են կազմում:
Ալևիների քաղաքացիական հակազդեցությունները ,ինչպես՝Օսմանյան կայսրության օրոք ալևիների ջարդի հրամանատարներից «Յավուզ Սուլթան Սալիմ»-ի անունով Ստամբուլի երրորդ կամրջի անվանակոչության դատապարտելը, ծավալուն մասնակցությունը «Գեզի զբոսայգի» կոչվող համաժողովրդական ցույցին,հավաքատեղիներ կառուցելու և օգտագործելու իրավունքի հետ կապված կրկնվող պահանջները և ալևի աշակերտներին, սուննի դավանանքի կրոնական դասերի ուսուցումը պարտադրելու դեմ բողոքները ,վկայում են այն մասին ,որ Թուրքիայի ալևիները դժգոհ են իրենց կրոնական իրավունքների խախտման առումով: Ալևիների պահանջը՝ իրենց պաշտամունքի վայրերի վերաբերյալ ,ըստ՝Սահմանադրության,նաև պետական աջակցություն վայելելու պահանջը ,ըստ ՝մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի,ինչպես՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 27 -րդ հոդվածի և 1992 թվականի . փոքրամասնությունների մասին գլխավոր ասամբլիայի հռչակագրի, հիմունքներով է:
«Արդարություն և զարգացում կուսակցության ներքին և տարածաշրջանային քաղաքականությունները 2011 թվականից հետո պատճառ դարձան, փոքրամասնությունների, հատկապես՝ քուրդ ալևվիների վերաբերմունքի գործնական պարադոքսի:Դա պատճառ է դարձել ,որ կառավարության ու ալևիների հարաբերությունը վերադառնա մի քանի տասնյակ առաջվա և Թուրքիայի քաղաքական հասարակության մեջ ալևիների աշխատանքային գորշ շրջանը սկսվի: Երկար ժամանակ է ինչ ալևի փոքրամասնությունը պայքարում է ընդդեմ խտրականության և Անկարայի կառավարությունից պահանջում է ,որ դպրոցական դասագրքերում իրենց ուսուցումները զանազան ձևով ներկայացվի և կառավարությունը ըստ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի ,նրանց պաշտոնապես ճանաչի ,որպես կրոնական համայնք,սակայն Անկարայի կառավարությունը չի ընդունում նրանց պահանջը իրենց սրբատեղիները պաշտոնապես ճանաչելու առումով և հայտարարել է,որ ալևիները կրոնական փոքրամասնություն չեն ,այլ մշակութային համայնք:
Թուրքիայի ալևիների հոգևոր առաջնորդ, և ալևի - բեկթաշիական ֆեդերացիայի նախագահ Հուսեյն Գյուզել Գյուլը ասում է,որ ալևիներին պաշտոնապես չճանաչելը, որպես կրոնական համայնք, նշանակում է, որ Թուրքիայի կառավարությունը ուշադրություն չի դարձնում Մարդու իրավունքների դիտորդի ,մարդու իրավունքների եվրոպական ատյանի, Գերագույն վարչական դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումներին:Նաև,Թուրքիայի կրոնական խորհուրդը ֆինանսական դրամաշնորհներ է տրամադրում երկրի այլ կրոնների համար, սակայն պարագան նույնը չէ ալևի համայնքի անդամների դեպքում, ովքեր իրենք պետք է հոգան ծախսերը, նույնիսկ ջրի ու էլեկտրաէներգիայի:
Թուրքիայի ալևիների մասին ուսումնասիրություն կատարած պրոֆեսոր Նիազի Օքթեմը ասում է.«Ալևիների դժվարությունների կարգավորման հարցով հիմնական արգելքը ,Թուրքիայում սուննիական առանցքայնությամբ քաղաքականություններն են: Եթե կառավարությունը ձևավորած «Արդարություն ու զարգացում»կուսակցությունը իրապես ցանկանար կարգավորել ալևիների դժվարությունները ,անհրաժեշտ էր , փոփոխության ենթարկվեր ներկայի Սահմանադրությունը»:
Նույնպես ալևինների հիմնադրամների ֆեդերացիայի նախագահ Դողան Բարմաքը ասել է,որ ալևիների հիմնական մտահոգությունը հավաքատեղիներն ու պարտադիր կրոնական դասընթացներն են: Նա ասում է,որ կառավարությունը պետք է ալևիների համար ապահովվի հավաքատեղիների համար անհրաժեշտ տարածքը և ֆինանսական նպաստը:Բարմաքը կրոնական դասընթացների մասին համոզված է,որ յուրաքանչյուր հավատամքի հետևող խմբերին պետք է արտոնել ունենալու իրենց դպրոցներն ու թույլ տալ զորեղացնել իրենց ղեկավարներին :Աստվածաբանության ֆակուլտետների դասացուցակները պետք է փոփոխության ենթարկվեն»:
Թուրքիայի վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Նաբիլ Ուզգին թուրքը անհանգստություն հայտնելով ալևիների նկատմամբ կատարվող խտրականությունների համար ասում է.«Ամեն առավոտյան երբ պատրաստվում էի դպրոց հաճախել ,հայրս ինձ զգուշացնում էր որ չբացահայտեմ իմ ալևի ինքնությունը: Մանկական տարիքում տեսնում էի ,որ խմբակցային վեճերն ու հասարակության կողմից մեկուսացումը ,ինչպե՞ս էր ազդում իմ ընտանիքի վրա: Դժբախտաբար ես դպրոցում երբեք չկարողացա հպարտությամբ հայտարարել ,որ ալևի եմ»:
Ալևիներից բացի ,Թուրքիայում խտրականություն է գործադրվում նաև այդ երկրի Ջաֆարի շիաների նկատմամբ: Թեև հանրապետական շրջանի բազմաթիվ կառավարություններ,լինեն դրանք՝աջակողմյան,ձախակողմյան թե՝իսլամամետ,Թուրքիայի Ջաֆարի շիաներին, խոստումներ են տվել ու հնչեցրել կարգախոսներ, սակայն դեռևս չի իրականացել նրանց սոցիալական և կրոնական պահանջները:Թուրքիայի Ջաֆարի շիաներն այդ երկրի պատմության մեջ արմատավորված են ,սակայն անցյալ տասնամյակներում նրանց նկատմամբ մոտեցումները տարբեր են եղել և նրանց համարել են որպես օտարականներ : Նկատի առնելով Արդարություն և զարգացում կուսակցության աղանդավորական մոտեցումները` իր ներքին և տարածաշրջանային քաղաքականության մեջ,Թուրքիայի Ջաֆարի շիաներն ավելի զգայնությամբ են մոտենում 2011 թվականին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին: Հիմնական իրավունքների խախտման զգացողության պատճառով, Ջաֆարի շիաները դերակատար են եղել «Գեզի զբոսայգու իրադարձություններ» կոչվող բողոքի ցույցերին,նաև հիշյալ ցույցերին մասնակցել է Զեյնաբիե կոչվող խումբը ՝ Սալահեդդին Օզ Գյունդուզի գլխավորությամբ:
Չնայած վերջին տասնամյակի ընթացքում մեծ քաղաքներում շիաների կենսամակարդակի քանակական և որակական բարելավմանը, նրանք դեռ ընդհանուր առմամբ ցանկալի պայմաններում չեն գտնվում:Թուրքիայի Ջաֆարի շիաները, ինչպես ալևիները, զրկված են Թուրքիայի Հանրապետության կրոնական հարցերի կազմակերպության իրավական և տնտեսական առավելություններից, ինչպես նաև արտոնություններից:Անշուշտ, Թուրքիայի տնտեսական աճի եւ Եվրամիության քաղաքական ճնշումների բերումով, Թուրքիայի շիաները ևս սոցիալական ու տնտեսական հաջողություններ են արձանագրել, որոշ իրավունքներ ձեռք բերելու հարցում:
Արդարություն և զարգացում կուսակցությունը միշտ ձգտել է գրավել Թուրքիայի շիաների ձայները և նրանց օգտագործել ալևիներին պառակտելու համար:Ինչ -որ ժամանակահատվածում ԱՔ փարթի(Արդարություն և Զարգացում)կուսակցությունը, Թուրքիայի Հանրապետության կրոնական հարցերով կազմակերպության միջոցով, ձգտում էր հավաքագրել և աշխատանքի ընդունել շիա հոգևորականներին:Թեև , Թուրքիայի շիա ակտիվիստները դեմ էին Կրոնական հարցերով կազմակերպության այս քայլին ՝ պատճառաբանելով այն սկզբունքը, որ շիա հոգևորականները կապված չեն ոչ շիա իշխանությանը,սակայն իշխանությունը փորձում է շահել Թուրքիայի շիաների ձայները ,խոստանալով ֆինանսական օգնություն և որոշ մշակութային ու սոցիալական առավելություններ:Ինչպես օրինակ Եվրոպայի շիա թուրք հոգևորականների խորհրդի նախագահ Սաբահեդդին թուրք Իլմազը հայտարարել է ,որ Կառավարության նպատակը ՝ շիաների մզկիթների և կրոնական կենտրոնների պատասխանատվությունը Թուրքիայի Հանրապետության կրոնական հարցերով կազմակերպությանը հանձնելը, այս երկրում ջաֆարի շիա համայնքի ղեկը ստանձնելն է:
Թվում է թե՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքորոշումը շիաների դեմ, կոնվերգենցիայի փոխարեն ,նրանց բռնի ինտեգրումն է:Մոտեցում ,որը հակասում է փոքրամասնությունների իրավունքների միջազգային փաստաթղթերին ,որը երկրներին կանխում է փոքրամասնությանը միաձուլել մեծամասնության մշակույթի մեջ:
Իրանում ,արևմտյան Ասիայի հարցերով գիտահետազոտող Ահմադ Մարջանի Նեժադը ասում է.«Թուրքիայի Ջաֆարի շիաներին մտահոգող հարցերից են՝ Ներգրավման քաղաքականությունները,Ջաֆարի կրոնագետների,էլիտաների և գիտնականների նպատակաուղղված օգտագործումը,սուննի մեծամասնության մեջ Ջաֆարի փոքրամասնությանը միաձուլելու և չեզոքացնելու ուղղությամբ» :
Եզրակացնելով կարելի է ասել, որ շիաները,Թուրքիայում ունենալով ավելի քան երեք հարյուր մզկիթ , իրավունք ունեն իրականացնելու իրենց կրոնական ծեսերը, ներառյալ Մոհարամի արարողությունները:Այդուհանդերձ, Արդարություն և զարգացում կուսակցության աղանդավորական հայացքը, որը երբեմն դրսևորվում է Էրդողանի արտահայտությունների ընթացքում ,օրինակ երբ օգտագործել է «Սեյֆյան» և «Փարս» բառերը ,մտահոգում է Թուրքիայի շիա փոքրամասնությանը: Միևնույն ժամանակ, շիա փոքրամասնության բռնի ինտեգրման մոտեցումը հակասում է 1992 թվականի փոքրամասնությունների հռչակագրի տեքստին և ոգուն, որը շեշտում է փոքրամասնությունների արդյունավետ գործակցությանը և նրանց մշակույթը ընդհանուր հասարակությանը ծանոթացնելուն:
Հարգելի ունկնդիրներ ավարտեցինք այսօրվա հաղորդումը:Հաջորդ ծրագրում ,կքննարկենք Թուրքիայում հայ, քրիստոնյա և հրեա կրոնական փոքրամասնությունների իրավունքների իրականացման կամ խախտման ոլորտներն ու օրինակները ,ըստ փոքրամասնությունների իրավունքների միջազգային փաստաթղթերի: