Ղոդսը օկուպացրած ռեժիմի հետ Բաքվի հարաբերություններն օրըստօրե ընդլայնվում են
https://parstoday.ir/hy/radio/world-i148272-Ղոդսը_օկուպացրած_ռեժիմի_հետ_Բաքվի_հարաբերություններն_օրըստօրե_ընդլայնվում_են
Սիոնիստական ​​ռեժիմի և Ադրբեջանի Հանրապետության սերտ հարաբերությունները գաղտնիք չեն, սակայն Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումներն ավելի են բացահայտել դրա ոլորտները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 16, 2021 12:26 Asia/Tehran

Սիոնիստական ​​ռեժիմի և Ադրբեջանի Հանրապետության սերտ հարաբերությունները գաղտնիք չեն, սակայն Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումներն ավելի են բացահայտել դրա ոլորտները:

Սիոնիստական ռեժիմը իրեն անհրաժեշտ հում նավթի 40 տոկոսը ներմուծում է Ադրբեջանի հանրապետությունից և այդ երկրին  զենքի ամենակարևոր մատակարարողն է:

Իսրայելի ռեժիմը սովորաբար բացահայտորեն   չի խոսում դեպի այդ երկիր զենքի արտահանման մասին,բայց տարիներ է ինչ  պարզվել է, որ  Ադրբեջանի ամենագլխավոր զենք մատակարարողն այդ ռեժիմն է։ 

Առաջին հայացքից սերտ կապերն ու  ռազմավարական համագործակցությունը Իսրայելի կեղծ ռեժիմի և մի երկրի միջև, որի բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ  և շիաներ են,  փոքր ինչ զարմանալի է թվում,բայց այս մտերմության արմատները կարելի է տեսնել Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի Հանրապետության անկախության ժամանակաշրջանում:

Փորձագետները համոզված են ՝

Կողմերը մինչ այժմ լավապես օգտվել են այս «բարեկամությունից»:Իսրայելը հում նավթի իր կարիքի 40 տոկոսը ապահովում է Ադրբեջանից : Նավթը խողովակաշարով Բաքվից տեղափոխվում է, Թուրքիայի  միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ, իսկ այնտեղից ՝ Իսրայել:Իդիմաց Ադրբեջանի Հանրապետությունն իր սպառազինության կարիքների զգալի մասը  ստանում  է  Իսրայելից:

Այս առումով Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի  (Sipri)-ի համաձայն, Ադրբեջանի Հանրապետություն ներմուծվող զենքի 60% -ը գնվում է Իսրայելից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը եւ Իսրայելը պայմանավորվել են  5 միլիարդ դոլարի զենքի առևտուր կատարել :

Հատկանշական է ,որ Ադրբեջանի Հանրապետության անկախացումից կարճ ժամանակ անց ,Իսրայելը օգնել է  այդ երկրին ,Իրանի Իսլամական Հանրապետության դեմ լրտեսական համակարգ հիմնել և բնական է, որ նա ինքը ևս հատուկ պայմաններում  օգտագործում է այդ համակարգը:

Նշվում է, որ Իսրայելի հետախուզական և լրտեսական կազմակերպություն (Մոսադ)-ի  գործակալներն օգտագործելու են  Ադրբեջանի Հանրապետության սահմանները` Իրան ներթափանցելու և տարբեր գործողություններ իրականացնելու  և  ապագայում   ազերի քաղաքացիների համագործակցությունը ներգրավելու համար։

Թեև Բաքվի կառավարության պաշտոնատարները  հերքում են նման համագործակցություններ :

Միևնույն ժամանակ, սիոնիստական ​​ռեժիմի և Ադրբեջանի Հանրապետության սերտ հարաբերությունները երբեմն ունենում են իրենց դիվանագիտական ​​հատուկ բարդությունները , ինչը կարող է համարվել Բաքվի կառավարության պաշտոնական և բացահայտ դիրքորոշման բացակայության պատճառներից մեկը:

Ադրբեջանի և սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերություններն ունեն ավելի քան 210 տարվա վաղեմիություն:

 1810 թվականից, երբ Եվրոպայի առաջին հրեաները հաստատվեցին Բաքվում ,Ադրբեջանը աշխարհի հրեա էլիտայի ուշադրությանն է արժանացել: 

Առաջին սինագոգը կառուցվել է 1832 թվականին Բաքվում:1870 թվականին Բաքվում ,նավթի արտահանումը սկսվելուց հետո,հրեա վաճառականների հոսքը սկսվեց  Ադրբեջանի Հանրապետություն:

Ներկայումս Ադրբեջանի Հանրապետությունում ապրում է 7 -ից 10.000 հրեա,  և կա  հրեական երեք  համայնքներ՝լեռնեցի հրեաները ,որոնք հիմնականում ապրում են՝Ղիրմիզի( Կրասնայա Սլոբոդա) արվարձանում   և  աշքենազի  հրեաները, որոնք հիմնականում  բնակվում են Բաքվում և Սումգայիթում, վրացի հրեաները ապրում են Վրաստանի հետ սահմանին:

Այդ մասին, ժամանակին  Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը  անդրադառնալով Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությանը ասել էր.

«Ադրբեջանի հանրապետության մեջ ապրում է շատ ակտիվ հրեական համայնք,որն ըստ իս տարածաշրջանում ամենամեծն է ,որը կարևոր դեր է խաղում Ադրբեջան -Իսրայել հարաբերություններում»:

Իսրայելում ապրում են ավելի քան 70 հազար ադրբեջանից հրեաներ:

2015-ից2019 թվականներին Ադրբեջանում Իսրայելի նախկին դեսպան Դան Ստավը ,իր հարցազրույցներից մեկի ժամանակ հիշատակել էր.«Ադրբեջանն ու Իսրայելը ըմբռնում են հրեական համայնքների կարևորությունը:Ադրբեջանի հրեաները վառ օրինակն են Իսրայելի ազգասերների,որոնք միաժամանակ սիրում են իրենց հայրենիք Ադրբեջանը»:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի  և Իսրայելի միջև քաղաքական հարաբերությունները ազդում են նաև առևտրատնտեսական հարաբերությունների վրա:1993 թվականից ադրբեջանական AZAL ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում Բաքվի և Թել Ավիվի միջև:Ադրբեջանի շուկայում  բջջային  առաջին օպերատորը իսրայելական Bakcel ընկերությունն էր:

2007 թվականի փետրվարին Ադրբեջանի Հանրապետության և Իսրայելի միջև ստորագրվեց տնտեսական առաջին փաստաթուղթը։ 2017 թվականի ապրիլին չեղարկվել է կրկնակի հարկերի և ներդրումների հովանավորման համաձայնագիրը: 

Նաև 2019 -ի հուլիսին ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի համաձայն Իսրայելը հանդես  է գալու,որպես  Ադրբեջանի  ազգային տեղեկատվական համակարգի ստեղծման նախագծի խորհրդատու:

Իսրայելը համարվում է Ադրբեջանի առևտրատնտեսական 10-ը ամենամեծ  գործընկերներից մեկը:

2019 թվականին ,Ադրբեջանի և Իսրայելի միջև առևտրի ծավլը հասել է 1.4 միլիարդ դոլարի, սակայն նվազել է ՝ 2020 թվականին կորոնավիրուսի բռնկման պատճառով:Ռազմատեխնիկական համագործակցության ծավալի ցուցանիշները ներառված չեն նշված  գումարում:

ԱՄՆ-ի էներգետիկ գործակալության տվյալներով ՝ Ադրբեջանը ապահովում է Իսրայելի նավթի կարիքների 40% -ը:Սա պատճառ է հանդիսանում Իսրայելում չկրկնվի 1973 թվականի նավթային ճգնաժամը:Իսրայելը շահագրգռված է նաև ադրբեջանական ընկերությունների մասնակցությամբ Իսրայելի օֆշորային բարձրավանդակում հայտնաբերված գազի հետազոտման և գազի հանքավայրերի մշակման հարցով:

Մյուս կողմից, Սիոնիստական ​​ռեժիմի եւ Բաքվի ռազմատեխնիկական համագործակցությունը գրեթե 20 տարվա պատմություն ունի:2004 թվականին Ադրբեջանի հետ համաձայնություն կնքվեց  Թուրքիայում արտադրվող իսրայելական զենքի մատակարարման համար:

Ըստ Վիքիլիքսի, 2008 -ի սեպտեմբերին Իսրայելը և Ադրբեջանը ստորագրեցին համաձայնագիր, որի համաձայն Սոլթամ ընկերությունը  ստորագրեց պայմանագիր ադրբեջանական բանակին ականանետեր և զինամթերք մատակարարելու, Թադիրան հաղորդակցության ընկերությունը՝հաղորդակցման սարքեր և Իսրայելի ռազմական արդյունաբերության ընկերությունը ՝ հրթիռներ և ուղղորդման համակարգեր տրամադրելու համար:

Այս ընկերությունն առաջարկեց հրթիռային հրետանու լայն տեսականի, Խորհրդային շրջանի 122 մմ գրադ (BM-21) համակարգերի արդիականացման մեթոդներ, 122-ից 300 մմ հրթիռային ուղղորդման համակարգեր և 300 մմ հրթիռային կայանքներ:

Միաժամանակ  որոշ փորձագետներ համոզված են, որ սիոնիստական ​​ռեժիմը Ադրբեջանին է տրամադրել  մի շարք ժամանակակից ռադարներ, Barak-8 հակաօդային պաշտպանության համակարգ, սահմանային նավակներ և թեթև ֆրեգատներ:

Վերջին հինգ տարիների ընթացքում Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել նոր սպառազինության 43% -ը ։Իսրայելական ընկերությունները հատուկ ուսուցում են  անցկացրել ադրբեջանական բանակի անձնակազմի համար և լրտեսական տեղեկություններ հավաքել Ադրբեջանում:

«Ներկայումս Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամական եւ վստահելի  հարաբերությունները իդեալական մոդել են աշխարհի շատ երկրների համար:Նրանք այսպես ասած ռազմավարական գործընկերություն են ներկայացնում:

Բայց այդ մասին ամեն ինչ այդքան պարզ չէ:  Բաքվում ,Իսրայելի նախկին դեսպան Դան Ստավը  պարզաբանելով իրավիճակը ասել է.«Ադրբեջանը հանդուրժողականության վառ օրինակ է:Մի երկիր, որի  բնակչության 97% -ը մուսուլմաններ են , շատ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ»:

Այս առումով ուշագրավ հայտարարություն է կատարել  Իլհամ Ալիևը.,նա ասել է Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները նման են սառցասարի, որի 90 տոկոսը ջրի տակ է և չի  երևում,Իրան-Ադրբեջան - Թուրքիա եռանկյունին տարածաշրջանում շատ արագ զարգանում է  եւ Իսրայելը այդ առումով հարաճուն դեր ունի:

Համենայն դեպս ,թեև Իսրայելը շատ հեռու է հակամարտության տարածաշրջանից,սակայն հարավային Կովկասում ռազմավարական կարևոր շահեր ունի: Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները պատճառ են դարձել ,որ Իսրայելի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները անկարևոր ներկայացվեն:

Միևնույն ժամանակ սիոնիստական ռեժիմը և Ադրբեջանը  1992-ի ապրիլին  հաստատեցին դիվանագիտական ​​հարաբերություններ և Իսրայելը 1993-ին Բաքվում բացեց իր դեսպանատունը:Այդ ժամանակվանից ի վեր երկուսի միջեւ հարաբերությունները ընդլայնվել են:

Այս երկուսի հարաբերությունները հիմնված են մի շարք գեո-ռազմավարական գործոնների վրա:Առաջին գործոնը ՝Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի քաղաքական վերահսկողության դադարելն էր  եւ ծավալապաշտական ռազմական ծրագրի միջոցով իրավիճակը բարեփոխելու խիստ անհրաժեշտությունը :

Դա պատճառ դարձավ ,որ Ադրբեջանը վերածվի Իսրայելից պաշտպանական տեխնոլոգիաների խոշոր ներմուծողի:Իսրայելական պաշտպանական ընկերությունները դաստիարակել են ադրբեջանական հատուկ ուժերին և անձնական բադիգարդներին,անվտանգության համակարգեր են նախագծել  Բաքվի օդանավակայանի համար  եւ արդիականացրել են խորհրդային շրջանի  ​​ռազմական տեխնիկան (տանկերը):

Մարտավարական համագործակցությունը Իրանի դ՞եմ:

Այնուամենայնիվ, այս իրավիճակը, բնականաբար, պատճառ է դառնում ,որ Իսրայելը Ադրբեջանի համար դառնա հարմար գործընկեր: Իրանի սահմանին Ադրբեջանի աշխարհագրական դիրքը   պատճառ է դարձել ,որ այդ երկիրը իդեալական վայր հանդիսանա ռազմավարական տեղեկություններ հավաքելու համար:

ԶԼՄ-ների համաձայն, Իսրայելը 90-ականներին օգնել է Բաքվին, որպեսզի տեղեկատվություն հավաքելու համար ,էլեկտրոնային կայաններ ստեղծի   Իրանի հետ սահմանի երկայնքով:

Այնուամենայնիվ որոշ վերլուծաբաններ համոզված են ՝

Սիոնիստական ռեժիմի և Ադրբեջանի հանրապետության երկկողմ հարաբերությունները  ունեն նաև թույլ կետեր:Ադրբեջանը  Ռուսաստանի և Իրանի աշխարհաքաղաքական ճնշումներին է ենթակա և Հայաստանի հետ երբեմնի սառը և տաք պատերազմը ևս համարվում է կայուն բարդություն:

Աշխարհաքաղաքական նման ծանր ու դժվար պայմաններում Բաքուն պարտավոր է Իսրայելի հետ հարաբերություններն ամենայն ուշադրությամբ    հավասարակշռել ,որպեսզի Թեհրանի,Մոսկվայի և նույնիսկ Անկարայի կողմից ծանր ճնշումների չենթարվի: