Հունվար 30, 2022 12:56 Asia/Tehran

Միգուցե 1000 տարի հետո մի հնագետի համար երկար ժամանակ պահանջվի հին սկավառակներից և CD-ներից տվյալները վերականգնելու համար: Հենց այնպես որ հարյուրավոր տարիներ են պահանջվել եգիպտական ​​հիերոգլիֆների վերծանման կամ Աքեմենյան սեպագրի գաղտնիքների բացահայտման համար։Բայց կա մի բան, որն ակնհայտ է, դա թվային գրադարանի գրավչությունն է ապագայի համար:

Գրադարանները պետք է փոխվեն, հինգ հազար տարվա պատմության ընթացքում գրքերը կավե տախտակներից վերածվել են թվային էջերի: Այս ժամանակաընթացքում գրադարանները նույնպես մեծ, հոյակապ շենքերից վերածվեցին վիրտուալ աշխարհի:

Նախկինում ամենամեծ գրադարանները մենաշնորհված էին եկեղեցական կենտրոնների կամ  թագավորների պալատների կողմից։ Այս գրադարաններում արժեքավոր և պատմական ստեղծագործություններ  հազարավոր փաստաթղթերի հետ միասին  անհասանելի էին հասարակությանը, կարծես ցմահ բանտարկության էին դատապարտվել դարակներում մնալու և գունաթափվելու համար: Սակայն վերջին մի քանի դարերի ընթացքում գրքերը փոխել են իրենց ձևը և փոխվել են գրադարանները, և միևնույն ժամանակ որոշ գրադարաններ, օրինակ՝ Վատիկանի գրադարանը, մնացել են անթափանց:

Պորտուգալական թագավորական ուսումնական սրահ Բրազիլիայում

Գրադարանը հանրային վայր և շենք է, որտեղ գրքերը պահվում են պատերի երկայնքով դրված դարակներում։ Գրադարանի դերն է՝ ընթերցողներին գիրք սպասարկել։ Քանի որ առաջին գրավոր տեղեկատվությունը գրքի տեսքով էր, այդ  կենտրոնները կոչվեցին գրադարան: Գրադարանները ժամանակի ընթացքում ընդարձակվել են և ստացել տարբեր ձևեր: Այսօրվա աշխարհում  քիչ հաստատություններ կարելի է գտնել, որ չունենան իրենց գրադարանը: Տներում նաև կան մասնավոր գրադարաններ։

«Թվային գրադարան»-ը մի քանի տասնամյակից ոչ ավելի վաղեմություն ունեցող նոր տերմին է։ Այս տերմինը վերաբերում է գրադարանին կամ տեղեկատվության պահեստին, որը, ինչպես ավանդական գրադարանները, դասակարգված է, բայց ոչ դարակներում, այլ համակարգչի վիրտուալ հիշողության մեջ, որը հասանելի է նույն ձևով:

Այս տերմինը օգտագործվել է  20-րդ դարի1960-ականների վերջից, և համակարգչային գիտնականներն այն անվանել են  «ապագայի գրադարան»,  «էլեկտրոնային գրադարան», «վիրտուալ գրադարան» կամ այլ անուններ։

1990-ականներին ամբողջ աշխարհում գիտական ​​և կրթական հաստատությունները ձեռնամուխ եղան ստեղծելու թվային գրադարան՝ տեղեկատվության աշխատանքը զարգացնելու և արագացնելու համար:

Միաժամանակ համակարգիչներն ավելի ու ավելի էին տարածվում, ավելանում էր ինտերնետի հասանելիությունը։ Դա ստիպեց հանրային գրադարաններին ընդլայնել իրենց հնարավորությունները: Այդ կենտրոններում գրքից օգտվելու, այն գտնելու կամ առկա փաստաթղթերի, աշխատությունների ու տեղեկատվության  օգտագործման համակարգը տարածվել է համակարգչի, իսկ ավելի ուշ՝ համացանցի միջոցով։ Թվային գրադարանները մոդելավորվել են ավանդական գրադարանների հիման վրա: Գրքերը դասակարգվում են ըստ թեմայի, վերնագրի կամ հեղինակի, որոնց կարելի է հասանելություն ունենալ գաղտնաբառով: Որոշ հանրային գրադարաններ մուտքի սահմանափակումներ չունեն և գաղտնաբառ չեն պահանջում: Թվային գրադարանների աշխատանքներից շատերը հասանելի են ավանդական գրադարաններում: Թվային գրադարաններում առկա հավաքածուն հնարավոր է  օգտագործվել տարբեր ձևերով: Հաշվի առնելով գրադարանի պայմանները՝ այն կարելի է կարդալ, պատճենել կամ տպել համակարգչային էջում կամ փոխանցել անհատական ​​համակարգիչ։ 

Գրադարանների առցանց ծառայությունների մակարդակը կախված է կառավարող հաստատության հնարավորություններից: Խոշոր գրադարանները, որոնք ունեն հարուստ արխիվներ  չնչին վճարի դիմաց  տրամադրում են աշխատանքների և փաստաթղթերի պատճենները և հանձնում դիմորդին։ Այս գրադարաններն իրենց ֆինանսական հնարավորությունների շրջանակում, դիմողներին  մատուցում են ծառայությունների լայն շրջանակ: Հաշվի առնելով այդ հնարավորությունը,  որոշ գրադարաններ մեծ քանակությամբ տվյալներ են պահում իրենց արխիվներում: Աշխարհի հեղինակավոր թվային գրադարանները կապված են միմյանց հետ և ցանցերի միջոցով դիմորդների համար ապահովում են լայն հնարավորություններ:

Այսօր թվային գրադարանների զարգացման ստանդարտներ են ի հայտ եկել: Ստանդարտները սկսվում են տվյալների հեշտ հասանելիությունից և տարածվում են այլ գործառույթների վրա: Թվային գրադարաններն հաղթահարում են սահմանները և գրաքննությունը, հանրայնացնում են տեղեկատվությունը և  այն դարձնում են ​​հասանելի:

Թվային գրադարանները ժամանակի ընթացքում դուրս են եկել փաստաթղթերի և գրավոր ստեղծագործությունների պահպանման սահմաններից, և ներառում են աուդիո-վիդեո ոլորտները, ինչպես  ֆիլմ, երաժշտություն, աուդիո և վիդեո: Այս գրադարանների տեղեկատվությունը և տվյալները արագ թարմացվում են, և նոր տեղեկատվությունը փոխարինում է հին տվյալներին: Այս կենտրոնների ամենամեծ հնարավորությունն այն է, որ աշխարհի ցանկացած կետից համակարգչի միջոցով  հնարավոր է միանալ այս գրադարաններին և օգտվել ռեսուրսների լայն շրջանակից:

Թվային գրադարանները բնապահպանական են և չեն օգտագործում թուղթ: Ամեն տարի միլիոնավոր ծառեր են հատվում՝  թղթի վերածելու համար, թվային տպագրությունը նվազեցնում է թղթի սպառումը և դրական դեր է խաղում շրջակա միջավայրի պահպանման գործում։ Թվային գրադարանը չունի աշխատանքի կոնկրետ ժամեր իսկ օրվա ցանկացած ժամի հնարավոր է այն օգտագործել: Թվային գրադարաններն ունեն հարմարությունների լայն շրջանակ՝ ավելի ցածր գնով, քան ավանդական գրադարանները, և հազարավոր մարդիկ կարող են օգտվել գրքի մեկ օրինակից:

Թվային գրադարաններն ավելի քիչ մասնագետների  ներգրավելով հսկայական հնարավորություններ են ընձեռում: Թվային գրադարանի խնդիրն է ընտրել, կազմակերպել, ռացիոնալ  մուտք առաջարկել, պաշտպանել ռեսուրսները և ապահովել դրանց կայունությունը ժամանակի ընթացքում:

Մասնագետները թվարկում են էլեկտրոնային գրադարանավարների որոշ բնութագրեր, որոնցից մի քանիսն են.

Նրանք հանդես են գալիս որպես տեղեկատվական խորհրդատուներ և ցույց են տալիս լավագույն ռեսուրսները՝ կապերը բացելու և մարդկանց տեղեկատվական կարիքները բավարարելու համար: Նրանք մարդկանց սովորեցնում են օգտվել էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսներից: Նրանք ռեսուրսներ են դնում որոնման համակարգում: Նրանք ուսումնասիրում են տեղեկատվությունը և, հնարավորության դեպքում, այն ուղարկում անմիջապես փնտրողների համակարգիչներին: 

Թվային գրադարանը պահանջում է ինչպես գրադարանավարների, այնպես էլ համակարգչային մասնագետների հմտություններ: Թվային գրադարանը համախմբում է ընդհանուր թեմաներով հետաքրքրված մարդկանց ամբողջ աշխարհից և թույլ է տալիս քննարկել հետաքրքրող թեմաները: Սա թույլ է տալիս վերացնել էլիտաների միջև առկա տարածությունը, և նրանք կարող են հարցեր բարձրացնել աշխարհի այլ մասերի գիտնականների և էլիտաների հետ: Թվային գրադարանները թույլ են տալիս միաժամանակ օգտագործել մեկ ռեսուրս, և ի տարբերություն ֆիզիկական գրադարանների, թվային գրադարանների համար ժամանակի և տարածության երկու կատեգորիաները անիմաստ են: Այս գրադարաններում առկա տեղեկատվությունը հասանելի է օրը 24 ժամ և շաբաթը 7 օր:

Google-ը հայտարարել է, որ ավարտում է գրադարակի  սպասարկման գործառույթը կամ անձնական գրադարանը, որտեղ յուրաքանչյուր օգտատեր կարող է ընտրել իր ցանկացած գրքերը և ունենալ անձնական գրադարան։ 

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով թռիչքի ժամանակ չեղարկվել է ուղևորների ընդունելությունը , մինչդեռ որոշ ընկերություններ օգտվել են այս հնարավորությունից և քայլեր են ձեռնարկել գրքի և ընթերցանության մշակույթը խթանելու ուղղությամբ։ Նրանք թվային գրադարանները հասանելի են դարձնում ճանապարհորդներին և  նրանց խրախուսում կարդալ: Որոշ ավիաընկերություններ թույլ են տվել ուղևորներին թռիչքի ժամանակ օգտագործել էլեկտրոնային գրքեր ընթերցող և անձնական պլանշետ:

 

Աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է շրջակա միջավայրի պաշտպանության և թղթի, պլաստիկի և թանաքի ավելի քիչ օգտագործման վրա և մեծացրել է մեքենաներ արտադրողների ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանության վրա:

Էներգետիկ ռեսուրսների սահմանափակումը, ամեն ինչի , ներառյալ գրքերի արտադրությունը  հանգեցրել է նրան, որ հետագայում ավելի քիչ բնական ռեսուրսներ պետք է օգտագործել:

Մյուս կողմից, թվային տպագրության ոլորտում զարգացումները նոր  մարտահրավեր են նետել կառավարության վերահսկողության մեխանիզմներին: Անկասկած, վերահսկողության  հին մեխանիզմները չեն բավարարում նոր պահանջներին, իսկ նախկին օրենքների ու կանոնակարգերի վերանայումը և մի փոքր հանդուրժողականությունը նոր կանոնների ձևակերպման հարցում անհրաժեշտություն է այսօրվա աշխարհում:

Նոր միջավայրը նոր մոտեցման կարիք ունի, մի խոսքով համապարփակ, արդի, գիտելիքների վրա հիմնված մոտեցում: Իր բոլոր ուժեղ և թույլ կողմերով գրքի ապագան կապված է թվային աշխարհի հետ։ Թվային գրադարանը նաև նոր աշխարհ է վիրտուալ աշխարհում, որն ավելի հեշտ և հասանելի է դարձրել գիրքը:

 

Պիտակ