Մայիս 12, 2022 09:46 Asia/Tehran

Համաշխարհային մասշտաբով ընթերցանության մակարդակը որոշելու համար գոյություն ունեն ընդհանուր ցուցանիշներ, որոնք կիրառվում են շաբաթական, ամսական և տարեկան կտրվածքով։

Մեկ անձի համար ընթերցանության ընդհանուր սահմանումը տրվում է հաշվի առնելով մարդու կողմից մեկ օրվա ընթացքում ընթերցանությանը հատկացված ժամանակը: Կարելի է նաև օգտագործել կարդացած գրքերի կամ մեկ օրվա ընթացքում կարդացած էջերի քանակը: Այս  հաղորդման ընթացքում կխոսենք համաշխարհային մասշտաբով մեկ անձին բաժին ընկնող ընթերցանության վիճակագրության մասին:

Հնդկաստանը գլխավորում է այն երկրների ցանկը, որտեղ ամենաշատն են ընթերցում գիրք: Հնդիկները շաբաթական միջին հաշվով 10 ժամ 42 րոպե են հատկացնում ընթերցանությանը: Համաշխարհային միջինից ցածր գրագիտության մակարդակ ունեցող (74%) Հնդկաստանի համար, նման դիրքը կարևոր ձեռքբերում է:  Այս ցուցանիշը քառապատկվել է 1947թ երկրի անկախացումից հետո, ինչը վկայում է ընթերցանության նկատմամբ հետաքրքրության աճի մասին:  Սահմանված ժամանակը միայն գիրք կարդալուն չի վերաբերում: Անձը կարող է այդ ժամանակը ծախսած լինել առցանց ընթերցանության և էլեկտրոնային գրքեր կարդալու վրա:

Աշխարհի ամենաընթերցող երկրների ցանկը գլխավորում է Հնդկաստանը

Ցուցակում երկորրդ տեղը զբաղեցնում է Թաիլանդը:  Վերջերս իրականացված հետազտության մասնակիցները նշել են, որ շաբաթական միջին հաշվով 9 ժամ 24 րոպե են ծախսում կարդալու վրա: Ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ Թաիլանդում ընթերցանության սովորույթները փոփոխվում են և քաղաքացիներն ավելի շատ ժամանակ են հատկացնում օնլայն ընթերցանությանը և էլեկտրական կրիչներով գիրք կարդալուն: Վերջին հաղորդումների համաձայն՝ նախորդ տարիների համեմատ, Թաիլանդում տպագիր գրքեր կարդալու ժամանակը նվազել է:

 

Չինաստանն ընթերցանության առումով երրորդն է աշխարհում: Այստեղ քաղաքացիները կարդում են շաբաթական մոտ 8 ժամ: Չինաստանի գրագիտության մակարդակը կազմում է 96,4 տոկոս, ինչը բարձր է համաշխարհային միջինից, որը կազմում է մոտ 86,3 տոկոս։ Հատկանշական է, որ չինացիներն օրական ընդամենը մոտ 11 րոպե են ծախսում թերթեր ու ամսագրեր կարդալու վրա։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կատարած հետազոտության համաձայն՝ Շանհայում աշակերտները կարդում են զվարճանքի համար և այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ աճել է: Ուսումանսիրութայն արդյունքներով պարզվել է, որ այս ոլորտում ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներն են Ֆիլիպինները, Եգիպտոսը, Չեխիան, Շվեդիան, Ֆրանսիան, Հունգարիան, Սաուդյան Արաբիան, Հոնկոնգը, Լեհաստանը, Վենեսուելան, Հարավային Աֆրիկան և Ավստրալիան:

Ընթերցանությունը կարևոր ցուցանիշ է տվյալ ժողովրդի մշակույթը հասկանալու համար: Որքան շատ է տվյալ ժողովուրդն ընթերցում, այնքան մեծ է այդ երկրում գրագիտության մակարդակը: Եվ որքան շատ է մի ժողովուրդ կարդում, այդ հասարակության մեջ ավելի է տարածվում գիտություն ձեռք բերելու մշակույթը, ինչը իր հերթին նապստումէ երկրի զարգացմանը։  Ընթերցանության տարածվածությունը նպաստում է նաև հրատարակչական ոլորտի զարգացմանը:

Կանայք և ընթերցանությունը Աֆրիկայում

Գիրքը մշակութային ազդեցիկ բարիք է, որը շարունակում է համարվել երրորդ հազարամյակի երկրների աճի ու զարգացման չափանիշը: Գիրքն ինչպես ավանդական ձևով, այնպես էլ ժամանակակից տեսքով, տեղեկատվության փոխանցման ազդեցիկ միջոց է և կարողանում է  հասարակության  մեջ մշակույթ ձևավորել:

Մեկ անձին բաժին ընկնող ընթերցանության միջին ժամանակը որոշվում է օրական ընթերցանության միջին ժամանակով: Սակայն այս չափանիշը միշտ չէ, որ կարող է ճշգրիտ արտացոլել իրավիճակը: Ուստի որպես չափանիշ կարելի է օգտագործել նաև ընթերցված գրքերի ընդհանուր քանակը կամ մեկ օրվա ընթացքում կարդացած էջերի քանակը: Իսկ ամենապարզ  միջոցը կայանում է նրանում, որ հասարակության անդամների կողմից ընթերցանության համար նախատեսված որոշակի ժամանակահատվածը գումարվում է և բաժանվում մարդկանց  և նախատեսված օրերի թվի վրա:

Աշխարհում ինտերնետի զարգացումը պատճառ է դաձել, որ մարդիկ ավելի շատ դիմեն համացանցին՝ ընթերցանության համար: 2018թ տվյալների համաձայն՝ օրինակ Աֆրիկայի բնակիչներն իրենց հեռախոսներով ավելի շատ ժամ են հատկացնում ընթերցանությանը: 2018թ աֆրիկացիները 4 միլիոն ժամ են հատկացրել օնլայն ընթերցանությանը: Դա ցույց է տալիս, թե որքան կարևոր է ինտերնետի ու հեռախոսի միջոցով լավ գրականություն գտնելու հարցը: Թերևս հետաքրքիր է իմանալ, որ Աֆրիկայում կանայք ավելի շատ են ընթերցում, քան տղամարդիկ: Նրանք օրական միջին հաշվով 11.5 րոպե են հատկացնում ընթերցանությանը: Դա շատ մոտ է ընթերցանության ցուցանիշին այնպիսի երկրներում, ինչպես Լեհաստանն ու Ֆինլանդիան, որոնք Եվրոպայի ամենաընթերցող երկրներն են: Աֆրիկայում կանայք կազմում են ընթերցասեր հասարակության 35 տոկոսը: Տղամարդիկ այս մայրցամաքում ավելի շատ են ընթերցում, սակայն ընթերցանության համար նրանց հատկացրած ժամանակը ավելի կարճ է՝ օրական 6.5 րոպե:

Նոր Զելանդիան գտնվում է ամենաընթերցասեր երկրների ցանկում: 2018թ. այս երկրի չափահաս բնակչության 86 տոկոսն ասել է, որ կամ արդեն ավարտել է ինչ որ գիրք, կամ ցանկանում է սկսել կարդալ նոր գիրք: Հետաքրքիր է, որ Նոր Զելանդիայում ավելի շատ բանաստեղծություն են ընթերցում, քան արձակ: Ընթերցասեր բնակչության 35 տոկոսը հիմնականում  բանաստեղծություն է ընթերցում: Նրանք կարդում են հիմնականում նորզելանդացի բանաստեղծների ստեղծագործությունները:

 

Էստոնացիները նույնպես մեծ հարգանք են տածում գրքի նկատմամբ և համարվում են ամենաշատ գիրք գնողները: Յուրաքանչյուր էստոնացի միջին հաշվով ունի 218 գիրք: Նորվեգիայում ու Չեխիայում նույնպես շատ են սիրում գիրք: Յուրաքանչյուր նորվեգացի ու չեխ միջին հաշվով ունի համապատասխանաբար 212 և 204 գիրք:

Չնայած մեդիան աշխարհի բոլոր երկրներում վերջին տարիներին մեծ զարգացում է ապրել ու մեծ ազդեցություն ունի, սակայն դեռևս չի համարվում փոխարինող ընթերցանությանը և գիրքը շարունակում է համարվել երկրների զարգացվածության ու կրթվածության ցուցանիշը: Իսկ կառավարություններն ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ ավելի շատ ժամանակ հատկացնեն ընթերցանությանը: Իհարկե շատ երկրներում կա մտահոգություն, որ տպագիր գրքերի նկատմամբ հետաքրքրությունը պակասել է, սակայն կարևոր է իմանալ, որ այն երկրներում, որտեղ որևէ կերպ ընթերցում են, գոյություն ունի տեղեկացված լինելու ցանկությունը և ընթերցանության կանոնակարգված մշակույթ: 

ՄԱԿ-ի World Cities Culture Forum կազմակերպությունն անցկացրել է մի ուսումնասիրություն, որում որպես չափանիշ է ներկայացրել գրադարանների աշխատանքը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տարեկան կտրվածքով Տոկիոյում 111 միլիոն, Շանհայում  86.2 միլիոն,  Նյու Յորքում 56.3 միլիոն, Հոնկոնգում 47.8 և Լոս Անջելեսում 42 միլիոն  գիրք է փոխանակվել գրադարանների կամ մարդկանց միջև:

Թվային մեդիան համեմատաբար նոր երևույթ է, սակայն այսօր շատերի համար գիրք ընթերցելը համարվում է նոստալգիա: Շատերը կարծում են, որ տպագիր գիրքը մեռած տեխնոլոգիա է և ապագան էլեկտրոնային գրքերինն է: Իսկ ո՞ր կարծիքն է ճիշտ:

Հարվարդի համալսարանի դասախոս և գրականության ոլորտի լրագրող Լի Փրայսն ասում է. «Որքան էլ բանավեճեր լինեն էլեկտրոնային գրքերի շուրջ, հատկապես վեպերի դեպքում, տպագիր գիրքը շարունակում է մնալ առաջին տեղում, իսկ էլեկտրոնային տարբերակը չի կարող մրցակել տպագիր գրքի հետ»:

Նա հավելում է. «Սարսափելի է, երբ մարդն ընթերցելիս չի կարող ինչ որ բան գտնել, կամ նշում անել գրքի վրա: Ուրեմն կարելի է  ասել, որ էլեկտրոնային գրքի հնարավորություններն ավելի սահմանափակ են»:

Ամեն դեպքում, պետք է ասել, որ երբ 20-րդ դարում գրագիտությունը զարգացավ ու գիրքն էժան էր ու չուներ մրցակից,  բարձր գրականություն կարդալու համար մեդիան չէր կարող արգելք համարվել: Սակայն պետք է ասել, որ ամենակարևոր խնդիրը ժամանակն է և այն աշխատանքները, որոնց պատճառով մարդիկ հրաժարվում են ընթերցանությունից:   

 

Պիտակ