Մայիս 12, 2022 09:53 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք «Վալֆաջր 8» գործողությունից հետո իրաքյան բաասական բանակի շարժական պաշտպանության ռազմավարությանը, Ֆավի կորստին և այս ռազմավարության պարտությանը Քարբալա-1 գործողությամբ և Մեհրան քաղաքի ազատագրմանը:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել էինք «Վալֆաջր 8» գործողության հետեւանքներին։ Արևմուտքի և Իրաքի տարածաշրջանային դաշնակիցների կարևորագույն արձագանքը Վալֆաջրի մեծ և հաջող գործունեությանը նավթի գների իջեցումն էր, որն ուղղված էր ԻԻՀ-ի տնտեսական կարողությունների և արտարժութային եկամուտների կրճատմանը: Նվազումը շարունակվել է մինչև 6 դոլար մեկ բարելի դիմաց: Սաուդյան Արաբիան և Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի մյուս երկրները նշանակալի դեր են խաղացել այս իրավիճակի ստեղծման գործում՝ ավելացնելով արդյունահանումը և հագեցնելով նավթի շուկան։ Սաուդյան Արաբիան իր քայլը հիմնավորեց որպես «շուկայական մասնաբաժնի ռազմավարություն»՝ նավթի գները մեկից երկու տարի ցածր պահելու համար: Ֆավի կորուստն այնքան մեծ ճնշում գործադրեց Սադամի վարչակարգի վրա ներքին, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որ նա ձեռնարկեց լայնածավալ քաղաքական-ռազմական գործողություններ: Իրաքի ամենակարևոր քայլը հարձակումն էր  իրանական ուղևորատար ինքնաթիռի վրա , որում գտնվում էին մի քանի պատգամավորներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ում Իմամ Խոմեյնիի ներկայացուցիչ Այաթոլլա Մահալաթին:

Նահատակ Ֆազլոլլահ Մահալաթին

Իրաքի կողմից այս ուղղությամբ գործադրված քայլերն են եղել նաև Խուզեստանի Հաֆթ Թափեհ կայարանում մարդատար գնացքի վրա հարձակումը, նավթարդյունաբերության, տնտեսական և արդյունաբերական կենտրոնների վրա հարձակումը (Խարքի տերմինալ, նավթավերամշակման գործարաններ և այլն) ու նաև սահմանափակ հարձակողական գործողություններ իրականացնելը, որը կոչվում է «շարժական պաշտպանության» ռազմավարություն: Իրաքի ռազմավարությունը մինչ այդ եղել է ամուր դիրքերում պահել իր ուժերը՝ հաջորդական ականապատ դաշտերի, բազմաթիվ փշալարերի պատնեշների,  ջրանցքների և պայթուցիկ տակառների հետևում, ինչպես նաև ստեղծել անվտանգ ապաստարաններ իրանական ուժերի հարձակումից պաշտպանվելու համար: Բազմաթիվ դարանակալների տեղակայմամբ պահպանել զգոնությունը: Այս ռազմավարության մեջ իրաքյան բանակի պահեստային ստորաբաժանումներին հանձնարարված էր նախապատրաստվել շտապ հակահարձակումների՝ ցանկացած ճակատում, այն էլ, Իրանի ամեն մի հարձակումից հետո: Բայց Ֆավի պարտությունից հետո իրաքյան բանակը որոշեց խրամատներում մնալու և իր դիրքերը պաշտպանելու փոխարեն գրոհել իրանական ուժերի դիրքերը և իր զինված ուժերում նոր կառույց ձևավորելով դուրս գալ պաշտպանական կաղապարից: Այս քաղաքականությամբ գործնականում ծրագրված էր մի տեսակ շարժական հարձակում ճակատների վրա, և Իրաքի բաասական բանակի կողմից տարբեր գործողություններ էին ծրագրվում մարտադաշտերում, պատերազմի ամենահյուսիսային կետում՝ Հաջի Իմրան և Փիրանշահր շրջաններից հազար կիլոմետր երկայնությամբ մինչև ռազմաճակատի ամենահարավային տարածք մինչև Ֆավ այս քաղաքականությունը գործադրվեց բաասական բանակի տարբեր ստորաբաժանումների կողմից:

Իրաքյան բանակն այս հարձակումներն իրականացրել է Ֆավի թերակղզում իրանական ուժերի կենտրոնացումը կանխելու նպատակով՝ դրանով իսկ փորձելով մասամբ փոխհատուցել Ֆավի պարտությունը։ Իրաքում կարեւորագույն գործողություններից մեկը Մեհրան քաղաքի վրա հարձակումն ու գրավումն էր։ 1986 թվականի մայիսի 17-ին իրաքյան բանակը 7 հետևակային և 2 զրահապատ բրիգադներով հարձակվեց Վալֆաջր 3 օպերատիվ տարածքի վրա և կարողացավ գրավել Մեհրան քաղաքը, որը նախկինում ազատագրվել էր Վալֆաջր 3 գործողության ընթացքում։

Մեհրան քաղաքն առաջին քաղաքն էր, որը բռնազավթվեց Իրաքի բաասական ռեժիմի կողմից պատերազմի սկսվելուց հետո, և վերջապես ազատագրվեց երեք տարի անց՝ 1983 թվականին՝ «Վալֆաջր 3» և «Վալֆաջր 5» գործողության ընթացքում։ Բայց դարձյալ 1986 թվականի մայիսի 17-ին, ի պատասխան Ֆավ քաղաքի գրավմանը, այն կրկին գրավվեց, այս անգամ 2 ամսից էլ քիչ ժամանակում, 1986 թվականի հուլիսի 1-ին այն ազատագրվեց իրանցի մարտիկների կողմից։

Մեհրան քաղաքն առաջին քաղաքն էր, որը բռնազավթվեց Իրաքի բաասական ռեժիմի կողմից պատերազմի սկսվելուց հետո, և վերջապես ազատագրվեց երեք տարի անց՝ 1983 թվականին՝ «Վալֆաջր 3» և «Վալֆաջր 5» գործողության ընթացքում։ Բայց դարձյալ 1986 թվականի մայիսի 17-ին, ի պատասխան Ֆավ քաղաքի գրավմանը, այն կրկին գրավվեց, այս անգամ 2 ամսից էլ քիչ ժամանակում, 1986 թվականի հուլիսի 1-ին այն ազատագրվեց իրանցի մարտիկների կողմից։

Իրաքյան բանակի ներխուժմամբ իրանական ռազմական ուժերի 7 բրիգադները, որոնք պաշտպանում էին տարածքը, նահանջեցին։ Իրաքյան բանակի Մեհրան ներխուժման ժամանակ քաղաքը անմարդաբնակ էր, և հաշվի առնելով սահմանին մոտ լինելը, այն համեմատաբար հեշտ թիրախ էր իրաքյան բաասական բանակի համար: Իրաքյան բանակի գործողությունն իրականացվել է մոնաֆեղների բանակի օգնությամբ, իսկ բաասական ռեժիմը հայտարարել է, որ Մեհրանը գրավել է Ֆավի դիմաց, և որ Իրաքը մտադիր է մինչև պատերազմի ավարտը մնալ Մեհրան քաղաքում։ Այս հաղթանակն այնքան կարևոր էր բաասական ռեժիմի համար, որ Մեհրանի գրավման ժամանակ Բաղդադում արձակվեց քառասուն արկ՝ ի նշան ուրախության և հաջողության։ Մեհրանի գրավման ժամանակ իրաքյան բանակը քիմիական լայնածավալ ռմբակոծություն իրականացրեց տարածքի վրա։ Իրաքյան բանակի այս մեթոդը, բացի նոր գործողություն ծրագրելուց, Իրանին ստիպեց մտածել գրավյալ տարածքներում հզոր պաշտպանություն պլանավորելու մասին։ Մեհրանի գրավումից անմիջապես հետո ռազմական հրամանատարների օրակարգում էր նրա հետ գրավումը։ Իրականացված հետախուզությամբ ծրագրվեց և իրականացվեց  «Յա Աբա ալ-Ֆազլ ալ-Աբբաս Ադրակնի» նշանաբանով Քարբալա-1 կոչվող գործողությունը։ Իրանցի մարտիկներին հաջողվեց գործողության երկրորդ օրը Իրաքի բաասական բանակից հետ գրավել Մեհրան քաղաքը։ Այս գործողության ընթացքում, բացի Մեհրան քաղաքից, ազատագրվել են մոտ 220 քառակուսի կիլոմետր իրանական հողեր, ինչպես նաև Ղալավիզանի կարևոր բարձունքները, այդ թվում՝ գագաթ 223-ը և Ջաբալ Համրինը, ինչպես նաև Դրաջի անցակետը։ Գործողության ընթացքում ազատագրված տարածքները գերպլանավորված էին։ Այս օպերացիան ցույց տվեց, որ Իրանը լեռնային պատերազմում առավելություն ունի Իրաքի նկատմամբ։ «Քարբալա-1» գործողությունը պատերազմի ամենահաջող գործողություններից էր, որ վերջ տվեց Իրաքի ագրեսոր բանակի նոր պատերազմական քաղաքականության և շարժական պաշտպանության գործողության: Այս գործողությունից հետո իրաքյան բաասական բանակից որևէ այլ նշանակալի տեղաշարժ չնկատվեց մինչև պատերազմի վերջին ամիսները, և իրաքյան բանակը վերադարձավ տեղակայման և ցամաքային արդյունավետ պաշտպանության քաղաքականությանը:

Քարբալա 1 գործողության ընթացքում իսլամական մարտիկների կողմից Բաասի ուժերի գրերեվարումը

AFP-ն Մեհրանի ազատագրմանը հաջորդած զեկույցում գրել է.«Պարսից ծոցում դիտորդները կարծում են, որ իրանական ուժերի կողմից Մեհրանի գրավումը պարտություն է Իրաքի ռեժիմի համար, հատկապես նրա նոր ռազմական ռազմավարությունը, որը կոչվում է շարժական պաշտպանություն»: Բաասական թշնամու կողմից գրավված տարածքներից Մեհրան քաղաքն ուներ քաղաքական և քարոզչական առանձնահատուկ նշանակություն և Իրաքի համար համարվում էր Ֆավի պարտության փոխհատուցում և տուժած ուժերի ոգևորությունը բարձրացնելու գործոն, ուստի նրա ազատագրումը, բացի Սադամի վարչակարգի նոր ռազմավարության մեջ պարտություն լինելուց, այդ պահին և ապագայում այլ մեծ վնասներ էր հասցնում իրաքյան բաասական բանակին: Այնպես որ, երբ Մեհրանը կրկին ազատագրվեց, աշխարհի լրատվամիջոցները տարբեր կերպ անդրադարձան խնդրի հոգեբանական հարթությանը։ Օրինակ Լոնդոնում տպագրվող Foreign Report-ը գրեց.«Մեհրանն ինքնին նշանակություն չունի, Մեհրանի վրա հարձակումը կարեւոր է ոչ թե ռազմավարական, այլ հոգեբանական տեսանկյունից»։ Մեջբերելով ռազմական փորձագետների խոսքերը ԱՄՆ-ի ռադիո ​​նույնպես նշել էր.«Իրաքի պարտությունը կարող է հոգեբանորեն նշանակալի և զարմանալի ազդեցություն ունենալ: Որովհետև իրաքցիներն ավելի շատ հարձակվեցին՝ իրաքյան Ֆավ նավահանգիստը Իրանի կողմից նվաճման հետևանքով առաջացած ամոթը փոխհատուցելու համար»։ Բացի այդ, Ֆավում իրաքյան պաշտպանական գծերի փլուզումը և այն հետ վերցնելու անկարողությունը հիմնովին կասկածի տակ դրեցին Սադամի ռեժիմը Արևմուտքի և նրա տարածաշրջանային աջակիցների աչքում, մի փաստ, որը Բաղդադի կառավարիչները չէին ցանկանում ընդունել: Եվ որպեսզի ապացուցեն իրենց կարողությունը և պահպանեն իրենց գերազանցությունը, նրանք որդեգրեցին շարժական պաշտպանություն կոչվող ռազմավարությունը:

Ելնելով դրանից՝ շատ պարզ է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Մեհրանի պարտությունը՝ կապված Բաղդադի ռեժիմի կողմնակիցների ու դաշնակիցների անվստահության հետ։ Մեհրանի ազատագրումից հետո ԱՄՆ-ում տպագրվող Նյուզվիք օրաթերթը գրել էր.«Մեհրանի վերադարձը (Ֆաուից հետո) լրջորեն խաթարել է ԱՄՆ պաշտոնյաների վստահությունն իրաքյան ռեժիմի նկատմամբ, և ասվում է, որ ԱՄՆ-ն սահմանափակել է իր զենքի մատակարարումներն Իրաքի բաասական ռեժիմին»: Մեհրանի գործողությունը, որը տեղի ունեցավ Ֆավում հաղթանակից հետո, հույսեր արթնացրեց Իրանի քաղաքական և ռազմական պաշտոնյաների մոտ, որ Իրանն ունի պատերազմը ռազմական ճանապարհով վերջ տալու կարողություն:

Պիտակ