Կրակել լրագրողներին նշանակում է կրակել ճշմարտությանը
Պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աղլեն,Մերձավոր արևելքի ակտիվ լրագրողներից էր ,ով լուսաբանում էր Պաղեստինի մասին լուրերը: Մայիսի 11-ին ,Շիրին Աղլեն Ջենին քաղաքի վրա սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումը լուսաբանելու ժամանակ , գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ու մահացել:
Շիրին Աբու Աղլեին կարելի է համարել արաբական աշխարհի և տարածաշրջանի ամենահայտնի լրագրողը:Նա ծնվել է 1971 թվականին Երուսաղեմում արաբ քրիստոնյա ընտանիքում:Նա այնտեղ է անցկացրել ավագ դպրոցի տարիները և շարունակել է ճարտարապետություն սովորել Հորդանանի համալսարանում, սակայն որոշ ժամանակ անց թողել է ուսումը, լրագրության ճյուղում ուսանելու համար։Ուսումը ավարտելուց հետո Աբու Աղլեն վերադարձավ Պաղեստին և աշխատակցեց զանազան ԶԼՄ-ներին: 1977 թվականին ,երբ Պաղեստինում հիմքը դրվեց «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի գրասենյակի,միացավ այդ կայանին և շարունակեց այնտեղ աշխատել, մինչև իր նահատակությունը։
Շիրին Աբու Աղլեն երեք տասնամյակներ շարունակ աշխարհի ժողովրդին փոխանցեց Պաղեստինի պատգամը:Էլեկտրոնային փոստով, ուղարկած նրա վերջին լուրի բովանդակությունը հետևյալն էր.«Սիոնիստական ռեժիմի բանակը ներխուժել է Ջենին և այնտեղ բռնագրավել է մի բնակարան: Լուրի մանրամասնությունները պարզվելով ,այն կփոխանցեմ լրատվական ցանցին»:
Չկա պաղեստինյան գյուղ, քաղաք կամ գաղթակայան , որտեղից Շիրինը լուրեր հաղորդած չլինի, թերևս այդ պատճառով էր ,որ շատերը գրեցին, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում նա ներկա է եղել յուրաքանչյուր պաղեստինցու տանը։Աբու Աղլեն ներկա է եղել Պաղեստինի վճռորոշ իրադարձություններում:Դրանցից ամենակարեւորներն են՝ Ալ-Աղսայի ինթիֆադայի (Երկրորդ ինթիֆադա) իրադարձությունները , Երուսաղեմի, Գազայի, Հորդանան գետի արեւմտյան ափի եւ օկուպացված տարածքների առճակատումները։
Շիրինը ,Ջենին քաղաքի լուրերը լուսաբանելու համար իր վերջին տեսագրություններում ասել է.«Ջենինը զգայուն պայմաններում է գտնվում և բարձր հոգեկանով տոգորված»: Նա նշել է,որ «Ալ Ջազիրա» հեռուստակայանում իր գործընկերները հերթաբար լուրեր են հաղորդում Ջենին գաղթակայանի և դրա շրջակայքի մասին:
Ընկալյալ սովորության համաձայն,նա, չորեքշաբթի վաղ առավոտյան դուրս է եկել հրապարակ և յուրաքանչյուր վտանգից խուսափելու համար հագել է իր լրագրողական բաճկոնը, որն առանձնացնում էր նրա լրագրողական ինքնությունը,և զեկույց պատրաստելու նպատակով մեկնել է Ջաբարիաթ շրջան,որը գտնվում է Ջենինի գաղթակայանի և Ջենինից արևմուտք գտնվող Բուրկին գյուղի միջև:Զինյալ օկուպանտ ուժերը հետապնդման ենթակա մի պաղեստինցու ձերբակալելու նպատակով ,որի բնակարանը շրջափակել էին ,ներխուժեցին տարածք և բարձրախոսով սկսեցին կանչել:
Քիչ անց օկուպանտները հասկացան ,որ ձախողել են իրենց նպատակն իրագործելու մեջ,ուստի սկսեցին կրակել: Շիրինի գլուխը սիոնիստ դիպուկահարի գնդակի թիրախ դարձավ և ընկավ,իսկ նրանից րոպեներ առաջ «Ալ Ջազիրայի»մեկ այլ լրագրող Ալի Ալսամուդին, որը Ալ Ջազիրայի համար Ջենինում էր աշխատում , որպես պրոդյուսեր ,ուսից գնդակի հարված ստացավ: Դեպքի վայրում նրա գործընկերներն ու ներկաները ամեն ինչ արեցին նրան փրկելու և հիվանդանոց տեղափոխելու համար ,սակայն Շիրինին վերակենդանացնելու համար ջանքերը անօգուտ մնալուց հետո ,հայտարարվեց նրա մահը:
Այդ լուրը հրապարակվելուց հետո , համայն Պաղեստինը և ի մասնավորի մամուլը սուգի ու զայրույթի մատնվեց ,իսկ սիոնիստ պաշտոնատարները ,նրա մահը ոչ միտումնավոր և պաղեստինցիների ու իրենց ուժերի միջև կրակափոխանակման հետևանքը համարեցին: Մինչդեռ ,տեղում ներկա լրագրող Ալի Ալսամուդին ասել է,որ տեղում չկար ոչ մի պաղեստինցի և նրանք առանց որևէ նախազգուշացման ,կրակեցին նրանց վրա ովքեր հագել էին լրագրողի բաճկոնը:
«Ալ Ջազիրա»-ի հաղորդման համաձայն, Շիրին Աբու Աղլեի հուղարկավորությանը խոչընդոտել ու խանգարել է սիոնիստական ռեժիմը: Տեղական աղբյուրները հայտարարել են ,որ սիոնիստ զինվորականները թույլ չեն տվել ,որ նահատակ Աբու Աղլեի դին հուղարկավորները փոխադրեն ուսամբարձ և նրա դին հիվանդանոց են վերադարձրել :
Պաղեստինի Կարմիր մահիկը հայտարարել է,տասնյակ մարդիկ վիրավորվել են, երբ իսրայելական օկուպանտները հարձակվել են հիվանդանոցի մոտ նահատակ Շիրին Աբու Աղլեի դին հուղարկավորող թափորի վրա։Ի վերջո, պաղեստինցի նահատակ լրագրող Շիրին Աբու Աղլեի դին հողին հանձնվեց Ղոդսի Դաուդ Նաբիի գերեզմանատանը։
Միջադեպից հետո ՄԱԿ-ը դատապարտել է Պաղեստինում «Ալ Ջազիրա»-ի լրագրողի սպանությունը և անհապաղ հետաքննություն սկսել:Պաղեստինի դատախազությունը նույնպես հայտարարել է, որ գործը կուղարկի Միջազգային քրեական դատարան՝ թափանցիկ հետաքննության համար։Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի ԵՄ խոսնակը նաև ափսոսանք հայտնելով Աբու Աղլեի նահատակության համար, որը լուսաբանում էր օկուպացիոն ուժերի ներթափանցումը Ջենին,կոչ արեց անկախ և արագ հետաքննություն անցկացնել՝ նրա սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
.Այս վաստակավոր լրագրողի նահատակության կապակցությամբ իսրայելցի զինվորականների կատարած խայտառակ ոճրագործությանն արձագանքել են բազմաթիվ պաղեստինյան կառույցներ, լրատվամիջոցներ և որոշ երկրների իրավական հաստատություններ ու կազմակերպություններ:
Սոցցանցերը լցված էին հազարավոր վշտակցական հեշտագներով ,ինչպես՝ «Շիրին Ջենինի նահատակ», «Ականատես նահատակ» և «Նահատակ Շիրին Աբու Աղլե» ։
Ալ-Խալիլ համալսարանի քաղաքագիտության դասախոս Բալալ ալ-Շաբակին գրել է.«Շիրին Աբու Աղլեն պաղեստինյան երկրորդ ինթիֆադայից ի վեր եղել է հայրենիքի առաջնագծում...Նա մեզ հույս էր ներշնչում, երբ Պաղեստինը հարված էր ստանում :Նա յուրաքանչյուր պաղեստինցու դուստրն էր, յուրաքանչյուր գաղթականի քույրը և ճշմարտության խոսքը յուրաքանչյուր բռնապետի դիմաց»:
«Ֆաթհ»-Շարժման ղեկավարներից Ջամալ Հավիլը ,Աբու Աղլեի դիակի մոտ ունեցած ելութի ընթացքում ասել է.«Աստված հոգին լուսավորի...Նա եկավ Երուսաղեմից ,որպեսզի նահատակվի Ջենինի գաղթակայանում»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս խստիվ դադապարտեց Շիրին Աբու Աղլեին միտումնավոր թիրախ դարձնելը և նրա նահատակության առիթով ցավակցություններ փոխանցեց իր ընտանիքին, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին և համայն աշխարհում Պաղեստինի ու սրբազան Ղոդսի իդեալներին հավատարիմ լրագրողներին: Իրանը միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային լրատվամիջոցների միություններին կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել Շիրին Աբու Աղլեի նահատակության վերաբերյալ և սիոնիստական ռեժիմին այս ոճրագործության կապակցությամբ պատասխանատվության ենթարկել:
Չնայած սիոնիստական ժամանակավոր ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները հավակնել են , թե պաղեստինցիներն են մեղավոր Շիրին Աբու Աղլեի սպանության մեջ, սակայն այս ռեժիմի բանակը խոստովանել է իր մասնակցությունը այս ոճրագործությանը:
«Հաարեց»օրաթերթը հաղորդել է որ սիոնիստական ռեժիմի բանակը Աբու Աղլեի սպանության կապակցությամբ հետաքննություն անցկացնելուց հետո խոստովանել է, որ սիոնիստ զինվորականների արձակած գնդակները նրա նահատակության պատճառ են դարձել։Զեկույցի մեջ ասվել է.«Իսրայելի բանակի Դոդիվանի ստորաբաժանման զինվորները տասնյակ գնդակներ են արձակել Ջենինի գաղթակայան գրոհելիս»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Նաֆթալի Բենեթը մի հաղորդագրությամբ ասել է.«Իսրայելը դիմել է պաղեստինցիներին , համատեղ դիահերձում և համատեղ հետաքննություն անցկացնել՝ հիմնվելով առկա փաստաթղթերի և տեղեկատվության վրա՝ ճշմարտությունը ձեռք բերելու համար»:
Սակայն Քնեսեթի անդամ Իտմար բեն Ղաֆիրը կատարյալ լկտիությամբ իր թվիթերի գրառման մեջ նշել է.«Ուր ,որ ահաբեկիչները (պաղեստինցիներին նկատ ունի) Ջենինում կրակեն մեր զինվորների վրա , նրանց պետք է ողջ ուժով դիմակայել, նույնիսկ եթե այնտեղ լրագրողներ լինեն»:
Նա այսպես է շարունակել.«Ալ Ջազիրայի» լրագրողները հաճախ դիտավորյալ միջամտում են հակամարտությունների ժամանակ՝ խափանելու մեր զինվորականների աշխատանքը»:
Ցավոք, պետք է ասել ,որ «Շիրին Աբու Աղլեի» սպանությունը լրագրողների դեմ սիոնիստական ռեժիմի առաջին հանցագործությունը չէր։Պաղեստինի տեղեկատվության նախարարության տվյալներով՝ 2000 թվականին Պաղեստինի երկրորդ ինթիֆադայից հետո մինչ օրս 45 լրագրողներ են նահատակվել սիոնիստական ռեժիմի կողմից :
Այս օրերին այն դեպքի տարելիցի սեմին ենք,որի ընթացքում ,սիոնիստական ռեժիմը, առանց նախապես հայտարարության , հարձակվել և ավերել է Գազայի Ալ-Ջալա աշտարակը, որտեղ գործում էին արտասահմանյան լրատվական ցանցեր:Այժմ՝ այդ օրերի տարելիցին, սիոնիստ դիպուկահարները թիրախավորել են մի լրագրողի, ով իրականացնում էր իր առաքելությունը և իրազեկում էր հանրությանը։
Այս սպանությունները հին պատմություն ունեն: Որոշ լրագրողներ ,ովքեր սպանվել են սիոնիստական ռեժիմի կողմից, հետևյալներն են՝
- Յուսեֆ Աբու Հուսեյնը, Ալ-Աղսա ռադիոկայանի թղթակիցը Պաղեստինում, նահատակվել է 2021 թ.
-Ահմեդ Աբու Հուսեյնը ,Պաղեստինցի լուսանկարիչ նահատակվել է 2018թ.
– Աբդուլլահ Մորթաջին, պաղեստինցի երիտասարդ լրագրող Շոջայեի շրջանի ռմբակոծության հետևանքով
-Սայմոն Կամիլիին,Associated Press-ի լուսանկարիչ և թղթակից նահատակվել է 2014թ
– Նաջլա Ալ-Հաջ, կին լրագրող և լուսանկարիչ, նահատակվել է 2014թ
– Մուհամմադ Աբու Այեշա, «Ղոդս» ուսումնական ռադիոկայանի տնօրեն, նահատակվել է 2011թ
- Մահմուդ Ալ-Կումի և Հեսամ Սալամե, Ալ-Աղսայի արբանյակային լուսանկարիչներ, Նահատակվել են 2011 թ.
- Ջեյմս Հենրի Դոմինիկ Միլլեր, իտալացի կինոօպերատոր և կինոռեժիսոր, նահատակվել է 2003 թ.
-Ալի Շեհթա Աբու Աֆաշ, Դոհայի ԶԼՄ-ների ազատության կենտրոնի տնօրեն, նահատակվել է 2014թ.
-Նազիե Ադել Դրուզեհ, · AP-ի թղթակից, նահատակվել է 2003 թ
Հավելենք, որ Շիրին Աբու Աղլեի նպատակային սպանությունը, որն իրականացվել է Իսրայելի կեղծ ռեժիմի հանցագործությունների մասին լուրերը թաքցնելու նպատակով,ապացուցում է ,որ օկուպանտները վախենում են , որ աշխարհը իրազեկ դառնա Պաղեստինում բռնությունների իրականության մասին :
Այս խիզախ տիկնոջ և բոլոր այն լրագրողների սպանությունը, ովքեր իրազեկման առաքելությունը կատարելիս.՝ենթարկվում են հարձակման և վնասվում են ,գեշ հանցագործություն է և միջազգային իրավունքի բացահայտ խախտում,նաև լրատվամիջոցների ազատության, խոսքի ազատության և ժողովուրդների տեղեկատվության իրավունքի բացահայտ խախտում։Գործողություն, որը մինչ օրս պատճառ է դարձել մեծ թվով լրագրողներ, լուսանկարիչներ և օպերատորներ տուժեն պատերազմներից և ներխուժումներից:Միջազգային իրավունքի համաձայն՝ լրագրողները,թղթակիցները և նրանք, ովքեր վտանգավոր աշխատանքային առաքելություններ են իրականացնում պատերազմից տուժած տարածքներում, համարվում են խաղաղ բնակիչներ և նրանց նկատմամբ հարգանքն ու նրանց պաշտպանությունը հայտարարվել է անհրաժեշտ։
Ըստ այդմ, աշխարհի մեդիա շրջանակները չպետք է լռեն այս հարցում և դատապարտելով այն, պահանջեն պատասխանատվության ենթարկել նման հանցագործությունների հեղինակներին և պատասխանատուներին: