Օգոստոս 16, 2022 12:45 Asia/Tehran

Ֆիզիկայի ու աստղագիտության ոլորտների իրանցի հարյուր գիտնականների հիշատակումը վկայում է այն մասին, թե որքան մեծ է եղել պատմության ընթացքում գիտության ոլորտում Իրանի զարգացումը:

Հնուց ի վեր մարդիկ փորձում էին հասկանալ նյութի վարքագիծը պատասխանելով այն հարցին, թե ինչու տարբեր նյութեր տարբեր առանձնահատկություններ ունեն, որոշները ծանր են, որոշները տարբեր միջավայրերում իրենց տարբեր կերպ են դրսևորում: Հանելուկ էր նաև թե ինչպես է ստեղծվել երկրագունդը, տիեզերքը, Լուսինն ու Արևը ինչպիսի համակարգով են աշխատում:

Ֆիզիկան գիտության բնագավառ է, որն ուսումնասիրում է տիեզերքում գործող հիմնական ուժերն ու օրենքները, բացատրում նյութի և էներգիայի հատկությունները, հետազոտում ատոմի մեջ գտնվող մանրագույն մասնիկներից մինչև մեր Տիեզերքի առաջացման հետ կապված երևույթները։ Հունարեն «ֆիզիկա» բառը նշանակում է բնություն։

Ֆիզիկոսներն զբաղվում են գրեթե մինչև բացարձակ զրո աստիճանի սառը և աստղի միջուկի ջերմաստիճանի գերտաք նյութերում տեղի ունեցող երևույթներով, ուսումնասիրում են, թե ինչպես են շարժվում էլեկտրոնները, հոսում հեղուկները, ինչպես է էներգիան փոխարկվում մի տեսակից մյուսի և բազմաթիվ այլ երևույթներ։

 

Ֆիզիկայի խնդիրը բնության ընդհանուր օրենքները բացահայտելն է, դրանց միջոցով բնության մեջ տեղի ունեցող երևույթները բացատրելն ու մարդկությանը ծառայեցնելը։

Ֆիզիկան թերևս ամենահին գիտությունն է, որի հիքմում ընկած է տիեզերագիտությունը: Փաստերը վկայում են, որ Հիսուս Քրիստոսի ծննդից հազարավոր տարիներ առաջ, սումերացիները և Եգիպտոսի տարբեր ցեղեր ուսումնասիրություններ են իրականացրել Արևի ու Լուսնի վերաբերյալ:

Ֆիզիկան առընչություն ունի մի շարք այլ գիտությունների՝ բիոֆիզիկայի ու քվանտային ֆիզկայի հետ: Ֆիզիկայում նոր գաղափարները հաճախ հիմնված են այլ գիտություններում գրանցված ձեռքբերումների վրա և նոր ճանապարհ են հարթում որոշ գիտությունների, այդ թվում մաթեմատիկայի ու փիլիսոփայության համար: Ֆիզիկան օգնում է տեխնոլոգիայի զարգացմանը:

Ֆիզիկան առկա է ոչ միայն գիտության մեջ, այլ յուրաքանչյուրի առօրյա կյանքում, սկսած լսելուց, տեսնելուց մինչև ճանապարհին հավասարակշռությունը պահպանելը: Բացի դրանից,որոշ բնական երևույթներ, այդ թվում՝  ծիածանը,  միրաժը, կայծակը,  լուսնի խավարումն առնչություն ունեն  ֆիզկայի հետ: Առօրյա կյանքում ռադիոհեռուստատեսության, ինտերնետի, արբանյակային ծրագրերի  ու հեռախոսների աշխատանքը նույնպես կապված է ֆիզիկայի հետ: Այլ խոսքով, եթե ֆիզիկան գոյություն չունենար, մարդկանց կյանքը շատ դժվարությունների կհանդիպեր: Ֆիզիկան  ներկայացնում է ատոմի ներքին դինամիկան ու կառույցը: Ու քանի որ բոլոր նյութերն ունեն ատոմ, յուրաքանչյուր գիտություն, որ կապ ունի նյութի հետ, կապված է նաև ֆիզիկայի հետ: Այդ գիտություններն են քիմիան, բիոլոգիան, երկրագիտությունը, բժշկագիտությունը,  էլեկտրոնիկան, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլն:

 

 

Ֆիզիկան նաև կիրառվում է ծովագնացության, օդագնացության, հանքերի ու արդյունաբերության ոլորտներում: Ու քանի  որ յուրաքնաչյուր մասնագիտության մեջ առկա է ֆիզիկա կամ ֆիզիկական նյութեր, կարելի է ասել, որ ֆիզիկան հիմնական դերակատարություն ունի այլ գիտական ոլորտներում: Դրանից բացի, վիրաբուժության, ատամնաբուժության, ռադիոգրաֆիայի ու արդյունաբերության,  զոդման մեջ լազերից օգտվելու օրեցօր զարգացող տեխնոլոգիան ևս մեկ ապացուցց է առ այն, որ ֆիզիկան ավելի ու ավելի է ամրապդնում իր դերը մարդկության կյանքում:

Իսլամը բնագիտությունը կարևոր է համարում: Ղուրանի ավելի քան 1000 այայում խոսվում է բնագիտության մասին: Փիլիսոփայական առումով իսլամական բնագիտությունը նշում է, որ  բնությունը կարգավորված միջավայր է, որի յուրաքանչյուր երևույթը որևէ պատճառի հետևանք է և պատահել է մեկ այլ երևույթի պատճառով: Դրանից բացի, բնությունը լիարժեք երևույթ է, որտեղ բոլոր դեպքերը բխում են որոշակի օրենքներից և ոչ մի երևույթ այդ շրջանակներից դուրս չէ: Եվ Աստծու կամքը և բնության նախասահմանված օրենքները փոփոխության չեն ենթարկվում:

Իսլամն Աստծու կամքը ներկայացրել է երկու գրքերում՝ Ղուրանում ու Բնության գրքում: Ուստի իսլամի հայտնի գիտնականները համոզված են, որ բնությունը ճանաչելն անհրաժեշտ է ու բնական: Իսլամական քաղաքարկթության ծաղկման ժամանակաշրջանում հին ժամանակների գիտնականների աշխատանքները հավաքվել են ու թարգմանվել արաբերենի: Մուսուլման փիլիսոփաները,  ինչպես Աբու Յուսեֆ Քանդին, Ֆարաբին, Ավիցեննան և Էբնե Ռոշտը, թարգմանել են Հունաստանի գիտնականների ստեղծագործությունները և մեկնաբանել: Այդ ամենակարևոր աշխատություններից են Էբնե Հեյսամի և Աբու Ռեյհան Բիրունիի աշխատանքները: Կարևոր է, որ այս գիտնականներն այդ քայլերն իրականացրել են նախքան Ռոջեր Բեյքենը և Վիթելլոն:

Հին ժամանակաշրջանի գիտությունն արաբերենից լատիներեն թարգմանվելու արդյունքում, այն մուտք գործեց արևմտյան աշխարհ: Սակայն այդ թարգմանություններն ազդված էին իսլամի կրոնից, ինչը մեծապես ազդեց այնպիսի փիլիսոփաների ստեղծագործությունների վրա, ինչպես Թոմաս Աքունիասը: Աքուինասը մշտապես փորձում էր պատմական շրջանի փիլիսոփայությունը հաշտեցնել քրիստոնեության հետ և Արիստոտելին անվանում էր այդ հին ժամանակների ամենամեծ գիտնականը:

Իրանում ֆիզիկայի ոլորտի գիտնականներին ներկայացնելու նպատակն է ցույց տալ, թե ինչ դերակատարություն է  ունեցել Իրանը ֆիզկայի գիտության ոլորտում: Ֆիզիկայի գիտությունը հատկապես հին Իրանում, սահմանափակվում էր հիմնականում աստղագիտության ու տիեզերագիտության, օրացույցների, լուսագիտության մեխանիկայի, ձայնի ֆիզիկայի և մի քանի այլ երևույթներով, և ժամանակ, շարժում ու տեղանք հասկացություններով:

Աստղագիտության ու ֆիզիկայի ոլորտի մոտ 100 իրանցի գիտնականների անունները ներկայացնելը լավ հնարավորություն է՝ ցույց տալու, թե ինչպիսի համայնապատկեր է ունեցել գիտությունն Իրանում հին ժամանակաշրջանում: Այս ոլորտները, որոնցում իրանցի գիտնականները Ֆիզիկայի ասպարեզում ուսումնասիրություններ են կատարել, փոքրիկ նախաբան էր առաջիկա ծրագրերում այդ գիտնականներին ներկայացնելու համար: Ֆիզիկայի քանակի ու չափագրության գործիքները հին ժամանակներում գրավել էին գիտնականների ուշադրությունը: Պարզ է, որ բնությանը ու մարդուն շրջապատող աշխարհից յուրաքանչյուր ընկալում  կախված է չափագրության համակարգից ու բնական չափագրությունից:

Աբու Հաթեմ Մուզաֆար  Իբն Իսմայիլ  Ասֆեզարին 5-րդ դարի իրանցի մաթեմատիկոս է։

Յեքան կամ յունիթը, որը չափի միավոր է, որոշակի չափ է ընդհանուր քանակից, որը որպես չափանիշ է օգտագործվում չափագրումների համար: Յունիթը չափման միավոր է, որի միջոցով չափվում է երկարությունը, մակարդակը, ծավալը: Գրքերում ցույց է տրվում, որ այդ միավորից օգտվել են ճամփորդությունների ժամանակ, երբ պատմաբանները ներկայացրել են իրենց ուղեգրությունները: Եվ դա վկայում է այն մասին, թե այս ոլորտը որքան զարգացած է եղել այդ ժամանակ: Դրանից բացի, կշեռքը նույնպես քաշը չափելու համար Իրանում շատ վաղուց է կիրառվել: Այս ոլորտում ամենաշատն աշխատել է  Աբու Ռեյհան Բիրունին: Իսլամ աշխարհում կշեռքների արտադրության վերելքը եղել է «Միզան ալ-հաքամե» կշեռքի արտադրության ժամանակ, որի գյուտն արել է Ասֆեզարին :

Աբու Հաթեմ Մուզաֆար  Իբն Իսմայիլ  Ասֆեզարին իրանցի գիտնական է, որ ապրել է հիջրեթի հինգերորդ դարում: Լուսագիտգիտությունը նույնպես Իրանի մշակույթի ու քաղաքակրթության մեջ կարևոր նշանակություն է ունեցել: Մուհամմադ Բեն Զաքարիա Ռազին, Քամալէդդին և Ղոթբէդդին Շիրազին, ազդել են այնպիսի գիտնականների վրա, ինչպես Ռենե Դեկարտը,  Քրիստիան Հույգենսը և Իսահակ Նյուտոնը:

Սարախսին ու Ռազին առաջիններից են եղել, որ ուսումանսիրել են ձայնագիտությունը ֆիզիկայի մեջ: Աբու Նասր Ֆարաբին, ով եղել է մեծ փիլիսոփա, երաժշտության և օրենքների ոլորտում արժեքավոր ստեղծագործությունների հեղինակ է: Անշուշտ, տիեզերագիտությունը մարդկային ամենահին գիտություններից է և իրանցի գիտնականներն այս ոլորտում փայլուն պատմություն ունեն:

Աստղագիտության սարքերն ինչպես արևային ժամացույցը, այդ գործունեության արդյունքներից են:

Ի վերջո պետք է ասել, որ տեխնոլոգիան այն ոլորտն է  եղել, որտեղ գիտնականները ցույց են տվել իրենց հմտություններն ու գիտելիքը և ի մի են բերել մեխանիկական ու ֆիզիկական հասկացությունների ներդաշնակությունը և միաձուլումը:

Լուսանկարչությունը կամ անցք ունեցող մութ սենյակի երևույթը Հասան   Իբն Հեյսամ  Բասարիի  գյուտերից է եղել: Փայլուն գյուտեր են նաև ջրաղացներն ու հողմաղացները, ժամացույցները, ջուրը տեղափոխելու սարքերը և շատրվանները, որոնք առկա են Իրանի մշակույթի ու քաղաքակրթության ոլորտներում և այդ ոլորտներում երկրի ձեռբերումների վկայությունն են:

 

Պիտակ