Ֆրանսիայի կառավարության սև վկայականը թե՝ Ֆրանսիայի ներսում  և թե՛ դրսում
(last modified Wed, 18 Jan 2023 05:30:21 GMT )
Հունվար 18, 2023 09:00 Asia/Tehran

Ֆրանսիայի սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային և կրոնական իրավիճակի քննարկումը և աշխարհի բազմաթիվ երկրների հետ այս երկրի հարաբերությունները ,վկայում են  այս երկրում մարդկային չափանիշների և մարդու իրավունքների բացահայտ խախտման  և  այլ երկրների հետ Ֆրանսիայի հարաբերություններում գաղութատիրական վարքագծի մասին:

Սա այն պայմաններում է ,երբ Ֆրանսիայի կառավարությունը միշտ հավակնում է մարդու իրավունքների հարգման ,արդարության հաստատման և աշխարհում անհատական ու քաղաքական ազատությունների հարգման մասին: Այս հաղորդման ընթացքում հակիրճ կանդրադառնանք Ֆրանսիայի վկայականին թե՛ այդ երկրում և թե՛ այդ երկրից դուրս:

Ֆրանսիան ,հատկապես վերջին տարիներին տնտեսական ու սոցիալական բազմաթիվ դժվարությունների դիմաց է կանգնել: Տնտեսական աճի նվազումը, աղքատության և գործազրկության աճը, բարեկեցության հնարավորությունների  և սոցիալական ապահովության նվազումը, կենսապրուստի ծախսերի բարձրացումը և սղաճը  պատճառ են դարձել, որ մարդիկ դժգոհ լինեն այս երկրի կառավարության գործունեությունից: Այս դժգոհությունը հանգեցրեց բողոքի մի տեսակ  շարժման ձևավորմանը, որը հետագայում կոչվեց Դեղին բաճկոնավորների շարժում։Այս շարժման անդամները, ովքեր ի սկզբանե բողոքում էին տնտեսական պայմանների , հարկերի և կենսաթոշակային տարիքի բարձրացման հարցով  կառավարության որոշումների դեմ, աստիճանաբար դրանց ավելացրին քաղաքական պահանջներ ևս  և այս շարժումը ,որը դեռևս շարունակվում է ,վերածվել է այդ երկրի ամենամեծ բողոքի շարժման: Սակայն չնայած, որ հանրահավաքների և բողոքների ազատության իրավունքը արևմտյան ժողովրդավարություններում ,իշարս ֆրանսիայում ,հայտարարված անժխտելի իրավունքներից է , սակայն գործնականում Ֆրանսիայի կառավարությունը 2018-ից իվեր  կոշտ մոտեցումներ է դրսևորում դեղին բաճկոնավորների շարժման և նրանց բողոքի ցույցերի նկատմամբ :Ցուցարարները ոստիկանության հարձակումներին են ենթարկվում  և  շատ դեպքերում ձերբակալվում, վիրավորվում կամ սպանվում են : Հատկանշական է , որ «Խոշտանգման կանխարգելման եվրոպական կոմիտեն» մտահոգություն է հայտնել Ֆրանսիայում բանտարկյալների պայմանների և ձերբակալվածների թվի ավելանալու կապակցությամբ:

Քաղաքական լրագրող Բեն Նորթոնը այս մասին ասում է.«Կան բազմաթիվ տեսաերիզներ,որտեղ Ֆրանսիայի ոստիկանները  կրակում են ցուցարարների վրա ,ծեծում նրանց կամ ավտոյով վրաերթի ենթարկում նրանց»:

 Ֆրանսիայի ոստիկանության կողմից կատարվող սպանություններն  ու ռասիստական ​​կեցվածքը, այս երկրում ոստիկանության հակամարդկային վարքագծի մեկ այլ ապացույցն  է: Իրականում, Ֆրանսիայի դատական ​​համակարգում անարդարությունն ու խտրականությունը այս համակարգի դրսևորումներից  է, որին  տարիներ շարունակ զոհ են  դառնում սևամորթները, էթնիկ փոքրամասնությունները  և իմիգրանտները: Այս խտրական համակարգը Ֆրանսիայում զոհերին հանցագործ ներկայացնելու  մեխանիզմի է վերածվել : Աս համակարգը ,ապաքրեականացնելով ոստիկանության բռնությունը էթնիկ, ռասայական և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ,պատճառ է դառնում, որ այս մարդկանց կյանքը ենթարկվի լուրջ վտանգի և նրանց իրավունքները լայնորեն ոտնահարվեն: Այս կապակցությամբ Ֆրանսիայի քաղաքացիները բազմիցս ցույցեր են անցկացրել՝ ի բողոք ոստիկանության դաժանության և սևամորթների ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ռասայական խտրականության շարունակման, սակայն այդ ցույցերը ևս  բռնությունների են հանգել:

Թեև Ֆրանսիաի ոստիկանության բռնությունների  բացահայտումը ,մարդու իրավունքների քննադատության սլաքը ուղղել է  այդ երկրի կողմը , սակայն Ֆրանսիաի ոստիկանությունը ավելի գռեհիկ  է դարձել բացահայտ բռնություններ իրականացնելու հարցում և Ֆրանսիայի ոստիկանությունն այժմ անմիջապես դիմում է արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմանը յուրաքանչյուր անկարգությունների, խռովության, բողոքի և  հավաքի դեպքում՝ լինեն դրանք  խաղաղ  , թե ոչ ,միևնույն է,դրա օրինակները բացահայտվեցին վերջերս Փարիզի քրդական մշակութային մի կենտրոնի մոտ տեղի ունեցած հրաձգության դեմ բողոքի ցույցի ժամանակ և Կատարի աշխարհի առաջնության խաղերի ընթացքում:

Կրոնական փոքրամասնությունների, հատկապես մուսուլմանների իրավունքների ոտնահարումը համարվում է Ֆրանսիայում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը ։ Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան մոտավորապես  6 միլիոն մուսուլմաններով , ամենաշատ մուսուլման ունեցող եվրոպական երկրներից մեկն է, և մուսուլմանները կազմում են այդ երկրի ընդհանուր բնակչության մոտ 10%-ը, սակայն Ֆրանսիայի կառավարությունը սեկուլարիստական արժեքները պաշտպանելու  պատրվակով ,այս երկրի մուսուլմաններին զրկել է անձնական և սոցիալական ազատություններից: Մզկիթների փակելը , երեսի ծածկոցի  և հիջաբի օգտագործման արգելքը ,Ֆրանսիայում այս սահմանափակություններից  են:

Ֆրանսացի ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Մարին Լը Պենը ասում է.«Ներքին գործերի նախարարը փակում է մի մզկիթ այստեղ ,մի մզկիթ այնտեղ,նա պետք է մեր երկրում փակի բոլոր մզկիթները»:

Ֆրանսիայում ,մարդու իրավանց խախտման կարևորագույն դեպքերից է՝ իմիգրանտների նկատմամբ  այդ երկրի կառավարության մոտեցումը: Աշխարհի տարբեր վայրերում, իմասնավորի Արևմտյան Ասիայում, Աֆրիկայում անապահովության ու պատերազմների տարածումը և Ուկրաինայի իրավիճակը պատճառ են դարձել ,որ իմիգրանտների նոր ալիք մեկնի Եվրոպա: Սա այն պայմաններում է ,երբ եվրոպական երկրները փակել են իրենց սահմանները և հարյուրավոր իմիգրանտներ սարսափելի պայմաններում են գտնվում սահմաններում ու գաղթակայաններում: Ֆրանսիան ևս Երոպական այն երկրներից է ,որը չի ընդունում իմիգրանտներին: Այս կապակցությամբ ,Ֆրանսիայի կառավարությունը թեև իրեն համարում է մարդու իրավանց պաշտպանը , և միշտ հավակնել է թե՝հարգում է մարդկային նկատառումները, սակայն գործնականում ,երբ Եվրոպայում ձևավորվեց և իր գագաթնակետին հասավ ապաստանյալների ճգնաժամը ,միշտ փորձել է անտեսելով իմիգրանտներին և նրանց նկատմամբ կոպիտ ու անմարդկային վերաբերմունք դրսևորելով ,իմիգրանտներին  հուսահատեցնի Ֆրանսիա մեկնելուց և  այնտեղ բնակվելուց: Իմիգրանտների նկատմամբ Ֆրանսիայի իշխանությունների կեցվածքը այնպիսին է, որ վերջերս ՄԱԿ-ը մտահոգություն  է հայտնել  իմիգրանտների նկատմամբ Ֆրանսիայի վարքագծի վերաբերյալ։

Ֆրանսիան աշխարհի տարբեր երկրների, հատկապես աֆրիկյան երկրների գաղութացման երկար ու սև պատմություն ունի: Փաստորեն, վերջին 5 դարերում՝ սկսած 1524 թվականից, այս երկիրը իր գաղութային քաղաքականությամբ գերիշխել  է Աֆրիկայի  մայրցամաքի առնվազն 20 երկրներում ,որոնք գտնվել են  այս  մայրցամաքի հյուսիսային և հատկապես արևմտյան շրջաններում։

Հակառակ Ելիսեյան ղեկավարների մարդասիրական ժեստերին, պատմությունը չի մոռացել  ֆրանսիացիների կողմից  Ալժիրի ժողովրդի կոտորածի ողբերգությունը։ Երկար տարիներ Ֆրանսիան գաղութացնելով Ալժիրը  և թալանելով երկրի ռեսուրսները ,ամենասարսափելի հանցագործությունները կատարեց ալժիրցիների նկատմամբ ։ Միառժամանակ առաջ  Ալժիրի Հանրապետության նախագահը հայտարարեց, որ Ֆրանսիայի  123 ամյա գաղութատիրության ընթացքում, այսինքն՝ մինչև Ալժիրի անկախացումը, ոճրագործությունների հետևանքով  ,որը վաղեմիության ժամկետ չունի սպանել է երկրի բնակչության կեսին:

Ֆրանսիացի զինվորների կողմից ալժիրցիների սիստեմատիկ սպանությունները սկսվեցին «Սաթիֆի և Գլիմայի» կոտորածից և շարունակվեցին մինչև Ալժիրի անկախացումը՝ 1962 թվականը: Նաև Ալժիրի անկախության պայքարի ընթացքում սպանվել է մոտ մեկ միլիոն մարդ, որի անմիջական պատասխանատուն ֆրանսիացիներն են:

Ալժիրում, ֆրանսիացիների կատարած այլ հանցագործությունների թվում են՝ միջուկային փորձարկումները այդ երկրի որոշ տարածքների  բնակիչների վրա։Ուստի Ալժիրի իշխանությունները բազմիցս Փարիզի իշխանություններից պահանջել են պաշտոնապես  ներողություն խնդրել: Սակայն  Ֆրանսիայի իշխանությունները ոչ միայն ներողություն չեն խնդրել, այլեւ Ֆրանսիայի Հանրապետության ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է այս իրադարձությունները պատմության խեղաթյուրում անվանել։

«Ալժիրի՝ Ջեբհաթ օլ Թահրիր ալ-Վաթան» կուսակցությունը (Ազգային ազատագրական ճակատ)-ը խստորեն քննադատելով Ալժիրում Ֆրանսիայի գաղութատիրությունը ընդգծել է.« Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի Ալժիրից այս հանցագործությունների համար»։

Ռուանդայի հարցը   ու ֆրանսիացիների հանցագործություններն այդ երկրում, Ֆրանսիայի սեւ վկայականի  հերթական էջն է։ Ֆրանսիան անմիջական մասնակցություն է ունեցել 20-րդ դարի խոշորագույն կոտորածներից  մեկում, որը տեղի է ունեցել Ռուանդայում 1994 թվականին։Այս կոտորածում ավելի քան 800 հազար թունիսցիներ սպանվեցին հութու զինյալների կողմից: Այս ցեղասպանության գործընթացում, Ֆրանսիայի կառավարությունը այս ոճրագործությունները  կանխելու փոխարեն, մեծ քանակությամբ զենք  ու զինամթերք է տրամադրել Ռուանդայի այն ժամանակվա կառավարությանը և հութուներին։Ֆրանսիացի հետազոտող «Ֆրանսուա Գրաները» այս մասին գրել է.« Բոլոր արխիվները հաստատում են Ֆրանսիայի  աջակցությունը հութուներին: Ֆրանսիայի իշխանություններին տեղեկացրել էին , որ պատրաստվում են ցեղասպանության։ Ֆրանսիան հութուներին աջակցել է ոչ միայն ցեղասպանության ժամանակ, այլև ցեղասպանությունից առաջ և հետո»։

Այս փաստաթղթերի բացահայտումը պատճառ դարձավ ,որ  Մակրոնը ներողություն խնդրի այս ցեղասպանության համար՝ միաժամանակ ընդունելով այն, սակայն պատմությունը երբեք չի մոռանա այդ ոճրագործությունները։Ոճրագործություն, որի հետևանքով զոհվել է ավելի քան 800 հազար մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով այս թիվը հասնում է 2 միլիոնի։

Վերջին տարիներին Ֆրանսիան ակտիվ ներկայություն է ունեցել Աֆրիկայի  տարբեր երկրներում՝ նոր գաղութատիրության տեսքով:Ֆրանսիայի զինվորականները  ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Մալին դարձրել են իրենց բազան և ակտիվ ներկայություն ունեն Աֆրիկայի ափամերձ  շրջանի երկրներում։ Բայց ֆրանսիացի զինվորների ներկայությունը և նրանց գործողությունները տարածաշրջանում չապահովեցին Մալիի և շրջակա երկրների անվտանգությունը :Թե՛ այդ պատճառով և թե՛Մալիում ,ֆրանսիացի զինվորների ոճրագործությունների հետևանքով , այդ երկրի կառավարությունը իր  հարաբերությունները խզեց Փարիզի հետ և ֆրանսիացի զինվորներին վտարեց այս երկրից։Մալիի կառավարության գործողություններից հետո, Բուրկինա Ֆասոյի պաշտոնատարները  վերջերս երկրից վտարեցին ֆրանսիական զորքերին։

Իհարկե շարունակվում է Ֆրանսիայի սև վկայականը: Այս երկիրը, որը միշտ հավակնել է թե՝պաշտպանում է մարդկությանը, նույնիսկ բուժման ու դեղորայքի ոլորտում ոճրագործության է դիմել: Օրինակ՝ Ֆրանսիայից վարակված  արյուն ուղարկելը աշխարհի 10 երկրներ, այդ թվում՝ Իրան, աններելի հանցագործություն է, որը շարունակում է զոհեր խլել։ 40 տարի առաջ Ֆրանսիայի կառավարությունը արտոնել է վարակված արյուն արտահանել աշխարհի 10 երկրներ, այդ թվում՝ Իրան։Այս արյունները արտահանվել  են «Մերիո» ինստիտուտի կողմից, որը վարակված է եղել ՁԻԱՀ-ով կամ ՄԻԱՎ-ով, և այդ վարակված արյունների ներարկումից հետո հազարավոր մարդիկ վարակվել են տարբեր հիվանդություններով։ Ֆրանսիայի պաշտոնատարները  անգամ ,երբ իմացան այդ արյունների վարակի  մասին չկանխեցին դրա արտահանումն այլ երկրներ ,մինչդեռ նրանք արգելել էին դրա ներքին սպառումը :

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ֆրանսիայի անմարդկային վարքագիծը ավելի ու ավելի ակնհայտ դարձավ,Կովիդ -19 հիվանդության համաճարակով: Նրանք ոչ միայն պատվաստանյութեր և բժշկական սարքավորումներ չտվեցին  այլ երկրներին, նույնիսկ եվրոպական ավելի թույլ երկրներին, այլև պատվաստումների հարցում խտրականություն դրեցին անգամ Ֆրանսիայի քաղաքացիների միջև։

Ֆրանսիացիները բացահայտ ու գաղտնի շարունակում են իրենց հանցագործությունները: Նրանք այն պայմաններում են հավակնում  մարդու իրավունքների մասին , երբ նրանց ոճրագործությունները  չեն մոռացվելու պատմության մեջ, և այժմ Ֆրանսիայի պաշտոնատարները կարևոր դեր են խաղում Ուկրաինաի պատերազմի և այն շարունակվելու հարցում։