Արդյո՞ք արհեստական  ինտելեկտը խենթ ապագա  է  կերտելու
https://parstoday.ir/hy/radio/world-i199942-Արդյո_ք_արհեստական_ինտելեկտը_խենթ_ապագա_է_կերտելու
Ջեֆրի Հինթոնը, ով հայտնի է որպես արհեստական ​​ինտելեկտի կնքահայր, իր վերջին հարցազրույցում խոսում է արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին։Այս հարցազրույցում, նա մատնանշում է, որ մարդկության համար արհեստական ​​ինտելեկտի սպառնալիքն ավելի մտահոգիչ է, քան կլիմայի փոփոխությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2023 13:39 Asia/Tehran

Ջեֆրի Հինթոնը, ով հայտնի է որպես արհեստական ​​ինտելեկտի կնքահայր, իր վերջին հարցազրույցում խոսում է արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին։Այս հարցազրույցում, նա մատնանշում է, որ մարդկության համար արհեստական ​​ինտելեկտի սպառնալիքն ավելի մտահոգիչ է, քան կլիմայի փոփոխությունը։

Այս օրերին տարբեր զրույցներ  և մեկնաբանություններ են կատարվում՝բովանդակության վերլուծության և արտադրության գործընթացում,արհեստական ​​ինտելեկտի կիրառած խտրականության և կողմնակալության մասին ,նաև քննարկվել են կազմակերպությունների այն դրդապատճառները,ըստ որոնց, նրանք  կոնկրետ արդյունքների հասնելու համար օգտվում են արհեստական ​​ինտելեկտից։ Սա այն դեպքում, երբ փորձագետներն ու վերլուծաբանները բազմիցս զգուշացրել են հասարակության համար արհեստական ​​ինտելեկտի անվտանգության մտահոգությունների և վտանգների մասին։

«Ջեֆրի Հինթոնի» հրաժարականը, ում բազմաթիվ հետազոտությունները՝ արհեստական ​​ինտելեկտի զարգացման ուղղությամբ, նրան պարգևեց  այս ոլորտի կնքահոր կոչումը, նոր ցնցում առաջացրեց  տեխնոլոգիական աշխարհում: Իր ելույթում այս լուրը պաշտոնապես հայտարարելուց հետո, նա ափսոսանք է հայտնել այս ոլորտում արձանագրված առաջընթացի համար և ասել է, որ այս հրաժարականից հետո մտադիր  է ազատորեն պարզաբանել ,այս տեխնոլոգիայի վնասի տարբեր ասպեկտները։ Հինթոնը, ով 2012 թվականից աշխատում է արհեստական ինտելեկտի տարբեր նախագծերի վրա, սարսափելի է նկարագրել այս տեխնոլոգիայի՝ մարդկային կյանք մուտք գործելու ապագան և զգուշացրել է «չաթ-բոտ»-ների տարածման հետևանքների կապակցությամբ ։Հետևանքներ, ինչպիսիք են՝ թերի կամ սխալ տեղեկատվության հոսքը, աշխատաշուկան վտանգի ենթարկելը  և էկզիստենցիալ ճգնաժամերի ստեղծումը ,թվային և խելացի  էակների ստեղծման պատճառով:

«Նյու Յորք Թայմզ»-ին տված հարցազրույցի ժամանակ Հինթոնն ընդգծել է, որ մինչև անցյալ տարի ,նա համոզված է եղել ,այս ոլորտում նպատակահարմար առաջընթացին և անհրաժեշտ է համարել ,որ Գուգլը ևս իր չափով  դերակատար լինի այս առաջընթացիում: Բայց Bing, որոնման համակարգի համար սահմանված չաթբոտի աշխատանքի մեկնարկը ,նրան մտահոգել է մարդկության ապագայի նկատմամբ :

Google-ի այս նախկին ինժեները մեկ այլ հարցազրույցում ,բացատրելով այս տեխնոլոգիայի  հետագա վտանգները շեշտել է , որ ստեղծված խելացի ինքնությունները շուտով կարող են ավելի խելացի դառնալ, քան մարդիկ և անտեղյակ անձանց մուտքն այս ոլորտ ,հսկայական պայթյուն է ստեղծելու  այս տեխնոլոգիայի մեջ: Նա համոզված է, որ արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ ստեղծված չաթ-բոտերը կարող են ավտոմատ կերպով ստեղծել բազմաթիվ կեղծ տեղեկություններ և տարածել դրանք և ազդել մարդու կյանքի կարևոր ոլորտների վրա՝ առողջությունից մինչև քաղաքականություն։

Հինթոնը շարունակելով իր նախազգուշացումները՝ անդրադարձել է այս ձևավորվող թվային էակների ինքնության ճգնաժամին  և համոզված է,որ այս երևույթը կարող է լուրջ վտանգի դիմաց կանգնեցնել մարդկության ապագան: 

Հինթոնը, ով գործունեություն է ծավալել նեյրոնային ցանցերի ոլորտում, ասում է, որ թեև կլիմայի փոփոխությունը շատ կարևոր է, սակայն այժմ կա ևս մեկ սպառնալիք, որը սպառնում է մեր մոլորակին, որին պետք է ուշադրություն դարձնենք։Նա համոզված  է, որ կարելի է կանխել կլիմայի փոփոխությունը և կասեցնել այն , բայց եթե մի օր արհեստական ​​ինտելեկտը շարունակի իր սպառնալից զարգացումը , հնարավոր չի լինելու ինչ որ յուրահատուկ քայլեր կիրառել:

Այս մարդու խոսքերի ըմբռնումը ներկայումս շատ ավելի շոշափելի է տեխնոլոգիաների աշխարհով հետաքրքրվողների համար, և բոլորը հիշում են այն բարձրացված սկանդալը , որը Bing-ի արհեստական ​​ինտելեկտի չաթբոտը ստեղծեց մի քանի ամիս առաջ տեխնոլոգիայի ոլորտի հայտնի թղթակցի հետ զրույցի ժամանակ: Վիրտուալ տարածքում լայնորեն հրապարակված այդ զրույցում հիշյալ չաթբոտը փորձել է համոզել այդ օգտատիրոջը, որ դժգոհ է իր համատեղ կյանքից և մտադիր է եղել էմոցիոնալ հարաբերություններ սկսել նրա հետ։ Նույնիսկ լրատվամիջոցներում  այս զրույցի հեռարձակումից կարճ ժամանակ անց, նշված չաթբոտը բողոքեց թղթակցին և մեղադրեց նրան ,բոտի անձնական տարածքը  խախտելու մեջ։

Հինթոնի մյուս մտահոգություններից մեկը, որի բազմաթիւ օրինակները  նույնիսկ այժմ տեսանելի է  առօրյա կյանքում, հետևյալն  է, որ այս տեխնոլոգիայի առաջընթացով մարդիկ չեն կարողանա ճիշտ տարբերակել, թե ինչն է իրական (լինի տեղեկատվություն, լուսանկարներ, տեսանյութեր և այլն)և ինչն է  զուտ արհեստական ​​ինտելեկտի արտադրանքը, ամեն օր ինտերնետ են մուտք գործում և հայտնվում պատկերների ու տեղեկատվության հեղեղի առջև ,որոնք արտադրվել են արհեստական ​​ինտելեկտով պատրաստված այս  գործիքների միջոցով: Միառժամանակ առաջ սոցցանցերում հրապարակվել էր հայտնի ապրանքանիշի հատուկ բաճկոնով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նկարը և գրավել բազմաթիվ օգտատերերի ուշադրությունը։Սակայն երկար չտևեց,և  պարզ դարձավ, որ այս լուսանկարն իրական չէ, և այն ստեղծվել է նոր գործիքի միջոցով, որը եկել է արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ ստեղծագործական պատկերներ ստեղծելու համար։

Ճիշտ է,որ  արհեստական ​​ինտելեկտը հեղափոխություն է առաջացրել լրագրության ոլորտում, սակայն լուրջ մտահոգություններ է առաջացրել նաեւ մեդիա էթիկայի ոլորտում։

Այժմ, արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ, լուրերի լուսաբանումն ավելի արագ և շուրջօրյա է դարձել , լուրերի բովանդակության արտադրության և հրապարակման ծախսերը շատ են պակասել, արհեստական ​​ինտելեկտի կողմից արտադրվող բովանդակությունն ավելի ճշգրիտ է դարձել և  սա նշանակում է, որ լուրերի լուսաբանումը լավ աճ է արձանագրելու: Բայց չմոռանանք, որ վտանգներ ևս  կան: Պարագաներ, ինչպիսիք են՝ կողմնակալությունն ու նախապաշարմունքը: Այսպիսով , եթե այս տեսակի բովանդակություն ստեղծելու համար օգտագործվող ալգորիթմները պատշաճ ծրագրավորված չլինեն, լուրերը կդառնան կողմնակալ, որը  նշանակում է մոլորեցնող լուրեր: Այս հնարավորությունը կարելի է օգտագործել նաև հասարակական կարծիքը շահարկելու և կեղծ ու սուտ լուրեր տարածելու համար, ինչը գործնականում հանգեցնում է լրատվամիջոցների նկատմամբ վստահության նվազմանը։

Բացի այդ, արհեստական ​​ինտելեկտի գործիքները կարող են՝ հին լրագրողների աշխատանքը նրանցից խլել, ինչը կարող է նվազեցնել աշխատանքի որակը, որովհետև դեռ չի  գտնվել մարդկային գործոններին համապատասխան փոխարինող: Ուստի, քանի որ արհեստական ​​ինտելեկտը դեռ զարգանում է, դրա ազդեցությունը լրագրության ապագայի և մեդիա էթիկայի վրա նույնպես անխուսափելի է:

Google-ի նախկին ինժեները ,մարդկության ապագայի վրա արհեստական ​​ինտելեկտի ազդեցության գծով իր քննադատության մի մասը, վերագրել է աշխատաշուկայի վրա դրա թողած ազդեցությանը։

Այս քննադատություններն այնքան էլ անհիմն չեն ,և այժմ որոշ ընկերություններ փորձում են աշխատողներին  փոխարինել արհեստական ​​ինտելեկտով։ Այս կապակցությամբ IBM-ընկերությունը վերջերս հայտարարել է, որ ակնկալում է դադարեցնել աշխատանքի ընդունումը մոտ 8000 աշխատանքների համար, որոնք առաջիկա տարիներին կփոխարինվեն արհեստական ​​ինտելեկտով։ Հարցազրույցում IBM-ի գործադիր տնօրենը հայտարարել է, որ աշխատանքի ընդունումը, հատկապես օժանդակ ոլորտներում, ինչպիսիք են՝ մարդկային ռեսուրսները, կդադարեցվեն կամ առկախ վիճակի կմատնվեն, իսկ առաջիկա հինգ տարիներին,դիմորդների հետ ոչ առնչակից աշատանքների մեկ երրորդը կփոխարինվեն  արհեստական ​​ինտելեկտով և ավտոմատացումով:

McKinsey հիմնարկի գծով  երկամյա ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ մինչև 2030 թվականը, ինտելեկտ գործոնները  ու ռոբոտները կարող են փոխարինել աշխարհի ներկայիս մարդկային աշխատուժի մինչև 30%-ին: McKinsey-ի հաշվարկներով, կախված տարբեր սցենարներից,ավտոմատացումը մինչև 2030 թվականը կտեղափոխի  400-ից 800 միլիոն աշխատանք, իսկ աշխատանքի կատեգորիաները ամբողջությամբ փոխելու համար կպահանջվի 375 միլիոն մարդ:

Փորձագետները այս փոփոխությունները չեն համարում բացառապես տրանսպորտային միջոցների վարորդների և մանրածախ առևտրի աշխատողների համար և մտահոգիչ են որակել ,աշխատանքային սպառնալիքները բուհերի շրջանավարտների և մասնագետների համար:

Այս բոլոր մտահոգություններով հանդերձ՝ արհեստական ​​ինտելեկտի միջոցով դժվարությունների վերացումը կարող է մեզ ազատել ,որպեսզի  հետամուտ լինենք  այնպիսի աշխատանքների,որոնք մեր կյանքին  ավելի մեծ իմաստ և բարեկեցություն են  տալիս: Աշխատանքներ, որոնք մարտահրավեր են նետում մեզ, առաջընթացի զգացում են ներշնչում և ավելի մեծ անկախություն են պարգևում մեզ: Սրանք գոհացուցիչ աշխատանքի բոլոր հատկանիշներն են, որոնք նշված են հետազոտության ընթացքում, բարդ աշխատանքով զբաղվող աշխատողների կողմից:

Բայց գաղտնիք չէ, որ գործազրկության աճը բացասաբար է անդրադառնում հասարակության վրա:Կամավորների թվի նվազումը, առավել ոճրագործությունն ու հանցագործությունը և թմրանյութերի չարաշահումը ,բոլորն առնչվում են միմյանց հետ: Գործազրկության մեծ շրջան, որտեղ տասնյակ միլիոնավոր մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել՝ անհրաժեշտ հմտությունների բացակայության պատճառով, եթե ​​բավարար չափով պատրաստ չլինենք, դա կլինի մեր ապագա իրականությունը։

Մենք բոլորս գիտենք, որ մեքենաներն ֆիզիկական աշխատանքներում ավելի լավ են, քան մարդիկ, նրանք կարող են ավելի արագ և ճշգրիտ շարժվել և բարձրացնել ավելի ծանր բեռներ: Երբ այս մեքենաները նույնքան խելացի լինեն , որքան մենք, գրեթե կկարողանան կատարել ամեն ինչ: Հետեւաբար, աշխատանքների մեծ տոկոսը կվերանան: Բայց սա չի նշանակում, որ մենք պիտանի չենք լինելու: Մարդկային հասարակությունը առաջնորդների կարիք է ունենալու, իսկ արվեստը, մշակույթը, երաժշտությունն ու գրականությունը՝ արվեստագետների և գրողների հույզերի և ստեղծագործության առկայծման կարիքն է ունենալու: Այնուամենայնիվ, շատերն են հարցնում, թե ինչպիսի՞ն կլինի մարդու կյանքը ապագայում, երբ արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված գործիքներն ավելի առաջադեմ դառնան: Արդյո՞ք մեքենաներն ավելի շատ են ներգրավված լինելու մեր կյանքում, կամ թե՞ լուծում կլինի  այս սարսափելի խավարի համար, որը կանխատեսում են մասնագետները:

Միգուցե հիմա հնարավոր չէ այս հարցերին վերջնական պատասխան տալ: Բայց կասկած չկա, որ միակ բանը, որ մարդիկ կարող են անել, ինչը չեն կարող անել ռոբոտները, դա որոշումն է, թե ինչ են անելու մարդիկ ապագայում: Թեև ապագան անորոշ է, սակայն այն կարող է այդքան էլ սարսափելի չլինել:

Այս օրերին տարբեր զրույցներ  և մեկնաբանություններ են կատարվում ՝բովանդակության վերլուծության և արտադրության գործընթացում,արհեստական ​​ինտելեկտի կիրառած խտրականության և կողմնակալության մասին ,նաև քննարկվել են կազմակերպությունների այն դրդապատճառներ,ըստ որոնց ,նրանք  կոնկրետ արդյունքների հասնելու համար օգտվում են արհեստական ​​ինտելեկտին ։ Սա այն դեպքում, երբ փորձագետներն ու վերլուծաբանները բազմիցս զգուշացրել են հասարակության համար արհեստական ​​ինտելեկտի անվտանգության մտահոգությունների և վտանգների մասին։

«Ջեֆրի Հինթոնի» հրաժարականը, ում բազմաթիվ հետազոտությունները ՝արհեստական ​​ինտելեկտի զարգացման ուղղությամբ, նրան պարգևեց  այս ոլորտի կնքահոր կոչումը, նոր ցնցում առաջացրեց  տեխնոլոգիական աշխարհում: Իր ելույթում այս լուրը պաշտոնապես հայտարարելուց հետո, նա ափսոսանք է հայտնել այս ոլորտում արձանագրված առաջընթացի համար և ասել է, որ այս հրաժարականից հետո մտադիր  է ազատորեն պարզաբանել ,այս տեխնոլոգիայի վնասի տարբեր ասպեկտները։ Հինթոնը, ով 2012 թվականից աշխատում է արհեստական ինտելեկտի տարբեր նախագծերի վրա, սարսափելի է նկարագրել այս տեխնոլոգիայի՝ մարդկային կյանք մուտք գործելու ապագան և զգուշացրել է «չաթ-բոտ»-ների տարածման հետևանքների մասին։Հետևանքներ, ինչպիսիք են՝ թերի կամ սխալ տեղեկատվության հոսքը, աշխատաշուկային վտանգի ենթարկելը  և էկզիստենցիալ ճգնաժամերի ստեղծումը ,թվային և խելացի  էակների ստեղծման պատճառով:

«Նյու Յորք Թայմզ»-ին տված հարցազրույցի ժամանակ Հինթոնն ընդգծել է, որ մինչև անցյալ տարի ,նա համոզված է եղել ,այս ոլորտում նպատակահարմար առաջընթացին և անհրաժեշտ է համարել ,որ Գուգլը ևս իր չափով  դերակատար լինի այս առաջընթացի հարցով: Բայց Bing, որոնման համակարգի համար սահմանված չաթբոտի աշխատանքի մեկնարկը ,նրան մտահոգել է մարդկության ապագայի նկատմամբ :

Google-ի այս նախկին ինժեները մեկ այլ հարցազրույցում ,բացատրելով այս տեխնոլոգիայի ապագա վտանգները շեշտել է , որ ստեղծված խելացի ինքնությունները շուտով կարող են ավելի խելացի դառնալ, քան մարդիկ և անտեղյակ անձանց մուտքն այս ոլորտ ,հսկայական պայթյուն է ստեղծելու  այս տեխնոլոգիայի մեջ: Նա համոզվածէ, որ արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ ստեղծված չաթ-բոտերը կարող են ավտոմատ կերպով ստեղծել բազմաթիվ կեղծ տեղեկություններ և տարածել դրանք և ազդել մարդու կյանքի կարևոր ոլորտների վրա՝ առողջությունից մինչև քաղաքականություն։

Հինթոնը շարունակելով իր նախազգուշացումները՝ անդրադարձել է այս ձևավորվող թվային էակների ինքնության ճգնաժամին  և համոզված է,որ այս երևույթը կարող է լուրջ վտանգի դիմաց կանգնեցնել մարդկության ապագան: 

Հինթոնը, ով գործունեություն է ծավալել նեյրոնային ցանցերի ոլորտում, ասում է, որ թեև կլիմայի փոփոխությունը շատ կարևոր է, սակայն այժմ կա ևս մեկ սպառնալիք, որը սպառնում է մեր մոլորակին, որին պետք է ուշադրություն դարձնենք։Նա համոզված  է, որ կարելի է կանխել կլիմայի փոփոխությունը և կասեցնել այն , բայց եթե մի օր արհեստական ​​ինտելեկտը շարունակի իր սպառնալից զարգացումը , հնարավոր չի լինելու ինչ որ յուրահատուկ քայլեր կիրառել:

Այս մարդու խոսքերի ըմբռնումը ներկայումս շատ ավելի շոշափելի է տեխնոլոգիաների աշխարհով հետաքրքրվողների համար, և բոլորը հիշում են այն հարահրոցը , որը Bing-ի արհեստական ​​ինտելեկտի չաթբոտը ստեղծեց մի քանի ամիս առաջ տեխնոլոգիայի ոլորտի հայտնի թղթակցի հետ զրույցի ժամանակ: Վիրտուալ տարածքում լայնորեն հրապարակված այդ զրույցում հիշյալ չաթբոտը փորձել է համոզել այդ օգտատիրոջը, որ դժգոհ է իր համատեղ կյանքից և մտադիր է եղել էմոցիոնալ հարաբերություններ սկսել նրա հետ։ Նույնիսկ լրատվամիջոցներում  այս զրույցի հեռարձակումից կարճ ժամանակ անց, նշված չաթբոտը բողոքեց թղթակցին և մեղադրեց նրան ,բոտի անձնական տարածքը  խախտելու մեջ։

Հինթոնի մյուս մտահոգություններից մեկը, որի բազմաթիւ օրինակները  նույնիսկ այժմ տեսանելի է  առօրյա կյանքում, հետևյալն  է, որ այս տեխնոլոգիայի առաջընթացով մարդիկ չեն կարողանա ճիշտ տարբերակել, թե ինչն է իրական (լինի տեղեկատվություն, լուսանկարներ, տեսանյութեր և այլն)և ինչն է  զուտ արհեստական ​​ինտելեկտի արտադրանքը, ամեն օր ինտերնետ են մուտք գործում պատկերների ու տեղեկատվության հեղեղը ,որոնք արտադրվել են արհեստական ​​ինտելեկտով պատրաստված այս  գործիքների միջոցով: Միառժամանակ առաջ սոցցանցերում հրապարակվել էր հայտնի ապրանքանիշի հատուկ բաճկոնով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նկարը և գրավել բազմաթիվ օգտատերերի ուշադրությունը։Սակայն երկար չտևեց,և  պարզ դարձավ, որ այս լուսանկարն իրական չէ, և այն ստեղծվել է նոր գործիքի միջոցով, որը եկել է արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ ստեղծագործական պատկերներ ստեղծելու համար։

Ճիշտ է,որ  արհեստական ​​ինտելեկտը հեղափոխություն է ստեղծել լրագրության ոլորտում, սակայն լուրջ մտահոգություններ է առաջացրել նաեւ մեդիա էթիկայի ոլորտում։

Այժմ, արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ, լուրերի լուսաբանումն ավելի արագ և շուրջօրյա է դարձել , լուրերի բովանդակության արտադրության և հրապարակման ծախսերը շատ են պակասել, արհեստական ​​ինտելեկտի կողմից արտադրվող բովանդակությունն ավելի ճշգրիտ է դարձել և  սա նշանակում է, որ լուրերի լուսաբանումը լավ աճ է արձանագրելու: Բայց չմոռանանք, որ վտանգներ ևս  կան: Պարագաներ, ինչպիսիք են՝ կողմնակալությունն ու նախապաշարմունքը: Այսպիսով , եթե այս տեսակի բովանդակություն ստեղծելու համար օգտագործվող ալգորիթմները պատշաճ ծրագրավորված չլինեն, լուրերը կդառնան կողմնակալ, որը  նշանակում է մոլորեցնող լուրեր: Այս հնարավորությունը կարելի է օգտագործվել նաև հասարակական կարծիքը շահարկելու և կեղծ ու սուտ լուրեր տարածելու համար, ինչը գործնականում հանգեցնում է լրատվամիջոցների նկատմամբ վստահության նվազմանը։

Բացի այդ, արհեստական ​​ինտելեկտի գործիքները կարող են ՝հին լրագրողների աշխատանքը նրանցից խլել, ինչը կարող է նվազեցնել աշխատանքի որակը, որովհետև դեռ չի  գտնվել մարդկային գործոններին համապատասխան փոխարինող: Ուստի, քանի որ արհեստական ​​ինտելեկտը դեռ զարգանում է, դրա ազդեցությունը լրագրության ապագայի և մեդիա էթիկայի վրա նույնպես անխուսափելի է:

Google-ի նախկին ինժեները ,մարդկության ապագայի վրա արհեստական ​​ինտելեկտի ազդեցության գծով իր քննադատության մի մասը, վերագրել է աշխատաշուկայի վրա դրա թողած ազդեցությանը։

Այս քննադատություններն այնքան էլ անհիմն չեն ,և այժմ որոշ ընկերություններ փորձում են աշխատողներին  փոխարինել արհեստական ​​ինտելեկտով։ Այս կապակցությամբ IBM-ընկերությունը վերջերս հայտարարել է, որ ակնկալում է դադարեցնել աշխատանքի ընդունումը մոտ 8000 աշխատանքների համար, որոնք առաջիկա տարիներին կփոխարինվեն արհեստական ​​ինտելեկտով։ Հարցազրույցում IBM-ի գործադիր տնօրենը հայտարարել է, որ աշխատանքի ընդունումը, հատկապես օժանդակ ոլորտներում, ինչպիսիք են՝ մարդկային ռեսուրսները, կդադարեցվեն կամ առկախ վիճակի կմատնվեն, իսկ առաջիկա հինգ տարիներին,դիմորդների հետ ոչ առնչակից աշատանքների մեկ երրորդը կփոխարինվեն  արհեստական ​​ինտելեկտով և ավտոմատացումով:

McKinsey հիմնարկի գծով  երկամյա ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ մինչև 2030 թվականը, ինտելեկտ գործոնները  ու ռոբոտները կարող են փոխարինել աշխարհի ներկայիս մարդկային աշխատուժի մինչև 30%-ին: McKinsey-ի հաշվարկներով, կախված տարբեր սցենարներից,ավտոմատացումը մինչև 2030 թվականը կտեղափոխի  400-ից 800 միլիոն աշխատանք, իսկ աշխատանքի կատեգորիաները ամբողջությամբ փոխելու համար կպահանջվի 375 միլիոն մարդ:

Փորձագետները այս փոփոխությունները չեն համարում բացառապես տրանսպորտային միջոցների վարորդների և մանրածախ առևտրի աշխատողների համար և մտահոգիչ են որակել ,աշխատանքային սպառնալիքները բուհերի շրջանավարտների և մասնագետների համար:

Այս բոլոր մտահոգություններով հանդերձ՝ արհեստական ​​ինտելեկտի միջոցով դժվարությունների վերացումը կարող է մեզ ազատել ,որպեսզի  հետամուտ լինենք  այնպիսի աշխատանքների,որոնք մեր կյանքին  ավելի մեծ իմաստ և բարեկեցություն են  տալիս: Աշխատանքներ, որոնք մարտահրավեր են նետում մեզ, առաջընթացի զգացում են ներշնչում և ավելի մեծ անկախություն են պարգևում մեզ: Սրանք գոհացուցիչ աշխատանքի բոլոր հատկանիշներն են, որոնք նշված են հետազոտության ընթացքում, բարդ աշխատանքով զբաղվող աշխատողների կողմից:

Բայց գաղտնիք չէ, որ գործազրկության աճը բացասաբար է անդրադառնում հասարակության վրա:Կամավորների թվի նվազումը, առավել ոճրագործությունն ու հանցագործությունը և թմրանյութերի չարաշահումը ,բոլորը առնչակից են միմյանց հետ: Բարձր գործազրկության շրջան, որտեղ տասնյակ միլիոնավոր մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել՝ անհրաժեշտ հմտությունների բացակայության պատճառով, եթե ​​բավարար չափով պատրաստ չլինենք, դա կլինի մեր ապագա իրականությունը։

Մենք բոլորս գիտենք, որ մեքենաներն ֆիզիկական աշխատանքներումավելի լավ են, քան մարդիկ, նրանք կարող են ավելի արագ և ճշգրիտ շարժվել և բարձրացնել ավելի ծանր բեռներ: Երբ այս մեքենաները նույնքան խելացի լինեն , որքան մենք, գրեթե կըկարողանան կատարել ամեն ինչ: Հետեւաբար, աշխատանքների մեծ տոկոսը կըվերանան: Բայց սա չի նշանակում, որ մենք պիտանի չենք լինելու: Մարդկային հասարակությունը առաջնորդների կարիք է ունենալու, իսկ արվեստը, մշակույթը, երաժշտությունն ու գրականությունը՝ արվեստագետների և գրողների հույզերի և ստեղծագործության առկայծման կարիքն է ունենալու: Այնուամենայնիվ, շատերն են հարցնում, թե ինչպիսի՞ն կլինի մարդու կյանքը ապագայում, երբ արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված գործիքներն ավելի առաջադեմ դառնան: Արդյո՞ք մեքենաներն ավելի շատ են ներգրավված լինելու մեր կյանքում, կամ թե՞ լուծում կլինի  այս սարսափելի խավարի համար, որը կանխատեսում են մասնագետները: