Ընտելանանք (42)
https://parstoday.ir/hy/radio/world-i200328-Ընտելանանք_(42)
Լավ կյանքի համար կարևոր են թե ֆիզիկական թե հոգեկան առողջությունը: Եվ երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար մենք պետք է փոխենք մեր ապրելակերպը:«Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք միասին մեր վատ սովորությունները փոխարինել լավերով: Սակայն պետք է նշել, որ  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշ փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2023 07:28 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր են թե ֆիզիկական թե հոգեկան առողջությունը: Եվ երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար մենք պետք է փոխենք մեր ապրելակերպը:«Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք միասին մեր վատ սովորությունները փոխարինել լավերով: Սակայն պետք է նշել, որ  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշ փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում:

Հարգելի բարեկամ վերջին թողարկման ընթացքում խոսեցնք երախտագիտության ու շնորհակալ լինելու և մարդկանց հարաբերությունների վրա դրանց ազդեցության մասին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք կողակցին երախտապարտ լինելու և նրանից շնորհակալ լինելու մասին:

 

Այն զույգերը, որոնք  սովորություն ունեն գնահատել իրենց կողակցին, ավելի բավարարված են լինում համատեղ կյանքից: Մշտապես հիշեք, որ երախտագիտություն հայտնելը ձեռնտու է երկու կողմերին էլ: Որովհետև երբ դու գնահատում ես և գնահատվում,  նույնքան և գուցե ավելի լավ զգացողություններ ես ստանում:

Համատեղ կյանքի ընթացքում զույգերը բախվում են տարբեր խնդիրների, որոնք կարող են պատճառ դառնալ, որպեսզի կողակցի նկատմամբ կենտրոնացումը թուլանա կամ անհետանա: Համատեղ կյանքի սկզբում զույգերի միջև փոխադարձ հետաքրքրությունն ավելի մեծ է: Եվ երբ հարաբերությունները հասունանում են, վերածվում են սիրո, որը դիմադրում է ժամանակին ու հավերժ է տևում:

Բնական է, որ եթե կյանքի ընթացքում սիրո մեջ լինեն ընդմիջումներ, զույգերը սկսեն ավելի քիչ օգտագործեն սիրային արտահայտություններ, կարող է նրանց միջև առաջանալ տարաձայնություններ: Սակայն կան հարաբերությունները բերալավելու լավ ուղիներ: Դրանք կարող են օգնել վերականգնել ամուսնության նոր շրջանի ոգևորությունը:

 

Կարևոր է, որ ամուսնուն շնորհակալություն հայտնելը դժվար չլինի: Պետք է նրան շնորհակալ լինել կյանքի մարտահրավերների ժամանակ ձեր կողքին լինելու և ոգևորելու համար: Ձեր կողակցին շնորհակալություն հայտնելը և նրան գնահատելը կարող է նրան ոգեշնչել շարունակել առջևում ընկած դժվար  ճանապարհը:  Շնորհակալությունը կարելի է հայտնել անգամ հետաքրիքր գրառման միջոցով: Կարիք չկա անպայման թանկարժեք նվեր գնել:

Հաջողակ հարաբերությունները նման հատկանիշներ ունեն: Դրանք կարող են դրսևորվել տարբեր ձևերով, բայց զույգերի կյանքում, որոնք երջանիկ են ու լավ հարաբերություններ ունեն, այդ գործոնները հիմնականում նույնն են: Հարաբերությունների բարելավման համար շատ կարևոր է կողակցին ցույց տալ, որ շնորհակալ եք նրանից ու գնահատել նրան: Յուրաքանչյուր ոք սիրում է տարբեր կերպ ստանալ ջերմություն և գնահատվել:

Կան բազմաթիվ ձևեր՝ կողակցին գնահատելու և հարգելու համար: Հարկավոր է գրի առնել բոլոր պատճառները, որոնց համար գնահատում եք ձեր զուգընկերոջը: Դա ցույց կտա, թե որքան եք գնահատում ձեր հարաբերությունները:

Երախտագիտությունը դրսևորելու մյուս ձևը կողակցին կարևորություն տալն է, քանի որ  կյանքում մենք հաճախ զբաղված ենք լինում և պետք է կողակիցը լինի առաջին տեղում: Մարդկանց մեծ մասը մոլորվում է աշխատանքի, երեխաների դպրոցի, գործունեության և հետաքրքրությունների, ընտանեկան պարտականությունների և երբեմն վեճերի մեջ: Դա կարող է բարդացնել կողակցի կարիքների կամ ցանկությունների վրա ուշադրություն դարձնելն ու դրանք իրականացնելը: Այս իրավիճակում կնոջը գնահատելը, հավանաբար, վերջին բանն է, որ գալիս է մարդկանց մտքին։ Մինչդեռ ոչ մի գործունեություն կամ պատասխանատվություն չպետք է լինի ավելի կարևոր, քան այն մարդը, ում սիրում եք:

Ամուսինների միջև առողջ հաաբերությունների համար շատ կարևոր է ժամանակի ճիշտ օգտագործումը: Առանց ժամանակ ծախսելու զույգերի հարաբերությունները զարգանալու տեղ չեն ունենա: Հաղորդակցման համար շատ կարևոր է նախապես պլանավորված ժամանակի անցկացումը: Երբ դուք ձեր կողակցին ժամանակ եք տրամադրում, նրան ասում եք, որ նա և իր ներկայությունը ձեզ համար շատ կարևւոր են: Կրճատեք սոցիալական ցանցերում վատնվող ժամանակն ու այն անցկացրեք ձեր սիրելիի հետ ու գնահատեք նրա կողքին անցկացված ժամանակը:

Երբեմն, երբ ձեր կողակիցն ինչ որ բան է արել կյանքն ավելի հեշտացնելու համար, միայն շնորհակալություն հայտնելը բավարար չէ: Ժամանակ տրամադրեք՝ նրան ձեր երախտագիտությունը հայտնելու համար: Եվ դա պետք է լինի սրտանց, որպեսզի նա չմտածի, թե այն, ինչ արել է , իր պարտականությունն է:

 

Շատ կարևոր է, որպեսզի զույգերը տանը ուրիշների ներկայությամբ իրար շնորհակալություն հայտնեն  ջանքերի ու ձեռքբերումների համար: Քանի որ այդպիսով նրանք հրապարակավ կհայտնեն իրենց երախտագիտությունը և կյանքից գոհունակությունը:

Միգուցե թվա, թե շնորհակալություն ասելը շատ պարզ բան է, հատկապես երբ գիտակցում ենք, որ մեր կողակիցը կատարյալ չէ: Փոքր բաների համար երախտապարտ լինելը կօգնի ձեր զուգընկերոջը զգալ ավելի գնահատված և կօգնի ձեզ ավելի շատ սեր և գնահատանք զգալ նրա հանդեպ: Ուստի երբ հաջորդ անգամ ձեր կողակիցն ինչ որ լավ բան անի ձեզ համար, որքան էլ դա փոքր լինի, շնորհակալություն հայտնեք նրան: Եվ շնորհակալություն հայտնեք անգամ այն դեպքում, եթե նրա արածն այնքան էլ ձեր սրտով չէ:  

Ինչ որ մեկի հետ նույն հարկի տակ երկար ապրելով երբեմն դժվար է նրա մեջ տեսնել դրականն ու լավը և գուցե դուք տեսնում եք խառնաշփոթ վիճակ: Հատակին նետված կեղտոտ հագուստը,  գուլպաները, հաշիվները չվճարելու մշտական ​​անհանգստությունը այն բացասական կետերից են, որոնք կարող են առաջանալ համատեղ կայնքի ընթացքում: Եվ կողակցի դրական կետերը հիշելը դրական զգացողություն կփոխանցի նրան, անգամ բացասական կետերի առկայության պայմաններում: Եթե դուք իսկապես ցանկանում եք գնահատել ձեր կողակցին, փնտրեք նրա դրական կետերը: Սա հիանալի միջոց է:

Ծանոթության սկզբնական շրջանում գուցե դուք սիրային նամակներ գրած լինեք ձեր կողակցի համար ու դրանք նվիրած լինեք նրան: Եվ հիմա երբ դուք ամուսնացած եք, և կյանքի զբաղվածությունը կարող է ազդել հարաբերությունների վրա,  նման բաները կարող են նոր էներգիա տալ հարաբերություններին:  Զարմացրեք և ուրախացրեք ձեր զուգընկերոջը ռոմանտիկ նամակով:

Մյուս կետը որը գուցե անտեսվում է, այն է, որ մեզանից շատերը տեսնում են միայն արդյունքը, անտեսելով դրա հետևում ընկած ջանքերը: Եթե ձեր կողակիցը չի կարողանում իրականացնել ձեր ցանկություններն ու ակնկալիքները, ամեն դեպքում գնահատեք նրա ջանքերն ու ժամանակը: Օրինակ, երբ նա մոռացել է ինչ որ բան գնել կամ այրել է կերակուրը, կրկին շնորհակալություն հայտնեք նրան:

Ժամանակ առ ժամանակ ձեր երեաներին ասեք թե որքան լավն է ձեր կողակիցը: Երեխաները սիրում են իմանալ, որ ծնողները սիրում են իրար: Այդպիսով դուք նաև կսովորեցնեք երեխաներին գնահատել իրենց ծնողներին: Շատ կարևոր է նաև հաշվի առնել  որ եթե դուք իսկապես գնահատում եք ձեր կողակցին, պետք է ապահովեք, որպեսզի նա հանգստանալու ժամանակ ունենա: Քանի որ ցանկացած մարդ երբեմն կարող է ձանձրանալ ու հոգել: Նման դեպքերում նվազեցրեք ձեր կողակցից ունեցած սպասելիքները և բողոքելու փոխարեն, առաջարկեք նրա փոխարեն ինչ որ բան անել:

 

Գնահատելուց բացի, շատ կարևոր է նաև երբեք ուրիշների ներկայությամբ որևէ կերպ չնվաստացնել կողակցին նույնիսկ կատակով: Իսկ զրուցելիս կարևոր է լսել նրան ու չընդհատել: Եթե նա սխալվում է, ներողամիտ եղեք, քանի որ մեզանից ոչ մեկը կատարյալ չէ: Մի կողմ թողեք բոլոր փոքր խնդիրները, նախասիրությունները, որոնք ազդում են ձեր հարաբերությունների վրա և կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը ձեր կողակիցը ճիշտ է անում: Իրար հաճոյախոսություններ ասեք և ցույց տվեք ձեր կողակցին, թե որքան կարևոր դեր ունի նա ձեր կյանքում:

Թող ձեր կողակիցն իմանա, թե որքան եք իրեն սիրում: Երբ դուք կենտրոնանաք նրա լավ հատկանիշների վրա, ավելի շատ կսիրահարվեք նրան: Մենք բոլորս ունենք սիրված և գնահատված լինելու ցանկություն: