Պատումների  պատերազմ (6)
https://parstoday.ir/hy/radio/world-i200338-Պատումների_պատերազմ_(6)
Հանուն Աստծու :Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ, ներկայացնում ենք  «Պատումների  պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կխոսենք միանման միջադեպերի դեպքում Արևմուտքի երկակի վերաբերմունքի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2023 07:35 Asia/Tehran

Հանուն Աստծու :Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ, ներկայացնում ենք  «Պատումների  պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կխոսենք միանման միջադեպերի դեպքում Արևմուտքի երկակի վերաբերմունքի մասին:

Ամերիկացի փիլիսոփա Նոամ Չամսկին, քննադատելով մարդկային կյանքի վերաբերյալ Արևմուտքի երկակի դիրքորոշումները ասում է. «ԱՄՆ-ի տեսանկյաունից կան արժեքավոր զոհեր և անարժեք զոհեր:Արժեքավոր զոհերն այն մարդիկ են, ովքեր զոհվում են մեր թշնամի երկրներում: Նրանք արժեքավոր են և մեր ուշադրությունը պետք է նրանց վրա սևեռված լինի: Անարժեք զոհերը նրանք են, ում սպանել են ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները: Այս մարդկանց մահվան վրա մենք չպետք է կենտրոնանանք»:

Չամսկին հավելում է, որ երբ նույն աշխարհագրական տարածքում սպանվում են երկու աղջիկներ, սակայն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվում է միայն նրանցից մեկը:

Անցյալ տարի աշնանն «Ալ-Մայադին» լրատվական գործակալությունը մի հաղորդման մեջ նշեց. «Զեյնաբ Էսսամն իրաքցի աղջիկ է, ով  ամերիկացի զինվորների կողմից  սպանվել է Բաղդադի Աբու  Ղրայբի շրջանում, Իրանում Մահսա Ամինիի մահվան հետ միաժակամանակ: Զեյնաբ Էսսամը սպանվեց իր այգում աշխատելու ժամանակ, ամերիկացի զինվորների կողմից: Սակայն ի տարբերություն Մահսա Ամինիի, նրա անունն անհայտ մնաց նույնիսկ Իրաքում»:

Թեև իրաքցի մի շարք պաշտոնյաներ և իրավապաշտպաններ դատապարտեցին ամերիկացի զինվորականների հանցագործությունը և համացանցում տարածվեց «ԱՄՆ-ի կողմից սպանված Զեյնաբը» հեշթեգը, սակայն արաբական և արևմտյան լրատվամիջոցներում և ՄԱԿ-ին առընթեր իրավապաշտպան շրջանակներում որևէ հիշատակություն չկար այն մասին, թե ինչպես է այս իրաքցի աղջիկը մահացել»։

Զեյնաբ Էսսամ (վերևի նկար) և Մահսա Ամինին (ներքևի նկար)

 

Անցած տարի ճգնաժամեր հարուցելու ԱՄՆ-ի քաղաքականությունը հասավ Ուկրաինա: Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն ազդեց ամբողջ աշխարհի վրա: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծում է, որ հիմարություն է, երբ մարդիկ ասում են, թե ուկրաինական պատերազմը աղետ է։ Քանի որ առաջին ջարդերը տեղի ունեցան Եվրոպայում: Սակայն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը դատապարտվեց համաշխարհային մասշտաբով, ներառելով անգամ մարզական ոլորտը: ՖԻՖԱ-ն առաջին սպորտային կառույցն էր որը դատապարտեց հարձակումը: ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսական ֆուտբոլային ակումբներին և ազգային հավաքականին արգելեցին մասնակցել Եվրոպայի լիգայի խաղերին և 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին։ Նույնը տեղի ունեցավ նաև այլ սպորտաձևերում, այդ թվում՝ վոլեյբոլ, թենիս, վազք, թեքվոնդո, ձյուդո և այլն: Ու թեև այս որոշումները հուզական բարձր ֆոն ապահովեցին և արժանացան համաշխարհային հանրության դրական արձագանքին, սակայն ևս մեկ անգամ ապացուցեցին, որ քաղաքականությունը սպորտում առանցքային և հիմնարար դեր ունի։ 

Համաշխարհային հանրության կողմից պատերազմի դատապարտումն անկասկած լավ է: Սակայն խնդիրը նրանում է, որ աշխարհն  ականատես է լինում  նմանատիպ երկու խնդիրների նկատմամբ երկակի վերաբերմունքի: Որպես օրինակ կարելի է նշել Պաղեստինի ժողովրդի վիճակը, որի նկատմամբ Սիոնիստական ռեժիմը տարիներ շարունակ անմարդկային հանցագործություններ է իրականացնում և մնում անպատիժ: Մեկ ուրիշ օրինակ է Եմենի պատերազմը: Սաուդյան ռեժիմի 8 տարի տևած հարձակումների հետևանքով Եմենում տարբեր տվյալների համաձայն զոհվել է 377 հազար զինվոր և խաղաղ բնակիչ: Սակայն այս տարիների ընթացքում համաշխարհային ֆեդերացիաները և Միջազգային օլիմպիական կոմիտեն Սաուդյան Արաբիայի նկատմամբ որևէ պատժամիջոց չեն կիրառել: Կարելի է նշել նաև Աֆղանստանը, Սիրիան ու տասնյակ այլ երկրներ: Այս երկակի քաղաքականությունը կանադացի լրագրողի համար հարց առաջացրեց, որը վերջինս ուղղեց Կանադայի սպորտի նախարար տկին Օնգեին: Իսկ հարցը հետևյալն էր. «Մենք ռուս մարզիկներին արգելել ենք մասնակցել միջազգային մրցումներին։ Իսկ ո՞վ պետք է պատժի ԱՄՆ-ին, որը հարձակվել է Իրաքի վրա: Ո՞վ պետք է պատժի  Իսրայելին, որը օկուպանտ է:  Ո՞վ պետք է պատժի  Կանադային Աֆղանստանն ու Լիբիան ռմբակոծելու համար» Նախարարը հարցն անպատասխան թողեց ու հեռացավ:  

 

Երկակի քաղաքականությունը չի սահմանափակվում միայն լուրերի լուսաբանման ձևով, այլ ներառում է նաև սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությունը: ԱՄՆ-ն վերջին տարիներին մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին ու Չինաստանին մեղադրում է խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ, քանի որ այդ երկրները  սոցիալական ցանցերից պահանջում են հեռացնել որոշ գրառումներ: Սակայն այօր ԱՄՆ-ն նույնն անում է Tik Tok-ի  հետ: Այդ երկրում սոցիալական այս ցանցի տարածվածության  պատճառով իշխանությունները գրաքննության են ենթարկում դրա բովանդակությունը և կիրառում խիստ սահմանափակումներ:

Վերջերս ԱՄՆ Կոնգրեսը հանդիպում է անցկացրել Tik Tok-ի գործադիր տնօրենի հետ։ Այս սոցիալական ցանցի նկատմամբ վերաբերմունքի համար ամենատարածված հիմնավորումն այն է, որ Tik Tok-ի  ներկայությունը Չինաստանին տալիս է ամերիկացիներին վերահսկելու հնարավորություն:   Տեխասի ներկայացուցիչը դիմելով Tik Tok-ի գործադիր տնօրենին ասել է. «Մենք  բոլորս գիտենք, որ Tik Tok-ը հավաքում է մեծ  քանակությամբ անձնական տվյալներ, որոնք կարող են օգտագործվել՝ ազդելու տարբեր գործընթացների վրա: Դա հնարավորություն կտա անցկացնել  ապատեղեկատվական արշավներ, խրախուսել ինքնասպանությունը, հնարավորություն տալ  թմրակարտելներին ազատ շփվել և կազմակերպել թմրանյութերի և մարդկանց թրաֆիքինգ: Սակայն արդարության համար ասեմ, որ սոցիալական բոլոր ցանցերն ունեն այդ հնարավորությունը»:

Նա իր ելույթում դիմելով դեռահասներին ու ազդեցիկ գործիչներին, ասել է. «Գուցե հիմա ձեզ չի հետաքրքրում, որ ձեր տվյալները հասանելի են նրանց: Բայց կգա օրը, երբ ձեզ դա կհետաքրքրի, և դա է հիմնական խնդիրը: Այս տվյալները տալիս են իշխանություն և նրանք կարող են որոշել, թե ինչ եք դուք տեսնելու և ինչպես եք մտածելու: Նրանք կարող են ձեզ ստիպել հավատալ այն բաներին, որոնք ճիշտ չեն,  խրախուսել   այնպիսի վարքագիծ, որը կկործանի ձեր կյանքը: Նրանք  կարող են պահանջել, որ Tik Tok-ի բոլոր տվյալները օգտագործվեն արհեստական ​​ինտելեկտի ալգորիթմ մշակելու համար, որի միակ նպատակն է առաջ տանել Չինաստանի շահերը և ոչնչացնել մեր հասարակությունը ներսից»:

Tik Tok-ի գործադիր տնօրենը կանչվել է ԱՄՆ Կոնգրես

 

Այն, ինչ անհանգստացնում էր Կոնգրեսի ներկայացուցիչներին, իրանցիների հետ տեղի ունեցավ անցած աշնանը, բայց ոչ թե չինական Tik Tok-ի, այլ ամերիկյան սոցիալական ցանցերի, այդ թվում՝ WhatsApp-ի, Instagram-ի, Twitter-ի միջոցով: Այս սոցիալական ցանցերը, որոնք ըստ ԶԼՄ-ների վերահսկվում են ԱՄՆ հետախուզական կազմակերպության կողմից, կարողացան երիտասարդ իրանցիների մտքերում սխալ պատկեր ձևավորել նախահեղափոխական շրջանում Իրանում Փահլավի շահի կառավարման շրջանի մասին, կասկածներ առաջացնել հանրապետականության և իսլամի վերաբերյալ ու փոխել նրանց  տեսակետները քաղաքական և տնտեսական անկախության և երկրի զարգացման գործում դրա կարևորության մասին:

Այդ պատճառով շատերը կարծում են, որ անցած աշնանը Մահսա Ամինիի մահից հետո Իրանում տեղի ունեցած իրադարձություննեը պատրվակ էին և ցանկացած այլ նմանատիպ դեպք կարող էր նպաստել երկրում քաոս առաջացնելու Արևմտուտքի ծրագրի իրագործմանը: Սկզբում երիտասարդները դուրս էին եկել փողոց՝ բողոքելու Մահսա Ամինիի մահվան դեմ: Սակայն որոշ ժամանակ անց, իրավիճակը փոխվեց և տեղի ունեցան անկարգություններ: Ձերբակալվածների խոսքով՝ իրենք ամերիկյան WhatsApp և Instagram սոցիալական ցանցերից սովորել են պատրաստել հրկիզող նյութեր և զենք՝ հասարակական վայրերի վրա հարձակվելու և իրավապահ ուժերին դիմակայելու համար: Բացի այդ, նրանք սովորել են տարածել համազգային գործադուլի հեշթեգներ և  միևնույն ժամանակ հարձակվել գործադուլին չմիացած մարդկանց խանութների վրա։

Չպետք է մոռանալ, որ գլոբալիզացիայի դարաշրջանում մեդիա հսկաները փափուկ պատերազմի գործիքներ են, որոնք ազդում են թիրախային հասարակությունների վրա և դրանց խրախուսում դուրս գալ իրենց կառավարությունների դեմ: Ըստ սոցիոլոգ և մեդիա քննադատ Հերբերտ Շիլլերի, մեդիա իմպերիալիզմի գործառույթը ուղեղներն ու սրտերը մանիպուլացնելն է: