Հոկտեմբեր 24, 2023 14:26 Asia/Tehran

Նեթանյահուի ռասիստական ​​կառավարությունը պարտվել է պատերազմում, նույնիսկ եթե նրան հաջողվի ամբողջությամբ ոչնչացնել Գազան և տեղահանել նրա բնակիչներին:

 

 

 

Գազայի հիվանդանոցը թիրախավորելու սիոնիստների​​հանցագործությունը և հարյուրավոր պաղեստինցի կանանց, երեխաների, տղամարդկանց ու երիտասարդների աղետալի  սպանությունը խայտառակություն է ոչ միայն սիոնիստների այլ նաև Արևմուտքի համար:  Սիոնիստական ​​ռեժիմի իրական և ռասիստական ​​էությունը  ակնհայտ է համայն աշխարհի հասարակական կարծիքի համար: Իսրայելի կեղծ կառավարության ռասիստ վարչապետ Բինյամին Նեթանյահուն Գազայի Ալ-Մաամադանի հիվանդանոցի ռմբակոծությունից ժամեր  առաջ «X»-ի իր միկրոբլոգում գրել է.« Սա պայքար է լույսի երեխաների և խավարի երեխաների միջև, մարդկության և ջունգլիների օրենքի միջև»: Իսրայելի պատերազմի նախարարն ավելի վաղ ասել էր.«Մենք կռվում ենք մարդակերպ գազանների դեմ»: Չնայած այս բոլոր ռասիստական ​​հայտարարություններին, ԱՄՆ-ն ​​և Եվրոպան կանգնած են սիոնիստական ​​ռեժիմի կողքին և պաղեստինցի կանանց և երեխաների սպանությունը հայտարարում են , որպես սիոնիստների իրավունքների պաշտպանություն: Նրանք նույնիսկ քրեականացրել են պաղեստինցիներին զորակցություն հայտնելը, իսկ Պաղեստինի իրավազրկված ժողովրդին ուղղված ցանկացած հավաքի ու աջակցության դեպքում սահմանել են  բանտարկության պատիժ։ Սիոնիստների նկատմամբ նման հսկայական  աջակցությունն իրականում նշանակում է կանգնել սիոնիստների կողքին՝ ամերիկյան ռումբերով Գազայի պաշարման մեջ գտնվող մարդկանց սպանելու համար: Նույն աջակցության ներքո ,Նեթանյահուի ռասիստական ​​կառավարությունը մեծ հանցագործություն կատարեց և հարյուրավոր կանանց ու երեխաների սպանեց Մաամադանի հիվանդանոցում։ Այս ոճրագործության ծանրությունն այնքան մեծ է ու ցնցող, որ առաջին լուրերի ու նկարների հրապարակմամբ ,սիոնիստների  նկատմամբ զայրույթի ու ատելության ալիք բարձրացավ ողջ աշխարհում։ Իսրայելի , ԱՄՆ-ի ու եվրոպական կառավարությունների դեսպանատները այս բողոքի ակցիաների անցկացման վայրերն էին: Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ժողովուրդը  հրկիզել է սիոնիստական ​​ռեժիմի դեսպանատունը: Անկարայում Թուրքիայի ժողովուրդը բարձրացել է սիոնիստական ​​ռեժիմի դեսպանատան պատերը և մի քանի ժամով գրավել Իսրայելի կեղծ կառավարության դեսպանատունը։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նաև հայտարարել է, որ Գազայի Մաամադանի հիվանդանոցում ավելի քան 500 մարդու սպանությունը աննկարագրելի հանցագործություն է։

Գազայի Ալ-Մաամադանի հիվանդանոցի ռմբակոծությունից ու տասնյակ կանանց ու երեխաների սպանությունից ժամեր անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այցելեց Թել Ավիվ։ ԱՄՆ-ի նախագահը Նեթանյահուի հետ հանդիպմանը հայտարարել է Իսրայելին իր հստակ աջակցության մասին: Ինչպես գրում է Guardian օրաթերթը, «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության սկզբից «Բայդենը, Բիլ Քլինթոնից հետո կարող է համարվել ԱՄՆ-ի ամենաիսրայելցի նախագահը, ով Նեթանյահուին վստահություն է ներշնչել  իր գործողությունների մասին, և փորձել է  հասարակական  կարծիքի մոտ նրա  հետ ամենափոքր հակասությունը չդրսևորել»։ Ալ-Մաամադանի հիվանդանոցի ռմբակոծությունից և տասնյակ կանանց ու երեխաների սպանությունից երկու օր անց, Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նույնպես այցելեց Թել Ավիվ և հայտարարեց Իսրայելին իր երկրի լիակատար աջակցության մասին:Բրիտանիայից ավելին չի կարելի սպասել: Բրիտանիան Պաղեստինում հիմքը դրեց  Իսրայելի կեղծ  պետության սկզբնական սաղմնի , և Իսրայելը Բրիտանիայի որդեգրած երեխան է: Իսրայելը և նրա եվրոպացի ու ամերիկացի հովանավորները  ոչ միայն չընդունեցին  Ալ-Մաամադանի հիվանդանոցում զանգվածային սպանությունների պատասխանատվությունը, այլ փորձեցին հոգեբանական պատերազմի մեջ այս մեծ հանցագործությունը վերագրել Պաղեստինի  ջիհադական ​​խմբավորումներին ։ Գազայի շրջակայքում գտնվող քաղաքավանների վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի գործողությունից հետո, սիոնիստները սկսեցին կեղծ լուսանկարներ հրապարակել ՀԱՄԱՍ-ի մարտիկների կողմից երեխաների գլխատման մասին, այն աստիճան, որ Ջո Բայդենը նույնպես անդրադարձավ  այս մեծ սուտին և, խոսելով  ՀԱՄԱՍ-ի բռնի էության մասին , Իսրայելի իրավունքը համարեց Գազայի վրա հարձակումներն ու Պաղեստինի  խաղաղ բնակիչների սպանությունը։ Բայց Բայդենի մեկնաբանությունից անմիջապես հետո Սպիտակ տան խոսնակը խոստովանեց, որ երեխաների գլխատումը կեղծ էր։ Կրկին Թել Ավիվում Բայդենը Գազայի Ալ-Մաամադանի հիվանդանոցում կատարված հանցագործությունը վերագրեց իսլամական Դիմադրության խմբերին: Սա այն պայմաններում է ,երբ ԱՄՆ-ի  Wall Street Journal օրաթերթը հայտարարեց, որ Գազայի Մաամադանի  ​​հիվանդանոցի վրա հարձակման համար օգտագործված  ռումբը ամերիկյան MK-84 ռումբն է եղել: 84 MK ռումբը ԱՄՆ-ի արտադրության ազատ անկման բազմաֆունկցիոնալ ռումբ է, որի քաշը մոտ մեկ տոննա է ,և խիստ  կործանարար ուժ ունի։ BBC-ի թղթակիցը նաեւ նշում է, որ պայթյունի չափը հաշվի առնելով՝ շատ դժվար է այն դիտարկել որպես այլ բան, քան իսրայելական հրթիռ։

Գազայի հիվանդանոցի վրա հրթիռակոծության նկատմամբ, մարդասիրության հավակնորդ  արևմտյան կառավարությունների արձագանքը ցույց տվեց, որ մարդու իրավունքները ընդամենը կարգախոս է։ Եթե ​​մարդու իրավունքները ճշմարիտ լինեին, ապա այժմ աշխարհի ականջը խլացել էր Գազայի Մաամադանի  ​​հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակման գծով աշխարհի բղավոցներից,բայց դա այդպես չէ, քանի որ այն մեծ սուտ է: «Financial Times» օրաթերթը գրել է.« Մի քանի անհայտ  արևմտյան պաշտոնյաներ խոստովանել են, որ Արևմուտքը հակասություններ և երկակի ստանդարտներ է ցուցաբերել Ուկրաինայում և օկուպացված տարածքներում մարդու իրավունքներին աջակցելու իր հավակնություններում»:Անգլիական այս օրաթերթը գրել է.«Բարգավաճող երկրների մեծ մասն ավանդաբար հովանավորում է  Պաղեստինի գաղափարախոսությունը և նրանց ինքնորոշման իրավունք տալը  և դեմ գնում՝ սիոնիստական ռեժիմի ամենակարևոր հովանավոր ԱՄՆ-ի գլոբալ տիրապետությանը»: «Financial Times» օրաթերթի տեսակետը ,ըստ որի բարգավաճող երկրները  հովանավորում են Պաղեստինի էությունը ,համարվում է այսօրվա աշխարհին տիրող իրականության մի մասը: Այսօր Պաղեստինի իրավազրկվածներին  աջակցելը դարձել է համաշխարհային թրենդ։Այս համատեքստում մենք չպետք է ուշադրություն դարձնենք միայն արևմտյան կառավարությունների տեսակետին,որոնք հովանավորում են  ռասիստական ​​Իսրայելի ռեժիմին ։Ի տարբերություն իրենց կառավարությունների՝ արևմուտքի հասարակական կարծիքը դեմ է օկուպացված Պաղեստինում սիոնիստների հանցագործություններին : Հայացք նետելով բողոքի ցույցերին և սոցիալական ցանցերին ,պարզվում է ,որ հակառակ արևմտյան կառավարությունների տեսակետներին ,հասարակական կարծիքը իրազեկված է Պաղեստինի օկուպացված տարածքներում սիոնիստների ռասիստական էության մասին: Սա այն պայմաններում է ,երբ արևմտյան շատ կառավարություններ,հատկապես Գերմանիան,Ֆրանսիան և որոշ այլ երկրներ ,պատիժներ են սահմանել Պաղեստինի իրավազրկված ժողովրդի հետ կարեկցելու համար: Բայց այս քրեականացումները չխանգարեցին եվրոպական և ԱՄՆ-ի երկրներում հասարակական կարծիքի զայրույթի արտահայտմանը, և ժողովուրդը փողոց դուրս եկավ:

Այսօր աշխարհում ուժային հավասարումներում ամենակարևոր  փոփոխված իրադարձությունը ,որը արծարծվում է աշխարհում ,հասարակական կարծիքի զարթոնք է արդյունաբերական չորրորդ հեղափոխության դարաշրջանում ,այդ էլ տեղեկատվության պայթյունով և հաղորդակցության ընդլայնումով: Ոչ մի այլ երկիր չի կարող իր նպատակները առաջ մղել  առանց հասարակական կարծիքին ուշադրություն դարձնելու: Սիոնիստները միշտ փորձել են Հոլոկոստի կոտորածի պատրվակով , իրենց իրավազրկված ներկայացնել և արդարացնել Պաղեստինի բռնազավթումը և պաղեստինցիների վտարումը  իրենց պապենական  հայրենիքից: Եվրոպական կառավարությունները Հոլոկոստում հրեաների սպանության ծավալների մասին կասկածներ հայտնելը և սիոնիստներին ընդդիմանալը  հայտարարել են  հրեականության դեմ պայքար  և պատիժներ են սահմանել սիոնիստներին քննադատողների և հակառակորդների  համար: Գազայի ժողովրդի զանգվածային կոտորածը խայտառակեց ոչ միայն սիոնիստներին, այլեւ արեւմտյան կառավարություններին։ Արեւմուտքում  մարդասիրության հավակնորդները ապացուցեցին ,որ  մարդու իրավունքների պաշտպանությունը նրանց համար սահմաններ ունի։ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական և ամերիկյան կառավարությունների կարմիր գիծը Իսրայելի կեղծ կառավարությունում իշխող սիոնիստներն են։ Այդ իսկ պատճառով սիոնիստներին թույլատրվում է կատարել ցանկացած հանցագործություն և նրանք գիտեն, որ վայելում են  ԱՄՆ-ի  և եվրոպական կառավարությունների աջակցությունը։ Նեթանյահուի ռասիստական ​​կառավարությունը պարտվել է պատերազմում, նույնիսկ եթե նրան հաջողվի ամբողջությամբ ոչնչացնել Գազան և տեղահանել նրա բնակիչներին: Սիոնիստները 75 տարի շարունակ ձգտում են պաղեստինցիների լիակատար վտարմանը։Բայց չեն հաջողել իրականացնել իրենց բոբլոր երազանքները: Այժմ տեղահանված պաղեստինցիների երկրորդ և երրորդ սերնդի դիմադրության ընթացքը ավելի հզոր է, քան Պաղեստինի նախորդ սերունդներինը: Այս սերունդը ծնվել և մեծացել է սիոնիստների հանդեպ ատելությամբ: Նրանք չեն հրաժարվելու  իրենց գաղափարից և մինչև սիոնիստների անօրինական գոյության  առկայությունը , վառ  կպահեն Պաղեստինի ազատության գաղափարը: Պաղեստինցիների զանգվածային կոտորածը առավել քան երբևէ մեծացնելու է սիոնիստների դիմաց Դիմադրության կամքն ու դրդապատճառը:

 

Պիտակ