Անդրադարձ Ֆաջր 42-րդ միջազգային թատերական փառատոնին
Թատրոնը կենդանի ձևով ներկայացնում է մարդկանց սոցիալական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները։
Եթե ցանկանում ենք, որ մեր ջանքերը սոցիալական արտացոլում ունենան, թատրոնը պետք է հասցնենք մի տեղ, որ այն կարողանա արվեստի գործիքներով մարդկանց կյանքն այնպես ներկայացնել, որ հանդիսատեսի մոտ զգացմունքային կապ առաջանա իրավիճակի հետ։ Թատրոնն առանց ռեժիսորի, սցենարիստի, դեսրասանների ու հանդիսատեսի, գոյություն չունի։ Թատրոնը զգայական խորը կապ է հաստատում այն խմբի հետ, որում հայտնվում է։
Թեև թատրոնն ու բեմական արվեստն արտացոլում են հասարակական կյանքն ու դրանում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն հանդիսատեսի ու հասարակության վրա ունեցած ազդեցության շնորհիվ, կարող են մարդկային ու հասարակական հարաբերությունների ընդունված նորմերի հիման վրա ներկայացնել անհրաժեշտ ու ճիշտ մոդելներ։ Ուստի, թատրոնը կարելի է բնութագրել թե՛ որպես «կյանքի հայելի» և թե՛ որպես «հասարակական կյանքի մոդել»։ Այս երևույթը կարելի է տեսնել մեծ թվով պիեսնրում, այդ թվում՝ Չեխովի ստեղծագործություններում։ Կարելի է ասել, որ արվեստը, մասնավորապես՝ թատրոնը, ոչ միայն կապված են սոցիալական ինստիտուտների հետ, այլ կարող են ձևավորել դրանք։
Ֆաջր թատերական փառատոնն այս ոլորոտում Իրանի ամենակարևոր իրադարձություններից է և անցկացվում է ամեն տարի փետրվարին։ Փառատոնին իրենց աշխատանքները ներկայացնում են և՛ իրանցի և՛ արտասահմանցի արվեստագետները։ Համաշխարհային բարձունքների հասնելու համար, անհրաժեշտ է հենվել ներքին հնարավորությունների և արվեստագետների գիտելիքների վրա ու իրականացնել երկարաժամկետ պլանավորում։ Այդ քաղաքականության շրջանակում, վերջին տարիներին, իրանցի արվեստագետները նախընտրությունը տվել են պարսկական ստեղծագործություններին ու ազգային մոտիվներով բեմադրություններին։ Բովանդակության ու խաղի տեղայնացումը, համաշխարհային մակարդակով հայտնի պիեսների բեմականացմանը զուգահեռ, դարձել է այլ երկրներում իրանական թատրոնի ներկայացման հիմքը և ամրապնդել մշակութային դիվանագիտության հիմքերը՝ արտաքին աշխարհի հետ ավելի սերտ համագործակցելու նպատակով։
Այս առումով, Ֆաջր թատերական փառատոնը մշտապես լավ հնարավորություն է եղել՝ արտասահմանյան արվեստագետների հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Նման հարաբերությունները, գաղափարների, տեղեկատվության, արվեստի, լեզվի և այլ մշակութային-գեղարվեստական ասպեկտների փոխանակման միջոցով, ուժեղ և անժխտելի դեր են կատարում ոչ միայն մշակութային դիվանագիտության, այլ նաև տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտներում հարաբերությունների ընդլայնման համար։
Ֆաջր 42-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվել է 12 բաժիններում, այդ թվում՝ իրանական թատերական մրցույթ, Իրանի թատերական ոլորտի նորություններ, վերանայում, ուսանողական, հետազոտություն, փողոցային բեմադրություն, ռադիոթատրոն, միջազգային թատրոն, ազգային ինքնություն, Գազա, համամարդկային, իրանական դրամատուրգիա և աշխատարաններ։ Փառատոնին մասնակցել են թատերական խմբեր Հայաստանից, Տաջիկստանից, Հունաստանից, Իրաքից և Իտալիայից։ Փառատոնի շրջանակում կազմակերպվել է 9 աշխատարան, որոնք անցկացրել են իրանցի և արտասահմանցի դասախոսները։
Փառատոնի շրջանակում իրանական թատերական խմբերը, հատկապես՝ մարզային թատերախմբերը, ներկայացրել են ավելի քան 100 փողոցային ներկայացում։ Ընդհանուր առմամբ, տարբեր բաժիններում, 337 սեանսների ընթացքում, ներկայացվել է 147 բեմականացում։
Ֆաջր 42-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում, մասնագիտական տարբեր աշխատարաններ վարելու համար ներկա էին արտասահմանցի արվեստագետներ։ «Ձև-շարժում» մասնագիտացված աշխատարանը վարեց Հայկ Իսրայելյանը՝ Հայաստանից, «Գրետովսկու և Չեխովի դերասանական մեթոդների համեմատությունը» աշխատարանը վարեց Արմեն Սարգսյանը, կրկին Հայաստանից։ Իսկ «Կանանց դերն ու դիրքը դասական հունական պիեսներում» աշխատարանը վարեց Թանասիս Սարանտոսը՝ Հունաստանից։
Փառատոնի շրջանակում դասախոսություն ունեցավ նաև սերբ թատերական ռեժիսոր Իվանա Վույիչ Կոմինացը, ով վերլուծեց Անտոն Չեխովի «Երեք քույրեր» պիեսը և արժեքավոր խորհուրդներ տվեց ռեժիսորներին ու դերասաններին։
Ֆաջր 42-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հանդիսատեսին ներկայացվեց Ալժիրի Սիդի Բել Աբբես շրջանի թատրոնից Ջարիո Աբդոլղադեր Ռաշիդի բեմադրած «Հեղափոխություն» ներկայացումը, որի հեղինակն է Յուսեֆ Միլան։ Բեմադրության մասին պատմող տեսքտում ասվում է․ «Հեղափոխությունը միշտ եղել է դեպի ազատություն տանող միակ ճանապարհը»։ Ներկայացումը ներկայացնում է Ֆրանսիայի կողմից Ալժիրի օկուպացիայի ժամանակ երեք ընկերների կյանքի պատմությունը։ Նրանք այնքան էին սիրում իրենց երկիրը, որ նրանց կյանքի պատմությունը ներկայացրել է նաև ալժիրցի հայտնի նկարիչ Քաթեբ Յասինը։
Մարիանը, Նաջդմեն, Քաբլոտը, Լախդարը, Հասանը, Մուստաֆան և Թահերը «Հեղափոխություն» պատմվածքի հերոսներն են, որոնք հանդիսատեսներ են, ապստամբներ, դավաճաններ և վախկոտներ։ Նրանցից յուրաքանչյուրն իշխանությունից իր բաժինն է ուզում, ինչը հանգեցնում է ողբերգության, որը տեղի է ունենում բոլոր հեղափոխությունների ժամանակ։
Ջարիո Աբդոլղադեր Ռաշիդին թատրոնի ու կինոյի դերասան է և Սիդի Բել Աբբես շրջանի թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Նրա բեմադրությունն արժանացել է Ալժիրի ազգային թատերական փառատոնի գլխավոր մրցանակին։
Թատերական ոլորտի հետազոտությունների թեմայով սեմինարը Ֆաջր 42-րդ փառատոնի ընթացքում ղեկավարել է Նարգես Յազդին։ Մասնակիցները քննարկել են այնպսիի թեմաներ, ինչպես՝ «Թատերական փառատոների դերը մշակութային քաղաքականության մեջ», «Ֆաջր միջազգային փառատոնի 32-42-րդ շրջանների կառույցը և անցկացման ընթացքը», «Ֆաջր միջազգային փառատոնի ազդեցությունն իրանական թատրոնի համաշխարհայնացման վրա»։
Սեմինարին տեսակապի միջոցով մասնակցում էր նաև թատերագիտության ոլորտի ամերիկացի տեսաբան Մարվին Ալբերտ Կառլսոնը, ով անդրադարձավ ժամանակակից արվեստագետների տարբերվող հայացքներին և տալով նոր ներկայացումների հասկացության սահմանումը, բացատրեց ժամանակակից ներկայացումների ու ավանդական ներկայացումների տարբերությունը՝ դրամատիկական գրականության ու տեքստի տեսակետից։ Նա նշեց, որ ժամանակակից աշխարհում թատերական ներկայացումն ավելի լայն իմաստ ունի և ներառում է բոլոր մշակութային իրադարձությունները, որոնք տարբեր մշակույթներում տարբեր կերպ են դրսևորվում:
ԱՄՆ-ի Փիթսբուրգի համալսարանի թատերական և բեմադրական ուսումնասիրությունների բաժնի պրոֆեսոր Բրյուս Մաքքոնաչին, ով նույնպես նբերկա էր սեմինարին, դրա ավարտին ներկայացրեց իր հետազոտության մասին տեսահոլովակը։
Նա ներկայացրեց «Միջազգային թատերական փառատոների էվոլյուցիոն և ճանաչողական հեռանկարը» վերնագրով հետազոտությունը, որում նկարագրել է հանդիսատեսի ճանաչողության կարողությունների զարգացման ընթացքը։ Ըստ այդ հետազոտության՝ ներկայացումն ավելի լավ հասկանալու համար, հանդիսատերը պետք է ուշադրություն դարձնի կարեկացանքի և էմոցիայի առկայությանը։
Ֆաջրի տանսօրյակի ընթացքում Իրանում անցկացվող բոլոր փառատոններում ներառված է Գազա անունով բաժին։ Ֆաջր 42-րդ թատերական փառատոնի բաժիններից մեկն անվանվել էր «Գազայի կեղեքվածները»։ Համաշխարհային հանրության լռության պայմաններում տեղի է ունենում մեծ ողբերգություն։ Գազայում պատերազմի ընթացքում նահատավել է 27 հազար մարդ, այդ թվում՝ կանայք, դեռահասներ ու երեխաներ։
Մանսուրա Ասգարի Դաշտբայազի հեղինակած «Ռանա» պիեսը, որը բեմադրել է Հարավային խորասան նահանգից Հանիե Փիրամին, այս բաժնում ներկայացված աշխատանքներից էր։ Նշելով, որ պիեսի հիմքում պաղեստինցի գրող Մահմուդ Դարվիշի կյանքի պատմությունն է, Հանիե Փիրամին ասել է․ «Բանաստեղծն առաջին անգամ ամուսնացել է Ռիտա անունով արաբ- հրեա աղջկա հետ, սակայն երբ Ռիտան միացել է իսրայելական բանակին, նրանք ամուսնալուծվել են։ Այդ ժամանակ բանաստեղծը գրել է «Ռիտան և հրացանը» հայտնի բանաստեղծությունը»։
Նա նշել է․ «Պատմելով Մահմուդ Դարվիշի կյանքը, մենք նպատակ ունենք այս օրերին, երբ Գազան ենթարկվում է Սիոնսիտական ռեժիմի հարձակումներին, մեր ներդրումն ունենալ պաղեստինցիների խնդիրները ներկայացնելու հարցում և գոնե երիտասարդներին ցույց տալ, թե ինչպես են մարդկանց վտարում իրենց հողից»։
Ֆաջր 42-րդ միջազգային թատերական փառատոնն իր աշխատանքն ավարտեց փետվարի 1-ին, Իրանի թատրոնի երեք մեծ արվեստագետների մեծարմամբ։