Հոլիվուդ Քաթ (4)
Դարեր շարունակ կրոնական արվեստի նպատակը եղել է հոգևոր գաղափարների տարածումը
Մինչ շարժանկարների գյուտը, կրոնական գաղափարներով ոգեշնչված արվեստագետները ստեղծել էին մի շարք գեղարվեստական գլուխգործոցներ։ Դարեր շարունակ կրոնական արվեստի նպատակը եղել է հոգևոր գաղափարների տարածումը: Գրեթե բոլոր կրոններում գեղարվեստական պատկերներում օգտագործվել են կրոնից ոգեշնչված աղբյուրներ՝ կրոնի սկզբունքները պատկերելու համար։
Այսօր, մարդկանց վրա մեդիայի ունեցած ազդեցության շնորհիվ, ֆիլմերը համարվում են գիտելիքի տարածման և հանրության տեղեկացցվածությունը բարձրացնելու պոտենցիալ աղբյուր, հզոր գործիք և փափուկ ուժի ամենահայտնի գործիքներից մեկը: Կինոյի պատմության ընթացքում կինոարվեստի ամենահետաքրքիր ուղղություններից մեկը եղել է կրոնին և դիցաբանությանը վերաբերող թեմաների ընտրությունը։ Այս ժանրերը մշտապես գրավել են հանդիսատեսին և մեծ շահույթ ապահովել պրոդյուսերներին։ Ուստի կրոնական համոզմունքների հետ խաղացող ֆիլմերի նկարահանումը գրավիչ է թվում։
Իսկ ո՞րն է Հոլիվոիւդի կրոնը։ Արդյոք Հոլիվուդում կրանը կրոն է համարվո՞ւմ, թե եկամտի աղբյուր։ Հոլիվուդյան աստվածների համար ո՞րն է ավելի կարևոր և ո՞րն է կրոնի հետ կապված հիմնական խնդիրը։ Արդյոք հավատքի թեմայով ֆիլմերը Հոլիվուդում կպահպանվե՞ն։ Արդյոք Թինզել թաունը (Հոլիվուդի մականունը) արժանի՞ է կոչվելու «Բարոյականության մահվան տարածք»: Որո՞նք են ֆիլմերում կրոնի մասին սեփական պատկերացումները ներկայացնելու փուլերը։ Հոլիվուդը գիտակցո՞ւմ է, որ աթեիզմը բիզնեսի համար լավ չէ: Որո՞նք են Հոլիվուդում գործող Հեյզի (Hays Code) կանոնները: Արևդյոք դրանք դեռ գոյություն ունե՞ն։
Հոլիվուիդի կրոնական ֆիլմերը տարբեր են։ Դրանց մի մասը հետապնդում է կոմերցիոն նպատակներ, իսկ մեծ մասը չունի կոնկրետ գաղափարախոսություն և հանդիսատեսին չի առաջարկում Աստծու մասին կոնկրետ պատկերացում։ Այդ ֆիլմերում մարգարեները ներկայացվում են որպես միամիտ մարդիկ, որ չունեն իրենց կրոնը քարոզելու հստակ ծրագիր։ Դրանք կասկածի տակ են դնում նաև կրոնական սկզբունքները։ Այս ֆիլմերում կա դեկարտյան թերահավատություն այնպիսի մարգարեների վերաբերյալ, ինչպիսիք են Մովսեսը, Աբրահամը, Երեմիան և Նոյը:
Շատ կարևոր է, թե ինչեպս են այս ֆիլմերը ներկայացնում մարգարեներին․ Աստծու հետ որևէ կապ չունեցող մարդիկ։ Հոլիվուդյան ֆիլմերի մեծամասնությունը մարգարեներին ներկայացնում է որպես սովորական մարդիկ։ Միժամանակ, զվարճանքի ինդուստրիան ընդհանրապես, և կինոարդյունաբերությունը մասնավորապես, սահմանափակվում էին Հեյզի շրջանակոըվ (Motion Picture Production Code): Այն արգելում էր ցանկացած տեսակի վիրավորական արտահայտություն։ Այս կանոնում նշվում էր, որ հայհոյանքը և այնպիսի բառերի ոչ պատշաճ օգտագործումն ինչպես՝ Աստված, մարգարե, Հիսուս Քրիստոս, դժոխք, ինչպես նաև վիրավորանք, արգելվում էր։
Այսօր Հոլիվուդն այլևս այս կանոններով սահմանափակված չէ։ Հոլիվուդյան շատ ֆիլմերում Քրիստոսը ներկայացվոմ է որպես սովորական մարդ և հեռուստադիտողի ուշադրությունը շեղվում է անարժեք, հիպոթետիկ և կեղծ բաների վրա: Մարտին Սկորսեզեյի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմը Քրիստոսին ներկայացնում է որպես պարադոքսալ անհատականություն ունեցող անձնավորություն, որը կախված է այս աշխարհի և դատաստանի օրվա միջև: Ֆիլմում առկա են մեծ թվով պատմական անճշտություններով, և դրանում ոչ մի փորձ չի արվել պատկերել Քրիստոսին այնպես, ինչպես նա էր իրականում: Քրիստոսի պարադոքսալ անհատականությունը Սկորսեզեյի ֆիլմում առկա է ֆիլմի տեսքի ու բովանդակության մեջ։ Քրիստոսը ներկայացվում է որպես մի մարդ, ով պատրաստ է պայքարել հանուն արդարության և հավասարության, իսկ մյուս կողմից իր երևակայության մեջ ապրում է անբարոյական կյանքով։
Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս, դոկտոր Ռոուեն Ուիլյամսն ասում է․ «Կարծում եմ, քրիստոնյաի տեսնակյունից, Քրիստոսը պետք է այնքան մեզ նման լինի, որպեսզի հասկանա, թե ինչ է նշանակում մարդկայնություն, և այնքան տարբեր լինի մեզանից, որ մեզ ազատի մարդկայնության թակարդից, որում հայտնվել է նաև ինքը։ Եվ սա առկա է բոլոր կրոններում, որոնք արժանի են կրոն լինելու։
Կազանձակիսի գրքի պարադոքսներից մեկն այն է, որ նրա Քրիստոսը շատ տարբեր անձնավորություն է՝ չափազանց բարդ, տառապող և անբնական: Շատ դժվար է ներկայացնել Քրիստոսի հոգեբանությունը։ Կարծում եմ, ես ինքս էլ այն շատ լավ չեմ հասկանում։ Թվում է, թե Կազանձակիսը պարզապես փորձում է Քրիստոսի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ինչ որ բան ներկայացնել, և ցույց տալ, թե նա ոչ թե մեզ հետ է, այլ մեր դեմ։ Քրիստոսի կամ դասական աստվածաբանության մեջ գոյություն ունեցող Քրիստոսի մասին խոսելը շատ բարդ է»։
Սկորզեսեի Քրիստոսն անընհատ շարժվում է մարդ լինելու և Աստված լինելու միջև։ Երբեմն աստվածային հայտնությունը նրան առաջնորդում է դեպի փրկություն, իսկ երբեմն գայթակղությունները նրան տանում են դեպի թուլություն։ Այս ֆիլմը Քրիստոսին ներկայացնում է որպես երկրի վրա ապրող անսուրբ։ Նա փորձում է խուսափել Աստծու մարգարե լինելու պատասխանատվությունից։ Սակայն ժամանակի հետ նա սկսում է իրականացնել քարոզելու իր առաքելությունը։ Սակայն զարմանալի է, որ նրա ներկայացրած կրոնում հռոմեական կամ հրեական ճնշումների դեմ պայքարի և արդարության ու ազատության համար պայքարի որևէ նշույլ չկա։ Մի խոսքով Սկորսեզեի ֆիլմը պատմության և փստերի հետ որևէ կապ չունի։
Նույն գաղափարն է ընկած նաև Դա «Վինչիի կոդը» ֆիլմի հիմքում։ Ֆիլմը նկարահանել է Ռոն Հովարդը։ Այն պատմու մէ Մարիամ Մագդաղենացու և Քրիստոսի սերնդից մի կնոջ մասին։ Սակայն այդ փաստը նրանից գաղտնի է պահվել։ Եկեղեցին չի բացահայտել այս կնոջը, որպեսզի չվնասի Քրիստոսի սուրբ կերպարին։ Եկեղեցու կարծիքով, այս կինն Աստծու առաքլյալի թուլության արդյունքն է։ Ֆիլմի սյուժեն հիմնված է քրիոստոնեկան պատմական փիլիսոփայության վրա, որը կարելի է գտնել Թանկարժեք արյան հոգևորության նոր գրքում։ Ֆիլմում ներկայացված չէ որևէ պատմական փաստ։ Եվ տարօրինակ չէ, որ Վատիկանն ու եկեղեցին մերժում են Հոլիվուդում նկարահանմված նմանատիպ ֆիլմերը, հայտարարելով, որ դրանք հեռու են Սուրբ Գրքում ներկայացված իրադարձություններից։ Թեև այս ֆիլմերում եղել են բացառություններ, որոնցիցի կարելի է նշել 2004թ Մել Գիբսոնի կողմից նկարահանված «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը։ Գլխավոր դերում հանդես է եկել Ջիմ Կավիզելը։ Նախքան էկրաններ բարձրանալը ֆիլմը ցուցադրվել է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի համար, որը հաստատել է դրանում ներկայացված փաստերի իսկությունը։ Ֆիլմը ներկայացնում է Քրիստոսի չարչարանքները և հիմնված է հիմնականում Նոր Կտակարանի, Մատթեոսի, Հովհաննեսի, Ղուկասի և Մարկոսի Ավետարանների վրա: Ֆիլմում օգտագործվել են նաև «Սգո ուրբաթ» և այլ կրոնական տեքստերի նկարագրություններ։
Ֆիլմը պատմում է Երուսաղեմում Հիսուս Նազրովեցու խաչին գամվելու և կյանքի վերջին 12 ժամերի մասին։ Ֆիլմի համաշխարհային ցուցադրության արդյունքում հավաքվեց ավելի քան 600 միլոին դոլար։ Սակայն այն նաև հակասական մեկնաբանությունների առիւթ դարձավ։ Որոշ քննադատներ Գիբսոնին մեղադրեցին հակասեմականության մեջ։ Ու թեև ֆիլմն Իսրայելում արգելված չէր, այնտեղ մեծ տարածում չունեցավ, քանի որ ոչ մի իսրայելցի դիստրիբյուտոր չէր ցանկանում ֆիլմը շուկա հանել: Բայց Հոլիվուդի հրեական հսկաները չբավարարվեցին միայն ֆիլմի ցուցադրությունը բոյկոտելվ։
2011 թվականին «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում Հիսուս Քրիստոսին մարմնավորած Ջիմ Քավիզելը լրատվամիջոցներին հայտնեց, որ այդ դերից հետո իրեն նոր դերեր չեն առաջարկվում։ Նա նշեց, որ սովորել է ընդունել, որ իր դերասանական կարիերայի ավարտն այն գինն էր, որ արժեր վճարել։
Հատկանշական է, որ Ղուրանում, որը չավաղաված միակ գիրքն է, նշվում է, որ Քրիստոսը երբեք չի խաչվել։
2014-ին կրոնական թեմայով ֆիլմերն այնքան շատ էին, որ հեռուստադիոտղն ու մշակութային մեկնաբաններն այս տարին անվանեցին Հոլիվուդի ավետարանի տարի: Վերջին 12 ամսում Սուրբ գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերի թիվն ավելին է, քան վերջին 12 տարում նկարահանված նման բովանդակությամբ ֆիլմերի ընդհանուր թիվը։
Ու քանի որ նման ֆիլմերի տոմսերն արագ սպառվում են, կարելի է ակնկալել, որ նման թեմայով ֆիլմերի թիվն առաջիկայում կաճի։ Սակայն դա չի երաշխավորի Հոլիվուդ-քրիստոնեություն խարխլված հարաբերությունների բարելավումը։