Ապրիլ 03, 2024 13:43 Asia/Tehran

Փետրվարի 29-ին իսրայելական բանակը կրակ է բացել Գազայում ալուր բաժանող բեռնատարների մոտ հավաքված պաղեստինցիների ուղղությամբ։


 

Գազայի դեմ Իսրայելի հարձակումների ամեն հերթական օրը տեղի է ունենում նոր ողբերգություն։ Փետրվարի 29-ին իսրայելական բանակը կրակ է բացել Գազայում ալուր բաժանող բեռնատարների մոտ հավաքված պաղեստինցիների ուղղությամբ։ Հարձակման հետևանքով զոհվել է 112, վիրավորվել՝ շուրջ 800 պաղեստինցի։

Հարձակման ականատեսներից բժիշկ Յահիա Էլմսրեյնի խոսքով, տասնյակ պաղեստինցիներ վիրավորվում են ստացել գլխի, պարանոցի և մարմնի այլ հատվածներում և պարենային օգնության համար նախատեսված ալյուրի պարկերը ներկվել են զոհերի արյամբ։ Նա հավելել է, որ մեծ թվով մարդիկ մահացել են հրմշտոցի կամ բեռնատարների կողմից վրաերթի ենթարկվելու  հետևանքով։

Մեկ այլ բժիշ Ալ Մասրին նշել է, որ վիրավորների վնասվածքները վիրակապելու համար օգտագործել է թել, պարան, փայտի կտորներ ու հագուստ։ Մարդկանց մի խումբ փորձել է վիրավորներին տեղափոխել մեքենաների կամ սայլակների մեջ, միաժամանակ բեռնատարներից բեռնաթափելով ալյուրը։

Իսրայելը փակել է Գազայի հատված հումանիտար օգնության մուտքի ցամաքայիօն ու ծովային բոլոր ճանապարհները։ Գազան հարձակման է ենթարկվում երկնքից, ցամաքից ու ծովից։ Իսկ իսրայելցիներն արգելում են նույնիսկ օդային ճանապարհով հումանիտար օգնության մուտքը Գազա։ Հումանիտար օգնությունն օդային ճանապարհով Գազա հասցնելու Հորդանանի փորձը նույնպես ձախողվել է, քանի որ Իսրայելը թույլ չի տվել օգնությունը հասցնել պաղեստինցիներին։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հյուսիսում 700 հազար մարդ տառապում է  սովից։

 

Ռմբակոծություններին ու շրջափակմանը զուգահեռ, Գազայի հատվածի բնակիչները տառապում են հումանիտար ճգնաժամի ամենասարսափելի տեսակից՝ պարտադրված  սովից։ Շատ փոքր քանակությամբ հումանիտար օգնությունը, որ հասնում է Գազա, չի կարող կանխել սովի տարածումը։ Միջազգային կառույցներն ու լրատվամիջոցները բազմիս անդրադարձել են այս խնդրին։

ՄԱԿ-ի առողջապահական հարցերով զեկուցող Մայքլ Ֆախրին վերջերս տված հարցազրույցում ասել է․ «Սիոնիստական ռեժիմը սովը որպես զենք է օգտագործում գազայի դեմ։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանի վճռին, մենք տեսանք, որ իրավիճակն ավելի է  սրվել։ Գազայում պատերազմ է ընթանում բռնատեր իշխանության ու ազատատենչ ժողովրդի միջև»։

Բացի ենթակառուցվածքներն ու տարբեր կենտրոններն ավերելուց, ինչպես նաև կենսական անհրաժեշտություն ներկայացնող միջոցներից՝ ջրից ու սննդից, դեղորայքից  պաղեստինցիներին զրկելուց, Իսրայելը պարենային ճգնաժամի մեջ է պահում Գազայի հատվածի բնակիչներին։

New York Times-ի թղթակից Մեգան Սթոքը Գազայի իրավիճակի մասին «Ծանր մահով մահացող մարդիկ»  խորագրով հոդվածում  անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների ցեղասպանությանը, գրում է, որ ամերիկյան խաբեբա քաղաքական գործիչները տեղյակ են Գազայի իրադարձություններից ու այդ հանցագործությունների մեղսակիցն են։

Մեգան Սթոքը գրում է․ «Ցավալի է։ Հայրը կանգնած է հիվանդաոցի մահճակալի մոտ, որի վրա դրված է սավանորվ փաթաթված փոքրիկ մարմինը։ Նա ձեռքերով անհույս շփում է  դեմքը։ Այս ողբերգական տեսարանը տեսանկարհանած և իմ համար ուղարկած լուսանկարիչ Մուսա Սալեմը գրել է․ «Քամալ Ադվան հվանդանոցի մահճակալի վրա դրված սավանի մեջ երկամյա Մուհամմեդ Ալ-Զայխի մարմինն էր։ «Նա ասաց կերակո՞ւր։ Ի՞նչ կերակուր»։ Հիվանդանոցի աշխատակիցներից մեկն ասում է․ «Մոհամմադ Ալ-Զայղը ծնվել է պատերազմի ժամանակ։ Բոլորը գիտեն, որ մոր առողջությունն ազդում է երեխայի առողջության վրա»։ Բժշկությունն ապացուցել է, որ սննդի հետ կապված բոլոր խնդիրները հղի ժամանակ մորից փոխանցվում են երեխային։ Փոքրիկը մահացավ, քանի որ ուներ իմունային թույլ համակարգ»։

Al Jazeera-ն՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ին մոտ գտնվող լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցում թերսնման հետևանքով մահացել է նաև 2 ամսական  Մահմուդ Ֆաթուհը։ Երեխային հիվանդանոց տեղափոխած փրկարարը տեսանյութում ասում է․ «Փոքրիկը երկար ժամանակ կաթ չի կերել»։

Հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքի ղեկավար, դոկտոր Հոսամ Աբու Սաֆիեն ասել է «Այս ամիս երեխաների, հատկապես նորածինների շրջանում մահացությունների թիվը շատ մեծ է եղել»:

Գազայում երեխաները մահանում են ոչ թե երաշտի կամ այլ բնական աղետի, այլ սովի հետևանքով։ Իրայելի կառավարությունը, ոչ միայն պարենային օգնություն չի տրամադրում շրջափակման մեջ գտնովղ պաղեստինցիներին, այլ խոչընդոտում է նաև միջազգային հումանիտար բեռների մուտքը Գազայի հատված։ Եվ եթե անգամ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները մուտք գործեն Գազա, Իսրայելն անմիջապես հարձակում կիրականացնի օգնություն ստանալու նպատակով հերթ կանգնած սովահար ժողովրդի վրա։

 

Գազայի բնակիչները սոված են, քանի որ ամերիկյան կառավարությունը, որն Իսրայելի կեղծ ռեժիմի ամենամեծ աջակիցն է, չի օգտվում իր լծակից՝ ստիպելու Թել Ավիվին սնունդ հասցնել Գազայի ժողովրդին։

Գազայի հատվածի վերաբերյալ վերջին զեկույցներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել են, որ թերսնման այս մասշտաբներն աննախադեպ են համաշխարհային մասշտաբով։

ԱՀԿ առողջապահության արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն  Մայքլ Ռայանը  հայտարարել է․ «Մարդիկ մեռնում են սովից։ Եվ մենք չպետք է ձևացնենք, թե այդ մահերն անխուսափելի են։ Մենք գիտենք, որ Գազայի բնակիչները սովի պատճառով սկսել են բույսեր ուտել։ Նրանք խմում են աղտոտված ջուր, անասունների համար նախատեսված հացահատիկը վերածում են ալյուրի և դրանով հաց են թխում, բայց նույնիսկ դրա հնարավորությունը շատ քիչ է»։

Նա նշել է․ «Գազայի բնակիչները մահանում են ծանր մահով։ Նրանց մկանները թուլացել են, իմունային համակարգը նույնպես։ Եվ վարակները ներթափանցելով նրանց մարմինները սպանում են այդ մարդկանց»։

Մայքլ Ռայանը նշել է, որ Գազայում ստեղծված իրավիճակի ամենասարսափելի մասը վերաբերմում  է նորածիններին, հավելելով․ «Ամենաթույլերը՝ նորածինները, տարեցները, հիվանդները, ավելի շուտ են մահանում»։

 

Պարենային օգնության համար հերթ կանգնած պաղեստինցիների կոտորածին արձագանքներից  ոչ մեկն այնքան կեղծ չէր, որքան ԱՄՆ-ի ու Եվրոպայի արձագանքները։ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները ժամանակ առ ժամանակ դատապարտում են Իսրայելի կողմից Գազայի շրջափակումն  ու պաղեստինցիների սպանությունը, սակայն որևէ արդյունավետ քայլ չեն կատարում՝ դա կանխելու ուղղությամբ։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, իսլամական մի շարք երկրների հետ միասին, օդանավերից հումանիտար բեռներ գցեցին Գազայի  հատվածի բնակիչների համար։ Սակայն ԱՄՆ կառավարությունը, որը դատապարտում է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, մյուս կողմից վետո է դնում Գազայում հրադադարի ռեժիմ հաստատելու բանաձևերի վրա։ Իսկ ավելի վաղ,  Բայդենի վարչակազմը որոշել էր կրճատել UNRWA-ին՝ Պաղեստինի օգնության   միջազգային կազմակերպությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Եվ դա մի իրավիճակում, երբ ինչպես նշում են հումանիտար օգնություն տրմադրող կազմակերպությունները, Գազայում UNRWA-ից բացի որևէ այլ կառույց չի կարող հումանիտար օգնություն բաժանել։ Կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնեդլու Բայդենի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Իսրայելը Վաշինգտոնին հետախուզական տվյալներ է տրամադրել  և պնդել, թե UNRWA-ի աշխատակիցները դերակատարություն են ունեցել  ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումներում։

Սիոնիստական ​​ռեժիմի վրա ճնշում գործադրելու կապակցությամբ ԱՄՆ-ից ու եվրոպական կառավարություններից ակնկալիք չկա։ Ռեժիմին աջակցելիս նրանք չեն խուսափում  ոտնահարել մարդկային բոլոր չափանիշները, և նույնիսկ չեն վախենում համաշխարհային մակարդակով իրեցն մարդասիրական կերպարի վնասվելուց։

Եվ շատ ցավալի է, որ   Սիոնիստական ​​ռեժիմի հետ քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունեցող մուսուլմանական երկրների կառավարությունները նույնիսկ չեն ցանկանում խզել կամ նվազեցնել հարաբերությունների մակարդակը այս ռեժիմի հետ։

Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների նկատմամբ նրանց լռությունը ցավալի է․․․

 

 

Պիտակ