Մարդու իրավունքների խախտումները Գազայի դեմ Իսրայելի պատերազմում  
(last modified Mon, 22 Apr 2024 06:54:31 GMT )
Ապրիլ 22, 2024 10:24 Asia/Tehran

Գազայի դեմ Իսրայելի պատերազմի քննարկման կարևորագույն թեմաներից է՝ այս պատերազմում մարդու իրավունքների խախտումը ,որը սիոնիստական օկուպանտ ռեժիմին  վերածել է աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողի:

 

 

 Գազայի հատվածի դեմ,սիոնիստական ռեժիմի վեց ամսյա  հարձակումները ,այս տարածաշրջանի անպաշտպան ժողովրդին կանգնեցրել են հումանիտար ճգնաժամի առջև։ Հրապարակված տվյալների համաձայն,Գազայի բնակչության ավելի քան 80 տոկոսը  տարագրվել  է, ավելի քան մեկ միլիոն բնակիչներ կանգնած են սովի մատնվելու  վտանգի առջև ։Նաև 2023 թվականի հոկտեմբերին Գազայի դեմ սիոնիստների վայրագ ոճրագործությունը սկսվելուց ի վեր,ավելի քան 33 հազար հոգի նահատակվել է  և 80 հազարը վիրավորվել:

Միգուցե Գազայի դեմ Իսրայելի պատերազմի քննարկման կարևորագույն թեմաներից է՝ այս պատերազմում մարդու իրավունքների խախտումը,որն աշխարհում սիոնիստական օկուպանտ ռեժիմին  վերածել է  մարդու իրավունքների ամենամեծ խախտողի: Միջազգային կոնվենցիաների համաձայն, սիոնիստական ռեժիմը Գազայի պատերազմում, ցեղասպանությունից բացի, կատարել   է  մարդկության դեմ ոճրագործություն, ռազմական ոճրագործություն ու բռնաբարման ոճրագործություն:

Գազայում Իսրայելի կողմից բազմազան ոճրագործություններ կատարվելու և հարավային Աֆրիկայի կառավարության հարուցած դատական գործի պատճառով ,Արդարադատության միջազգային դատարանը ,անցյալ հունվարին  դատապարտեց Գազայում սիոնիստների գործողությունները: Արդարադատության միջազգային դատարանը վճիռ արձակեց ,որում  կողմ քվեարկեց Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունները կասեցնելու համար «հրատապ և ժամանակավոր միջոցներ» կիրառելու  անհրաժեշտությանը։

Հարավային Աֆրիկան ,Գազայի հատվածում պատերազմական հանցագործության մասին Իսրայելի նկատմամբ  դատական գործ հարուցելով ,այդ ռեժիմին մեղադրել է 1948 թվականի ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան խախտելու մեջ:

Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոգոն ,Գազայում Իսրայելի ոճրագործությունների մասին այս կառույցի քննարկումները ավարտելուց հետո ասել է.«Այս դատարանը իրազեկ է Գազայում ներկա աղետի մասին և դատապարտում է այնտեղ իրականացվող շարունակական սպանությունները»: Միջազգային քրեական դատարանի նախագահը ընդգծել է.« Իսրայելը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի Գազայում մի խումբ մարդկանց սպանությունը կամ նրանց նկատմամբ  լուրջ վնասը կանխելու համար։ Իսրայելը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները Գազայում զանգվածային սպանությունները և ցեղասպանությունը կանխելու համար: Իսրայելը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Գազայում ավերածությունները կանխելու համար և մեկ ամսվա ընթացքում դատարանին  զեկույց ներկայացնի բոլոր ժամանակավոր  միջոցառումների մասին»։

Չնայած Արդարադատության միջազգային դատարանի կողմից այս վճռի արձակմանը, սակայն սիոնիստական ​​ռեժիմը ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների բացահայտ հովնավորությամբ  ոչ միայն զեկույց չի ներկայացրել Գազայում իր հանցագործությունները դադարեցնելու գործընթացի մասին,այլև նույնությամբ այս տարածքում շարունակում է ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունը: ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը ևս ,որի երկիրը ,Գազայի ժողովրդի դեմ ոճրագործությունների առումով Իսրայելի քաղաքական,ֆինանսական ու լոգեստիկ հիմնական հովանավորն է ,անհիմն է համարել Գազայում Իսրայելի ցեղասպանության թեման: Նա Իսրայելի կատարած ցեղասպանությունը և պատերազմական ոճրագործությունը արդարացնելու առումով  ասել է.«Թել Ավիվը իրավունք ունի ,քայլեր ձեռնարկել, համոզվելու համար  ,որ հոկտեմբերի 7-ի դեպքերը չեն կրկնվելու»:

Իսրայելը,որը ԱՄՆ-ի լիիրավ աջակցությունն է վայելում , անտեսելով աշխարհում հանրային կարծիքը  և միջազգային քրեական դատարանի դատավճիռը ՝Գազայում իր ոճրագործությունների ժամանակավոր դադարեցման անհրաժեշտության մասին ,այս տարածքի նկատմամբ այրված հողի քաղաքականությանն է հետևում : Սիոնիստական ռեժիմի հետախուզության նախարարը հաստատելով Գազայի մասին այրված հողի քաղաքականությունը ,բացարձակապես ասել է ,որ Գազայի պատերազմի ավարտին ,հնարավոր չի լինելու ապրել այդ տարածքում: Հենց այդ հիմամբ ,ԱՄՆ-ի և Իսրայելի բանակցությունների գաղտնի օրակարգում է՝  Գազայի  պաղեստինցիների բռնի տեղահանումը  դեպի Եգիպտոսի Սինայի անապատ:

Սա այն պայմաններում է ,երբ  միջազգային համակարգում մարդկանց բռնի տեղահանումը իրենց հայրենիքից ,համարվում է մարդու իրավունքների խախտում և դատապարտվել է՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրում, Քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրում և Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ, և  համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի 12-րդ և 13-րդ հոդվածներում ընդգծվել է,որ ամեն մարդ ազատ է տեղաշարժվել  և բնակվել իր երկրի տարածքներում:Նույնպես յուրաքանչյուր մարդ ազատ է հեռանալ որևէ  երկրից և վերադառնալ իր երկիրը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի 12-րդ և 13-րդ հոդվածների համաձայն՝ բռնի տեղահանումը  կտրականապես  մերժվում է, և այն յուրաքանչյուր մարդու իրավունքն է համարում   թե՛ պատերազմի և թե՛խաղաղության պայմաններում ապրել կամ լքել իր բնակության վայրը: Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ բռնի տեղահանումը  մարդկության դեմ ոճրագործությանը համազոր  է համարվում ,որի  մեղավորները պետք է դատապարտվեն այս դատարանում և կրեն իրենց արարքների պատիժը:

Հատկանշական է  ,որ պաղեստինցիների բռնի տեղահանման ծրագիրը ,միայն չի առնչվում Գազայի ներկայի պատերազմում Իսրայելի քաղաքականության մի բաժնին: Պաղեստինի ժողովրդի բռնի տեղահանման ծրագիրը  սկսվել է յոթանասուն տարի առաջվանից և սիոնիստական ռեժիմի ստեղծման ժամանակվանից  ,որը  նույնությամբ շարունակվում է:

Գազայում ,Իսրայելի բազմաթիվ ոճրագործություններին , հատկապես անպաշտպան ժողովրդի  սպանությանը և բնակելի տարածքների  ռմբակոծությանը, պետք է ավելացնել  այս տարածքում սով ստեղծելու քաղաքականությունը, այդ թվում սահմանափակությունները  և կենսական նշանակության հնարավորություններին ժողովրդի հասանելիության  խոչընդոտելը:

Գազայում շատ հիվանդանոցներ և առողջապահական կենտրոններ ,հնարավորություն չունեն սպասարկելու, սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով և կամ վերջին վեց ամսվա ընթացքում վառելանյութի չգոյության պատճառով:Սիոնիստական ռեժիմը անջատել   է Գազայի ջուրը , կասեցրել է սնունդի , էլեկտրահոսանքի, վառելանյութի և դեղորայքի առաքումը,և թույլ չի տալիս օգնություն հասնի  այս տրածքի ժողովրդին : Նման քայլեր համարվում են զանգվածային պատիժ և հակասում են միջազգային սկզբունքներին ու նորմերին:

 Ժնևի քառյակ  կոնվենցիաներին կցված  առաջին պրոտոկոլի  54-րդ հոդվածն արգելում է սննդամթերքի օգտագործումը որպես զենք: Նաև միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանրացած  կանոնները կտրականապես  արգելում են խաղաղ բնակչության համար  մարդասիրական բեռնվածքների  առաքման խոչընդոտելը: Նման քայլեր անկասկած համարվում են պատերազմական ոճրագործություն: Խաղաղ բնակչությանը թիրախավորելը , ոչ ռազմական կենտրոնների , գույքերի և օգնություն տրամադրող կենտրոնների  թիրախ դարձնելը ,նաև օկուպացված տարածքներում սիոնիստական ռեժիմի միջոցով  կատարվող բոլոր ոճրագործությունները , համարվում են  չորս կոնվենցիաների 50, 51, 130 և 147 հոդվածներով ցանկագրված պատերազմական հանցագործությունների մի փոքր մասը:

Գազայում, Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն ասել է.«Գազայի խաղաղ բնակիչների մարդկային իրավիճակը ,գերազանցել է աղետը: Միլիոնավորներ սովի վտանգի դիմաց են կանգնած ,պետք է վստահանալ որ անհապաղ և անարգել մարդասիրական օգնություններ են հասնելու կարիքավորներին : Նա շեշտել է.«Դա պետք է կատարվի այսօր,և ոչ թե՝վաղը»:

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է ,որ այս հատված առաքված օգնությունները շատ չնչին են եղել և աշխարհի ժողովուրդը առաջիկա  օրերին ականատեսը կլինի այս տարածքում սովի հետևանքով աննախադեպ թվով զոհերի։Հաղորդագրության մեջ շեշտվել է,որ ծայրահեղ սովի դեմ պայքարող պաղեստինցիների շարքերի ռմբակոծելը սովորական  երևույթ է դարձել ,որը ամեն օր կրկնվում է օկուպանտ սիոնիստների միջոցով:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հաստատել է, որ Գազայի հյուսիսում մոտալուտ սով է սպասվում:Այս կառույցի հայտարարության համաձայն՝ ,երեխաների մոտ թերսնումը աննախադեպ արագությամբ աճում է,և երկու տարեկանը չլրացրած երեք երեխաներից մեկը տառապում է թերսնումից և ծայրահեղ քաշի կորուստից:

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դոջարիքը ևս հայտարարել է,որ Գազայի իրավիճակը գերազանցել է սնունդի անապահովության և սովի շեմը և հինգ տարեկանը չլրացրած երեխաների մոտ խիստ թերսնումը ,արագ տեմպով մոտենում է սովի երկրորդ փուլին :

Այն ինչ անցյալ վեց ամիսներին պատահել է և պատահում է Գազայում ,ապացուցում է,որ Գազայի իրավազրկված ժողովրդի նկատմամբ չի գործում մարդու իրավունքների որևէ օրենք ու չափանիշ:  Թեև աշխարհի ղեկավարների որոշ հայտարարություններում , մամուլում, զանազան ԶԼՄ-ներում և նույնիսկ սոցցանցերում հասարակ մարդկանց արտահայտած տեսակետներում, Գազայի դեմ սիոնիստական ռեժիմի պատերազմի շուրջ  հանրային քննարկումներում առկա են  միջազգային իրավունքի սկզբունքները և  շեշտում են ցեղասպանության նման  ոճրագործություններից հրաժարվելու վրա,բայց դժբախտաբար միջազգային իրավունքը ,գործնականում ներկա չէ Գազայի պատերազմում և կատարելապես լուսանցքում է հայտնվել:Այս խնդրի պատճառով ,թեև   սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունները իրականացվում են աննախադեպ ձևով և զոհեր խլում ,սակայն համաշխարհային ղեկավարները,  միջազգային իրավունքի սկզբունքներին կառչել են ,որպես միջոց, սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները արդարացնելու համար: Նման պայմաններում միջազգային իրավունքը ,հիմնականում ոչ միայն  չի դադարեցնում կամ սահմանափակում բռնությունը,այլ օրինականացնում է այն: Իսկ սիոնիստական ռեժիմի հովանավոր երկրները ,հակակշռի տակ առնելով միջազգային իրավունքի բարոյական ու մարդկային սկզբունքները ,այդ էլ քաղաքական նկատառումներից ելնելով ,թեև մտահոգություն են հայտնում , զգուշացնում և ցավ են հայտնում Գազայում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ ,սակայն շարունակում են զինամթերք առաքել և ռազմական օգնություն տրամադրել սիոնիստական ռեժիմին ,և այդ ռեժիմը նույն այդ զինամթերքով ավերում է Գազան և անբնակելի դարձնում այն : Այդ գործընթացը վկայում է այն իրականության մասին ,որ արևմուտքը միայն այն դեպքում է վկայակոչում միջազգային իրավունքը ,երբ ցանկանում է սահմանափակել «ուրիշներին»: