Չեմ հավատում
(last modified Tue, 09 Feb 2016 07:33:03 GMT )
Փետրվար 09, 2016 11:03 Asia/Tehran

Ողջույն Ձեզ Հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Չեմ հավատում» հաղորդաշարի հինգերորդ թողարկումը,որտեղ կանդրադառնանք ԱՄՆ-ում մուսուլմաններին հասցեագրվող մեղադրանքներին։ Ընկերակցեք մեզ

Լեյլան իր Ֆորդ մակնիշի ավտոմեքենան վարում է ԱՄՆ Տեխաս նահանգի կենտրոնական Օստին քաղաքի թիվ 13435 հյուսիսային մայրուղում։

Օրը կիրակի է։ Հակառակ շաբաթվա մյուս օրերին , մայրուղում երթևեկությունը ծանրաբեռնված չէ։ 19-ամյա ուսանողուհին մերթ ընդ մերթ նայում է կողքի աթոռին նստած ուղևորին,որպեսզի տեսնի թե նա ինչ վիճակում է։ Սիրաթը տխուր է։ Նրանք ինչպես յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակին միասին Նավասոտա պողոտայով վերադառնում են։ Սիրաթը տխուր է և արտասվալի աչքերով նայում է շատ հեռուն։ Լեյլան այսօր ևս ինչպես անցնող հինգ տարվա բոլոր կիրակի օրերը, լաց չի եղել և ներկայումս մտածում է իր ընկերուհու հոգեկանը փոխելու մասին։ Նա դանդաղեցնում է ավտոմեքենայի ընթացքը։ Նա Սիրաթին հրավիրում է ճաշի։ Չնայած Սիրաթը շատ անտրամադիր էր,բայց դա չի խանգարում Լեյլային ,որ նա չկատարի իր որոշումը։Լեյլան ցանկանում է, իր մայրիկի նվիրած ավտոմեքենայի առիթով Սիրաթին ճաշի հրավիրել և նշել այդ ուրախ առիթը։ Ավտոմեքենան մորից նվեր է ստացել Տեխասի համալսարանի բժշկական ֆակուլտետում ընդունվելու առիթով:

Սիրաթը kerbey lane cafe ռեստորանում կանգնած էր հերթի մեջ։ Նա այդ ընթացքում իր գլխաշորըի կապերն էր ամրացնում ու նայում էր պատուհանից դուրս ,երբ տեսնում է իր գլխաշորով ընկերուհուն;

Հինգ տարի առաջ կիրակի օրը ծանոթանում են Լեյլան ու Սիրաթը։Նրանք հաճախ բազմության մեջ միմյանց գլխաշորով են ճանաչել։ Լեյլան կայանում է իր ավտոմեքենան ու մայրիկին հեռախոսով հայտնում է,որ Սիրաթի հետ դրսում կճաշի։ Լեյլան երբ մտնում է ռեստորան տեսնում է,որ իր ընկերուհին արտասվում է։ Մինչև նրան մոտենալը , լսում է ամերիկացի տղամարդու բարձրաձայն խոսքերը։ Նա ասում էր․-«Ինչո՞ւ չեք վերադառնում ձեր երկիրը ։ Զենք ունե՞ս։ Եղավ, ե՛կ ինձ կրակիր»։ Լեյլան ապշած նայում է տղամարդուն ապա Սիրաթին։ Տղամարդու խոսքերի շարունակությունն ավելի զարմացրին Լեյլային։ Այս անգամ Լեյլային էր ուղղված ամերիկացի տղամարդու խոսքերը։ Որտե՞ղ եք դրել Ձեր զենքր։Անպայման եկել եք մեզ սպանել։ Ինչո՞ւ չեք վերադառնում Ձեր երկիրը։ Լեյլան այդ ժամանակ կանչում է ռեստորանի տնօրենին։Նրան ասում է,որ հաճախորդների անվտանգության պահպանումն ու նրանց հարգումը այս վայրի տնօրենի պարտականությունների մեջ են մտնում։ Բայց դա էլ արդյունք չի ունենում։Սիրաթը լաց է լինում։ Ամերիկացի տղամարդն ավելի հանդգնացավ, երբ ռեստորանի տնօրենը ծագումով արաբ մուսուլման երկու աղջիկների փոխարեն հերթից դուրս նրան հրավիրեց ճաշի սեղանի մոտ։ Եվ հիմա այդ պարոնն ամենայն հանդգնությամբ իրեն թույլ է տալիս , այն երկու աղջիկներին ,որոնք երկուսն էլ ծնվել են ԱՄՆ-ում և այդ երկրի քաղաքացիներ են , ասել․-«Կորե՛ք գնացեք ձեր երկիրը»։

Նրանք ովքեր Լեյլա Աբդ Ալ-Նաբիի թվիթերյան էջում կարդացել են այդ դեպքի մասին, քաջ գիտեն ,որ այդ ռեստորանում նրա և Քոլեջի ուսանողուհի՝Սիրաթ Ալ Նահիի համար ամերկացի տղամարդու խոսքերից առավել ցավալին , մյուս հաճախորդների պահած լռությունն էր։

Սիրաթը Լեյլայի հետ ռեստորանից դուրս գալիս խոսքն ուղղելով այդտեղ ներկա գտնվող մարդկանց ասում է․-«Դուք այդպես նստել ու լռություն ե՞ք պահպանում։ Ոչ մի պատասխան չի լսվում։ Այս անգամ ավելի բարձր ձայնով կրկնում է իր հարցը։ Ոչ ոք կարևորություն չի տալիս։ Ռեստորանի մի անկյունից մեկը կտրուկ պատասխանում է․-«Ո՛չ»։

***

Անցնող հինգ տարիների ընթացքում սա ամսվա առաջին կիրակին է,որ Լեյլան ու Սիրաթը կրկին եկել Նավասոտա պողոտան:Նրանք նույն օրը առավոտյան այցելում են Տեխաս նահանգի գերեզմանատուն ու ինչպես միշտ նստում են երկու գերեզմանաքարի մոտ։ Այս անգամ Լեյլան ևս արտասվում է։ Նրանք երկուսն էլ իրենց սրտում խոսում են իրենց հայրերի հետ ,որոնք թաղված են այդ գերեզմանաքարերի տակ։

Նրանց հայրերը հինգ տարի առաջ սեպտեմբեր ամսի առաջին կիրակի օրը Տեխաս նահանգի անտառների հրդեհի ժամանակ 300 բնակարաններից մեկի բնակիչներին փրկելու ընթացքում մնացին ավերակների տակ ու զոհվեցին։ Լեյլայի հայրը չորս տարեկան հասակում Պաղեստինից և Սիրաթի հայրը վեց ամսականում Իրաքից դուրս էին եկել և ապրում էին Միացյալ Նահանգներում։

Լեյլան և Սիրաթը ,որ նույն օրը դառնաղետ դեպքի ժամանակ կորցրել էին իրենց հրշեջ հայրերին , իրենց ընկերությունը սկսել էին իրենց հոր շիրմաքարերի մոտ։ Նրանք հինգ տարի է ինչ յուրաքանչյուր ամսվա ամեն կիրակի առավոտյան այցելում են իրենց հորը։ Լեյլան և Սիրաթն այսօր առավել քան երբևէ ցավ են ապրում։ Իրենց հայրերը այնպիսի մարդկանց համար են իրենց կյանքը տվել,երբ նրանց զավակներին այսօր կրոնի կամ կրոնական հագուստի պատճառով կոչում են մարդասպան ու նրանց ասում են հեռացեք այս երկրից։

****

Ոստիկանության պաշտոնյա՝ Քենեթ Ռադիսոնի բացատրությունները բոլորովին չեն համոզում Ռանա Էլմիրին։ Ռանան,որ Տեխասի Օստին քաղաքի ոստիկանության գրասենյակում ոստիկան Ռադիսոնի հետ մեղմ խոսակցություն էր վարում , այժմ բարձրաձայն կրկնում է իր բողոքը։ Նա ասում է․-«Ես ինչ պատճառով պետք է իմ վրայից վերցնեմ մի մեղք, որ ընդհանրապես ինձ չի վերաբերում։Դուք ինչ պատճառով եք ձեզ թույլ տալիս նման բան պահանջել ինձանից։ Երեկ գիշեր Ռանան իր բնակավայրի մոտ տեսավ ,որ մի խումբ սպիտակամորթներ հարձակվեցին սուպերմարկետի մուսուլման սեփականատիրոջ վրա։ Ռանան այսօր դիմել է թաղի ոստիկանություն կամավոր կերպով ցուցմունք է տվել հարձակվողների դեմ։

Ոստիկանության պաշտոնյան զեկույց պատրաստելիս Ռանայից հարցրել էր ,թե ո՞ր երկրից է։Ռանան արդեն սովորություն է դարձրել նման հարցերին ու պատասխանել է, թե ամերիկացի է, ծնվել է քուվեյթցի հորից ու մորից։ Դա արդեն ոստիկանության համար բավական էր ,որ հասկանա այն կինը ով եկել է ոստիկանության բաժանմունք պաշտպանելու ԱՄՆ-ում բնակվող մուսուլման քաղաքացու իրավունքները, ինքը մուսուլման է։ Ռանայի հետ խոսելիս ոստիկան Ռադիսոնը նրանից պահանջել է,որ ապացուցի, թե ինքը ծայրահեղական կամ էլ ահաբեկչական հակումներ չունի։ Բայց չնայած, ոստիկան Ռադիսոնի սպասածին, Ռանա Էլմիրին կտրուկ հրաժարվում է նրա պահանջից։ Ամերիկացի երիտասարդ ոստիկանը չգիտե է,որ Ռանա Էլմիրը Տեխասում քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության փոխնախագահն է ու քաջատեղյակ է իր իրավունքների և ոստիկանության սահմանափակումների մասին։

Այս միությունը 1920 թ-ից ի վեր կարևոր դեր է ունեցել ԱՄՆ քաղաքացիների իրավունքների պաշտպանման գործում։Ռանան զայրացած Ոստիկան Ռադիսոնին ասում է․-«Ոչ մի պաշտոնյա չի կարող լոկ իր մուսուլման լինելու համար նրան պարտադրի իր վրայից վերցնել մի մեղադրանք ,որ ինքը չի կատարել»։

Նա իր խոսակցությունը ոստիկանության հետ կիսատ թողեց,որպեսզի գնա Տեխասի (TEXAS A&M) «Էյ ընդ Էմ» համալսարանը։ Նա երբ հասավ համալսարանի դահլիճ դեմքը զայրույթից այլայլվել էր։ Ռանան նստում է Տեխաս նահանգի իրապաշտպանության դասախոսների մոտ։ Երբ մյուսները ունկնդրում էին բանախոսներին , Ռանան մի կտոր թղթի վրա նշումներ էր կատարում։ Երբ իր հերթը հասավ, նախօրոք պատրաստած թղթերը մի կողմ դրեց և մի կտոր թղթով մոտեցավ ամբիոնին ելույթը ներակայցնելու համար։

Նա իր ելույթը ,որը հետագայում տպագրվեց «Վաշինգտոն Պոստ» թերթում այս նախադասությամբ սկսեց․-«Ինձ ասել են ,որ ես ապացուցեմ ,որ ահաբեկչության հետ կապ չունեմ։ Ռանան ,որ շատ վիրավորված էր ոստիկանի նման վերաբերմունքից, ասում է․-«Ես ահաբեկչությանը կողմ չեմ, բայց արդյոք մինչև հիմա որևէ մեկն ինձանից ուզե՞լ է,որ ես իմ հայրենասիրությունն ապացուցելու համար դատապարտեմ այն սպանությունները,որոնք ԱՄՆ-ում իրականացել են սպիտակամորթների կողմից, ուրեմն ինչու ես,որպես մուսուլման պիտի դատապարտեմ այն սպանությունները,որոնք կատարում է մի խումբ ,որը չարաշահում է Իսլամի անունը։ Ռանան շարունակելով իր ելույթն ասում է․-«Դուք մուսուլմաններից պահանջում եք ներողություն խնդրել այն բռնության համար,որ ուրիշներն են կատարում։»Նա ասում է․-«2000 թ․-ից ի վեր ահաբեկչական հարձակումների մեծ մասն իրականացել է Աֆղանստանում, Իրաքում, Պակիստանում, Նիգերիայում և Սիրիայում,որոնք բոլորն էլ իսլամական երկրներ են։ Այդ հինգ երկրներում ահաբեկչական հարձակումների զոհերի 90 տոկոսը մուսուլմաններ են եղել։ ԱՄՆ Վեստ Փոյնթ ռազմական ակադեմիային կից ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ Ալ Քաիդան մուսուլմաններին 8 անգամ ավելի շատ է սպանել քան ոչ-մուսուլմաններին։Մենք մուսուլմաններս ահաբեկչության երկկողմանի զոհերն ենք; Մի կողմից մուսուլմաններն առավել քան մյուսներն են սպանվել, մյուս կողմից առավել քան ուրիշները մեղադրվում են ահաբեկչության մեջ»։

Ռանան խոսքն ուղղելով իրապաշտպանության դասախոսներին ասում է․-«ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) զեկույցի համաձայն՝ 2014 թ․-ին ԱՄՆ-ում նվազել է ատելության հողի վրա կատարված հանցագործությունը,իսկ մուսուլմանների դեմ կրոնական ատելության հողի վրա կատարված հանցանքներն ավելացել են։ 2001 թ․-ի 11 սեպտեմբերյան դեպքերին նախորդող շրջանի համեմատությամբ մուսուլմանների դեմ վատ վերաբերմունքի դեպքերը հինգ անգամ գերազանցում են։ Ռանա Էլմիրն իր ելույթը ավարտում է Տեխասի իսլամական կենտրոնի տնօրենի հետևյալ խոսքերով՝»Դուք կարող եք ատել ահաբեկիչներին ,բայց չեք կարող ատել մուսուլմաններին ,քանզի հարկադրված կլինեք ատել ձեր բժշկին, բուժքույրին, ձեր երեխայի ուսուցչին, ձեր հարևաններին , գործընկերներին , հայրենակիցներին ու ընկերներին»: