-
Իրաքում, Սիրիայում և Եմենում կրած պարտությունը զայրարցրել է Սաուդյան Արաբիային
Հուլիս 27, 2017 12:31Եմենում Ամալ Ալ-Իսլամի հոսանքը հատարարել է, որ սաուդցիների կողմից շիա երիտասարդներին մահապատժի ենթարկելու քայլը Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիայում, Իրաքում և Եմենում կրած ծանր պարտության հետևանքն է:
-
Շամխանի.«Անջատողական մոտեցումները ենթահող են պատրաստում թշնամիների քայլերի համար»
Հուլիս 23, 2017 14:55Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Անջատողական մոտեցումները ենթահող են պատրաստում թշնամիների ընչաքաղցության և Իրաքում անապահովության ու անկայունության տարածման համար»:
-
Իրանը և Իրաքը պաշտպանական-ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հուլիս 23, 2017 13:34Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի պաշտպանության նախարարները Թեհրանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանական-ռազմական համագործակցության մասին:
-
Իրաքի ԱԳ նախարար. Երախտապարտ ենք Իրանին
Հուլիս 23, 2017 03:10Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին ու Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-Ջաըֆարին շաբաթ օրը Բաղդադում քննարկեցին տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում քաղաքական ու տնտեսական բնագավառներում երկու երկրի հարաբերություններն ու ահաբեկչության դեմ պայքարը:
-
Իրաքի քրդերը 9 նախապայման են առաջադրել հանրաքվեից հրաժարվելու համար
Հուլիս 22, 2017 15:29Իրաքի քրդերը անկախացման շուրջ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունից հրաժարվելու համար առաջադրել են 9 նախապայման:
-
Դեհղան.«Իրաքի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է»
Հուլիս 22, 2017 14:04Շաբաթ՝ հուլիսի 22-ին Իրաքի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Էրֆան Ալ-Հայալիի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային- գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է.«ԻԻՀ-ը շարունակելու է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին աջակցությունը և իր քաղաքական, տնտեսական ու ռազմական կարողություններից օգտվելու է այդ երկրում անվտանգության ու կայունության հաստատման համար»:
-
Ալ-Էբադի. «Մոսուլում զոհերի թիվը չափազանցվում է»
Հուլիս 21, 2017 03:04Իրաքի վարչապետն ասել է. «Մոսուլն ԻԼԻՊ-ի գրավումից ազատելու գործողության զոհերի թվի մասին ոմանք չափազանցության են գնում»:
-
Բաղդադում կայացել է Իրաքի ու Եգիպտոսի ԱԳ նախարարների մամլո ասուլիսը
Հուլիս 19, 2017 14:40Իրաքի ԱԳ նախարարն ասել է.«Բաղդադի դիրքորոշումը հստակ է և արաբական բոլոր երկրներին կոչ է անում պահպանել հավասարակշռված հարաբերությունները»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
-
Գեներալ Ջազայերի.«ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում խարդախություն է անում»
Հուլիս 19, 2017 13:01Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի ավագ խոսնակն ասել է.«Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի պահվածքը վկայում է այդ երկրի կողմից ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերվելու և հակաահաբեկչական կոալիցիաներ ստեղծվելու շրջանակում առկա բացահայտ հակասությունների ու խաբեության մասին»:
-
Իրաքի Ներքին գործերի նախարարություն.«Աբուբաքր Ալ-Բաղդադին դեռ ողջ է»
Հուլիս 16, 2017 14:25Իրաքի Ներքին գործերի նախարարությունը մերժել է ԻԼԻՊ-ի պարագլուխ՝ Աբուբաքր Ալ-Բաղդադիի մահվան լուրը և հայտարարել է, որ նա ողջ է ու թաքնված է Սիրիայում: