-
Հյուսիսային Կորեայում նոր փորձարկում են իրականացրել
Մարտ 19, 2017 11:46Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ նոր շատ հզոր հրթիռային շարժիչ է փորձարկել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
-
ԱՄՆ պետքարտուղարը հանդես է եկել Հյուսիսիային Կորեայի դեմ
Մարտ 18, 2017 15:11ԱՄՆ-ի պետքարտուղարը Հուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրի դիմակայման կոչ է արել:
-
Հյուսիսային Կորեան չորս նոր հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով
Մարտ 06, 2017 07:54Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չորս բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով:
-
Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկվել երկրի անվտանգության հինգ պաշտոնյաներ
Փետրվար 27, 2017 14:48Հարավային Կորեայի ազգային անվտանգության կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի առաջնորդին դավաճանելու մեղադրանքով մահապատժի են ենթարկվել անվտանգության հինգ պաշտոնյաներ:
-
Թրամփը չի բացառում հանդիպումն իրեն զայրացրած Կիմ Չեն Ինի հետ
Փետրվար 24, 2017 08:51ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ՝ չնայած այն բանին, որ նա զայրացրել է ԱՄՆ-ի վարչակազմին իր գործողություններով։ Թրամփը նկատի է ունեցել բալիստիկ հրթիռների փորձարկումները։
-
Ինչ նպատակ է հետապնդում Հյուսիսային Կորեան` միջուկային ու հրթիռային փորձարկումներով
Փետրվար 13, 2017 10:02Հյուսիսային Կորեային հաջողվել է փորձարկել բալիստիկ հրթիռը միջուկային մարտագլխիկով զինելու հնարավորությունը։ Նշվում է նաև, որ փորձարկվել է որսալուց հրթիռի խուսափելու ունակությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի առավոտյան Հյուսիսային Կորեան արձակել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Ճապոնական ծովի ուղղությամբ: Հյուսիսային Կորեայի փորձարկումներն անհանգստացրել են Ճապոնիային և Հարավային Կորեային:
-
Հյուսիսային Կորեան հրթիռային փորձարկում է իրականացրել
Փետրվար 12, 2017 07:45Հյուսիսային Կորեան տեղեկացրել է Ճապոնիայի ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մասին:
-
Հյուսիսային Կորեան կարող է մոտ 60 միջուկային մարտագլխիկ ստեղծել
Փետրվար 09, 2017 12:12Հյուսիսային Կորեան ուրանի և պլուտոնիումի ունեցած պաշարներից կարող է ստեղծել մոտ 60 մարտագլխիկ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Izvestia.ru-ին:
-
Հյուսիսային Կորեան ծրագրում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ մշակել մինչև 2018 թ.. ԶԼՄ-ներ
Հունվար 08, 2017 08:41Հյուսիսային Կորեան նպատակադրվել է մինչև 2018 թ. Ավարտել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և միջուկային մարտագլխիկների մշակումը:
-
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն աշխատում են Կիմ Չեն Ընին ոչնչացնելու ուղղությամբ
Հունվար 08, 2017 08:06Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան Կիմ Չեն Ընին ոչնչացնելու գործողություն են ծրագրում։ Այս մասին հաղորդում է Ren.tv-ն՝ հղում անելով կորեական «Yonhap» գործակալությանը։ Ինչպես նշվում է՝ ամերիկյան հատուկ ջոկատայիններն ու հարավկորեական բանակը պատերազմի դեպքում Հյուսիսային Կորեայի առաջնորդին ոչնչացնելու տարբերակներ են մշակում։