Օգոստոս 03, 2021 18:26 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանը նշանակվեց ՀՀ փոխվարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն նաև իր հրամանագրերով 6 նախարար է նշանակել:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նաև  6 նախարարներ է նշանակել. Նոր նախարարներից են Կարեն Անդրեասյանն ու Տիգրան ԽաչատրյանըՏարածաշրջան: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրերով 6 նախարար է նշանակել:

Մասնավորապես, նշանակվել են հետեւյալ նախարարները.

Առողջապհության նախարար- Անահիտ Ավանեսյան

ԿԳՄՍ նախարար – Վահրամ Դումանյան

Արտակարգ իրավիճակների նախարար – Անդրանիկ Փիլոյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

Ֆինանսների նախարար – Տիգրան Խաչատրյան

Արդարադատության նախարար – Կարեն Անդրեասյան